23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Այն ժամանակ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի ապարանքում և որոշեցին նենգությամբ ձերբակալել Հիսուսին ու սպանել։ Բայց ասում էին.
Այս տոնի ժամանակ թող չլինի, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չծագի։
Երբ Հիսուսը գտնվում էր Բեթանիայում, բորոտ Սիմոնի տանը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և յուղը թափեց Հիսուսի գլխին, երբ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան և ասացին.
— Ինչո՞ւ այսպես վատնել այդ անուշահոտ յուղը. կարելի էր այն վաճառել թանկ
գնով և դրամը տալ աղքատներին։
Հիսուսն իմացավ այդ և ասաց նրանց.
— Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը, քանի որ նա մի լավ բան արեց ինձ համար։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա նա այդ յուղը թափեց ի նշան իմ թաղումի։ Լա՛վ իմացեք, որ աշխարհում ո՛ւր էլ որ Ավետարանը քարոզվի, մարդիկ պիտի խոսեն նրա արածի մասին և հիշեն նրան։
Ապա տասներկու աշակերտներից մեկը, որը կոչվում էր Հուդա Իսկարիովտացի, գնաց ավագ քահանաների մոտ և ասաց նրանց.
— Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ։
Նրանք երեսուն արծաթ դահեկան հաշվեցին և տվեցին Հուդային։ Դրանից հետո նա հարմար առիթի էր սպասում Հիսուսին մատնելու համար։
(Մատթեոսի ավետարան 26:3-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ԱՄՆ Վերմոնտի նահանգի Օրենսդիր ժողովի երկու պալատները Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միաձայն համատեղ բանաձեւ են ընդունել եւ մարդկության դեմ գործած այս հանցագործության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպել։ Այս մասին կայքը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արեւելյան շրջանի մասնաճյուղից։
Բանաձեւի նախագիծը նախաձեռնել էին Վերմոնտի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոան Լինսը, որը Ցեղասպանություն վերապրած ասորիների ժառանգ է, եւ Ադամ Գրեշինը։ Նահանգի Սենատում բանաձեւի առաջատար կողմնակիցներից են եղել Դիք Սիրսը, Ֆիլիպ Բարութը եւ Դիանա Սնելլինգը, իսկ 30 սենատորներից 14-ը եղել են նախագծի համահեղինակները։
«Սա հիանալի օր էր։ Մարդիկ կիսում են ընդհանուր անցյալը՝ չմոռանալով նրա մասին եւ ավելի շատ բան իմանալով՝ առաջ են նայում, հնարավորություն ստանալով դառնալ ավելի լավը»,- նշել է Վերմոնտի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոան Լինսը բանաձեւն ընդունելուց հետո։ Այնուհետեւ նա ներկայացրել է հայկական համայնքի անդամներին եւ բոլորին հրավիրել է Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրությանը, որին մասնակցել են Քրիս Բոխջալյանն ու Դանա Ուոլրաթը։
news.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները: Էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։
Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեք վճիռ է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Առաջին վճռիռը եղել է «Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որին Իրավաբան.net-ն արդեն իսկ անդրադարձել է: Երկորդ վճիռը ՄԻԵԴ-ն ընդունել է «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Եվրադատարանին Բագրատ, Նարինե և Արևիկ Նալբանդյանների գանգատը ներկայացրել է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Համաձայն գործի նյութերի` 2004 թվականի հունիսին Նալբանդյաններին Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը ձերբակալել է `անչափահաս աղջկա սպանության կասկածանքով: Այս ընթացքում նրանց հանդեպ բռնություններ են կատարվել` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար:
Հայաստանյան դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա, նրա կնոջը` Նարինեն Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման, իսկ դստերը` Արեւիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Եվրադատարանն իր վճռում նշել է, որ խախատվել են Նալբանդյանների արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ, և սահմանել, որ, որպես խախտված իրավունքների փոխահատուցում Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արեւիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:
Երրորդ վճիռը ընդունվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործով: Հելսինկյան կոմիտեի բողոքը ներկայացրել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Կոմիտեն բողոքարկել էր դեռևս 2008 թվականին խաղաղ երթ անցկացնելու իրենց խնդրանքը Երևանի քաղաքապետարանի կողմից մերժումը: ՄԻԵԴ-ն իր վճռով ճանաչել է, որ խախտվել է Եվրակոնվենցիայի 11 և 13 հոդվածները` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:
Ադրբեջանը մտադիր է անցնել ազգային արժույթի՝ մանաթի «լողացող» փոխարժեքի: Ապրիլի 1-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը հայտարարել է, որ գլխավոր դրամատունը պատրաստվում է անցնել մանաթի ամբողջական «լողացող» փոխարժեքի, հաղորդում է ադրբեջանական haqqin.az կահքը:
«Այսօր մանաթի փոխարժեքը համարվում է վերահսկելի «լողացող»: Մանաթը փորձում է սահմանել իր իրական արժեքը արտերկրյա արժույթների նկատմամբ»,- ասել է Ռուստամովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ անցում կատարել «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը: «Ներկայում երկրում կա երկու-երեք հիմնական կառույց, որ արժույթ է վաճառում՝ Պետական նավթային հիմանդրամը՝ SOFAZ-ը, Պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, և Կենտրոնական բանկը: Աժմ ընթանում են «լողացող» փոխարժեքին անցնելու նախապատրաստական աշխատանքներ: Եթե մենք այժմ չվերահսկենք փոխարժեքը, դոլարը կարժեվորվի 20-30 տոկոսով, ինչը տնտեսությունում լարվածություն կստեղծի: Դրա համար էլ մենք ներդնում ենք վերահսկելի «լողացող» փոխարժեքի քաղաքականությունը»,- ասել է ԿԲ նախագահը:
Ըստ նրա՝ Ադրբեջանում շարունակվում է դոլարիզացիայի գործընթացը: Փետրվարին մանաթի դևալվացիայից հետո ԿԲ-ն շուկայում ավելի քան 1 մլրդ դոլար է վաճառել՝ մանաթի ընթացիկ փոխարժեքը պահելու համար:
Ռուստամովը նշել է, որ դոլարիզացիայի գործընթացը կշարունակվի ապրիլ-մայիսին, սակայն աստիճանբար կմարի:
Փետրվարի 21-ին մեկ օրում ադրբեջանական մանաթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել էր 33.5 տոկոսով. այդ օրը Ադրբեջանի ԿԲ-ն սահմանել էր 1.05 մանաթ/1 դոլար փոխարժեքը, մինչդեռ մեկ օր առաջ փոխարժեքը կազմում էր 0.78 մանաթ/1 դոլար:
civilnet.am
Ապրիլի 1-ին Սյունիքի մարզում երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Նախարարին ողջունելու էին եկել Պատանի երկրապահների ակումբի ներկայացուցիչները և Կապանի բնակիչները: Նախարար Երիցյանը զրուցեց բացմանը ներկա Կապանի բնակիչների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով և հարցերով:
ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ Սյունիքի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն գոնե 70%-ով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 լեզվի տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում:
ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրեց մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ցանկացած ինքնաթիռի մուտքը մարզ միանգամից գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին, կենտրոնի օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները 10-օրյա ժամանակահատվածի համար: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև հարևան պետությունների տարածքներում:
Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:
ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով նախարար Երիցյանը տեղում անձամբ կապ հաստատեց Լոռու մարզի և Երևանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցեցին նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր առավոտյան 8:30-ի դրությամբ ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին:
Ընդհանուր դրական գնահատելով Սյունիքի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ նախարար Երիցյանը հանձնարարեց շենքի առաջին հարկում հարմարություններ ստեղծել հաշմանդամների աշխատանքի համար:
civilnet.am
Կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների կատարման հաշվետվությունը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը անդրադարձ է կատարել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին.
Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 թ. ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ:
Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Մինչ 2015 թ. վերջ շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքից բաղկացած հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծել բոլոր ՔԿՀ -երի գերբեռնվածության խնդիրը:
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ:
Արթուր Օսիկյանը նշել է, որ ՔԿՀ-երում աշխատանքներ են տարվել էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցի արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ — ՔԿ ծառայող շփումը:
Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր:
ՀՀ ԱՆ-ը Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ կիրականացնի նաև քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի բարելավման աշխատանքներ: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում «Մարդասիրական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քրեակատարողական վարչությանը եռամսյակային կտրվածքով տրամադրվում են անվճար դեղամիջոցներ:
Աշխատանքներ են իրականացվել նաև ՔԿ-ների էներգետիկ ծախսերը նվազեցնելու ուղղությամբ: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է համակարգում շարունակական բարեփոխումների իրականացումը. «Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»:
Aysor.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը, նշելով, որ ինքը որևէ ինֆորմացիա չի կարող տրամադրել դրա վերաբերյալ:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ փորձ է արվում համաներման ենթակա դարձնել նաև այն դատապարտյալներին, ովքեր չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, ինչը նախկինում համաներման ենթակա չի եղել:
Մարտի 31-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ռուս պատգամավորները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.