23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար։
-Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկխավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում։ Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն։
(Հովհաննեսի ավետարան 3:16-21)
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև աշխարհում պանդուխտներ և օտարականներ՝ հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք հոգու դեմ են պատերազմում։ Ջանացեք պարկեշտ կենցաղ ունենալ հեթանոսների մեջ, որպեսզի նրանք, ովքեր ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա գալստյան օրը։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:11-12)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Գյումրիում ապրիլի 18-ին երկու կանանց դաժան սպանության գործի շրջանակներում, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, այս օրերին մի շարք խուզարկություններ են կատարվել, հարցաքննվել են հանցագործության մեջ կասկածվող բազմաթիվ մարդիկ:
Բանն այն է, որ, ինչպես արդեն հայտնել էինք, մայր ու աղջիկ ապրելիս են եղել տոկոսով պարտքով գումարներ տալով ու դրանցից գոյացած գումարներով: Հետևաբար, հիմնական վարկածը հատկապես գումարի հետ է կապվում, և հարցաքննվել են հենց նրանցից պարտքով գումար վերցրածները:
Մեր տեղեկություններով՝ իրավապահներին կատարվածի մասին առաջինն ահազանգել է 51-ամյա կնոջ ծանոթը, ով նաև շտապօգնություն է կանչել: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, նա այդ օրը երեկոյան հյուրընկալվել է սպանված կանանց տանը, ապա որոշ ժամանակով հեռացել է, իսկ երբ վերադարձել է, նրանց արդեն սպանված է գտել: Այսինքն՝ հանցագործությունը կատարվել է հենց այն ժամանակահատվածում, երբ տղամարդը բացակայել է տնից:
Նշենք, որ սպանությունը կատարվել է երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում: Ի դեպ, մարդասպանն առանձնապես դաժան է եղել հատկապես դստեր 51-ամյա կնոջ նկատմամբ. Մարդասպանը նրան դանակի շուրջ 10 հարված է հասցրել:
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին իրենց տանը դանակահարվել էին 90-ամյա մայրն ու 51-ամյա դուստրը, ովքեր ապրելիս են եղել երկուսով:
Չենք սպասում, որ Թուրքիայից որևէ բացասական արձագանք կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա երևանյան այցին. այսպիսի մեկնաբանություն է արել Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Interfax գործակալության հարցին:
«Տվյալ դեպքում, մեր տեսանկյունից, այդ միջոցառումները [ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին — ՍիվիլՆեթ] չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,- ասել է Պեսկովը: Նա նշել է, որ Ռուսաստանին և Թուրքիային կապում են «զարգացած գործընկերության հարաբերություններ, որոնք ունեն տնտեսական փոխշահավետ համագործակցության ամուր հիմք»:
«Մեր դիրքորոշումները համաշխարհային բազմաթիվ խնդիրների շուրջ համընկնում են: Մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Հայաստանը «իրենց հարևանն է, որի հետ Ռուսաստանին կապում են տասնյակ հազարավոր տարբեր թելեր»:
Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը կժամանի Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքական Akşam թերթում հոդված է հրապարակել՝ պարզաբանելով ինչու է հեռացել վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այդ պաշտոնից նա հեռացավ անցյալ շաբաթ՝ 1915-ի հայերի կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց հետո: Մահչուփյանը գրում է, որ թոշակի է անցել, որովհետև մարտի 9-ին լրացել է իր 65 տարին, և ինքն այժմ «կամավոր է աշխատում կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»:
Հոդվածում Մահչուփյանը նշում է երեք հիմնական պատճառ, թե ինչու էր ընդունել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկը՝ զբաղեցնելու նրա խորհրդականի պաշտոնը:
Առաջին պատճառն այն էր, որ որպես մտավորական՝ ինքը մշտապես ձգտել է հնարավորինս ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրա:
Երկրորդ պատճառը՝ մշտապես օժանդակել իսլամամետ կուսակցություններին, այդ թվում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) քաղաքական ուղեգծին և հետևել Թուրքիայի պահպանողական այդ հատվածի գաղափարական փոփոխություններին: Ըստ Մահչուփյանի՝ միայն իսլամական հատվածի ժողովրդավարացմամբ է հնարավոր ժողովրդավարություն հաստատել Թուրքիայում, ուստի ինքը չի վարանել իր նպաստը բերելու այդ գործընթացին:
Երրրոդ պատճառը, ըստ Մահչուփյանի, պայմանավորված է Դավութօղլուի անձով. «Առաջարկությունը մեծ գոհունակությամբ ընդունեցի, որովհետև ստացել էի քաղաքական այնպիսի գործչից, որին շատ եմ հարգում և սիրում, որի անկեղծությանը, խելքին ու բարի կամքին հավատում եմ: Այդ պատճառով առաջարկն ընդունեցի առանց մտածելու»:
Մահչուփյանն այնուհետ խոսում է այն մասին, թե ինչքանով է իր տեսակետը Դավութօղլուինը և հակառակը. «Ես ընդամենը բազմաթիվ խորհրդականներից մեկն եմ: Բնական է՝ խորհրդականները տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեն, և վարչապետն է որոշում, թե դրանցից որն է կարևորելու: Նա է քաղաքական գործիչը, նրա վրա է պատասխանատվությունը, ոչ թե՝ մեզ: Չի կարելի վարչապետի յուրաքանչյուր միտք ամբողջությամբ մեզ վերագրել, ո՛չ էլ մեր մտքերը՝ նրան: Այն, ինչ ես եմ ասում, բնականաբար, ամբողջովին իմ մտքերն են, և ավելի քան տրամաբանական է՝ իմ և կառավարության պաշտոնական դիրքորոշման միջև երբեմն պետք է սահմանազատում դնել»:
Սահմանազատումը, ըստ Մահչուփյանի, վերաբերում է նաև «ցեղասպանություն» բառի օգտագործմանը. «Ինձ համար «ցեղասպանություն» եզրը երբեք կարևոր չի եղել, ինչը մշտապես հարուցել է հայկական Սփյուռքի զայրույթը»:
Հոդվածում Մահչուփյանը քննադատում է Սփյուռքին, որը վարչապետի խորհրդականի պաշտոնում իր նշանակումը համարել է որպես «սոսկ մարտավարական քայլ»:
Ցեղասպանության վերաբերյալ Մահչուփյանի հայտարարությունից հետո պնդումներ եղան, թե նա Թուրքիային ճանաչման կոչ է անում: Սա փարատելու համար նա գրում է. «Եթե վարչապետը Ցեղասպանությունն ընդունել-չընդունելու վերաբերյալ խորհուրդ հարցնի…. ես վարչապետ լինեի, չէի ճանաչի Ցեղասպանությունը, վարչապետը նախևառաջ պատասխանատու է իր քաղաքացիների բարօրության և շահի համար և նրանց չպիտի խցկի անհայտության թունելը»:
Ըստ Մահչուփյանի՝ իրեն օգտագործում են ԱԶԿ-ին և անձամբ Դավութօղլուին հարվածելու համար: Մահչուփյանը դա կապում է Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրությունների հետ:
Մահչուփյանն ակնարկում է, որ իրեն չեն ազատել գործից, և որ վարչապետի խորհրդականի պաշտոնը լքելը որևէ կերպ կապված չէ «ցեղասպանություն» եզրն օգտագործելու հետ: «Այդ ընթացքում ծննդյանս օրը՝ մարտի 9-ը, անցավ, և 65 տարիս լրանալուն պես ինքնաբերաբար թոշակառու դարձա: Թոշակառու դառնալու մասին վարչապետն ինձնից է իմացել: Այդ պահից սկսած՝ կամավոր աշխատում եմ կառավարությունում՝ Ահմեդ Դավութօղլուի քաջալերանքով»:
«Ինձ համար կարևորն այն է, որ այս պատմական պահին ԱԶԿ-ն, վարչապետի և նախագահի հետ միասին, հաջողություն գրանցի»,- հոդվածը եզրափակում է Մահչուփյանը:
civilnet.am
Շաբաթվա աստղագուշակ 20.04.2015-26.04.2015
Խոյ.
Այս շաբաթ դուք կձգտեք միայն հաղթանակի: Հատկապես փոքրիկ հաղթանակներ կունենաք գորմարի տեսքով: Զգուշացեք օրենքի ներկայացուցիչների հետ կոնֆլիկտներից: Ընտանիքի հետ կապված որոշումներ ընդունելուց փորձեք խուսափել սիրելիի հետ վիճելուց: Հանգստյան օրերը նվիրեք հարազատներին:
Ցուլ.
Այս շաբաթ ձեզ սպասվում է գործնական հաջողություններ: Աշխատանքի մեջ նոր բացահայտումներ կանեք ինքներդ փեզ համար: Մի գուցե գնաք ուղևորության: Շաբաթը նպաստավոր չէ գնումների և կողմնակի գործերի համար: Զբաղվեք միայն փեր բուն աշխատանքով և մի վատնեք գումարը:
Երկվորյակ.
Այս շաբաթ պետք է ուշադրություն դարձնել առողջությանը՝ հատկապես նյարդային համակարգին: Աշխատանքում պետք է որոշ կարևոր որոշումներ կայացնեք առանց ետ նայելու: Ձեզ կօգնի փոքր ինչ ընկերների հետ հանդիպպումները, պետք է լիցքաթափվել: Խնդիրներիը պետք չէ սթրեսային ընդունել և պետք էլ չէ գցել ականջի հետև:
Խեցգետին.
Շաբաթը բարենպաստ է մասնագիտական հաջողությունների համար: Սիրային հարցերում էլ կունենաք այսպես ասած ձեռքբերումներ: Ուշադրություն դարձրեք ձեզ շրջապատող չարակամ մարդկանց, նրանք կփորջեն խանգարել ձեր գործերին, որոշումներ ինքներդ կայացրեք: Հանգստյան օրերը կլինենք սովորականից ավելի ակտիվ:
Առյուծ.
Տպավորիչ հաջողություններ են սպասվում ձեզ շաբաթվա ընթացքում: աստղերը հուշում են, որ հաջողությունը ձեզ կհետևի ոչ միայն մինչև շաբաթվա վերջ այլ մինչև ամսվա վերջ: գումարային հարցերը կլինեն անկայուն, խուսափեք ավելորդ ծախսերից: Հանգստյան օճրերը անցկացրեք երեխաների հետ ընտանիքում:
Կույս.
Շաբաթվա ընթացքում առանձնահատուկ ոչինչ չի սպասվում: Կլինեք ձեր սովորական առօրյա հոգսերով, դասերով և աշխատանքով: Աշխատանքում աննշան փոփոխություններ են սպասվում: Որոշ խնդիրներ կառաջանան, բայց աստղերը հուշում են ամեն ինչ դեպի լավն է գնում: Գնացեք գնումների:
Կշեռք.
Այս շաբաթ կշեռքներին սպասվում են դրական փոփոխություններ, ոչոշ գործնական հաջողուէյուններ: Կդժվարանաք որոշումներ կայացնել, բայց դա աշխատանքի բնականոն հունին չի խանգարի: Դուք կլինեք հանգիստ և խաղաղ: Գումարի հարցում եղեք վճռական: Շաբաթվա վերջում ամեն ինչ կընկնի իր տեղը: Ընկերների հանդեպ ուշադիր եղեք:
Կարիճ.
Հաջողության հասնելու համար պետք է լինեք բարեհամբյուր ձեզ շրջապատողների հանդեպ: Դժվար կլինի վեճերը հարթել, բայց փորձեք դա հանգստի ամենակարևոր մասն է: Հիեք, որ այս շաբաթ ձեր գործնական, գումարային և մնացած այլ հարցերում հաջողությունը կախված է շրջապատի հետ հարաբերություններից:
Աղեղնավորներ.
Խնդիրներ կառաջանան աշխատանքի մեջ : Ձեր ծրագրերում փոփոխություններ կմտցնեք : Ձեր աշխուժությունը շատ կխանգարի եղեք զուսպ: Շաբաթվա սկիզբը շատ հաջող է կարերա սկսելու համար:
Այծեղջյուրներ.
Այս շաբաթ խորհուրդ չի տրվում զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով: Լավ ժամանակաշրջան է ընկերական շփուների համար: Շատ ակտիվ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք:
Ջրհոսներ.
Ջրհոսների ընտանեկան հարցերն այդքան էլ հաջող լուծում չեն ստանա: Ձեր հաջողությունները հիմնականում կախված կլինեն ձեզանից: Զբաղվեք սպորտով, անցկացրեք նոր գործնական հանդիպումներ:
Ձկներ.
Շաբաթն անբարենպաստ է սիրային և ֆինանսական հարցերի լուծման համար: Խնդիրներ կառաջանան նաև ընկերների հետ: Զգույշ եղեք նոր գործեր ձեռնարկելիս, քանի որ դրանք ձեզ համար կարող են դառնալ գլխացավանք:
Ադրբեջանում ԼՂՀ գերեվարված քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ շարունակվում է դատ կոչվող կեղծիքը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Գյանջայի՝ ծանր հանցագործությունների գործերով դատարանում գործով անցնող «վկաները» ցուցմունք են տվել։ Նրանք նշել են, որ գերեվարման պահին Բաղդասարյանը եղել է քաղաքացիական հագուստով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դատական գործընթացը կայացել է փակ դռների հետևում։ Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։
Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
news.am
Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող «Politique Internationale» (Միջազգային քաղաքականություն) հանդեսը 330 էջանոց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով:
Համարում տեղ են գտել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին Նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:
«Politique Internationale»-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել նաև Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Օրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա):
Իր հոդվածում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշում է. «Այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի սերունդները շարունակում են կրել ժխտողականության 100-ամյա վիրավորանքը: Նաև այդ ժխտողականության և անպատժելիության մեջ պետք է փնտրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրականացված Հոլոքոստի որոշ ակունքներ»:
«Մարդկության դեմ իրականացված այս ոճիրը հրեշավոր հանցագործություն էր` իր նպատակներով, իր իրականացման մեթոդներով, իր մասշտաբներով և հետևանքներով: Մարդկությունը՝ ցնցված արհավիրքի ծանրությունից, խոսքեր չուներ՝ բնորոշելու այդ հրեշավոր հանցագործությունը։ Հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցածը կոչեց «Մեծ Եղեռն»` այս արտահայտության մեջ ամփոփելով այն սարսափն ու դժոխքը, որի միջով նա անցավ: Այս բառերով կոչեց հայության և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգությունը: Պահանջվեց չորս երկար տասնամյակ, որպեսզի այդ ոճիրը՝ հենց հայերի հետ կատարվածի օրինակով, ստանա իր ձևակերպումը՝ ցեղասպանություն», — գրում է Հայաստանի Նախագահը։
Ընդգծելով, որ բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ իրենց հյուրընկալ հողերում ապաստան տվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացվող ջարդերից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին՝ Նախագահ Սարգսյանը հարցադրում է անում. «Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան փրկել հավատը, հավատը մարդկային էության հանդեպ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև մարդկության վաղվա օրվա հանդեպ»:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակներից է համամարդկային արժեքների ամրապնդումը` հիշողության և իրազեկման միջոցով: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը … անպատժելիության հետ մեկտեղ, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար», — ավելացնում է ՀՀ Նախագահը:
«Politique Internationale»-ի բացառիկ համարում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշում է. «Ժխտողականությունն անընդունելի է, քանզի այն իր մեջ վիրավորանք է պարունակում։ Օրենքը պետք է հասարակությանը պաշտպանի շահարկումներից։ Դա է Ֆրանսիայի դիրքորոշումը ժխտողականության վերաբերյալ… Տարբերություն կա կարծիքների բախման և կեղծարարության, շահարկումների, մարդկության դեմ հանցանքի ժխտման միջև»։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ասում է. «Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր իմ այցը կմնա իմ նախագահության ամենահուզիչ պահերից մեկը։ Ես չեմ մոռացել հուշարձանի վեհությունը՝ սրտառուչ զգաստությունը և արժանապատվությունը… Իմ մտորումները մեկուկես միլիոն անմեղ նահատակների հետ էին՝ մարդկային խելագարության զոհ դարձած տղամարդկանց, կանանց, երեխաների։ Իմ մտորումները նրանց ժառանգների հետ էին, ովքեր վերակառուցեցին երկիրը՝ շնորհիվ իրենց համարձակության, համառության և աշխատասիրության։ Եվ ավելին՝ մի երկիր, որի նմանը չկա։
Նրանց, ովքեր ուզում էին բնաջնջել հայերին, վերացնել հայերի քաղաքակրթությունը, մշակույթը, ոչնչացնել նրանց ինքնությունը, հայերը պատասխանեցին հնարավոր ամենագեղեցիկ ձևով՝ վերակերտելով Հայաստանը, որը խորհրդանշում է երկինք հառնող այդ հուշարձանը։
Փաստը, որ հայ ժողովուրդը վերապրեց այդ արհավիրքը և նորից ոտքի կանգնեց՝ ավելի հզոր ու զորեղ, դա նախևառաջ իր խիզախության և հանճարի շնորհիվ է»:
ՀՀ արտաքին գործերի նախարարը, մասնավորապես, նշում է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով»:
Նախարար Նալբանդյանն անդրադառնում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած բանաձևերին, որտեղ մատնանշվում են ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուները՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում:
«Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը», — շեշտում է Հայաստանի արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծում է, որ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերում:
«Ես մշտապես եղել եմ լավատես և հավատով լեցուն՝ ժողովուրդների իմաստության հանդեպ, ճիշտ ընտրություն կատարելու նրանց ունակության հանդեպ, ընտրություններ, որոնք միշտ չէ, որ դյուրին են, սակայն թույլ են տալիս փորձություններից դուրս գալ բաց ճակատով։ Ես համոզված եմ, որ գալու է այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է իր անցյալին», — գրում է Շառլ Ազնավուրը։
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:
Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, և տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Ապրիլի 17-ին և 18-ին Սոլակ համայնքի բրուցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է ևս 6 անձի մոտ: Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը:
Սոլակ համայնքում այժմ առկա է 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Բնակչության շրջանում իրականացվել է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Այժմ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Կոտայքի մարզի այլ համայնքերում: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:
Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով, ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթեց ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրեց հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.