«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» դարձել է «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության ասոցացված անդամ : Որոշումն ընդունվել է ԵԱԴ-ի ապրիլի 17-ին Գերմանիայի Բաութցեն քաղաքում տեղի ունեցած 13-րդ տարեկան համագումարին՝ քվեարկության արդյունքում : Համագումարին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցության» կենտրոնական խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից: Սա առաջին դեպքն է, երբ ԼՂՀ որևէ քաղաքական ինստիտուտ կամ մարմին միանում է Եվրամիության կառույցի:
«Այսօր շնորհված ԵԱԴ ասոցացված անդամակցությունը կարևոր է ոչ միայն որովհետև այն նպաստում է Արցախի միջազգային ներկայացմանը, այլ նաև որովհետև այն ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական զարգացումը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, և որ նրա ժողովրդավարական առաջխաղացումը կարելի է համեմատել ԵՄ-ում մեր առաջխաղացման հետ»,- ասել է ՀԵԲ նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան:
«Եվրոպական ազատ դաշինքը» քաղաքական կուսակցություն է Եվրոպայում, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ. դաշինքը հանդես է գալիս հօգուտ ժողովուրդների` իրենց ապագան ազատ տնօրինելու իրավունքի: Այն ունի շուրջ 40 ազգային և տարածաշրջանային անդամ կուսակցություններ ԵՄ-ի ավելի քան 17 երկրներից: Եվրոպական խորհրդարանում այն ներկայացված է 12 պատգամավորներով:
ԵԱԴ-ում ասոցացված անդամակցության կարգավիճակը նախատեսում է ինտեգրել քաղաքական կուսակցություններ ոչ ԵՄ անդամ պետություններից, ինչպես ԵՄ քաղաքական ընտանիքների մեծամասնության դեպքում է:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ԵԱԴ համագործակցությունը սկսվել է դեռևս 2014թ.:
2010թ. ԼՂՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունների արդյունքում «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ստացել է պատգամավորական 7 մանդատ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.