Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Որքան էլ նոյնպէս տարօրինակ լինի, այնուամեանայնիւ բոլորովին անակնկալ՝ Գերմանիայի դէմ պատերազմը, կոմունիստները յայտարարեցին “սրբազան”։ Նոյնիսկ երգ էլ յօրինուեց այդ “սրբազան” պատերազմի մասին, որ նաև նպատակ ունէր պատերազմը ներկայացնելով որպէս “հայրենական”՝ ոտքի հանել ոչ թէ պարզապէս ժողովրդին, այլ հաւատացեալ ժողովրդին։ Նաև, անշուշտ, սովետական մահմեդականներին, որոնք նոյնպէս իրենց ուղղափառ են կարծում։
Հասկանալի է, որ քրիստոնէական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները համեմատաբար մեղմացան։ Հայաստանեայց եկեղեցու կաթողիկոսական գահը, որ թափուր էր 1938-ին
սովետական իշխանութեան ձեռքով խեղդամահ արուած Խորէն Ա Մուրադբեկեան կաթողիկոսից յետոյ, ունեցաւ Մոսկուայի կողմից նշանակուած նոր կաթողիկոս։ Ռուսական ծաւալապաշտութեան համար Ս. Էջմիածինը նորէն դարձաւ այն գործիքը, որի կիրառութեան մասին աւելի քան մէկ և կէս դար առաջ զգուշացրել էր ճանապարհորդ Մորից Վագները. “Հայաստանի մի քանի գաւառները պարսիկներից գրաւելով՝ Ռուսաստանը մի նուրբ դիտաւորութիւն ունէր։ Ոմանք գուցէ զարմանան, որ գեներալ Պասկևիչը Ատրպատականի Կիշան ու Մազանդարան բերրի նահանգները չպահանջեց Պարսկաստանից։ Բայց Ռուսաստանի բուն նկատառումն էր Էջմիածինն ունենալը, որպէսզի ինչպէս այնտեղի հայկական երկիրն է մարմնաւորապէս տիրում, նոյնպէս և կաթողիկոսի հոգևոր ուժի վրայ էլ իր ազդեցութիւնն ունենալով՝ աստիճանաբար ամէն տեղ իր ազդեցութիւնն հաստատի և բարոյապէս տիրի”։
Թէ որպիսի հեռահար և արդիւնաւէտ ծրագիր էր այդ, մենք տեսանք ու համոզուեցինք ոչ միայն ցարական, այլև 20-րդ դարի սովետական իրականութեան մէջ։
Գոյութիւն ունի նաև երկրորդ գործոնը, որ յայտնի է որպէս “ձնհալ”ի շրջան։ “Ձնհալը” սկսուեց 1956-ից և տևեց մինչև 60-ականների սկիզբ։ և, դժբախտաբար, գարուն չբերեց սովետական վարչակարգի գերութեան մէջ ապրող ժողովուրդներին։ Սակայն հնարաւոր եղաւ վերականգնել ինչ-ինչ ազգային արժէքներ, որոնք մերժուել և արգելուել էին։ Ոմանց նոյնիսկ յուշարձաններ էլ կանգնեցրին։ Մենք կարդալու հնարաւորութիւն ստացանք։ Բայց կարդում էինք այն, ինչ մատուցում էին։ և մատուցում էին միտումնաւոր առաջաբաններով և բացայայտ զեղծումներով։ Մեր և մեզնից յետոյ եկող սերունդները ազգային դպրութեանը հաղորդակցուելու հնարաւորութիւն այլևս չունէին երկու հիմնական պատճառով։ Նախ՝ որ բնագրերը մարչելի էին նեղ շրջանակի միայն, և յետոյ՝ ընտանեկան գրադարանների մէջ պահպանուած երբեմնի հրատարակութիւններն էլ, լինելով Հայերէնի ուղղագրութեամբ՝ «ծոյլիկ» շատերի համար անմատչելի էին։
Քանի որ տեղն եկաւ ասեմ նաև, որ աւելի քան մէկուկէս հազարամեակի գրական-մշակութային վիթխարի ժառանգութիւնից մեզ կտրելով՝ նաև ճշմարիտ պատմութիւնից կտրելու ոճրագործ նպատակ է հետապնդել Հայոց Գրական լեզուի ուղղագրութիւնը մէկ գիշերուայ մէջ հրամանով վերացնելը։ Կոմունիստական այս նոյն չարիքը պայթել է նաև սոցիալիզմին դատապարտուած ռուսական կայսրութեան միւս ժողովուրդների ազգային լեզուների գլխին։ Բայց, ի տարբերութիւն մեզ՝ մեր հազարամեակների գոյութեամբ հպարտ և Ռուսաստանի ծոցի մէջ իգացող անդաւաճան հայերիս, այդ միւս ժողովուրդները, թէկուզ և պայմանական անկախութիւնից յետոյ, իրենց առաջին գործը դարձրին վերականգնել այբուբենն ու ուղղագրութիւնը։
Մենք, որ դեռևս պահպանում ենք սովետական մեր շառագոյնը, նոյնքան սովետական մեծամտութեամբ վարակուած՝ կարծում ենք, թէ գրագէտ ենք։ Թէև ոչ միայն չենք տիրապետում առաջնեկ գրական հայերէնին, որին նաև “ոսկեղենիկ լեզու” են անուանել նոյնիսկ օտարները, այլև պայքարում ենք մեր իսկ էութեան դէմ՝ հանդուրժելով լենինեան ուղղագրութիւնը, որ անյուսալիօրէն մեզ կտրել է ազգային մշակոյթից, ինչը, թւում է Հայի ոգեղենութեան և հոգևոր արժէքի հիմքը պէտք է լինէր։
…Արգելուած արժէքները վերականգնելու ընթացքը ուղեկցուեց զեղծումներով։ Ոմանք փորձում են այդ զեղծումներն արդարացնել, ասելով, թէ գլխաւորը վերականգնուած արժէքներն են, մոռանալով, սակայն, որ զեղծարարութիւնը ինքնին արդէն որևէ արժէք չի կարող ունենալ։ Նոյն այդ Ոմանք չեն էլ ուզում անդրադառնալ, թէ զեղծարարութիւնն ինչպէս էր ռուսական ծաւալապաշտութեան և կոմունիստական գործակալների վերաձևել
Խաչատուր Աբովեանին և Միքայէլ Նալբանդեանին։ Չէի՞ն ուզում, թէ՞ արդէն դարձել էին սովետական մուտագենեզի՝ դարձուորութեան “երջանիկ” զոհեր՝ որպիսին է սաւոկը։
Ահաւասիկ, դարձուորածինների այս իրականութեան մէջ էր, որ լոյս տեսաւ ո՛չ թէ Սրբի, ո՛չ թէ Վարդապետի, և ո՛չ էլ Սրբի ու Վարդապետի Աղօթքի Գիրքը, այլ պարզապէս Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» պոէմը (2)։ Լոյս տեսաւ արևելահայ գրական լեզուի վերածուած, որ մեր գրականութեան երախտաւոր Մկրտիչ Խերանեանի տարիների աշխատանքի արդիւնքն էր։ Այնուհետև եղան նորանոր հրատարակութիւններ Վազգէն Գևորգեանի աշխատասիրութեամբ։
Ասում եմ «լոյս տեսաւ», բայց այնպէս էլ չլուսաւորեց սովետահայի մեր մթագնած միտքը։ Որովհետև լոյս էր տեսնում ոչ թէ անաստուածների մեր հասարակութիւնը դարձի բերելու, այլ մեզ Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացիից ընդհանրապէս կտրելու, հեռացնելու նպատակով։ Հային քրիստոնէական իր հաւատից, իր մխիթարութիւնից, հոգևոր և մարմնական ապաքինութեան այդ բացառիկ սպեղանիից զրկելու նպատակով։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.