23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին՝ Տիբերիայի լճի ափին։ Ահա թե նա ինչպես երևաց. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց.
-Գնում եմ ձուկ որսալու։
-Մենք էլ ենք գալիս քեզ հետ,-ասացին մյուսները։
Նրանք գնացին և նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Առավոտյան վաղ Հիսուսը կանգնած էր լճի եզերքին, սակայն աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրանց.
-Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք։
-Ո՛չ,- պատասխանեցին նրանք։
Հիսուսն ասաց նրանց.
-Ուռկանը գցեք նավակի աջ կողմը և կգտնեք։
Նրանք գցեցին ուռկանը, և երբ ուզեցին դուրս քաշել, ձկների շատությունից չէին կարողանում։
Այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ասաց Պետրոսին. -Տե՜րն է։
Սիմոն Պետրոսը երբ լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և
նետվեց ջրի մեջ։ Մյուս աշակերտները, որոնք ցամաքից շատ հեռու չէին, մոտ հարյուր մետր, նավակով եկան դեպի եզերք՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ուռկանը։ Երբ ցամաք ելան, տեսան վառված կրակ ու նրա վրա դրված ձուկ ու հաց։ Հիսուսն ասաց նրանց. -Բերե՛ք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք։
Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարյուր
հիսուներեք մեծ-մեծ ձկներով։ Չնայած այդքան ձկներին, ուռկանը չպատռվեց։
Հիսուսն ասաց նրանց. -Եկեք կերե՛ք։
Աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել նրան, թե դու ո՛վ ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացը և տվեց նրանց. նույնպես և ձուկը։
Այս երրորդ անգամ էր, որ Հիսուսը երևաց աշակերտներին՝ մեռելներից հարություն առնելուց հետո։
(Հովհաննեսի ավետարան 21:1-14)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեսյբուքյան էջից
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:
Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:
***
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի խոսքը Նեապոլում խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Ձերդ Վսեմափայլություն Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպե,
Մեծարգո՛ քաղաքապետ Մաջիստրիս,
Հարգելի՛ բարեկամներ,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ հայ ժողովրդի պատմության հետ բազմաթիվ թելերով կապված այս հիասքանչ քաղաքում՝ Նեապոլում, շրջապատված ձեր հարգարժան ներկայությամբ:
Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի։
Առհասարակ խոսուն է այն փաստը, որ հայերը եկեղեցաշինությամբ են զբաղվել ոչ միայն իրենց Հայրենիքում, այլև այն բոլոր վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են: Դեռևս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Շատ հուզիչ է, որ անգամ իտալական այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Մատեռան է, նույնպես վեր է խոյանում մի գողտրիկ հայկական եկեղեցի:
Րոպեներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը: Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները:
Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է: Վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ և աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին:
Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, շարունակաբար ջանում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին, և դրա դրսևորումներից է նաև այս վանական համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի վերանորոգումը:
Հարգարժա՛ն ներկաներ,
Յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու և պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան և Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Վերադառնալով այսօրվա միջոցառումներին՝ շնորհակալություն եմ հայտնում դրանց կայացման գործում ձեր համակողմանի աջակցության համար: Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից։ Հատկանշական է, որ հենց Նեապոլի սրտում գտնվող Սան Գրեգորիո Արմենո փողոցի վրա են կազմակերպվում Իտալիայում ամենահայտնի սուրբծննդյան տեսարանների ցուցադրությունն ու տոնավաճառը, որն այդ օրերին վերածվում է քրիստոնյաների յուրօրինակ հավաքատեղիի:
Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ պետք է համատեղ աշխատենք, որպեսզի մեր մշակութային կապերը համալրենք համագործակցության այլ ուղղություններով, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտի ծրագրերով, հատկապես որ Իտալիան հայ զբոսաշրջիկների այցելության առաջնային ուղղություններից է: Այս հարցում մենք պետք է հետևենք Նեապոլի մեծ զավակ և աշխարհահռչակ գիտնական Ջորդանո Բրունոյի խորհրդին. «Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»։
Շնորհակալություն»:
Քիմ Քարդաշյանը և նրա քույրն այս պահին գտնվում են Գյումրի քաղաքում: Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ նրանք հանգրվանել են «Նանե» հյուրանոցում:
Քիչ առաջ նրանք դուրս են եկել հյուրանոցից և ուղևորվել Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։Եկեղեցում մոմավառության ժամանակ Քիմ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցներն արգելել են հասարակ ժողովրդի մուտքը եկեղեցի, ինչը առաջ է բերել Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բուռն զայրույթն ու կոպիտ արձագանքը, ով հայտարարել է.«Եկեղեցու դռները ոչ ոքու առջև փակ չեն»:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:
Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ին էապես չի փոխվի, 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝
Ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արարատի մարզի գյուղերից մեկում երիտասարդ աղջիկն իր սիրեցյալի դեմ սուտ հաղորդում է տվել՝ նրան մեղադրելով իրեն առևանգելու մեջ:
Հետաքրքրական է, որ աղջկա հաղորդման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 10-ին աղջիկը համաձայնել է ամուսնանալ համագյուղացի տղայի հետ ու փախել նրա հետ: Բայց հաջորդ օրը, ծնողներից վախենալով, վերադարձել է ու նրանցից ճշմարտությունը թաքցնելով` հայտնել, թե տղան իր կամքին հակառակ փախցրել է իրեն:
Նույնն աղջիկը պնդել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնում՝ ըստ էության սուտ մատնություն կատարելով ու գրավոր հաղորդում տալով այն մասին, որ հունվարի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքից ավտոբուսով տուն վերադառնալիս, ճանապարհին համագյուղացի տղան կանգնեցրել է ավտոբուսը, իրեն ուժով իջեցրել ավտոբուսից, նստեցրել ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է Չարենցավան քաղաքում բնակվող իր ազգականի տուն:
Նախաքննության արդյունքում, սակայն, իրականությունը պարզվել է, ու աղջիկը հայտնվել է դատարանում՝ ամբաստանյալի աթոռին:
«Փաստինֆո»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթևեկության և անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ.
2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`
1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն:
Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:
2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:
2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝
- Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
- Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
- Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:
Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:
Մուտքն անվճար է:
2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ — Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ — Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:
«Շուրջ 1 հեկտար այս տարածքում, որտեղ իրականացրեցինք ծառատունկը, համոզված եմ, որ մի քանի տարի անց կդառնա մայրաքաղաքի հերթական գեղեցիկ պուրակներից մեկը: Կարծում եմ էսքիզները նայելով՝ դուք նույնպես որոշակի պատկերացում կազմեցիք, թե ինչպիսի հանգստի գոտի կդառնա այս վայրը: Ընդհանրապես, սա մեր որդեգրած քաղաքականության համատեքստում է, և մենք, ինչպես և խոստացել էինք, շարունակաբար ավելացնելու ենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,- ընդգծել է քաղաքապետը:
Որպես ծրագրային առաջնահերթություն՝ կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ, ինչպես նշել է քաղաքապետը, զգալի աշխատանքներ են տարվել: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Երևանում տնկվել է ավելի քան 127 հազար ծառ և թուփ: Եվս 30 հազար ծառ և 8000-ից ավելի թուփ էլ կտնկվի այս տարվա գարնանային ծառատունկի շրջանակում: Ի դեպ, մինչև ապրիլի 26-ը կտնկվի նաև շուրջ 20 հազար վարդի թուփ:
«Ծառատունկ իրականացնելուց բացի, շատ կարևոր է նաև տնկիների խնամքը: Համոզված եմ՝ նկատել եք, որ արդեն մի քանի տարի է, ինչ մենք ծառատունկն իրականացնում ենք բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում ուզում եմ նաև նշել, որ վերջին երկու տարիներին շուրջ 63 կմ ոռոգման նոր ցանց ենք կառուցել: Եվս շուրջ 20 կմ նոր ոռոգման ցանց կկառուցենք այս տարի», — նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներում ներառված կլինեն նաև մայրաքաղաքի բակային տարածքները:
Նոր հիմնվող պուրակում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնավորությունը մարդու համար նույնն է, ինչ բուրմուքը ծաղկի համար:
Չ. Շվաբ
Հիրավի մեղմ կարող են լինել միայն հաստատուն բնավորությամբ մարդիկ, իսկ մնացածների մոտ թվացող մեղմությունը իրականում պարզապես թուլություն է
Ֆ. Լարոշֆուկո
Մարդու բնավորությունը ամենից լավ ճանաչվում է վճռական րոպեներին նրա վարքագծով:
Ս. Ցվայգ
Տաղանդը հասունանում է լռության մեջ, բնավորությունը կոփվում է կյանքի մրրիկներում:
Ի. Գյոթե
Յուրաքանչյուր մարդ երեք բնավորություն ունի՝ այն, որ նա ինքն է իրեն վերագրում, այն, որ նրան վերագրում են, և վերջապես այն, որն իրականում կա:
Վ. Հյուգո
Ոչինչ չի կատարվում ինքն իրեն, առանց ջանքերի ու կամքի, առանց զոհողությունների ու աշխատանքի: Մարդկային կամքը, մեկ անհողդողդ մարդու կամքը սարսափելի մեծ է:
Ա. Ի. Գերցեն
Ինքնահարգանքի և ինքնահաստատման կամքը, որ դրսևորվում է մարդու մեջ, նրան ուժ է տալիս դիմադրելու, որպեսզի չճզմվի ճակատագրի կողմից:
Է. Թելման
Ում պակասում է վճռական կամքը, պակասում է նաև խելքը:
Վ. Շեքսպիր
Լավատեսը բնավ էլ նա չէ, ով երբեք չի տառապել, այլ նա ով հուսահատություն է ապրել և հաղթահարել այն:
Ա.Ն. Սկրյաբին
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Կորյուն Նահապետյանը ողջունել է հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հատկապես կարեւորվել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացումը: Բարձր է գնահատվել վերջին տարիներին ցուցաբերված աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, զինվորական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը եւ համատեղ մասնակցությունը Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին: Այս համատեքստում առանցքային ուշադրության է արժանացել ռազմական կրթությունը՝ որպես զինված ուժերում իրականացվող բարեփոխումների կարեւորագույն բաղադրիչ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ խաղաղապահների առաքելության արդյունավետությունը Աֆղանստանում՝ Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության կազմում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ գործնական համագործակցության հեռանկարները խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների մակարդակով:
Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.