Փարիզի մէջ Չօպանեան հրատակել սկսած էր Անահիտ»ը, որուն շուրջ յաջողած էր հաւաքել արեւմտահայ գրողներ: Երբ Թէքէեան ստանձնեց «Անահիտ»ի ներկայացուցիչի պաշտօնը, իր, Չօպանեանի եւ Օտեանի կապերը առաւել եւս սեր-տացան: Թէքէեան դարձած էր բոլորին կողմէ գնահատուած գրողը եւ նկատուած էր «նորագոյն սերունդի լաւագոյն եւ խոստումնալից ուժը»:
1899-ին Փարիզ տեղափոխուելով պիտի շարունակէր իր աշխատակցութիւնները հայկական թերթերու, միաժամանակ աշխոյժ մասնակցութիւն բերելով ազգային աշխատանքներուն: Շրջան մը ան կը մեկնի Համպուրկ: Իր ծրագիրն էր այցելել Արեւմտեան Եւրոպայի հայկական գաղութները, ուսումնասիրել հնարաւորութիւն-ները կազմակերպելու նպատակով զանոնք, լուծելու հասարակական գործէնութիւններու, քաջալերելու նորահաստատ գաղութներու հայութիւնը համախմբելու, եւ նուիրուելու ազգային գիտակցութիւնը նորահաս սերունդին, վառ պահելու աշխատանքներուն:
1901-ին փարիզի մէջ լոյս կը տեսնէ «Հոգեր» անուան տակ քերթուածներու իր անդրանիկ գիրքը: Զինք մեծապէս գնահատող բարեկամներն ալ նախկին դասընկերները, եւ կը խնդրեն իրմէ վերադառնալ ծննդավայրը, Թէքէեան տեղի տալով անոնց պահանջին, 1902-ին կը հաստատուի Պոլիս: Դժբախտաբար, շատ չանցած, Թէքէեանի բնակարանը կը խուզարկուի եւ 15 օրուան բանտարկութեան կ’ենթարկուի: Բանտարկութիւնը շատ ծանր կը ճնշէ իր վրայ: Հոգեպէս կը տառապի ու կÿորոշէ հեռանալ երկրէն եւ կը վերադառնայ Եւրոպա, ուր կը շրջի հայկական գաղութները ոգեւորելու զանոնք: Ապա 1904-ին կը տեղափոխուի Գահիրէ, ուր իրմէ առաջ հաստատուած էին Վերակազմեալ Հնչակեան Կուսակցութեան պարագլուխներէն Միհրան Տամատեան եւ Արփիար Արփիարեան, որոնք լծուած էին կուսակցութեան կազմաւորման աշխա-տանքներուն: Մօտէն ծանօթանալէ ետք անոնց գործունէութեանց կը գործակցի անոնց հետ եւ իր կարգին կը լծուի Եգիպտոսի մէջ ծաւալիլ սկսած ազգային զարթօնքի աշխատանքներուն, ամուր հիմերու վրայ դնելու նպատակով անցեալ դարասկիզբին կազմակերպուիլ սկսած Եգիպտահայ գաղութը:
1906-ին զինք կը տեսնենք Մելգոնեան եղբայրներու ծխախոտի գործարանին մէջ գրագիրի պաշտօնով: Թէքէեան սկսած էր աշխատակցիլ Արփիարեանի «Լուսաբեր»ին: 1908-ին Արփիարեանի եղեռական մահէն ետք ինք կը ստանձնէ թերթին պատասխա-նատուութիւնը եւ խմբագրականներու շարքով կը դատապարտէ գործուած ոճիրը:
1908-ի կէսերուն, Օսմանեան պետութեան տուած խոստումներէն հրապուր-ուած, արտագաղթած մեծ թիւով հայեր վերադարձան Պոլիս, ուր կը կարծէին գտնել իրենց խոստացուած ազատ ապրելակերպի անհրաժեշտ բոլոր պայմանները:
Իր կարգին, Թէքէեան եւս կը վերադառնայ Պոլիս եւ կը ստանձնէ խմբագրութիւնը «Շիրակ» թերթին, շնորհիւ Գրիգոր Զօհրապի ջանքերուն:
1908-ի Հոկտեմբերին կը կազմուէր Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութիւնը, վերակազմեալներու եւ Արմենականներու միացեալ գործակցութեամբ:
Թէքէեանի Պոլիս հաստատուիլը, խթան պիտի հանդիսանար նորակազմ Սահմանադրական Ռամկավար կուսակցութեան ծաւալումին: Թէքէեան եղած է կուսակցութեան առաջին անդամագրուողը: 1909-ի սկիզբները, Միհրան Տամատեան եւ Վահան Մալէզեան, Եգիպտոսէն Պոլիս կը ժամանեն յատուկ առաքելութեամբ, կը կազմակեր-պեն շրջանակը, որուն խօսափողը դարձաւ «Շիրակ»ը: Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութեան նորակազմ շրջանակի ատենապետը դարձաւ Թէքէեան: Կարճ ժամանակի մէջ, կարելի կը դառնայ նորաստեղծ Կուսակցութեան բջիջներու կազմաւորումը եւ Թէքէեանի համար ամէն տեսակ հնարաւորութիւններ կը ստեղծուին շրջելու Պոլսոյ բոլոր արուարձանները մասնակցելու ազգային–հասարակական զարթօնքի աշխատանքներուն:
Հակառակ իր բազմազբաղ վիճակին, Թէքէեան կ’ընտրուի Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի Ազգային Վարչութեան մնայուն անդամ: Պաշտօն մը, որուն վրայ պիտի մնար իրերայաջորդ 13 տարիներ: Երբ «Շիրակ»ի հրատարկութիւնը դադրեցաւ նիւթական պատճառներով, ան հրաւիրուեցաւ մաս կազմելու Օտեանի գլխաւորած «Հայրենիք»ի խմբագրական կազմին: Թէքէեան կը յաջողի թերթին ուղղութիւնը պատշաճեցնել կուսակցական գաղափարախօսութեան: Այլեւս ան դարձած էր Ռամկավար Կուսակցութեան կեդրոնական տիրապետող դէմքը: Որպէս փնտռուած գրիչ, ան աշխատակցած է նաեւ «Բիւզանդիոն»ին, «Ժամանակ»ին եւ «Ոստան»ին:
Արա Ահարոնյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.