13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Դո՛ւք էլ լսեցեք ինձ, հարուստնե՛ր։ Լացե՛ք ու դառնորեն ողբացե՛ք այն դժբախտությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցերի կեր։ Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս գանձերը դիզեցիք։ Ահավասի՛կ, ձեր արտերում աշխատող բանվորների վարձը, որ ձեզ մոտ պահեցիք՝ զրկելովնրանց, բարձրաձայն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։ Ձեր կյանքը հաճույքներով և զվարճությամբ անցկացրիք երկրի վրա ու պարարտացաք՝ մորթվելու օրվան պատրաստվող անասունների նման։ Այո՛, իրավազրկեցիք և սպանեցիք արդարին, որ չընդդիմացավ ձեզ։
Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Տեսե՛ք, թե մշակն ինչպես է համբերությամբ սպասում, մինչև որ աշնան ու գարնան անձրևներն իջնեն, և հողը տա իր թանկագին բերքը։ Դո՛ւք էլ համբերեցեք և ամո՛ւր պահեցեք ձեր սրտերը, որովհետև մոտ է Տիրոջ գալուստը։ Մի՛ տրտնջացեք միմյանց դեմ, եղբայրնե՛ր, որպեսզի Աստծու դատաստանին չենթարկվեք, որովհետև Դատավորն ահա գալիս է։ Նեղությունների մեջ համբերելու օրինա՛կ վերցրեք մարգարեներից, որոնք խոսեցին Տիրոջ անունով։ Չէ՞ որ մենք երանի ենք տալիս նրանց, որոնք համբերեցին, ինչպես մարգարեները։ Անշուշտ, լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը վերջում ինչպե՛ս վարձատրեց նրան, որովհետև Տերը գթառատ է և ողորմած։
(Հակոբոս առաքյալի նամակը 5:1-11)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող նոր եկեղեցու համար փակ ճարտարապետական մրցույթը հաղթած նախագիծն է. հեղինակն Արտակ Ղուլյանն է, որը կառուցել է նաև Մոսկվայի Սբ Պայծառակերպությունը:
PanARMENIAN.Net
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը: Միաժամանակ, պարոն դեսպանը նշել է, որ պայմանավորված միջազգային տարբեր հիմնախնդիրներով՝ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կրճատել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական պետություններում և Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ դա որևէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա:
Իր հերթին, Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի համար շարունակում է գերակա մնալ մեր երկրի կառավարման համակարգի, փոքր ու միջին բիզնեսի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումը, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակի շուրջ:
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Երեքշաբթի, 14 Ապրիլի երեկոյեան, Լոս Անճելէսի քաղաքի կեդրոնը գտնուող կաթողիկէ «Լէյտի աֆ Էնճէլզ» եկեղեցիին մէջ, ներկայութեամբ քաղաքի քրիստոնեայ համայնքներու հոգեւոր գրեթէ բոլոր յարանուանութեանց ղեկավարներուն միացեալ աղօթք եւ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերուն:
Էքումէնիք այս հաւաքը հիւրընկալող Լոս Անճելըսի Կաթոլիկ եկեղեցւոյ Առաջնորդ Հոզէ արք. Կոմեզ ողջունեց մեծամասնութեամբ հայերէ եւ պաշտօնական անձնաւորութիւններէ կազմուած ներկաները եւ անոնց յիշեցուց անցեալ Կիրակի օր, Վատիկանի մէջ Ֆրանսիս քահանայապետի խօսքերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ:
Ապա գործադրուեցաւ յայտագիր մը, որու ընթացքին խօսք առին եւ օրուան խորհուրդը փոխանցեցին Արեւմտեան զոյգ թեմերու առաջնորդներ Յովնան արք. Տէրտէրեան եւ Մուշեղ արք. Մարտիրոսեան:
Օրուան գլխաւոր պատգամաբերն էր Լոս Անճելըսի քաղաքապետ Էրիք Կարսեթի, որ յայտնեց իր հպարտութիւնը հայութեան հետ իր սերտ յարաբերութեան համար, պատիւ համարեց Փոքրիկ Հայաստանի ներկայացուցիչի օրերէն հայութեան հետ իր մօտէն աշխատիլը, հիմա, ալ, իբրեւ Լոս Անճելըսի քաղաքապետ հաստատեց իր վճռականութիւնը այս քաղաքը զանազան ծրագիրներու ճամբով մօտեցնելու Հայաստանին:
Կարսեթի ամէն տարի Ապրիլ 24ին մասնակցած է Ապրիլեան քայլարշաւներուն: Այս տարի եւս ան պիտի մասնակցի Արդարութեան քայլարշաւին:
asbarez.com
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:
Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հնչած առաջարկությունները:
2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում հաշվառվել է 330 հրդեհ` 116 593 627 դրամի նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 4 մարդ: 2014թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 505 հրդեհ` 195 891 402 դրամի նյութական վնասով, զոհվել էին 17 և վնասվածքներ ստացել` 20 մարդ: Այսպիսով, հրդեհների քանակը նվազել է 175 դեպքով (34.65%), զոհերի թիվը 11-ով (64.7%), վնասվածք ստացածներինը՝ 16-ով (80%), իսկ նյութական վնասի գումարը՝ 79 297 775 դրամով (40.48%):
Հրդեհների քանակը մնացել է նույնը Կոտայքի մարզում, աճել է Երևան քաղաքում, իսկ նվազել է մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 50.3%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 22.42%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 10.3%-ը՝ ավտոմեքենաներում, 3.03%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.52%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 12.43%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 67.27%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 32.73%-ը` գյուղական բնակավայրերում:
Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 10-ը խոշոր են (նախորդ տարի` 9), որոնցից պատճառված նյութական վնասի գումարը կազմել է 69 250 524 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 59.39%-ն է: Խոշոր հրդեհներն են`
1) 01.01.15թ.՝ Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, բնակելի տան տանիք: Նյութական վնասի գումարը կազմել է 4 755 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել երեխաների խաղալը կրակի հետ:
2) 02.01.15թ.` Տավուշի մարզ, գ.Աչաջուր, բնակելի տների տանիքներ (շուրջ 4717մ2): Նյութական վնասի գումարը կազմել է 23 305 200 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
3) 31.01.15թ.` ք.Երևան, Դավիթ Բեկի 106/1, <<Ամետիսֆուդ>> ՍՊԸ բամբակի արտադրամաս: Նյութական վնասի գումարը կազմել է 2 030 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
4) 04.02.15թ.՝ Լոռու մարզ, ք.Սպիտակ, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 10 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
5) 09.02.15թ.՝ ք.Երևան, Նալբանդյան 7/1 շենքի բակում տեղադրված աղբամաններ: Նյութական վնասի գումարը կազմել է 3 116 324 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
6) 21.02.15թ.` Սյունիքի մարզ, ք. Կապան, <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 5 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
7) 22.02.15թ.` Արարատի մարզ, գ.Սայաթ-Նովա, <<Տոյոտա>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 11 580 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
8) 24.02.15թ.` ք.Երևան, Նորագավիթի 2-րդ փողոց, մեղվանոց: Նյութական վնասի գումարը կազմել է 4 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
9) 26.02.15թ.` ք.Երևան, Վրացյան փողոց, առևտրի տաղավար: Նյութական վնասի գումարը կազմել է 2 764 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
10) 25.03.15թ.՝ Սյունիքի մարզ, գ.Շվանիձոր, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 2 700 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի շահագործման կանոնների խախտումը:
Զոհերով հրդեհների առաջացման պատճառներն են անզգուշությունը ծխելուց, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը և ինքնահրկիզումը: Զոհերի (որոնցից 3-ը տարեցներ են) գերակշիռ մասը՝ 4-ը, արձանագրվել է բնակելի հատվածում: Զոհերն արձանագրվել են հետևյալ տարածաշրջաններում. Շիրակ՝ 2, ք.Երևան, Արագածոտն, Արարատ և Գեղարքունիք` մեկական:
2 մարդ վնասվածքներ է ստացել ավտոմեքենայում, մեկական՝ բաց տարածքում և բնակելի հատվածում: Վնասվածքները գրանցվել են Լոռիում` 2, ք.Երևանում և Արագածոտնում՝ մեկական:
Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի 40 նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 11 դեպքում: Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին 143 որոշումներ, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանի դատախազությունների կողմից:
ՊՀ և ՏԱ տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության
և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Ս.Հայրապետյան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երեւան, որպեսզի իր հարգանքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-այսօր՝ ապրիլի 15-ին բրիֆինգի ժամանակ ասել է Նադալը: Նրա խոսքով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ֆրանսիայում՝ մշակութային կազմակերպությունների ու տեղական իշխանությունների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
news.am
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա հարազատները Գյումրի այցելության ժամանակ մի պահ մտել են իրենց տուն, որը գտնվում է Մյասնիկյան 143 հասցեում: Զարմանալի զուգադիպությամբ, այս նույն փողոցում, 5 տուն այն կողմ է գտնվում Ավետիսյանների սպանված ընտանիքի տունը, որի հասցեն Մյասնիկյան 148-ն է: Երկու տներում էլ ոչ ոք չի ապրում, երկուսի դռներն էլ փակ են:
Քարդաշյանների այցը կարճ է եղել: «Եկան, երևացին, գնացին»,- ասացին գյումրեցիները: Նրանք այնքան էլ տեղյակ չէին աստղի ով լինելուց և Հայոց ցեղասպանության այս նորահայտ «խորհրդանիշին» այնպես չէին դարպասում, ինչպես երևանցիները, բայց, ընդհանուր առմամբ, ուրախ էին, որ հայտնի տիկինը Գյումրվա արմատներ ունի, քանի որ նրա գալու կապակցությամբ քաղաքապետարանը ծախս էր արել և ջրել-մաքրել էր այն փողոցները, որոնցով պետք է անցնեին աստղային ոտքերը:
Ի տարբերություն երևանցիների, Գյումրու տեղական իշխանությունները Քիմին «երես չեն տվել»: Մի ոսկեզօծ մուշուրբա, մեկ էլ Գյումրու գիրքը ձեռքին, փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն է աստղին սպասել «Նանե» հյուրանոցի պատի տակ և, տեսնելով նրան, գիրքը տվել-գնացել է:
Սյուզան Սիմոնյան
Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի ամբողջությամբ արյունոտ դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:
Կատարվում է քննություն:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.