13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆ
Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ: Կույսի անունը Մարիամ էր: Հրեշտակը, գալով Մարիամի մոտ, ասաց.
-Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է:
Այս խոսքի վրա Մարիամը խռովվեց. նա մտածում էր, թե ի՛նչ է նշանակում այս ողջույնը: Սակայն հրեշտակն ասաց նրան.
-Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Տեր Աստված նրան կտա իր հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա: Նրա թագավորությունը վախճան չի ունենա:
Մարիամն ասաց հրեշտակին.
-Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ:
Հրեշտակը պատասխանեց.
-Սուրբ Հոգին քեզ վրա կգա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհանգչի, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացի՛ր, որ Աստծու համար անկարելի բան չկա:
Մարիամն ասաց.
-ԵՍ ԱՍՏԾՈՒ ԱՂԱԽԻՆՆ ԵՄ, ԹՈՂ ՔՈ ԱՍԱԾԸ ԼԻՆԻ:
(Ղուկասի ավետարան 1:26-38)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն, իհարկե, շատ կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայերի համար, պատահական չէ, որ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկը, ինքնին հիշատակ է խորհրդանշում, իսկ ծաղկի հինգ թերթերը՝ հինգ մայրցամաքները:
Այս մասին «Ռոսիա» հեռուստաընկերության «Մնենիե» /կարծիք/ հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով, որ այդ հինգ մայրցամաքներում են ապաստան գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր քույրերն ու եղբայրները:
ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ տեղի են ունենում ու տեղի կունենան ամբողջ աշխարհում, մասնավորապես, պատարագներ կմատուցվեն ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցիներում, այլև այլ եկեղեցիների կողմից, ապրիլի 12-ին Վատիկանում Սբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հռոմի Պապ Ֆրանցիսկը: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ աշխարհի շատ հայտնի թանգարաններում, համերգներ:
ՀՀ նախագահը նշել է, որ հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանում, Երևանում ապրիլի 23-24-ին: «Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ միասնաբար կհավաքվենք «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ, մեր կողքին կլինեն շատ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարներ: Մեր համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն մեր եղբայրական երկրների ղեկավարներ, և իհարկե, ցանկանում եմ հատուկ նշել այդ միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը՝ այլ երկրների ղեկավարների հետ կողք-կողքի»,- նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի առաջ քաշել Թուրքիայի առջև, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչումը՝ հարաբերությունների նորմալացման դիմաց: «Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել դրան, բայց որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և այդ արձանագրությունները չվավերացվեցին թուրքական խորհրդարանի կողմից»,- հիշեցրել է Հայաստանի ղեկավարը՝ հավելելով, որ վերջերս նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին՝ հրավիրելով նրան ապրիլի 24-ին գալ Երևան և միասին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Սակայն թուրքական ղեկավարությունն այս անգամ ևս վարվեց այնպես, ինչպես վարվում է միշտ, ոչ միայն մերժեց մասնակցել միջոցառումներին, այլև այսպես կոչված հակաառաջարկ արեց՝ ապրիլի 24-ին մասնակցել միջացառումներին՝ նվիրված Գալիպոլիի մոտ մարտերի հարյուրամյակին:
Սակայն բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի մոտ մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և բոլորին հայտնի է, որ երբեք թուրքերը չեն տոնել հաղթանակն այդ մարտերում ապրիլի 24-ին, այսինքն՝ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման իր գործիքակազմը և այս անգամ ևս փորձում է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրերորդ ամյակի տոնակատարությամբ ինչ-որ կերպ երևի նորից ապացուցել մեզ կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության հիշատակի միջացառումներից:
Չգիտեմ, որքանով արագ թուրքական հասարակության մեջ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես պատրաստ են ճանաչել ցեղասպանությունն ու ազատվել այդպիսի ծանր բեռից՝ դա ծանր բեռ է, բայց ամեն դեպքում մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում, ես շնորհակալ եմ այն թուրքական քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»,- նշել է ՀՀ նախագահը:
«Փաստինֆո»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարներին ներմիացնելու նպատակով ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, 29 փողոցի 1-ին եւ 2-րդ նրբանցքների եւ Դավթյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն ստորագրել է նշանակման հրամանը։
Մինչ այս Գրիշա Ամիրխանյանը Արաբկիրի բաժնի պետն էր:
newa.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր:
Չինական կողմը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների ավարտից և օրենքով սահմանված կարգով նախագծի հաստատումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Կողմերն հույս են հայտնել, որ Երևանում չինական դպրոցի հիմնաքարը կդրվի արդեն աշնանը:
Անդրադառնալով կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներին՝ նախարարն ու դեսպանը կարևորել են նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ կնքված միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է նաև երկկողմ կրթական կապերի զարգացում, դիպլոմների փոխճանաչում, որը, ինչպես ընդգծել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների համար կարևոր ձեռքբերում է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական միջպետական համաձայնագրով հատկացվող կրթաթոշակային ծրագրերին: Նշելով, որ Չինաստանի բարձրագույն կրթության հանդեպ հայ երիտասարդների հետաքրքրությունը գնալով մեծանում է, նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ միջպետական ծրագրի շրջանակում լրացուցիչ տեղեր հատկացնելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացումն իրենց համար առաջնահերթություն է և դեսպանատունը պատրաստ է աջակցել բոլոր ծրագրերի իրագործմանը: Դեսպան Թիան Էրլունին առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին՝ քննարկել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու հարցը: Նշելով, որ տեսականորեն առաջարկն ընդունելի է և նախարարությունը կարող է Հայաստանի դպրոցականներին որպես օտար լեզու նաև չինարենն ընտրելու հնարավորություն ընձեռել, նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կրթական չափորոշիչ, ծրագրեր, դասագրքեր և դասավանդման մեթոդներ մշակել: Այդ նպատակով ՀՀ ԿԳՆ նախապատվություն է տալիս միջպետական ծրագրով չինարեն լեզվի ուսուցման մասնագիտությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև չինական դպրոցի կառուցման կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավոր է` գլխավորի Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին մարզիչ Վալերի Կարպինը: Այս մասին ապրիլի 6-ի գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները:
Թերթի պնդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցություններ են վարել 46-ամյա Կարպինի հետ: Ըստ «Իզվեստիայի»` Կարպինի թեկնածությանն աջակցում է նաև «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը, որն ուշադիր հետևում է Հայաստանի հավաքականի ելույթներին ու կապ է պահում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ընդ որում` ռուս մասնագետը, ըստ թերթի, երկարատև համագործակցություն չի ծրագրում և մտադիր է Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտից հետո շարունակել ակումբային մարզչի կարիերան:
Նշվում է նաև, որ Կարպինը աշխատանքի հաջող փորձ ունի Հայաստանի հավաքականի երկու առաջատար խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ, որոնք հանդես են գալիս «Սպարտակում»: «Իզվեստիայի» տեղեկություններով` Կարպինից բացի` դիտարկվում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և «Փյունիկ» ակումբի ու Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի թեկնածությունները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին Կարպինի հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
«Հայաստանի հավաքականի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն առաջին հերթին հայտնվում է ֆեդերացիայի պաշտոնական կայքում»,- ասաց ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը: Վալերի Կարպինը մոսկովյան «Սպարտակը» գլխավորել է 2009-2014 թթ.-ին: 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. փետրվարը նա մարզել է իսպանական «Մայորկա» ակումբը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել մարտի 30-ից, երբ հրաժարական տվեց շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը:
Դրանից մեկ օր առաջ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Ալբանիայի հետ խաղում պարտություն էր կրել 1:2 հաշվով` դուրս մնալով Եվրո-2016-ի եզրափակչից: Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում էր 2014թ. փետրվարից:
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ ապրիլի 7-ին, ձերբակալվել է նաև Գարեգին Չուքասզյանը:
Այս մասին հայտնում են՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Այսպիսով, ձերբակալվածներն այս պահին 5-ն են՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Գևորգ Սաֆարյան, Պավել Մանուկյանը և Գարեգին Չուքասզյան։
news.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված սոցիալական ներառականության թեմայով ազգային պատանեկան վեհաժողովին: Միջոցառմանըմասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է, որ կրթության իրավունքի և կարիքների իրացման համար բոլոր երեխաների համար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստեղծվեն հավասար նպատակային հնարավորություններ. «Ես համոզված եմ, որ կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք: Անչափ կարևոր է, որ մեր պետությունը կարողանա բոլոր երեխաների համար ստեղծել մեկնարկային հավասար պայմաններ, որպեսզի մենք Հայաստանում հնարավորություն ունենան նպատակային կրթություն ապահովել յուրաքանչյուր երեխայի համար »,- իր խոսքում ընդգծել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ներառական կրթության ուղղությամբ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են կատարվել: «Հայաստանն ընդունել է տոտալ ներառականություն սահմանող օրենք՝ հանրակրթության ոլորտում, որը հնարավորություն է տալիս Հայաստանի ցանկացած դպրոցում կազմակերպել ներառական կրթություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մեր բոլորի համատեղ ջանքերով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ օրենքը լիովին կիրառվի»,- նշել է Ա. Աշոտյանը և առիթն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ կրթության հարցերում նախանձախնդիր և հետևողական լինելու համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ ԿԳՆ-ն առանձնահատուկ աջակցություն և շահագրգռվածություն է ցուցաբերել Հայաստանի 1000 դպրոցականների մասնակցությամբ սոցիալական ներականության թեմայով երկամսյա ծրագրի իրագործմանը, որի ավարտը ազդարարվել է ազգային պատանեկան վեհաժողովով: Ծրագրի շրջանակում հայ պատանիներն անդրադարձ են կատարել սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերին, իսկ ավագ դպրոցի 50 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստումների և քննարկել Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Հրաշք» վեպը դասապլաներում ընդգրկելու հարցը: Գիրքը դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն:
Միջացառման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել Հայաստանում ներառական կրթության կազմակարպման խնդիրներին:
Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, այդ թվում՝ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, բերման են ենթարկվել: Նրանց բնակարաններում և «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում կատարվել են խուզարկություններ: «Հիմնադիր խորհրդարանը» հանդես է գալիս «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ապրիլի 24-ին բողոքի ցույցեր սկսելու նախաձեռնությամբ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP)պատգամավորների թեկնածուների ցուցակն արդեն հրապարակվել է, որում անսպասելի անուն է հայտնվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրացուցակի առաջին տեղում գրել է ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանի անունը:
Հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.