23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (Թաղում)
Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով հարուստ մի մարդ, որ Արիմաթեայից էր, և որ ինքն էլ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը տրվի իրեն։ Պիղատոսը հրամայեց, որ տան մարմինը։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր բացված ժայռափոր մի գերեզմանի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց որպես կափարիչ և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, որոնք նստած էին գերեզմանի դիմաց։
(Մատթեոսի ավետարան 27:57-61)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Արարատյան Հայրապետական թեմից տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին՝ 19.30-ին, հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդները կազմակերպելու են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: Այն կմեկնարկի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց:
Երթի նպատակը մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցելն է:
Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարականների ու հոգևոր երգերի կատարումներով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ քարե գորգի վրա երիտասարդները ծաղկյալ խաչի տեսքով կկազմեն և ընդհանրական աղոթք կառաքեն առ Աստված:
«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամները, զինվորներ, ոստիկաններ և այլք:
Նախորդ տարվա կանթեղներով երթի մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ՝
https://www.youtube.com/watch?v=wTKfhV4KcYQ :
Տեսանյութում նախորդ տարվա երթն է: Այս տարի ավելի շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, ու ավելի մեծ խաչ է կազմվելու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ:
Կառավարության ղեկավարը շրջել է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել լսարանների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական պատրաստվածությանը: Վարչապետին են ներկայացվել «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները՝ կադաստրի համակարգում աշխատող, ինչպես նաև չաշխատող մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում, ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում և իրացում: Նշվել է, որ կադաստրի համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման դասընթացների կազմակերպումը հնարավորություն կտա նրանց ընդգրկել կադրային ռեզերվում և պատրաստված ու բանիմաց մասնագետներ ունենալ: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ուսումնական կենտրոնի ստեղծումը, կարևորել է բարձրակարգ մասնագետների պատրաստումը և հաջողություն մաղթել կառույցի հետագա աշխատանքներին:
«Յուրաքանչյուր գերատեսչություն, որ ծառայություն է մատուցում հասարակությանը, պետք է որակյալ մասնագետներ ունենա: Մենք պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցենք, դյուրացնենք այդ գործընթացը և ազատվենք ավելորդ օղակներից», — նշել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը գոհունակություն է հայտնել կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքից և կարևորել դրանց շարունակական իրականացումը:
Նշենք, որ ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն նաև ԼՂՀ կադաստրի համակարգի աշխատակիցները: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԵԿՄ-ի, նրանց ընտանիքի, զոհված ազատամարտիկների, ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինվորների ընտանիքների անդամները, ինչպես նաև Սիրիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մեր հայրենակիցները կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն անվճար:
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում բախվել է բնակելի շինության պատին և երկաթե դարպասին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Վահան Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածներից 2-ը 16-17 տարեկան տղաներ են, իսկ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտենց՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածներն են՝ Ուլիխան Խուդոյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում են և Տանձուտ գյուղի բնակիչ, 18-ամյա Արամ Եղիազարյանը: Իսկ վիրավորներն են նույն գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Էդգար Գրիգորյանը և 19-ամյա Մանուկ Հայրապետյանը: Ըստ տեղեկությունների՝ Ford Transit-ը վարել է Մ. Հայրապետյանը:
© shamshyan.com
Ապրիլի 3-ին Ուկրաինայի խորհդարանում գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 2530 որոշման նախագիծը, հաղորդում է Interfax գործակալության ուկրաինական ծառայությունը:
Ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն՝ օրինագծի հեղինակը ինքնաառաջադրված ժողովրդական պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն է:
Այս պահին փաստաթղթի տեքստը խորհրդարանի կայքում բացակայում է:
civilnet.am
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները: Զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարցերի ու առաջիկա անելիքների քննարկմանն էր նվիրված ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը:
Բացելով խորհրդակցությունը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:
Խորհրդակցության ընթացքում ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014թ. մարտի 1-ից մինչ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ: Բանախոսները հանգամանալից անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին, այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ և պլանային միջոցառումներին, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն անցկացված հանկարծակի ստուգումներին: Առաջարկություններ են ներկայացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների, զինծառայողների և կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավման վերաբերյալ
Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ի մի բերելով արծարծված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման և զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:
Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում նաև ՆԱՏՕ-ի փորձի ուսումնասիրության և այս ուղղությամբ համագործակցության խորացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում սեփական փորձը ևս ներկայացնել գործընկեր պետություններին: Նա հավելեց, որ ՀՀ ՊՆ կողմից որդեգրած քայլ առ քայլ քաղաքականությունն իրեն արդարացնում է, որի ցուցիչներից են կանանց ներգրավումը պաշտպանական քաղաքականության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թվի աստիճանական աճը: Շեշտվեց, որ այս ուղղությամբ զարգացումների արդյունքում կդիտարկվի նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ստորաբաժանումների կազմում կին զինծառայողների ընդգրկման հնարավորությունը: Դեսպան Շուրմանն իր հերթին նշեց, որ ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերի արդյունավետությունը տեսանելի է, ինչին նպաստում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ ՀՀ ՊՆ բաց ու կառուցողական աշխատանքը: Նա պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող աշխատանքներին ՀՀ ՊՆ ներկայացվածության մեծացման ուղղությամբ:
Դեսպան Մարիետ Շուրմանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի զինծառայող կանանց հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կիրարկման միջազգային փորձի, զինված ուժերում կանանց դերի, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:
Հանդիպումներից հետո պատվիրակությունն ուղևորվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում ուսանող իգական սեռի
կուրսանտների հետ: Դեսպանի խնդրանքով կուրսանտները ներկայացրել են պրոֆեսիոնալ զինվորական ծառայության անցնելու իրենց պատմությունները, պատմել, թե ինչպես են ընտանիքները և շրջապատն արձագանքել զինված ուժերի հետ կյանքը կապելու իրենց որոշումներին, ընդգծել են հասարակության մեջ իգական սեռի կուրսանտների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Կուրսանտների խնդրանքով պատվիրակության անդամներն էլ համառոտ ներկայացրել են իգական սեռի համար ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու և զինվորական ծառայության անցնելու միջազգային փորձը:
Բոլոր հանդիպումներն անցել են բաց ու անկեղծ երկխոսության մթնոլորտում:
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԱՄՆ-ում բնակվող երրորդ-չորրորդ սերնդի հայերի համար ամենահեշտ բանը ձուլվելն է, ուստի հարկ է պայքարել, որ այստեղ ծնված հայ երեխաները չմոռանան իրենց պատմությունը, լեզուն, 5000 տարվա մշակույթը: Tert.am-ի հետ զրույցում ասաց երեք երեխաների հայր, Գլենդեյլում ապրիլի 7-ին կայանալիք Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրությունների հայազգի թեկնածու Վարդան Կարապետյանը:
«Գլենդեյլի հայազգի բնակչության 56 տոկոսը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, և ես էլ նրանցից մեկն եմ, բայց մեր երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և պետք է գիտակցեն իրենց հայրենիքը որն է, որտեղ է, իրենց պապիկներն ու տատիկներն ովքեր են: Մեր ձուլվելը շատ հեշտ է: Եվ իմ լոզունգն է, որ երեխաները, որ ծնվում են ԱՄՆ-ում ու ամերիկահայեր են, պետք չունեն, որ մեկը թողնեն ու մյուսը դառնան»,— ասաց Վարդան Կարապետյանը, ում թեկնածությունն այս ընտրություններում պաշտոնապես աջակցում է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ Գլենդելյը համարվում է ԱՄՆ-ում ամենամեծ համայնք ունեցող քաղաքներից մեկը և Գլենդեյլի բնակչության հիսուն տոկոսը հայեր են:
Ի պատասխան հարցի, թե իր նախընտրական ծրագրում ունի, այսպես կոչված, էթնիկ տարր՝ հատուկ քաղաքի հայազգի բնակչության համար, Վարդան Կարապետյանն ասաց, որ իր հարաբերությունները համայնքի հետ այնպիսին է, որ աշխատում է քվե ստանալ հայ և ոչ հայ բնակիչներից՝ լինելով այն կարծիքին, որ «նա, ով ընտրվում է, պետք է ներկայացնի բոլոր բնակիչներին, ոչ միայն հայերին»: Սակայն, իհարկե, հայազգի թեկնածուն չի կարող շրջանցել նման էթնիկ տարր ունեցող ծրագրերը:
«Եվ գալիս ենք քաղաքում մեր իրավունքները պաշտպանելու, որպեսզի հավասար լինենք բոլորի հետ, ավելորդ մի բան չենք ուզում»,- ասաց հայազգի թեկնածուն՝ նշելով այն ծրագրերը, որ տասը տարի շարունակ քաղաքապետարանին կից տարբեր հանձնախմբերում աշխատելով՝ նախանշել է: Այն է՝ հայալեզու կրթական ու մարզամշակութային հաստատությունների ավելացում:
«Սրանք քաղաքապետարանի ծրագրեր չեն, այլ շահույթով չաշխատող հանձնախմբերի աշխատանք, որոնց պետք է օգնի քաղաքապետարանը, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի մեր երեխաների համար կարողանանք հայոց լեզվի ուսուցման համար պայմաններ ստեղծել»,- նկատեց Վարդան Կարապետյանը:
Նշենք, որ «Մարիամյան» և այլ կրթական հաստատությունների միջոցով Գլենդեյլում յուրաքանչյուր տարի ավելի քան 700 աշակերտ դպրոցներում հայերեն է սովորում:
Թեկնածուն չխոսեց իր մշակութային ծրագրերի մասին, սակայն նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աջակցում է հայ մշակութային գործիչների մասնակցությամբ տարբեր մշակութային ծրագրերի ու անգամ՝ ֆիլմի իրականացմանը:
Գլենդեյլի բյուջե, մահացու վթարները նվազեցնող երթևեկություն, բնակարանաշինություն, նոր աշխատատեղերի բացում. սրանք ևս Լոս Անջելեսի երրորդ խոշոր քաղաքի՝ Գլենդեյլի ապրիլի 7-ին կայանալիք քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածու Վարդան Կարապետյանի նախընտրական ծրագրի կետերն են:
Ասաց, որ զբաղվելու է մեծահասակների հարցով, որպեսզի նրանց մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն տրվի ու ավելացրեց. «Եվ ամենակարևորը՝ մեր երեխաների ապագան է, որ կարողանան ապրել և իրենց ապագան կառուցել Գլենդեյլում»:
Վարդան Կարապետյանը ակտիվորեն ներգրավված է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին. մեկ տարի առաջ սկսված աշխատանքների արդյունքում արդեն իսկ ապահովվել է հողատարածք՝ Գլենդեյլում թանգարան կառուցելու համար:
Իսկ մի քանի օր առաջ էլ Վարդան Կարապետյանի օժանդակությամբ կազմակերպվել է դրամահավաք «Լիթլ Արմենիայից» դեպի Թուրքիայի դեսպանատուն գնալիք ամենամյա բողոքի ցույցին կազմակերպչական խնդիրները հոգալու նպատակով:
Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ 50 նահանգներից 43-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումն արդեն իսկ վկայում է, որ ԱՄՆ-ը մոտեցել է իր կողմից այն ամբողջությամբ ընդունելու եզրագծին, թեկնածուն ասաց. «Այո՛, բայց կարևոր է, որ կառավարությունն ու պրեզիդենտն ընդունեն, այդ խոսքն ասեն: Դեռ չեն արել, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
tert.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.