13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Սիրելինե՛ր, ամենքդ էլ հետամուտ մի՛ եղեք ուրիշներին սրբագրելու՝ իմանալով, որ մենք՝ ուսուցանողներս, դատվելու ենք առավել խստությամբ, որովհետև բոլորս էլ հանցանքներ ունենք։ Ով որ իր խոսքերը կշռել գիտի, նա կատարյալ մարդ է՝ ինքն իրեն իշխելու կարող։ Տե՛ս, թե ինչպես սանձ ենք դնում ձիերի բերանը, որպեսզի ենթարկվեն մեզ, և դրանով կառավարում ենք ձիու բոլոր շարժումները։ Կամ նայի՛ր նավերին. ինչքան էլ մեծ լինեն դրանք և ինչպիսի ուժեղ քամիներից էլ քշվեն, փոքրիկ մի ղեկ դրանց ուղղում է դեպի այնտեղ, ուր նավավարն է ուզում տանել։ Նույնպես և լեզուն. թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում։ Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ։ Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը։*
Բոլոր տեսակի գազանները, թռչունները, սողունները և ծովային կենդանիները
նվաճված են մարդու կողմից և հնազանդվում են նրան։ Բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն։ Նրանով ենք օրհնում մեր Տիրոջն ու Հայր Աստծուն և դարձյալ նրանով ենք անիծում մարդկանց, որոնք ստեղծվել են Աստծու նմանությամբ։ Այսինքն՝ նույն բերանից դուրս են գալիս թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը։ Այս ճիշտ չէ սակայն, եղբայրնե՛ր իմ։ Մի՞թե մի աղբյուր միևնույն ակից քաղցր և դառը ջուր կբխեցնի։ Կարելի՞ բան է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապես հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի։
(Հակոբոս առաքյալի նամակը 3:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
1915-ի նահատակ երախտաւորներ
Հետևեալ շարքը կը վերաμերի 1921-ին հիմնուած Ռամկավար Ազատական Կուսակցութեան μաղկացուցիչ կուսակցութիւն — ներու անդամ կարկառուն դէմքերու կենսագրականներուն, որոնք նահատակուած են 1915-ին: Սոյն կենսագրականները առնուած են ընկեր Արա Ահարոնեանի ՙՌԱԿ-ի Երախտաւորներ՚ շարքէն: Տեղին է նշել, թէ աւելի մեծ հոյլ մը Արմենական Կազմակերպութեան անդամ մարտիկներու, զոհուած էին աւելի կանուխ ` Ցեղասպանութեան նախապատրաստական տարիներուն:
ՏՈՔԹ. ՆԱԶԱՐԷԹ ՏԱՂԱՒԱՐԵԱՆ
(1862 Սեμաստիա-1915 Տիարպեքիր)
Երախտաւոր Տոքթ. Նազարէթ Տաղաւարեան ծնած էր 1862-ի Դեկտեմμերին` Սեμաստիա, ծնողաց` Նահապետ և Մարիամ Չատըրճեանի յարկին տակ:
Հազիւ 7 տարեկան, ծնողքը զինք կþուղարկեն Պոլիս` ստանա լու իր նախնական ուսումը Ղալաթիոյ Ամենափրկիչ վարժարա նէն ներս, զոր պիտի աւարտէր 1878-ին:
Պատանեկան տարիքին, իր մէջ հետաքրքրութիւն մը ծիլ տուած էր օգտակար հանդիսանալու իր ծննդավայրի երկրագործական աշխատանք -ներուն, ու կþորոշէ մեկնիլ Ֆրանսա մասնագիտա նալու երկրագործական գիտութեան ճիւղին մէջ: Երեք տարի կը հետևի Մերշին Մէօզ կրթական հիմնարկի դասընթացքներուն, ուրկէ կը վկայուի 1881-ին:
Երկու տարուայ համար կը յաճախէ Փարիզի երկրագործական մասնագիտական համալսարանը, ուրկէ մրցանակով կը վկայուի որպէս երկրագործական ճարտարագէտ մասնագիտանա լով և մասնակի ժամանակով հետևելով ծառաμուծական և այգեμանական աշխատանքներուն: Որպէս երկրագործական մասնագէտ 1883-ին կը վերադառնայ իր ծննդավայրը, ուրկէ կþորոշէ մեկնիլ Պոլիս աշխատելու Օսմանեան կայսրութեան երկրագործական նախարարութեան մէջ:
Երկար պիտի չմնար Տաղաւարեան այդ պաշտօնին վրայ, որովհետև պիտի վերադառնար Սեμաստիա, ստանձնելու տեղւոյն ազգային վարժարանի տնօրէնութիւնը: Կարճ ժամանակի մէջ ան ձեռնհասօրէն օգտակար կը հանդիսանայ վարժարանի հաստատման, ինչպէս նաև հիմնելով յատուկ լսարան` իգա կան սեռին զարգացում տալու համար:
Երկրագործութեամμ վկայեալ տնօրէնը պիտի շահէր Սեμաստիոյ շրջանի կուսակալ փաշայի համակրութիւնը, որ պիտի կար գէր զինք երկարգործութեան քննիչ իր շրջանին համար: 1885-ին Տաղաւարեան կը մեկնի Պոլիս, ստանձնելու Պոլսոյ ՙԱրամեան՚ վարժարանի տնօրէնութիւնը: Առընթեր ան մաս նակից պիտի դառնար պոլսահայ մամուլին, արտագրելով գի տա կան և երկրագործական յօդուածներ: Տաղաւարեան կը հիմ նէ առաջին հայատառ հանդէսը` ՙԳիտական Շարժում՚ անունով, որ μնագիտական հրապարակութիւն մը պիտի դառնար: Տնօրէնութեան այս պաշտօնն ալ Տաղաւարեանը կրթական գործի վրայ պիտի պահէր շուրջ երկու տարի, ու այդ շրջանին վարժարանի մակարդակը նկատելի μարելաւում պիտի արձանագրէր:
1887-ի սկզμնաւորութեան կþորոշէ մեկնիլ Եգիպտոս, Երկրագոր ծական Հայ Ընկերութեան հրաւէրով, ծառայելու և իր ապրուստը հոգալու իր ուսանած մասնագիտութեան մէջ: Շատ երկար պիտի չտևեր իր Եգիպտոս կեցութիւնը, որովհետև քանի մը ամիսներ ետք դարձեալ կþորոշէ մեկնիլ Փարիզ և ուսանիլ հետևելով μժշկութեան:
Փարիզի մէջ կը շարունակէ իր սկսած ՙԳիտական Շարժում՚ ի հրատարակութիւնը, նույն ժամանակ դասաւանդելով գիտա կան դասընթացքներու հետևող աշակերտներու:
Նախնական μժշկական իր մասնագիտութեան համար կը յաճախէ Սորպոնի համալսարանը վկայուելով 1891-ին, որմէ ետք կը հետևի Մանրէաμանութեան` Փասթէօրի հաստատութենէններս, 1893-ին պիտի վկայուէր որպէս μժիշկ ու վերջնականապէս պիտի վերադառնար Պոլիս, ուր ՙԲերա՚ շրջանի ֆրանսական հիւանդանոցէն ներս կþաշխատի որպէս օգնական μժիշկ, μժշկական իր առաջին փորձառութեամμ ծանօթանալով Պոլսոյ շրջանի հայութեան:
Ազգային հասարակական իր գործունէութիւնը Պոլսոյ մէջ պիտի հիմնաւորուէր, երμ ան կը դառնայ Սրμ. Փրկիչ Ազգային հիւանդանոցի քննիչը ու ապա դառնալով հոգաμարձու անդամ ՙԲե րա՚ի շրջանի ազգային վարժարաններու, ինչպէս նաև ուսուցիչներու գործունէութիւնը արժևորող վերստուգիչ: Ծանօթազգային դէմք մը դարձած էր կարճ ժամանակի մէջ Տոքթ. Տաղաւարեան ու Համիտեան ջարդերու շրջանին աչքառու պիտի դառնար իր գործունէութիւնը, որուն համար հետապնդումներու և խուզարկումի կþենթարկուի ու քանի մը ամիս արգելափակւած մնալէ ետք ազատ կþարձակուի:
Բժշկական իր ասպարէզէն ներս ունեցած իր յաջողութիւնը, կþառաջնորէ զինք դառնալու μժշկապետը` Եէտի Քուլէի հիւանդանոցին` 1899-ին դառնալով նաև հիւանդանոցի μարեկարգման պատասխանատուն:
1900-ին Պոլսոյ մէջ կը կազմէ իր ընտանեկան μոյնը, որպէս կողակից ընտրելով ծանօթ Հարենց ընտանիքի դուստրը` Արսինէն. անոնք կը μախտաւորուին 4 զաւակներով:
Տոքթ. Տաղաւարեան ազգային և արհեստավարժ պաշտօններուն առընթեր, նաև աշխատասիրութիւններ կը սկսի կատա րել ֆրանսերէն լեզուով` մանաւանդ իր մասնագիտացած մանրէաμանութեան մասին: Իսկ μժշկապետի իր պաշտօնը ԱզգայինՀիւանդանոցին համար դուռը պիտի μանար շատ մը μժշկականուսանողներու փորձառական դասընթացքներուն օժանդակելու:Այդ միտումով ան կը ծրագրէ շաμաթական լսարաններ կազմակերպել ֆրանսական դեսպանատան օժանդակութեամμ և հովանաւորութեան տակ: Պոլսոյ մէջ իր համμաւը նախանձի դուռ պիտի μանար, որովհետև ոչ-հայ ուսանողներու կողմէ ան դարձած էր փնտռուած դասախօս մը:
Այս երևոյթը հաճելի չէր թուեր Օսմանեան այդ օրուայ կառավարութեան համար:
Ոստիկանական հետապնդումներու թիրախ դարձած էր Տաղաւարեան իր μժշկական յաջողութեանց համար, նաև ազգային կարևոր առաջնորդի մը հմայքը վայելելով Հայոց Պատրիարքարանին կողմէ: Բազմիցս ֆրանսական դեսպանատան միջա մտութիւնները ապարդիւն դարձած էին օսմանեան հետապնդումները կասեցնելու կամ նուազեցնելու:
Տաղաւարեանի համար այս երևոյթը իսկապէս մտահոգիչ դարձած էր. հետևաμար` առաջին հերթին կը յաջողի ընտանիքը տեղափոխել Պուլկարիա, իսկ 1905-ին կþորոշէ վերջնականապէս լքել Պոլիսը ու Ազգային Հիւանդանոցի μժշկապետի պաշտօնը:
ՙԲարեկարգիչ μժիշկ՚ անուանումը տրուած էր իրեն, իր μերած նպաստին համար: Անգամ մը ևս խիստ հալածանքի կþենթարկուի Տոքթ. Տաղաւարեանը, որ Պոլիսէն դուրս չգայ և ձերμակալման հրամանագիր կþարձակուի իրեն համար: Միայն որպէս փախստական ու ֆրանսական հիւանդանոցի մօտ արձանագրուած հիւանդ կարելի պիտի ըլլար փախչիլ Պոլիսէն ու1905-ի ամրան ան պիտի գար մնալու Մարսելիա, ուր, սկզμնապէս, որոշած էր միայն կարճ շրջանի մը համար մնալ: Հոն կըհանդիպի Մկրտիչ Փորթուգալեանին, որ կը շարունակէ հրատարակել իր հիմնած ՙԱրմենիա՚ թերթը:
Տաղաւարեանին կþառաջարկուի իր մասնագիտական նպաստը μերել թերթին իր գիտական յօդուածներով, μայց այդ ծրագիրը հնարաւոր պիտի չըլլար, որովհետև 1905-ի աւարտէն առաջ պիտի միանար իր ընտանիքին ու հաստատուէր Գահիրէ, ուր պիտի շարունակէր իր μժշկական ասպարէզը:
Ազգային, հասարակական ու կրթական գործը առաջնահերթ կը նկատէր եգիպտահայ գաղութին համար: Հարազատներ ու պոլսահայ μարեկամներ արդէն զինք շրջապատած էին Գահիրէի մէջ:
Կարևոր հանդիպումներու շարք մը կþունենայ Տաղաւարեան ՌԱԿ-ի մէկ այլ երախտաւորի հետ` յանձինն Միհրան Տամատեանի, որուն յեղափոխական գործունէութեան մօտէն ծանօթ էր: 1906 Ապրիլ 15-ի ՀԲԸՄիութեան հիմնադրութեան խանդավառութեամμ մաս պիտի կազմէր Տոքթ. Նազարէթ Տաղաւարեան, դառնալով Միութեան Կեդրոնական Վարչական Ժողովի ատենա դպիրը, մինչ նախագահութիւնը վստահուած էր Պօղոս Նուպար Փաշային: Նորակազմ Միութեան գանձապահի պաշտօնը կը ստանձնէ Տաղաւարեանի հետագայ գաղափարի ընկերը ու գործակիցը` Մկրտիչ Անդրանիկեանը, որուն հետ անպիտի մեծ ներդրում ունենար ՙԼուսաμեր՚ թերթի հրատարակութեան մէջ, որուն հիմնադիրն էր այլ երախտաւո ր մը` Վահան Քիւրք ճեանը: ՙԼուսաμեր՚ի շուրջ այդ օրերուն յայտ նի մտաւորականներ համախմμուած էին, ինչպէս Տիգրան Կամսարական և Սու րէն Պարթևեան, իսկ խմμագրութիւնը ստանձնած էր Արփիար Արփիարեանը:
1908-ի Յուլիսին, Երիտթուրքերու կողմէ Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք, կարելի պիտի ըլլար Տաղաւարեա նի համար վերադառնալ Պոլիս` μարեկարգումներու նորերեւոյթի լոյսին տակ, երμ իրեն կը վստահուի Արևմտահայաստանի մէջ կազմել Միութեան մասնաճիւղեր, միաժամանակ ուսում նասիրելու համար նաև կրթական ծրագիրներ մշակելու հնարաւորութիւնը: Մեծ ընդունելութեան պիտի արժանանար Տաղա ւարեան, Ազգային Հիւանդանոցէն ներս, որուն μարեկարգիչը հռչակուած էր: Նաև կþայցելէ Սեμաստիա, որ եղած էր իր ծննդավայրը ու ապա Եվոթկիա, ուր յաճախ գտնուած էր ազգային պաշտօններով: Այս շրջանին պիտի ընտրուէր օսմանեան նոր խորհդարանի երեսփոխան` Սեμասիոյ շրջանէն, առաւելաμար օժանդակելու Օսմանեան պետութեան երկրագործական նախարարութեան: Ազգային իր առաքելութեան հաւատարիմ անկը ստիպուի յաճախակի ճամμորդութիւն կատարել Եգիպտոս, ուր տակաւին ունէր իր ընտանիքը և հարազատները: 1908 Հոկտեմμեր 31-ին Տաղաւարեան կը հանդիսանայ գլխաւոր սատարողներէն Հայ Սահմանադիր Ռամկավար Կուսակցութեան հիմնադրութեան` Միհրան Տամատեանի, Միքայէլ Նաթանեանի, Գրիգոր Պէօզիւկեանի, Վահան Թէքէեանի, Բարեգործականի տնօրէն Վահան Մալէզեանի և ՙԼուսաμեր՚ի շուրջ հաւաքուած մտաւորական ու քաղաքական գործիչներու կողքին, որմէ ետք զինք կը գտնենք դարձեալ Պոլիս, շարունակելու Բարեգործականի կողմէ իրեն վստահուած պաշտօնը, ինչպէս նաև նորաստեղծ կուսակցութեան ծրագիրներով` գործակցելով Տիրան Քելեկեանի հետ, որ կեդրոնական դէմք մը դարձած էր պոլսահայ գաղութէն ներս: Տաղաւարեանի երկրագործական գիտելիքները օսմանեան երկրագործական նախարարութեան համար, իրեն պատեհ առիթը ստեղծած էին շրջելու Օսմանեան կայսրութեան զանազան շրջանները μարենորոգումներ ընելու գաւառական ագարակներու համար, ինչպէս նաև մօտէն ճանչնալու հայկական գաղութներու վիճակն ու կենցաղը:
Օսմանեան խորհդարանէն ներս Տաղաւարեան դարձած էր ծանօթ գիտնական մը իր տուած դասախօսական լսարաններուն համար, ըլլան անոնք μժշկական ասպարէզէն ներս կամ երկրագործական նախարարութեան համար, որովհետև իր հետա պընդումները ագարակներու կամ արտավայրերու կապակցու թեամμ իրենց μարեμեր արդիւնքը շնորհած էին օսմանցի գիւղացիին համար: Երեսփոխանական իր պաշտօնին առընթեր ան կþընտրուի 1910-ին Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ երկու տարւան համար, իսկ 1911-ին Արևմտահայաստանի և Կիլիկիոյ գրեթէ μոլոր գաւառները կը շրջի Բարեգործականի իր գործակիցին և գաղափարի ընկերոջ` Մկրտիչ Անդրանիկեանի հետ:
ՀԲԸՄութեան անդամագրութեան աշխատանքները տարեվերջէն առաջ արդէն 3500-ի սահմանը անցած էին Օսմանեան կայսրութեան տարածքին, հինգ տարուան կեանք ունեցող Բարեգործականի համար: Յատկանշական կարևոր երևոյթ մընալ Տոքթ. Տաղաւարեանի ծրագրումներուն և իրագործումներուն շարքին կարելի է նկատել` Վանի մէջ Բարեգործականի վարժարանին գոյութիւնը, որուն տնօրէնութիւնը վստահուած էր յայտնի կրթական մշակ Յովսէփ Գույումճեանին: Պոլիս վերադարձին 1912-ի աւարտին ան պիտի դառնար Պոլսոյ փոխ քաղաքապետը, որ այդ օրերուն կարևոր պաշտօն մը կը նկատուէր օսմանեան վարչապետին համար, որուն համակրանքը և վստահու թիւնը շահած էր եզակի երախտաւորը ու կրցած էր հայ գիւղացի երկրագործին համար ստեղծել դրազերծ կենցաղ մը` աւելի μա րեկեցիկ վիճակ մը շնորհելով որոշ գաւառներու համար: 1914-ի սկզμնաւորութեան Տաղաւարեան կþուղղուի դէպի Թիֆլիս, հնա րաւորութիւն որոնելու Բարեգործականի մասնաճիւղեր ստեղ ծելու Վրաստանի տարածքին, իսկ աւելի ուշ նաև կը մեկնի Էջմիածին հանդիպելու Գէորգ Ե. Ամենայն Հայոց Հայրապետին, ուր կը պարզէ իր ծրագիրը միութեանական առաքելութեան:
Դժμախտաμար հագրուանային այս ծրագիրը պիտի առկախու էր Համաշխարհային Ա. Պատերազմի պատճառով ու Տաղաւարեան կը ստիպուի վերադառնալ Պոլիս:
Տաղաւարեան գիտակից իր պաշտօնին, կը շարունակէ պետական իր հանգամանքը, առանց որևէ կասկած մը ունենալու, որ օսմանցի թուրքին ծրագրած Եղեռնին զոհը պիտի դառնար: 1915 Ապրիլ 24-ին, Օսմանեան խորհրդարանի հայ երեսփոխան ներու, ակներև մտաւորականներու, խմμագիրներու և ծանօթ գործիչներու հետ ան պիտի ձերμակալուէր ու անյայտ հեռաց ուէր Պոլսէն:
Որոշ արձանագրութեանց համաձայն, ան նահատակուած է Տիրարպեքիրի մէջ` 1915 Յունիսին:
Արևմտահայութեան և մանաւանդ Բարեգործականի ու իր պատկանած Ռամկավար գաղափարախօսութեան մեծ երախտաւորը` Տոքթ. Նազարէթ Տաղաւարեան, Մեծ Եղեռնի զոհըդար ձաւ հազիւ 53 տարեկան հասակին: Իր հարուստ գրադարանը` 1920-ին տիկնոջ` Արսինէի կարգադրութեամμ կարելի եղաւ Պոլիսէն տեղափոխել Հայաստանի Հանրապետութեան Բժշկական Մատենադարանը:
Որպէս μժշկական համալսարանի վկայեալ ու իր μարեկարգումներուն համար, 1902-ին ան ֆրանսական կառավարութեան կողմէ ստացած է ՙoffkle Dacademe՚ պատուակալ տիտղոսը, իսկ աւելի ուշ ՙMerie Agricol՚ տիտղոսը: Իր μազմաթիւ գիտական աշխատասիրութիւնները կը մնան անտիպ, որոնցմէ շատեր ֆրանսերէն լեզուով գրուած են: Կողակիցը և զաւակները իր նահատակութենէն քանի մը տարի ետք կը հաստատուին Նիւ Եորք:
Երախտաւոր Տաղաւարեանի ընտանեկան հարազատներէն քրոջ թոռնուհին Շաքէ Սեμտորեան-Սիմոնեանը այժմ հաստատւած է Քալիֆորնիոյ Լոնկ Պիչ քաղաքը:
Քիմ Քարդաշյանն այսօր ամուսնու՝ Քանիե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ:
Ըստ լուրերի Քիմ Քարդաշյանը այցը կնշանավորի Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում դստերը մկրտելով։ Հետաքրքիր է, որ այս օրերին Երուսաղեմում են գտնվում գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սերյան Սարոյանը: Նրանց հետ է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Արդեն կեսկատակ լուրեր են պտտվում, թե գեներալներով նախապես տեղյակ են եղել Քարդաշյանների այցին, ավելին՝ գնացել են տեղում կազմակերպելու նրանց դիմավորելն ու արարողության նախապատրաստվելը:
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք են առաջադրել:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ նախապատրաստել):
Սեֆիլյանին և կալանավորվածներից ևս երկու հոգու տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ:
Ապրիլի 12-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ վթարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
«Փաստինֆո»
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 18 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 23 բուժբրիգադը:
Փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 9-րդ հարկի բնակիչ, 64-ամյա Աշոտ Խանզադյանի դին, ով, ըստ շենքի բնակիչների, ապրում էր 35-րդ բնակարանում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 30 րոպե փրկարարներն ու շտապ օգնության բրիգադը սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր ուշացումով ժամանելով՝ արդարանում էին, թե իրենց հասցեն սխալ են տվել և իրենք շենքի տեղն էին ման գալիս:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է:
© shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է այծյամի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայք-էջից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի բնակիչ Ա.Ծատուրյանը, չունենալով այծյամ տեսակի կենդանու որս կատարելու համապատասխան թույլտվություն, 2015 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 13-14-ի սահմաններում, բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի որսացել է այծյամ։ Վերջինիս որսն արգելված է եղել։ Կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 250.000 ՀՀ դրամ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի ապրիլի 11-ին ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Փաստինֆո»
Մի քանի օր առաջ՝ Royal Tulip Grand Hotel Yerevan-ում հանդիպելով ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին նկատեցի, որ Նրա զարդերը տարբերվող են, մանավանդ ներկա լինելով “Հայաստանի գանձերը” վերնագրով ցուցահանդեսի, վստահ էի, որ Առաջին տիկինը հատուկ ընտրություն կկատարեր ընդգծելով ազգայինը, և չսխալվեցի…Պարզվեց այդ զարդերը շատ հետաքրքիր պատմություն ունեն, որի մասին կարող եք կարդալ ԿամոԲլոգում…
Եթե նկատել էիք, նախորդ շաբաթ, Լիլիթ Մարգարյանի նորաձևության ցուցադրության ընթացքում Ռիտա Սարգսյանը կրում էր HERMES ընկերության Lettres d’Erevan (Երևանի տառերը) կոչվող հայատառ շարֆը: Հենց յադ պատճառով էլ, արդեն Վահան Խաչատրյանի ցուցահանդեսի ընթացքում մտածեցի, որ Առաջին տիկինը պարզապես գեղեցիկ զարդեր չէր կրի, դրանք պետք է որ ունենային հետաքրքիր պատմություն…
Պարզվեց, այս բացառիկ զարդերը ստեղծված են ծովաշուշանների աստղաձև քարացած մնացորդներով, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում (գյուղ Աստղաշեն, Արցախ) Յուրյան ուշ դարաշրջանի նստվածքներում: Դրանք ցողունների մասնիկներն են, դասվում են Pentacrinus Blumenbuch սեռին, և 165-145 մլն տարվա պատմություն ունեն…
KAMIBLOG TV
Ժամանակին Նարեկ Սարգսյանը ոչնչացնում էր Երևանի կենտրոնը, կտրել էր տալիս այգիները, հող էր բաժանում տարբեր փողատերերի, մեր քաղաքի հնագույն վայրերը բաժանում էր ֆրանսիացիներին, իտալացիներին, որոնք շենքեր և հյուրանոցներ էին սարքում երևանցիների սիրած վայրերում: Հիմա նա աղճատում է իր իսկ հեղինակած պողոտան: Այս գարշելի շինությունը, որն օրերս հայտնվել է Հյուսիսային պողոտայի ամենասկզբում և խաթարում է այս եվրոզբոսավայրի ողջ տեսքը, կառուցվում է Երևանի գլխավոր ճարտարապետի թողտվությամբ: Սա վերելակ է, որը կառուցվում է Հյուսիսային պողոտա 4 շենքի տակ իջնելու համար: Շինարարները քանդել են շենքի երկաթբետոնյա կոնստրուկցիան, կտրել են հիմքը, կտրել են բազկի հաստության արմատուրան և նկուղ են սարքել, որն էլ հիմա փորձում են ապահովել անհատական վերելակով: Հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չի հետևում ժամանակին պաշտոնական ուշադրության կիզակետում գտնվող Հյուսիսային պողոտայի այլանդակման այս գործընթացին:
Հարևանությամբ գտնվող «Սակվոյաժ» խանութի աշխատակիցները երեկ մեզ վստահեցնում էին, որ այս նկուղում «Սակվոյաժը» ևս մի խանութ է բացելու, և որ վերելակը կառուցվում է մարդասիրական մղումներով, «Սակվոյաժի» հաշմանդամ հաճախորդներին սպասարկելու համար: «Մենք ընդամենը տարածքի վարձակալ ենք, իսկ վերելակի և խանութի շինարարությունն իրականացնում է տարածքի տերը: Ինքն ունի քաղաքապետարանից թույլտվություններ, բայց հիմա Հայաստանում չի, իսկ մենք կապ չունենք շինարարության հետ»,- ասացին մեզ «Սակվոյաժում»: Թիվ 4 շենքի բնակիչները, սակայն, վստահեցնում են, որ գետնի տակ լինելու է ոչ թե խանութ, այլ գիշերային ակումբ: «Նրանք խարդախ փաստաթուղթ են ստեղծել, որ իբրև թե վերելակը պետք է հաշմանդամներին՝ Հյուսիսային պողոտայում, «Տաշիրի» մոտ կառուցվող փարկինգ իջնելու համար: Բայց իրականում այդտեղից ծակել են, որպեսզի ապահովեն ստորգետնյա սրճարան իջնելու հնարավորությունը: Քաղաքապետարանի որոշման մեջ վերացական բան է գրված՝ «6-րդ շենքի հարակից տարածք»: Սա չի կարող լինել մեր շենքը, որն ունի հստակ հասցե՝ 4-րդ շենք»,- ասում է շենքի բնակիչ Գագիկ Մկրտչյանը: Այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ գործը գտնվում է դատարանում:
Հայցվորը Հյուսիսային պողոտայի 4-րդ շենքի համատիրությունն է: «Լիֆտի կառուցման թույլտվությունը տված է 6-րդ շենքի հարակից տարածքում, բայց լիֆտը տեղադրված է 4-րդ շենքի տակ: Այդ շենքը քաղաքապետարանի ենթակայության շենք չէ, այլ սեփական շենք է, ամբողջովին 15 բնակիչների սեփականությունն է: Քաղաքապետարանը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասում են նրանք: Երեկ շինարարները գնացել են իրենց աշխատանքը կատարելու և տեսել են, որ շենքի բնակիչները վերացրել են նրանց փորած նկուղը. այնտեղ մի քանի մեքենա հող են լցրել: Շինարարները դիմել են ոստիկանություն:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հողը լցնող բանվորներին: «Բանվորներին են բռնել, ասում են՝ ինչո՞ւ եք հող լցրել. փոխանակ մեզ կանչեն հարցնեն, բանվորին են բռնել»,- երեկ գանգատվում էին բնակիչները, խոստանալով, որ եթե կրկին նկուղն առաջանա, իրենք բետոն կթափեն իրենց շենքի տակ, բայց վերելակ այստեղ չի լինի:
ՀԳ. Մենք պարզեցինք, որ «Սակվոյաժ» խանութի և ապագա ստորգետնյա օբյեկտի տերը բիզնեսմեն Վիգեն Պողոսյանն է, որը Հայաստանում չէ, և որի հետ բնակիչներին մինչ օրս խոսել չի հաջողվել: Իսկ քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքների ցանկում նորակառույց այս վերելակի հասցեն կեղծված է: Այն նշված է ոչ թե իրական հասցեով՝ Հյուսիսային պողոտա 4, այլ կեղծ՝ Հյուսիսային պողոտա 6:
Սյուզան Սիմոնյան
Հարիւրամեակ մը նշող պատմական թուականը արձանագրուած պիտի մնայ որպէս արիւնոտ բռնագրաւումներու եւ ոճրապարտ ցեղասպանութեան թուական: Թուրք բարբարոսները կը միտէին միայն զանգուածային կոտորածով ու տեղահանութեամբ, կրօնական ու ցեղային մոլեռանդութիւն գրգռելով՝ 1915-ին գործադրել հայութեան բնաջնջումի հրէշային ծրագիրը:
Անժխտելի իրականութիւն է այլեւս, թուրքը կը յուսար ոչնչացնել հայ ժողովուրդը ու բացարձակ տէրը դառնալ պատմական Հայաստանին: Բայց բարբարոսական եղեռնը գործադրուած հայ ժողովուրդին դէմ, չհասաւ իր նպատակակէտին: Համատարած աւերներէն ու գերեզմաններէն վերածնաւ հայ ժողովուրդը, իսկ Օսմանեան թուրքին յաջորդները, իրենց 5 դարերու թալանէ ու ջարդէ ստեղծած հսկայ կայսրութիւնը, որ Կեդրոնական Եւրոպայէն կը տարածուէր մինչեւ Միջին Արեւելք ու Հիւսիսային Ափրիկէ: Իսկ այսօր Թուրքիան կծկուած կը մնայ Անատոլուի մէջ, իր դարաւոր կողոպուտներու վերջին պատառին՝ հայկական հողերու պաշտպանութեան:
Բայց մենք անվարան կրնանք հաստատել պատմական խեղաթիւրուած ու սուտահիւս թրքական ռազմավարութիւնը, երբ արձանագրուած պատմական փաստեր ու փորագիր արձանագրութիւններ վաւերական կը փաստեն հայ ժողովուրդին արդար պահանջատիրութիւնը իր պապենական հողերուն:
Այլ օրինակ մը եւս թրքական այդ խեղաթիւրումին, կրնանք գտնել Գոլոմպիա Համալսարանի ընդարձակ համայնագիտարանին «թուրք»երու բաժնին մէջ, ուր թուրք ցեղը կ’որակուի «վաչկատու ու պատերազմիկ», որ Կեդրոնական Ասիայէն արշաւած է դէպի Արեւմուտք 11-րդ դարու կէսերուն ու Անատոլու հասած է 13-րդ դարուն (այսինքն հայ ժողովուրդի պատմական արձանագրութիւններէն շուրջ 18 դարեր ետք), ու Բիւզանդիոնի մայրաքաղաքը գրաւած 1453-ին: Այս կարեւոր պատմական արձանագրութիւնը մէկ բան կրնայ փաստել, թէ թուրքերը լուրջ մտահոգութիւն ունենալով կ’ուզեն խեղաթիւրել պատմական իրողութիւնները, ծանօթ ըլլալով նոյնանման անժխտելի իրականութեանց: Իսկ իր ներքին քայքայումն ալ ազատելու համար կը փորձէ խաբել Արեւմտեան պետութիւնները:
Այո՛, վերածնաւ հայ ժողովուրդը եւ ունեցաւ իր անկախ հանրապետութիւնը ու խորհրդայնացաւ` պահելով իր ազգային պահանջատիրութիւնը, աճելով ու հրաշալի վերելքով դարձեալ անկախացաւ, ապա լծուեցաւ թրքական ճիրաններէն հայ հողերու ազատագրումի հետապնդումին:
Թուրքը փորձեց որդեգրել նոր ռազմավարութիւն մը, որ նենգամիտ խաբէութեամբ կերտուած է, ու ձեռնարկեց պատմական խեղաթիւրումի, այլափոխելով իրողութիւնները, յերիւրեց անգոյ դէպքեր, փաստելու համար թէ թուրք ցեղը աւելի հին է քան հայկականը, թէ անոնց մշակոյթը աւելի ճոխ ու արժէքաւոր է քան հայկականը եւ թէ՝ թուրք էին Անատոլուի այն բնակիչները, որոնք հիմնած էին հիթիթներու պետութիւնը:
Ուրեմն, ըստ այս անհեթեթ վարկածներուն, հայոց գոյութենէն աւելի քան 10 դարեր առաջ, թուրքերը բնիկ տէրերը կը դառնան հայկական լեռնաշխարհին, որուն համաձայն անիմաստ ու անտեղի կը դառնայ հայկական պատմական հողերու պահանջատիրութիւնը թուրքերուն համար: Յայտնի է այլեւս լուրջ մտահոգութիւնը, որ անոնք ունին հայկական արդար դատին համար թափուող ջանքերը ու պետութեանց ճանաչումը Հայոց Ցեղասպանութեան, որուն վարակիչ հետեւանքները կրնան արդարութեան ու իրականութեան յայտնութեամբ դառնալ ի նպաստ հայ ժողովուրդին ու իր անժամանցելի պահանջատիրութեան հատուցման:
Մեծ Եղեռնի 100-ամեակը լաւագոյն առիթը պէտք է հանդիսանայ վերանորոգ ուխտով ու անվհատ կամքով դառնալու արդար պահանջատէրը պատմական ու պապենական մեր հողերուն եւ իրաւունքներուն, որոնք հայաբոյր հողեր են ու կը մնան եւ պիտի շարունակուին մնալ անժխտելիօրէն հայկական:
ՌԱԿ ազգային-քաղաքական գործիչ՝ Արա Ահարոնյան
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.