23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (Ճրագալույց Սուրբ Հարության)
Շաբաթ օրը, երեկոյից հետո, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Հանկարծ մի ուժեղ երկրաշարժ եղավ, և Աստծու հրեշտակը, երկնքից իջնելով, գլորեց գերեզմանի մուտքին դրված քարը և նստեց նրա վրա։ Նրա տեսքը փայլակի նման էր, և հագուստները ձյունի պես սպիտակ էին։ Պահապանները, երբ այս տեսան, սարսափեցին և մեռելի պես եղան։ Հրեշտակը կանանց ասաց.
— Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ Այստեղ չէ,
որովհետև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ, ինչպես ինքն էր ասել։ Եկե՛ք և տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ Իսկույն գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ։ Նա ձեզնից առաջ Գալիլեա կհասնի, և այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ։
Կանայք վախով, բայց միևնույն ժամանակ մեծ ուրախությամբ իսկույն դուրս ելան գերեզմանից և վազեցին պատմելու աշակերտներին։
Հանկարծ Հիսուսը նրանց դիմացը ելավ և ասաց. — Ողջո՜ւյն ձեզ։
Կանայք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Հիսուսն
ասաց.
— Մի՛ վախեցեք, գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա. այնտե՛ղ պիտի տեսնեն ինձ։
Երբ կանայք գնացին, պահապան զինվորներից ոմանք քաղաք եկան և ինչ որ
պատահել էր, պատմեցին ավագ քահանաներին։ Ավագ քահանաներն ու երեցները հավաքվելով խորհրդակցեցին, առատ դրամ տվեցին պահապաններին և ասացին.
— Կասեք, թե՝ «Նրա աշակերտները գիշերով եկան և գողացան մարմինը, երբ մենք քնած էինք»։ Եվ եթե կառավարչի ականջին հասնի այս լուրը, մենք նրան
կգոհացնենք. դուք անհո՛գ եղեք։
Պահապան զինվորները դրամն առան և արեցին այնպես, ինչպես որ պատվիրվել էր իրենց։ Եվ այսպիսով այս լուրը տարածվեց հրեաների մեջ մինչև այսօր։
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը
ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք
տարակուսեցին։ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց հետ։ Ապա ասաց.
— Ամեն իշխանություն տրվեց ինձ երկնքում և երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ինձ
ուղարկեց, այնպես էլ ես ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր
ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք։ Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը։
(Մատթեոսի ավետարան 28:1-20)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան 3-8 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 5-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 6-8-ին կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին սպասվում է անձրև:
Ապրիլի 3-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ», «Մերսեդես Բենց» և «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
System of a Down ռոք խումբը ապրիլի 6-ին սկսում է իր «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) համերգային շրջագայությունը, որը կավարտվի ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ համերգով: «Համերգների նպատակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ արդարությունը կարող է գերիշխել՝ անգամ 100 տարի հետո»,- Los Angeles Weekly-ին ասել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Իմ ընտանիքի մեծ մասը՝ երկու ծնողներիս կողմից, սպանվել է,- թերթին ասում է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:- Մեծ պապս գնդակահարվել է սեփական ընտանիքի առաջ: Կանայք ու երեխաներ են սպանվել, երեխաներ բռնաբարվել: Ամեն սարսափելին, որ կարելի է պատկերացնել, տեղի է ունեցել»:
Los Angeles Weekly-ն գրում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում պահված ամենամեծ գաղտնիքներից է, թեև չէր թաքցվում այն տարիներին, երբ տեղի էր ունենում Ցեղասպանությունը: 1918-ին Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը, գրում էր. «Անցյալի մեծ ջարդերն ու հետապնդումները գրեթե աննշանակալի են թվում, երբ համեմատում ես 1915-ին հայերի տառապանքների հետ»:
Թերթը հիշեցնում է, որ այսօր 23 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և ԱՄՆ-ն այդ ցուցակում չէ, թեև 43 նահանգ պաշտոնապես ճանաչել է, այդ թվում՝ Կալիֆոռնիան: «Սա ռեալպոլիտիկի զզվելի մասն է: Ամոթ է ցեղասպանությունն օգտագործել որպես քաղաքական կապիտալ»,- ասում է Սերժ Թանկյանը:
System of a Down խումբը, երբ ստեղծվում էր 1994-ին, չէր ծրագրել դառնալու Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը: Սակայն պատմությունն այս ռոք խմբի կատարումների անքակտելի մասն է կազմում ստեղծման օրվանից: Խմբի բոլոր անդամները հայ են՝ Սերժ Թանկյան, Ջոն Դոլմայան, Տարոն Մալաքյան և Շավո Օբաջյան: Բոլոր չորսն էլ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների զավակներ են:
«Երբ մենք սկսել էինք մեր համերգային շրջագայությունները, ԱՄՆ-ում մարդիկ իսկապես չգիտեին, թե ովքեր են հայերը: Դա Քիմ Քարդաշյանի հայտնվելուց դեռ շատ առաջ էր: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համակիրների թիվը մեծ չէր, հատկապես, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի դաշնակիցը: Կրթվելու գործընթաց պետք է սկսվեր»,- ասում է Դոլմայանը:
«Մեր ամբողջ նպատակն այն է, որ սովորենք պատմության սխալները, սակայն դա անհնար է, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը: Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանի երրորդ հարկում պատին դուք կարող եք տեսնել Հիտլերի խոսքը: Լեհաստան ներխուժելուց առաջ նա իր գեներալներին ասում էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Հիտլերը համոզված էր, որ կարող է անպատիժ մնալ բոլոր այն հանցանքների համար, որ կատարելու էր»,- ասում է Թանկյանը:
«Արթնացրեք հոգիները» համերգային շրջագայության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ նման վայրագությունները երբևէ մոռացվեն: Թե՛ Թանկյանը, թե՛ Դոլմայանը պնդում են, որ Ցեղասպանության ժխտումը շարունակում է ձևավորել ամերիկահայկական մշակույթն ու ինքնությունը:
civilnet.am
Մարտի 14-ին Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հարազատները հայտնաբերել էին 19-ամյա Հովհաննես Մեհրաբյանին՝ կախված վիճակում:
Ըստ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս ցավալի դեպքի վերաբերյալ:
Տղան սովորել է Երևանի «Ավետիք Մկրտչյանի» անվան համալսարանի 1-ին կուրսում, և բանակից 3 տարվա տարկետում է ունեցել: Անցյալ տարվանից նա ընկերություն է արել իր ընկերոջ հարևանուհու հետ: Բայց այս տարեսկզբին նրանց սիրային կապը խզվել է:
Մարտի 13-ին Հովհաննեսն այցելել է նույն գյուղում բնակվող ընկերոջը, ով, ինչպես ասացինք, բնակվում է նախկին ընկերուհու հարևանությամբ:
Մեկ օր անց Հովհաննեսը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ այլևս իրեն չզանգահարեն, քանի որ ինքն անհասանելի է լինելու ու անջատել է իր բջջային հեռախոսը: Անհանգստացած ընկերը, չկարողանալով զանգահարել, գնացել է ընկերոջ տուն, բայց նա տանը չի եղել:
Հարազատների հետ միասին սկսել են փնտրել տղային, և միայն հաջորդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, հայտնաբերել իրենց տան տանիքում պարանով կախված վիճակում:
«Փաստինֆո»
Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի արդեն նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի՝ 2 տարի ընթացող նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մեղադրյալի աթոռին հայտնված նախկին տնօրեն Սայաթ Մինասյանը մեղադրվում է 6 516 850 դրամի յուրացման մեջ: Ի դեպ, երբ գործը նոր էր հարուցվել, հայտարարվում էր ընդամենը 2 729 430 դրամի մասին: Բայց նախաքննության ընթացքում պարզվել է, որ տնօրենի հափշտակած գումարը կրկնակի ավել է եղել:
2013-ի փետրվար ամսին Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում կրթության ու գիտության նախարարությունն աուդիտ էր իրականցրել, որի արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը:
Նախաքննական մարմինը պարզել է, որ տնօրենը դպրոցի աշակերտներից դասագրքերի գնման պատրվակով գումարներ է հավաքագրել, ինչպես նաև շինանյութերի ձեռքբերման պատրվակով դպրոցի բյուջեից դուրս է գրել ընդհանուր առմամբ շուրջ 6.5 մլն դրամ ու յուրացրել:
Ի դեպ, հետաքրքրական է, որ հիշյալ ստուգումները դպրոցում իրականցվել էին այն ժամանակ, երբ Սայաթ Մինասյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր ու նա ազատվել էր աշխատանքից:
Նշենք նաև, որ Սայաթ Մինասյանն այսօր աշխատում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտում՝ որպես տնտեսական բաժնի վարիչ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով դատաքննության հերթական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 15-ին:
«Փաստինֆո»
Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Toyota Prado մակնիշի 10 DD 007 համարանիշի և 35-ամյա Նարեկ Ամիրխանյանի վարած BMW X5 մակնիշի 06 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գահգիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Prado-ն գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն էլ դուրս է եկել հանդիպակաց գոտի:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, սակայն, ըստ տեղեկությունների, մեղավորը Prado-ի վարորդն է եղել, ով գլխավոր՝ Աբովյան փողոցից երթևեկող X5-ի վարորդին չի զիջել, ինչի համար էլ տեղի է ունեցել վթարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդները մեղադրում են միմյանց և նրանց միջև կա անհամաձայնություն, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի վայր են ուղարկել ՃՈ ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանին, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վերջինիս հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
© shamshyan.com
Այսօր բոլոր քրիստոնյաները նշում են սուրբ զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն:
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Այս տարի այն նծվում է ապրիլի 5-ին:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Հակոբյանի ազատել է պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արմեն Մարտիրոսյանին։
tert.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.