23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հնազանդվեցե՛ք Աստծուն և դիմադրե՛ք չարախոսին՝ Սատանային, և նա հեռու կփախչի ձեզնից։ Մոտեցե՛ք Աստծուն, և Աստված ի՛նքը կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, լվացե՛ք ձեր ձեռքերից չար գործերի կեղտը. իսկ դուք, երկմի՛տ մարդիկ, հստակեցրե՛ք ձեր մտքերը։ Խոնարհեցրե՛ք ձեզ Տիրոջ առաջ, և նա կբարձրացնի ձեզ։
Եղբայրնե՛ր, մի՛ բամբասեք միմյանց։ Ով բամբասում է իր եղբորը կամ դատում է նրան, նա բամբասում է Օրենքը կամ դատում է Օրենքը։ Իսկ եթե Օրենքն ես դատում, նշանակում է, թե Օրենքը գործադրողը չես, այլ նրա դատավորը։ Միակ Օրենսդիրն ու Դատավորը, որ իշխանություն ունի փրկելու կամ կորստյան մատնելու, Աստված է։ Դու ո՞վ ես, որ դատում ես քո ընկերոջը։
Լսեցե՛ք ինձ նաև դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտուր կանենք և կշահենք»։ Մի՞թե գիտեք, թե վաղն ի՛նչ եք լինելու։ Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում։ Փոխանակ ասելու՝ «Եթե Տերը կամենա, կապրենք և կանենք այսինչ կամ այնինչ բանը», հոխորտում եք ամբարտավան կերպով։ Բայց այդպես հոխորտալը սխալ է։
Հետևաբար, ով որ գիտի ճիշտը և չի անում այն, մեղք է գործում։
(Հակոբոս առաքյալի նամակը 4:7-17)
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-18-ին հյուսիսային առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 15-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում, 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել մեր երկրի և ԵԽԽՎ-ի միջև փոխգործակցությունը: Վարչապետը կարևորել է տիկին Բրասերի այցը Հայաստան և նշել, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը:
Իր հերթին, Անն Բրասերն ընդգծել է հայաստանյան պատվիրակության ակտիվ ներգրավվածությունը ԵԽԽՎ աշխատանքներում և նշել, որ այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին և հնարավոր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված գործողությունները, ինչը չի նպաստում հակամարտության լուծմանը, իսկ դրա հետևանքով իրավիճակը շփման գծում շարունակում է մնալ լարված:
Անն Բրասերը ևս անընդունելի է համարել հակամարտության գոտում լարվածության աճը և նշել, որ ԵԽԽՎ-ի համար գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեկ ուղի՝ երկխոսություն հակամարտող կողմերի միջև:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այս ուղղություններով հետևողական գործողությունների իրականացումը:
Զրուցակիցներն քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 14-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այս տարվա մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել ՀՀ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև սփյուռքում գործող հայ հայտնի կրթօջախներից մեկը` Բեյրութի Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել հայ ուսանողների հետ:
ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ:
ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GRECO/ անդամներ Միքայել Յանսենի, Ֆրանկ Ռաուի, Դիանա Կուրպնիեչեի, Դրաժեն Յելենիչի եւ Տիբոր Կատոնայի հետ:
Տեղեկացնենք, որ ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խումբն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին՝ որպես ԵԽ բաց մասնակի համաձայնագիր: Ներկայում խմբի անդամ է 49 երկիր՝ ԵԽ անդամ բոլոր երկրները եւ ԱՄՆ-ը: Հայաստանը խմբին միացել է 2004 թվականի հունվարի 20-ից:
Ինչպես տեղեկացրել են խմբի անդամները, գնահատման զեկույցների միջոցով GRECO-ն ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա թերությունները եւ երկրներին ուղղված խորհրդատվությունների միջոցով կատարում է օրենսդրական, կառուցվածքային եւ գործնական փոփոխություններ կատարելու առաջարկներ: Այս ընթացքում Հայաստանը, ինչպես նաեւ անդամ բոլոր երկրները, արդեն երեք անգամ գնահատվել է: Մասնավորապես, GRECO-ի այս խումբն ստեղծվել է 2012 թվականին, որպեսզի մոնիթորինգի ենթարկի պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում առկա կոռուպցիան:
ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամները, կարեւորելով խմբի գործունեությունը, նրան են ներկայացրել վերոնշյալ ոլորտներում առկա կոռուպցիոն դրսեւորումներն ու խնդիրները, մենաշնորհները, պարզել կոռուպցիայի դեմ պայքարի իրենց մոտեցումները եւ նշել այն պատճառները, որոնք սկզբնավորում են կոռուպցիան այդ ոլորտներում:
Պատգամավորներն անդրադարձել են նաեւ ՀՀ օրենսդրությանը, խոսել վարչարարության թերություններից եւ ընտրակեղծիքներից: Բացառությամբ ՀԱԿ ներկայացուցչի, պատգամավորները խնդրի կարգավորումը տեսնում են համակարգային փոփոխությունների իրականացմամբ եւ ամբողջական: Ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաեւ սահմանադրական բարեփոխումներից եւ ամիսներ առաջ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովից, կարեւորել կոռուպցիայի դեմ ամբողջական պայքարն ու քաղաքական կամքի առկայությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներին ու լիազորություններին. պատգամավորները, մասնավորապես, կարեւորել են այդ հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը եւ Էլինար Վարդանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO) պատվիրակության անդամների հետ:
GRECO-ի պատվիրակության անդամները հետաքրքվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներով:
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները նշել են, որ եկամուտների հայտարարագրման համակարգը ընդհանուր առմամբ կայացած է. պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրում են եւ այն հասանելի է դառնում հանրությանը: Սակայն իրավական առումով կան որոշակի ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ արժանահավատ չեն: Նրանք տեղեկացրել են, որ էթիկայի հարցերի հանձնաժողովը Հայաստանում բաժանված է երկու մասի. կա ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողով եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նրանց փոխանցմամբ` բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել իրենց եկամուտները, գույքն ու ունեցվածքը, իսկ օրենսդրական գործունեության առումով, եթե ցանկացած օրենքի նկատմամբ կա շահերի բախում, ապա այդ մասին պետք է հայտարարագրի պատգամավորը: Պատգամավորները նշել են նաեւ, որ եթե հայտարարագիրը լրացված է սխալ կամ այնտեղ կան անճշտություններ, ապա հանձնաժողովի մեկ անդամ դիմում է տվյալ բարձրաստիճան անձին, որպեսզի լրացվի անճշտությունը, իսկ եթե սխալն ակնհայտ է, ապա հարուցվում է վարույթ: Հանձնաժողովների նախագահները նշել են նաեւ, որ պատժամիջոցների մասով հստակ մեխանիզմներ չկան. հանձնաժողովը ստուգում է, թե տեխնիկապես ինչպես է լրացված այդ հայտարարագիրը եւ որտեղից են առաջացել այդ եկամուտները: Իսկ հետաքննություն կատարելու եւ պատժամիջոցներ կիրառելու համար հանձնաժողովը չունի համապատասխան գործիքներ, ինչն էլ դառնում է լրատվամիջոցների քննարկման առարկա:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու, դրանց իրականացման ընթացակարգի եւ արդյունքների մասին: Հանձնաժողովների նախագահները նշել են, որ լսումների թեմա կարող են լինել առավել հետաքրքրություն ներկայացնող եւ խոցելի խնդիրները: Լսումները բաց են հանրության համար. դրանց մասնակցում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, մասնագիտական, գիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք նաեւ տվյալ օրենքների շահառուներն են:
Անդրադարձ է կատարվել նաեւ կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումների կազմակերպմանը եւ կառավարություն-դատական իշխանություն հարաբերություններին:
ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հետ հանդիպել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանն անդրադարձել է GRECO-ի նախորդ զեկույցին, որում դրական էր գնահատվել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեր երկրում անելիքները շատ են, սակայն որոշակի ոլորտներում նկատվում է բացահայտ առաջընթաց:
Խմբի անդամները Հրայր Թովմասյանի հետ քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին նորընտիր պատգամավորների գործունեությանը, պատգամավորների վարձատրության չափին, գործուղումների օրապահիկին եւ այլն:
Պարոն Թովմասյանը մանրամասն պատասխանել է ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հարցերին:
Պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանը, Արտակ Դավթյանը եւ Նաիրա Կարապետյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կոռուպցիայի կանխարգելման արդյունավետության ապահովման մեխանիզմներին, այս հարցում իրավապահ համակարգի գործունեությանը, ոլորտի բացթողումներին: Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման հարցում կարեւորվել է բյուջետային գրասենյակի հիմնումը: Գրասենյակն ուսումնասիրելու է բյուջետային գործընթացը, դրա վերաբերյալ անաչառ տեղեկատվություն է տրամադրելու խորհրդարանին՝ հանրությանն առավել հասանելի դարձնելով բյուջետային ծախսերը՝ նպաստելով խորհրդարանի կողմից կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Ներկայացվել են Հայաստանում ընտրական գործընթացները, ընտրական հանձնաժողովների կազմման առանձնահատկությունները, վստահված անձանց իրավունքները: Նշվել է, որ խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ էականորեն բարելավվել են, ինչի մասին խոսել են նաեւ միջազգային դիտորդները: Նշելով, որ ոլորտում դեռեւս կան անելիքներ՝ խմբակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ սահմանադրական բարեփոխումները եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած եկամուտների հայտարարագրին, դատական իշխանության բյուջետային գործընթացի կազմակերպմանը, դատական համակարգի ֆինանսավորման անկախությանը եւ այլ հարցերի:
Շառլ Ազնավուրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:
Այս մասին` ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է հենց ինքը:
Այն հարցին, թե կա՞ն արդյոք փոփոխություններ Հռոմի Պապի ելույթից հետո՝ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ, Ազնավուրը պատասխանել է. «Ոչ, բայց ամեն ինչ պետք է փոխվի և հաստատ կփոխվի: Մի օր երիտասարդությունը ոտքի կկանգնի, որովհետև երիտասարդությունը չի ցանկանա արյան բիծ ունենալ իր ճակատին և ապրել դրանով 100 տարի»,-ասել է Ազնավուրը:
Ավստրալիայի արեւմտյան ափերին ջուրը հազվագյուտ տեսակի կետ է դուրս նետել։
Հիշեցնենք, որ այս հատվածում մարտին մոլեգնել էր «Օլվին» ցիկլոնը։
Օմուրա շերտավոր կետաձուկը Ավստրալիայում հանդիպել է միայն մեկ անգամ։ Սատկած կենդանու մարմինը գտել էին Էքսմութ քաղաքի լողափին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գիտնականների կարծիքով՝ գտածոն կօգնի ուսումնասիրել կետերի այդ տեսակը եւ համակարգել նրա բնակության արեալը։
news.am
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Թատրոն 32-ի <<ՀԱՅԱԴԱՐԱՆ>> հաղորդումը նվիրված Համո Սահյանին.
ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն
Սպիտակ գույն ունեցող փոշենման այս թմրանյութը, որ հայտնի է «մեթամֆետամին» անունով, բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: Մեթամֆետամինի մաքսանենգ տեղափոխման խոշորագույն փորձը կանխել են մեքսիկական հատուկ ծառայությունները` 2012 թվականին: Իսկ հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակ էլ օրերս հայտնաբերել է ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը` շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ: «Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխել ենք «մեթամֆետամին» տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն»,-տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը:
Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքն, ըստ Վահրամ Գուրողլյանի, գերազանցել է միջազգային բոլոր հնարքները. «Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց»: Մասնավորապես, այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին «մեթամֆետամինի» թաքստոցը դարձել, ինչը, սակայն չէր վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից:
Դեպքով կատարվում է քննություն:
Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Օրերս, կրկին Մեղրիի մաքսակետում, վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույքների պայուսակից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` 62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված:
Ապրիլի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի կողմից ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպած կրթության բնագավառի մասնագետների հերթական ամենամյա համաժողովը:
Քառօրյա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության ու ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումներն ու մեթոդները, հեռավար ուսուցման մեթոդիկան և մոտեցումները, խառը ուսուցման ձևերը, ակտիվ ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդները, անհատական մոտեցման ռազմավարությունը, դասավանդման մեթոդիկան, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությունը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական և Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների դասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետները:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.