Փակ, ոստիկանական երկրում, որտեղ չարիքի արխիվները շարունակում են մնալ փակի տակ, որտեղ ռեժիմը սարսափում է լյուստրացիա բառից, որտեղ ազգային-քաղաքական դաշտում հաճախ «կանաչ լույս» է տրված լինում վստահելի կամ անվտանգ մարդկանց, շատ հայրենասերներ խորությամբ ծանոթ չլինելով համակարգի էությանը և գործելաոճին, ծուղակն են ընկնում այս կամ այն գործչին կուռքի վերածելու և կուրորեն նրան երկրպագելու պատճառով: Հետագայում սա պատճառ է դառնում ոմանց խորը հուսահաության, որոնք ժամանակի ընթացքում հիասթափվելով իրենց կուռքերից, հիասթափվում և հեռանում են ակտիվ հասարակական-քաղաքացիական գործունեությունից, իսկ ազգը՝ հանձինս նրանց, կորցնում է ծուղակն ընկած իր հերթական հայրենասեր զավակներին:
Կռապաշտությունը կրկնակի վտանգավոր է ոստիկանապետությունում, որտեղ մարդիկ իրենց կողքի հարևանի ով և ինչ լինելը չգիտեն: Չգիտեն ովքե՞ր են ազգային-քաղաքական դաշտի խաղացողները, հաճախ նույնիսկ նրանց կենսագրությունները: Չգիտեն, թե սփյուռքահայության երեսին սեփական հայրենիքի դռները ամուր փակած ռեժիմը ինչու՞ է ոմանց թույլատրել մաս կազմել «խաղին», իսկ ոմանց՝ արգելափակել դրսում: Այս բոլորը պատճառ են դառնում շատ ու շատ հայրենասեր հայորդիների խորը հիասթափությանը, որոնք ձեռքները թափ տալիս ու հեռանում են ակտիվ հայրենասիրական կյանքից, իսկ հաճախ նաև հայրենիքից: Այստեղից էլ ծնվում է այն միտքը, «թե բոլորն էլ մեկ են», առանց հասկանալու, որ իրենց «հրամցվածները» բոլորը չեն, այլ բոլորի մեջ մաս կազմող՝ «որոշակի տեսակ»…
Հ.Գ. Վազգեն Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ, այստեղ՝ Լոս Անջելեսում ելույթ ունենալով հայերով լցված տաս հազար հոգիանոց սրահում ասաց, որ արցախյան պատերազմին սփյուռքից մասնակցել է ընդհամենը յոթ(7) հոգի: Սա, միլիոնավոր սփյուռքահայերի, որոնցից շատերը զենքի վրա են մեծացել և զենքով պաշտպանել են հայկական համայնքները, ուղղակիորեն դավաճանության մեջ մեղադրել էր նշանակում կամ, որ ավելի հավանական է, իր խելքի բանը չէր հասկանալու, թե ինչպես էր ստացվել այդ «հանելուկային թիվը», ճիշտ այնպես, ինչպես չէր հասկանում, թե ինչու՞ տերերը չէին թողնում, որ « իր կռիվը մինչև վերջ տար»…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.