23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եվ մինչ Հիսուսը մեկնում էր այդտեղից, երկու կույրեր սկսեցին գնալ նրա հետևից՝ աղաղակելով.
— Դավթի՛ Որդի, ողորմի՛ր մեզ։
Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
— Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բժշկել ձեզ։
Նրանք ասացին.
— Այո՛, Տե՛ր։
Այն ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց.
— Ինչպես հավատում եք, թող այդպես լինի ձեզ։
Եվ բացվեցին նրանց աչքերը։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով.
— Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա։
Իսկ նրանք ելան և Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում։
Կույրերի մեկնելուց հետո Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ Հիսուսը չար ոգին նրանից դուրս հանեց, համրն սկսեց խոսել։ Բոլորն էլ հիացան ու ասացին.
— Այսպիսի բան դեռ չէինք տեսել Իսրայելում։
Իսկ փարիսեցիներն ասում էին.
— Դա դևերի իշխանի միջոցով է հանում չար ոգիներին։
(Մատթեոսի ավետարան 9:27-34)
Աստծուց տրված շնորհ է, երբ մարդ, իմանալով Աստծու կամքը, համբերում է հանիրավի կրած իր նեղություններին։ Արդարև, ի՞նչ արժանիք կունենաք, եթե ձեր գործած հանցանքների համար տանջվեք և համբերեք. մինչդեռ երբ բարիք գործելով չարչարվեք և համբերեք, շնորհ կգտնեք Աստծու մոտ։
Դուք կոչված եք հենց այդ համբերությունը ցուցաբերելու, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց՝ օրինակ տալով ձեզ, որպեսզի ընթանաք իր հետքերով։
«Նա ոչ մի մեղք չգործեց, և նրա բերանից ոչ մի նենգություն չլսվեց»։
Նախատվեց, բայց փոխարենը չնախատեց. չարչարվեց, բայց փոխարենը չսպառնաց, այլ իրեն հանձնեց արդար Դատավորին։
«Մեր մեղքերն ի՛նքը կրեց» իր մարմնով՝ խաչի վրա, որպեսզի մեղքի տիրապետությունից ազատված՝ արդարության համար ապրենք մենք։
«Նրա վերքերով էր, որ բժշկվեցիք»։
Արդարև, «մոլորված ոչխարների պես» էիք, բայց այժմ վերստին դարձաք ձեր հովվին և հոգիների Տեսուչին։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:19-25)
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նշված անձանց մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։ Քննության տվյալներով՝ մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով անհիմն վիճաբանել և հարձակվել է Փ.Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա.Մկրտչյանի գոտկային շրջանին և Ս.Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ ծակած-կտրած թափանցող վերք` աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա.Մկրտչյանի առողջությանը` թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ.Սարոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մ.Սարոյանը հայտնաբերվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Մ.Սարոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով հիշյալ ընկերությանն է տրամադրել մոտ 4 մլն. 810 հազ. ՀՀ դրամ արժողությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 1000մմ տրամագծով մետաղյա խողովակներ` էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք հիմնական միջոցառումների անցկացման մանրամասները։ Հիշատակի միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը նույնպես ձևավորել է իր հանձնաժողովը՝ մասնավորապես մայրաքաղաքի միջոցառումների կազմակերպման, անցկացման համար։ Քաղաքապետարանը սպասարկելու է նաև պետական հանձնաժողովի ծրագրերը։
Բացի միջոցառումների անցկացման սպասարկումը, քաղաքապետարանն իրականացրել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ու հուշարձանների հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 21 ցայտաղբյուր է կառուցվել, տարածքը կահավորվել է նստարաններով, անցկացվել է լուսավորության նոր ցանց՝ նոր լուսատուներով, Ծիծեռնակաբերդի ամբողջ ճեմուղին կահավորվել է ձայնային սարքավորումներով։
Ապրիլի 23-ի ու 24-ի բոլոր գլխավոր միջոցառումները ուղիղ հեռարձակվելու են ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև Հանրապետության հրապարակում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված տեսաէկրաններին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին սկսվող System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններին Էջմիածնի Մայր տաճարից ուղիղ հեռարձակվելու է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությունը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչող երաժշտությունը կլինի կենդանի կատարմամբ և կհեռարձակվի ճեմուղու ողջ երկայնքով։
«Ապրիլի 24-ին առավոտյան մեկնարկող արարողակարգային միջոցառումից հետո՝ ժամը 13։00-ից Կիևյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բաց կլինի բոլոր քաղաքացիների համար։ Երթին զուգահեռ տեղի կունենան օրվա խորհրդով մշակութային միջոցառումներ. 4 հարթակներում կենդանի կատարումնեով մեր երկրի լավագույն մենակատարները, խմբերն ու համույթները հանդես կգան թեմատիկ ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններով։ Այս կատարումները նույնպես ուղիղ կհեռարձակվեն ամբողջ ճեմուղով»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։
Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ։
«Բացօթյա առևտուրն օրենքով արգելված է և այս առումով կանոնակարգված կլինի. միայն ծաղկավաճառներին է վաճառքի թույլատվություն տրված Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկի հատվածում, ստորգետնյա անցումում, ինչպես նաև Բարեկամություն հրապարակից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ։ Կան կազմակերպություններ, որոնք նախաձեռնել են ծաղիկներն անվճար բաժանել. նրանք ևս թույլտվություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներին դպրոցականները նվիրելու են Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած Անմոռուկները, որոնցից 400.000-ը, ի դեպ, պատրաստել են Երևանի աշակերտները։
Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկելու է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառումը, որը բաղկացած է 4 ենթախորագրերից՝ «Երախտագիտություն», «Հիշողություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»։ «Հիշողություն» հատվածում վավերագրական բացառիկ կադրեր են ցուցադրվելու։
«Տեսաշարերով կցուցադրվեն բացառիկ տեսանյութեր, որոնք տարբեր երկրներից նոր են բերվել Հայաստան։ Նույնիսկ մտածում էինք՝ արժե՞ այդ դաժան տեսարանները ներկայացնել։ Այնուամենայնիվ կարևորում ենք դրանց ցուցադրումը»,- նշել է քաղաքապետի տեղակալ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ռեժիսոր Արամ Սուքիասյանը։
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01։00-ն՝ այդ երկու օրերին բազմահազարանոց համերգների, ինչպես նաև ապրիլի 24-ին Ջահերով երթի մասնակից քաղաքացիների տեղաշարժը ապահովելու նպատակով։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ից Բրազիլիայի հրապարակից ավտոբուսների երթուղիներ կգործեն դեպի Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ և Բարեկամություն կայարաններ։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ այս օրերին, բացի պետական մեծաթիվ պատվիրակություններից, Երևան են ժամանելու նաև Երևանի գործընկեր քաղաքների, մասնավորապես Ամանի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները՝ բավական մեծ կազմով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարևոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործում անուրանալի է Արգենտինայի ավանդը: Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, այնուհետ նաև հիասքանչ Արգենտինայում ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու հնարավորություն ընձեռելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել հարուստ մշակութային ժառանգություն և հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում ներկայացնել Արգենտինան և վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկկողմ քաղաքական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, նպաստելու տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան փոխգործակցության խորացմանը:
Ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 42-րդ լիագումար նիստը, ինչպես նաեւ՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, Գիտության եւ կրթության, Իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը:
ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը, իրավական հարցերի հանձնաժողովի նիստին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստին մասնակցել եւ «ԱՊՀ անդամ պետություններում երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 42-րդ լիագումար նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Լիագումար նիստի ընթացքում Հովհաննես Սահակյանը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ պատվոգրով:
Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որտեղ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով:
Երեկ երեկոյան, հայրենի Մխչյան գյուղի իրենց առանձնատանը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր՝ Արգամ Աբրահամյանի հուղարկավորությունը:
Վարչապետին ցավակցելու էր գնացել ՀՀ ողջ վերնախավը։
Այնտեղ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Բացի ՀՀԿ-ական ողջ կազմից այնտեղ էին նաև՝ գործադիր ու օրենսդիր մարմնի տարբեր անդամներ, ուժային կառույցի ներկայացուցիչներ, վարչության պետեր, ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, ներկայիս և նախկին ԲՀԿ-ականներ:
Ներկաների թվում էր նաև՝ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 87 տարեկան հասակում մահացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը:
Եօթանասուն տարի առաջ, 1945-ի Ապրիլ 4ին կը մահանար Հայ Բանաստեղծներու Իշխան, ՌԱԿի երախտաւորներէն, անուանի բանաստեղծ Վահան Թէքէեան: Ան ծնած էր Պոլսոյ Օրթագիւղ թաղամասը, 1878-ի Յունուար 21-ին:
Թէքէեանի ծնունդը կը զուգադիպէր հայ ժողովուրդը հետաքրքրող երկու իրադարձութիւններու շրջանին: Առաջին՝ Պոլսոյ Պատրիարք Ներսէս Արք. Վարժապետեանի գաղտնի շփումները ռուսական բանակի հրամանատար՝ Լորիս Մելիքովի հետ, միջոցներ գտնելու Արեւմտահայաստանը ձեռբաձատելու Օսմանեան բռնատի-րութենէն, իսկ երկրորդը՝ Պօղոս Նուպար Փաշայի Եգիպտոսի վարչապետ ընտրուիլը, որ ինչպէս ծանօթ է ան ամէն կարելի միջոցները պիտի օգտագործէր օժանդակելու Արեւմտահայաստանին:
Թէքէեանի ծնողները Պոլիս փոխադրուած էին Կեսարիայէն: Ան կրտսերագոյնն էր երեք եղբայրներու: Փեշտիմալճեան վարժարանը կ’ըլլայ իր առաջին մանկական վարժարանը: Թէքէեանը նախնական ուսումը կը ստանայ Ներսէսեան Էտմոնեան վարժարանէն ներս: Իր գրելու շնորհները ի յայտ կու գան, երբ ան հազիւ 9 տարեկան էր: 1887-ին ծնողները զինք տեղափոխեցին Պէրպէրեան վարժարան: Ուսանողական այդ շրջանին Թէքէեան կը սկսի արդէն գրել ազգային ու գրական նիւթերու շուրջ: Տարի մը ետք ան դժբախտութիւնը կ’ունենայ կորսնցնելու հայրը եւ կը մնայ մօրը եւ անոր հարազատներու խնամքին տակ: Ապա կը փոխադրուի Սկիւտար: 1891-ին վարժարանի տնօրէն Ռէթէոս Պէրպէրեանի հետ ունեցած վէճի մը պատճառով, երբ կը մերժէ ենթարկուիլ սահմանուած պատիժին, կը հեռանայ Պէրպէրեանէն եւ կը յաճախէ Պոլսոյ Կեդրոնական Վարժարան, երկրորդական ուման հետեւելու նպատակով:
Թէքէեան իր մօրեղբօր Մանուկ Արզըտեանի եւ մօրաքրոջ Սենեքերիմ Մանուկեանի անմիջական խնամքներուն կը յանձուի, որոնք նիւթապէս լաւ վիճակի մէջ կը գտնուէին: Անոնք Պոլսոյ ազգային ու հասարակական կեանքէն ներս, յատկապէս կրթական մարզէն ներս աշխոյժ գործունէութիւն կը ծաւալէին:
Մօրեղբայր՝ Մանուկ Արտըզեանի ճոխ գրադարանը, դարձած էր Թէքէեանի լաւագոյն ժամադրավայրը, ուր դպրոցական ժամերէն դուրս, ազատ պահերուն կը կարդար զինք հետաքրքրող գիրքերը կատարելով ուսումնասիրութիւններ: Անոր հետաքրքրութիւնները կեդրոնացած էին մտաւոր աշխատանքներու վրայ եւ հազուադէպօրէն կը մասնակցէր իր տարեկիցներու զուարճութիւններուն եւ խաղերուն:
Հազիւ 16 տարին թեւակոխած, արդէն իսկ իր մէջ կը բացայայտուի գրելու կարողութիւնը եւ իր շրջապատի գիրի ու գրականութեան ծանօթ մարդիկ, կը քաջալերեն զինք որ նուիրուի մշակոյթի ասպարէզին:
Արդարեւ, 1895-ին, կիսատ կը թողու Կեդրոնական վարժարանի ուսումը եւ կը սկսի աշխատակցիլ Արշակ Չօպանեան հրատարակած «Ծաղիկ» թերթին, եւ որուն մէջ լոյս պիտի ընծայէր իր առաջին բանաստեղծութիւնը:
17 տարեկան Թէքէեանը արդէն իսկ դարձած էր այն հայ երիտասարդը, որ գիտակից էր Հայ ժողովուրդը յուզող տագնապներուն եւ ամբողջական ծանօթութիւն ունէր անոր արդար պահանջքներուն: Իր մէջ կը նշմարուէր յեղափոխական ոգիի արմատացումը: Արփիար Արփիարեանի ազդեցութիւնը մեծ կ’ըլլայ Թէքէեանի վրայ եւ Պոլսոյ մէջ կը միանայ Հնչակեան կուսակցութեան շարքերուն:
Այդ օրերուն տեղի ունեցած «Պապը Ալի»ի նշանաւոր պատմական ցոյցը, որուն պատճառով Օսմանեան պետութիւնը խուզարկութեան հրահանգ արձակած էր այդ օրերու հանրայայտ մտաւորականներու եւ գրողներու բնակարաններուն: Խուզարկուած էր նոյնպէս Թէքէեանի բնակարանը:
Թէքէեան մեծապէս ազդուած էր այդ դէպքերէն: Արփիար Արփիարեանի հրատարակած «Հայրենիք»ը եւ Բիւզանդ Քէչեանի խմբագրած «Արեւելք»ը իրեն համար դարձած էին ներշնչումի աղբիւրներ եւ որոնց վրայ աւելնալով դպրոցական իր ընկերոջ Մելքոն Կիւրճեանի հետ սերտ կապերը, Թէքէեան կը մնար զգօն եւ ուժ կու տար գրչին իր մտածումները եւ գաղափարները յանձնելով թուղթին:
Համիտեան ջարդերու նախօրէին, Պոլսոյ մէջ ազգային-հասարակական կեանքը անհամ ու վտանգաւոր հանգրուանի հասած էր: Զգալով գալիք աղէտը, Թէքէեան 1896-ին կը հեռանայ Պոլսէն ու կը մեկնի Լիվըրփուլ (Անգլիա) իր երէց եղբօր մօտ:
Անգլիա հաստատուելէն ետք, որպէս գաղափարական մարդ, Թէքէեան կ’որոշէ աշխատակցիլ իր պատկանած Հնչակեան կուսակցութեան մամուլին: Կը կապուի Լոնտոնի պատասխանատուներուն հետ, սակայն դրական պատասխան չի ստանար: Այդ շրջանին Թէքէեան անտեղեակ էր տակաւին կուսակցութեան ներքին տագնապին, որ երկփեղկուելով կեանքի կոչուած էր նոր կուսակցութիւն մը, «Վերակազմեալ Հնչակեան» անունով, գլխաւորութեամբ Տամատեանի, Արփիար Արփիարեանի, Միհրան Սըվազլեանի, Լեւոն Մկրտիչեանի եւ Սուրէն Պարթեւեանի: Այդ շրջանին Պարթեւեան կը հրատարակէր «Վաղուան Ձայն» թերթը, որ դարձաւ Վերակազմեալներու պաշտօնաթերթը:
Անորոշ կացութեան եւ առանձնութեան մէջ մնացած ըլլալով, կը տեղափոխուի Մանչեսթըր, ուր հաստատուած էին աւելի մեծ թիւով հայեր, որոնց կարգին, իր մօրաքրոջ որդին՝ Միհրանը: Թէքէեան ուրախ չէր, որովհետեւ հոն եւս պակաս էր ազգային աշխոյժ եռուզեռը: Եւ որովհետեւ Թէքէեանի համար ազգային-հասարակական ծառայութիւնը եւ գիրն ու գրականութիւն իր ամէնօրեայ սնունդները եղած էին ու նաեւ անոնցմով կը շնչէր ու կ’ապրէր, ուստի 1897-ին հաստատուեցաւ Մարսէյ:
Թէքէեան Մարսէյի մէջ գտած էր կարծէք, իր որոնած իտեալ վայրը: Ան ծանօթացաւ Մկրտիչ Փորթուքալեանին, որուն անունը տպաւորած էր զինք, իր պատանեկան օրերուն եւ լաւատեղեակ էր անոր Վանէն աքսորման պատճառներուն ու պայմաններուն:
Երիտասարդ տարիքին, Վահան Թէքէեանի գրութիւնները «Արմենիա»ի մէջ դրսեւորել սկսած էին իր գրական շնորհներն ու տաղանդը: Թէքէեան սկսած էր աշխատակցիլ «Վաղուան Ձայն»ին եւ պոլսահայ բազմաթիւ այլ հրատարակութիւններու: 20 տարեկանին արդէն, Թէքէեանի համբաւը անցնելով Պոլիսը հասած էր մինչեւ Ֆրանսա եւ այլ գաղութներ: Իր հետ տեւական կապի մէջ էին Չօպանեան, Լեւոն Բաշալեան, Սուրէն Պարթեւեան, Զապէլ Եսայեան, Երուանդ Օտեան, ինչպէս նաեւ ականաւոր այլ գրողներ:
Արա Ահարոնեան
Ապրիլի 23-ի ուշ գիշերը Արգենտինայի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը՝ բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի մեջ կլինեն նաև ՌԴ ԱԳ նախարար, հայազգի Սերգեյ Լավրովը, «ալամ» աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, կժամանի Երևան: Նա կմասնակցի Եղեռնի 100-ամյակի պաշտոնական բոլոր արարողություններին, կհանդիպի Օլանդի հետ և Հայաստանից կմեկնի 24-ի երեկոյան:
Օլանդը նույնպես կժամանի 23-ին և բացի Եղեռնի արարողակարգերին մասնակցությունից, Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ հանդիպումներից, կայցելի Ֆրանսիական համալսարան: 23-ին Հայաստան ժամանող ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը կմնա ավելի երկար, կհանդիպի ԵԺԿ անդամ կուսակցություններին և կմեկնի ապրիլի 26-ին:
Հրապարակ
Առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նրա նախկին պաշտոնին կնշանակեն կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետ Էդգար Գեւորգյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին, սակայն, բացի աշխատակազմի ղեկավարից, այլ պաշտոնյաների հարցում դեռ չի կողմնորոշվել. խնդիրը ցածր աշխատավարձն է, որը չի ձգում «լավ կրթություն ստացած կադրերին»:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.