Թեև մի քանի օր է լրատվամիջոցները գրում են, որ հաստատապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի ապրիլի 24-ին, սակայն պետական այրերը համառորեն նշում են, որ դեռ հստակ պարզ չէ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ մեզ հետ զրույցում ընդամենը կարծիք հայտնեց, որ Պուտինը կժամանի Հայաստան. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահին մենք կհյուրընկալենք Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին»: Իսկ գալու վերաբերյալ պաշտոնական պատասխան իրենց կողմից չկա՞: «Պաշտոնական պատասխանի համար դեռ ժամանակ կա, նախապատրաստական աշխատանքները, որքանով ես տեղյակ եմ, իրականացվում են»,-ասաց նա: Իսկ ո՞ր պետությունների ղեկավարներն են, առհասարակ, ժամանելու Հայաստան այդ օրերին: Զաքարյանն ասաց. «Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահները կլինեն, Ֆրանսիայի նախագահի պաշտոնական հայտարարությունն արդեն կա, մենք ակնկալում ենք Կիպրոսի նախագահի մասնակցությունը, նաև մոտ 50 երկրներից լինելու են տարբեր մակարդակի պատվիրակություններ՝ խորհրդարանների նախագահների, արտգործնախարարների, փոխվարչապետերի գլխավորությամբ»: Նա նաև նշեց, որ հրավերներն ուղարկվում են բոլոր ուղղություններով, և պետություններն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով մասնակցեն: Զաքարյանը հավելեց, որ կան պետություններ, որոնք տարբեր պաշտոնյաների մակարդակով այդ օրը մասնակցելու են ե՛ւ Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ե՛ւ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի կապակցությամբ հայտարարված միջոցառմանը: Այս թեմայի շրջանակներում մի քանի հարց ուղղեցինք Ա. Զաքարյանին:
— Նախագահների մակարդակով մասնակցությունը կարծես թե շատ քիչէ՝ ընդամենը 2-3 հոգի, սա բացասական երանգ չի՞ հաղորդիմիջոցառմանը:
– Բացասական երանգ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա, խնդիրը բարոյական հարթության մեջ է, պետություններն իրենք են որոշում՝ ինչ մակարդակով գալ, մասնակցել: Չկա մի պետություն, որը հայտարարեր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, դա կեղծ ակցիա է, և մենք չենք գալիս մասնակցելու: Ովքեր որ չեն գալիս ամենաբարձր մակարդակով մասնակցելու, բնականաբար, խնդիրը դիտարկում են Թուրքիայի հետ ունեցած շահերի տեսանկյունից: Կան պետություններ, որոնք դրա մասին նույնիսկ բարձրաձայն են հայտարարում, և շատ քիչ պետություններ կան, որոնք, անտեսելով քաղաքական շահերը, վեր են կանգնում դրանցից և խնդիրը դիտարկում են արժեքային համակարգում:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.