23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սուրբ գիրքն ասում է. «Ով ուզում է կյանքը սիրել և բարի օրեր տեսնել, թող պահի իր լեզուն և չար բաներ չխոսի, թող փակի իր շուրթերը և նենգություն չխորհի, թող հեռանա չարից և բարիք գործի, թող խաղաղություն կամենա և հետևի նրան, որովհետև Տիրոջ աչքերը հսկում են արդարների վրա, և նրա ականջները պատրաստ են նրանց աղոթքները լսելու։ Բայց Տերը հակառակ է չարագործներին»։
Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու։ Բայց եթե նույնիսկ արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Հիշեցե՛ք մարգարեի խոսքը. «Նրանց ահից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին, փառավորեցե՛ք» ձեր սրտերում և միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, ովքեր բացատրություն են ուզում ձեր ունեցած հույսի մասին։ Թող ձեր խղճմտանքը մաքուր լինի, որպեսզի ամոթով մնան նրանք, որ չարախոսում են ձեր մասին՝ բամբասելով քրիստոնեական ձեր բարի կենցաղը։ Որովհետև ավելի լավ է չարչարվել բարիք գործելով, եթե այդ է Աստծու կամքը, քան թե չարիք գործելով։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 3:10-22)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Թուրքական Hurriyet-ի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլը անդրադարձել է Թուրքիայի կողմից տարբեր զարգացումենրի հետ կապված հետ կանչված դեսպանների խնդրին։
Թուրք սյունակագիրն իր հրապարակման մեջ նշել է այն երկրների անունները, որտեղից հետ են կանչվել Թուրքիայի դեսպանները՝ շեշտելով վերջին շրջանում Ավստրիայի եւ Վատիկանի դեպքերը։
«1915-ի իրադարձությունների հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարության մեջ օգտագործել է ցեղասպանություն բառը։ Թուրքիայից դեռ արձագանք չի եղել։ Մոսկվայի դեսպանին Մոսկվային հետ կանչելու կամ չկանչելու հետ կապված դեռ հայտարարություն չի արվել»,-նշել է Hurriyet-ի սյունակագիրը։
Նշենք, որ Պուտինի հայտարարության մեջ նշվել է, որ 1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։
news.am
Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:
ՊԲ առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
https://www.youtube.com/watch?v=q9rrVshK9vE#t=5765
Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։
2015 թվականի մարտի 9-ին փաստաբան Ռ.Բալոյանից ստացվել էր դիմում առ այն, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Վ.Պետրոսյանն իր «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Ա. Հակոբյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդն ու հինգ ուղևորը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Պետրոսյանը տեղափոխվել էին «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի հետևանքով երկու անձ՝ Էդգար և Էդվարդ Հակոբյանները, մահացել են:
Նույն դիմումում փաստաբանը հայտնել էր, որ Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ դիմումում մատնանշված հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարված նախաքննությամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից Վ.Պետրոսյանի անվամբ կազմված հիվանդության պատմագրում և «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ զննման արձանագրություններում կեղծիքներ չեն հայտնաբերվել։
Հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները՝ 2015 թվականի ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Օրենքով սահմանված կարգով կողմերը տեղեկացվել են որոշման մասին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիին: Կառավարության ղեկավարը կարևորել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների ևս մեկ վկայություն է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Սիրիայի իշխանությունների ջերմ վերաբերմունքը և շնորհակալություն հայտնել սիրիական կողմին՝ սիրիահայերի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և նշել, որ Սիրիան եղել և շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին ընդգծել է, որ Սիրիան պատրաստ է խորացնել ու ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների:
Վարչապետ Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ և բարեկամ Սիրիային մաղթել խաղաղություն ու կայունություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է խորհրդարանական կապերի հետագա սերտացումը և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական SAUR` ջրային ռեսուրսների կառավարման և շահագործման ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լը Կոնտին:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը:
Իր հերթին Ժերոմ Լը Կոնտը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ փոխգործակցությունը և նշել, որ SAUR ընկերությունը պատրաստակամ է ակտիվացնել և խորացնել գործունեությունը մեր երկրում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա համագործակցության ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Կոնստանդոպուլուին Հունաստանի խորհրդարանի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա մասնագիտական կարողություններն ու եռանդը լավագույնս կծառայեցնի բարեկամ Հունաստանի զարգացման գործին:
Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հույն ժողովրդին և Հունաստանի իշխանություններին՝ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, ազգային ինքնությունը պահպանելու, արարելու և զարգանալու հնարավորություն ընձեռելու համար: Նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունն առաջիններից ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը, վերահաստատվեց այդ ծանրագույն հանցագործության դեմ պայքարելու Հունաստանի հանձնառությունը:
Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այս օրերին ընթացող կարևորագույն այս միջոցառումներին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության և նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ հետագա ցեղասպանությունները կանխելու գործում Հայաստանի մեծ ջանքերի համար: Զոի Կոնստանդոպուլուն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը և անձամբ ինքը՝ որպես միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հայաստանի կարևոր ու վստահելի դաշնակիցն է:
Հանդիպմանը Հայաստանի Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք բարձր են գնահատել պատմամշակութային ամուր կապերի վրա խարսխված հայ-հունական դարավոր բարեկամությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքերը քաղաքական երկխոսությունը, տնտեսական, ռազմական և մշակութային կապերն առավել ընդլայնելու, միջազգային կառույցներում փոխգործակցությունը խորացնելու նպատակով։
Հայ-հունական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու երկրների խորհրդարաններին և խորհրդարաններում ավանդաբար գործող բարեկամության խմբերին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերին:
Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի անդրադարձը հայերի մասին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ` Ռ. Ռուքեն (Ֆրանսիա), Մ. Նիկոլետտին (Իտալիա), Ռ. Վոլթերը (Մեծ Բրիտանիա), Մ. Մաթեու Փին (Անդորրա), ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից եւ այլն, ԵԽԽՎ աշխատակազմի, քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Ներկաներին բացման խոսքով ողջունել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցները դիտել են ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության եւ ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսում հարյուր տարվա հեռավորությունից եւս մեկ անգամ հնչեցվել եւ ներկայացվել է դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը, որը, որքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով՝ չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը, այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ իրերը կոչում են իրենց անունով: Դրա վկայությունն է նաեւ ԵԽԽՎ շուրջ 190 անդամների կողմից ստորագրված հայտարարությունը, որը ՀՀ պատվիրակությունն այսօր արդեն պաշտոնապես հանձնել է ԵԽԽՎ գրասենյակ եւ կանոնակարգի պահանջներին համաձայն մշակվելուց հետո՝ այն կտեղադրվի ԵԽԽՎ կայքում:
Ցուցահանդեսի բացմանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն երախտիքի խոսք է ուղղել բոլոր այն պետություններին եւ գործընկերներին, ովքեր Հայաստանի կողքին են եւ իրենց ներկայությամբ հաստատում են, որ ոչ միայն ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլեւ դրանց իրականացման ջատագովն են:
Հերմինե Նաղդալյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ`
«Հարգարժան տիկին նախագահ,
Վեհաժողովի մեծարգո անդամներ,
Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել տիկին Բրասերին, խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ԵԽԽՎ կամարների ներքո, բացելու «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» ցուցահանդեսը, բայց ես ուզում եմ հավատալ ու հավատացնել, որ անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի՝ հայերին վերաբերող անդրադարձի մասին պատմող այս լուսանկարները սովորական ու հերթական ցուցադրություն չեն դառնալու: Այս լուսանկարներն իրականում ունեն ողբերգական ու պայթուցիկ պատմություն. դրանք 100 տարվա հեռավորությունից ներկայացնում են իմ ժողովրդի ողբերգության պատմությունը՝ երբեմն բացահայտ, երբեմն ենթատեքստով, ողբերգություն, որն առայսօր աշխարհը բաժանում է երկու մասի: Մենք երախտապարտ ենք այն միջազգային կազմակերպություններին ու այն երկրներին, որոնց խորհրդարանները 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերն ու բռնագաղթը համարձակություն են ունեցել անվանելու իրենց իսկական անունով՝ գենոցիդ, եւ դատապարտել ու դատապարտում են ոչ միայն անցյալ դարում կատարված Ցեղասպանությունը, այլեւ մեր դարում ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, որի հիմքում նույն Ցեղասպանությունն է: Մարդու իրավունքները գերագույն արժեք հռչակած մեր ասամբլեայի անդամներն իրավունք չունեն անտեսելու մարդկանց, հանրության, ազգի ու ժողովրդի բնական իրավունքը՝ կյանքի իրավունքը, որի բռնի խախտումն է ցեղասպանությունը՝ ֆիզիկական ոչնչացումից բացի նաեւ հայրենազրկումը, ունեզրկումը եւ ինքնության դեմ ոտնձգությունը:
Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ովքեր այսօր այստեղ են՝ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կողքին, որովհետեւ ձեր ներկայությունը հաստատում է, որ դուք ոչ միայն ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլեւ դրանց իրականացման ջատագովն եք: Դուք ոչ միայն խոսքով, այլեւ գործով եք պաշտպանում ձեր տեսակետները: Հարկավ, ես չեմ կարծում, որ 100-ամյա պատմություն ունեցող այս լուսանկարները հեղափոխական ազդեցություն են ունենալու, փոխելու են աշխարհընկալումն ու պատկերացումները նրանց, ովքեր պատմությանը վերաբերում են իբրեւ իրենց ամենօրյա շահերի ու նպատակների հիմնավորման ու հաստատման գործիքի, ովքեր շահարկում ու փոփոխում են պատմությունը՝ հարմարեցնելով իրենց խնդիրներին: Բայց ես հավատում եմ, որ աչքեր ունեցողները եւ տեսնել ցանկացողներն այս լուսանկարներում կտեսնեն իրական պատմությունը եւ կհասկանան նաեւ այն, ինչ չկա այս լուսանկարներում:
Մենք շնորհակալ ենք այն պետություններին, որոնք մեր ողբերգության ամենադաժան օրերին մարդասիրական հիմնադրամների, անհատ բարերարների ու պետական պաշտոնյաների մակարդակով մահից, սովից ու թրքացումից փրկել են հայ որբերին՝ հայրենիք դառնալով նրանց համար: Մենք շնորհակալ ենք սակավաթիվ, բայց պատմության էջերում իրենց անունները թողած ու չթողած թուրքերին ու քրդերին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հակառակվել են իշխանության եւ կառավարության հրահանգներին ու փրկել հայերին՝ օգնության ձեռք մեկնելով նրանց:
Ցեղասպանության պատմությունը դաժան տարեգրություն է, որի էջերը կարդալու ուժ ու քաղաքական կամք պիտի ունենանք բոլորս: Երբ Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, գրում եւ հրատարակում է «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրք, դա հույս է ներշնչում, որ այս ցուցահանդեսը նաեւ Թուրքիայում կարող է կայանալ, ու դա արդեն քայլ է դեպի սեփական պատմության իմացություն, որը նախեւառաջ պետք է Թուրքիայի քաղաքացիներին:
Մի քանի օր առաջ Հռոմի Պապը խոսեց հայկական ջարդերի մասին որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն: Սա կարեւոր ազդանշան էր:
Մեր Վեհաժողովի ավելի քան 190 անդամներ նույնպես ոգեկոչեցին Ցեղասպանությունը` միանալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի գրավոր հայտարարությանը: Մենք երախտապարտ ենք:
Այս ամենը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե որքան ժամանակ կանցնի, մենք հիշելու եւ պահանջելու ենք:
Մարդկության դեմ կատարված ոճրագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.