23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիշատակ Ղազարոսի հարության
Զատիկից վեց օր առաջ Հիսուս եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, այն մարդը, որը մեռել էր, և որին Հիսուս հարություն էր տվել մեռելներից: Այդտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին: Մարթան սպասարկում էր, և Ղազարոսն էլ սեղանակիցներից մեկն էր: Ընթրիքի ժամանակ մի շիշ ազնիվ և թանկարժեք նարդոսի յուղ վերցնելով՝ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց դրանք: Տունը լցվեց յուղի բուրմունքով: Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
-Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեր երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեր աղքատներին:
Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատները մտահոգում էին իրեն, այլ որովհետև գող էր. իր մոտ էր գտնվում գանձանակը, և ինչ որ դրվում էր այնտեղ, օգտվում էր դրանից: Հիսուս պատասխանեց.
-Հանգիստ թող նրան, որովհետև նա հիմա անում է այն, ինչ լինելու է իմ թաղման օրը: Աղքատներին ամեն ժամանակ ունենալու եք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենալու:
(Հովհաննեսի ավետարան 12:1-8)
Սիրելինե՛ր, ուզում ենք, որ ննջեցյալների մասին ճշմարտությունն իմանաք, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն, որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուս մեռավ և հարություն առավ, նույնպես և հավատում ենք, որ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ վերստին կյանքի կբերի նրանց, որոնք նրան հավատացին և մեռան:
Հետևաբար, ասում ենք ձեզ, ինչպես որ Տերն ինքը սովորեցրեց. մեզնից նրանք, որ ողջ մնացած կլինեն Տիրոջ գալուստի ժամանակ, ննջեցյալներից առաջ չեն անցնի, որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի, և Աստծու փողը հնչի, Տերն ինքը կիջնի երկնքից, և նախ հարություն կառնեն նրանք, որ հավատացին Քրիստոսին ու մեռան: Եվ ապա մեզնից նրանք, որ այն ժամանակ դեռ ողջ մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն-կտարվեն երկինք՝ դիմավորելու Տիրոջը, և այնուհետև հավիտյան Տիրոջ հետ կլինենք:
Ուստի այս մտածումներո՛վ քաջալերեցեք միմյանց:
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 4:13-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում`
Մարտի 29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, ապրիլի 1-2-ին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճան
Երևանում՝
Մարտի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները:
Իր խոսքում Նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին:
Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների եւ մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մարտի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 60-70 տարեկան մի կնոջ, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պատրաստվում է առաջիկա տարում կատարել 10 մլրդ 990.5 մլն դրամի (առանց ԱԱՀ-ի) ներդրում: Այս մասին կայքը տեղեկացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:
Ըստ այդմ՝ ապրիլի 1-ին կայանալիք նիստում քննարկվելու է ընկերության նախագիծը, որի համաձայն՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի վերականգնման, վերակառուցման եւ արդիականացման համար կծախսվի 1 մլրդ 322 մլն դրամ, գազափոխադրման համակարգի վերակառուցման համար՝ 2 մլրդ 691.5 մլն, նոր բաժանորդների միացման համար` 391.4 մլն դրամ, գազաբաշխման համակարգի վերակառուցման համար՝ 1 մլրդ 972.4 մլն, գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար՝ 576.9 մլն, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները` 3 մլրդ 641.2 մլն դրամ:
news.am
2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Այս մասին հայտնոջմ է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:
Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համգործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք:
Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:
Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմենրի շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով:
Փաստաթուղթն ընգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատսպան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը:
Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն և բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:
Բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
Բանաձևի համաձայն, նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:
Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարևոր բանաձևն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
«Փաստինֆո»
Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ «Այն բազմիցս քննարկվել է նաև այս ձևաչափով` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով»։
Նախարարը կարևորեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե՛ պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե՛ ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։
Դեղ արտադրողները բարձրաձայնեցին որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։ Որոշվեց խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛ օրենսդրական դաշտում խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։
Արմեն Մուրադյանն առաջարկեց առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել։
«Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասաց նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։
Նշվեց, որ «Bayer»կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։
Նախարարն անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահույթահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվեց վերանայել այն։
Նախարարը հետաքրքրվեց, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների և ներկրողների մոտ։ Որոշվեց նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։
Մի քանի տարի առաջ Երևանում հաճախ կարող էիր լսել, որ Արցախում գողություն չկա, որ Ստեփանակերտում կարելի է նույնիսկ մեքենայի դռները չկողպել և չանհանգստանալ, որ միջից բան կտանեն: Այժմ մեքենաների միջից ձայնագրիչների, սկավառակների և այլ իրերի գողությունները տարածված ընդունված երևույթ են: Թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել արցախցին, վկայում է ԼՂՀ ոստիկանության լրահոսը, որտեղ «գողություն» բառն ամենահաճախ հանդիպողն է: ԱԺ ընտրությունները ղարաբաղցուն չեն հետաքրքրում Մայիսի 3-ին ԼՂՀ-ում ընտրություններ են, կուսակցություններն ակտիվացել են, սակայն այս ակտիվացումը զուտ վերնախավի և քաղաքական ուժերի մակարդակում է: Իսկ Արցախի հասարակ բնակիչներն օտարված են վերնախավից: Նրանց միայն իրենց կյանքի պայմաններն են հետաքրքրում, որոնք ԼՂՀ-ում օրեցօր վատանում են: «Առայժմ չեմ լսել ոչ մի քարոզչական հաղորդում: Հավանաբար, իրենք էլ են հասկացել, որ ինչ էլ ասելու լինեն, միայն ժողովրդի ծիծաղն են շարժելու»,- ասում է Շուշիի բնակիչ Ա. Պետրոսյանը: «Ես Ձեզ հրավիրում եմ Բերձոր, որ տեսնեք, թե ինչ վատ ենք ապրում: Ես իմ ընտանիքի հետ բնակվում եմ այստեղ, և մշտապես խնդիրներ են առաջանում մեր շրջանի ղեկավարների հետ: Բերձորի բնակչության իրավունքները համատարած խախտվում են և մեր շրջանի ղեկավարության, և ոստիկանության ու դատախազության կողմից»,- պատմում է Բերձորից մի կին, որը ներկայացավ Հայուհի անունով:
Վաշխառության նոր ձև Արցախում
Արցախում կյանքի պայմանները ծանր են, և օրըստօրե տնտեսական իրավիճակը վատթարանում է: Վաշխառության նոր ձև է տարածվում. բարձր տոկոսով՝ մինչև 20 տոկոս, գումար են տրամադրում սովի մատնվածներին, իսկ հետո կուտակած պարտքի դիմաց պահանջում են խեղճերի բնակարանը: Մթերային խանութներում առևտուրը համատարած «նիսյայով» է, կանխիկ գումարով առքուվաճառքը շատերի համար մոռացված պատմություն է: Հաճախակի են դարձել խանութներին «քցելու» դեպքերը, երբ մարդիկ մեծ պարտքեր են կուտակում խանութին, իսկ հետո, չկարողանալով վճարել պարտքը, փախչում են: Պատճառը տարրական է՝ մարդիկ ուտելու բան չունեն: ԼՂՀ սոցիալական իրավիճակի կտրուկ վատացումը երևում է գողությունների աճից: Ոստիկանությունը չի շտապում թարմացնել վիճակագրական տվյալները, որոնցից վերջինները վերաբերում են 2014 թվականին: Բայց սա էլ բավարար է՝ տեսնելու համար, թե ինչպես են ավելացել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: 2014 թվականին դրանք մյուս հանցատեսակների համեմատ ամենաբարձր աճն են արձանագրել նախորդ տարվա համեմատ՝ 29,6%-ից մինչև 35,5%: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի վատ են ապրում, քան առաջ:
Գողեր, որոնք խղճահարություն են առաջացնում
Թերթելով ոստիկանության ամփոփագրերը, չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես: Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի բնակչից 4 ամիս շարունակ ցորեն են գողացել: Հաճախակի են ոչխարների, երինջի, ցուլերի, մեղվաշրջանակների գողությունները: Քաշաթաղի շրջանի մի բնակչուհուց ալեհավաք են գողացել: Պարզվել է, որ ալեհավաքը տարել է 17 տարեկան մի պատանի նույն Տիգրանավան գյուղից, որի երազանքը, երևի, «սպուտնիկով» հաղորդում նայելն է եղել: Ստեփանակերտից խանութի մի վաճառողուհի էլ մեկ շաբաթ անընդհատ գումար է տարել նույն խանութի դրամարկղից և 50 հազար դրամի պատճառով բերդում հայտնվել: Հունիսին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից մի տատիկ հայտնել է փողի կորստի մասին: Պարզվել է, որ գողը նրա թոռնիկն է: Ասկերան քաղաքում էլ տնվորն է տան տիրոջից բարձ, վերմակներ և սավան գողացել: Մարտունի քաղաքում էլ մեկի տնից 2 շիշ էժանագին կոնյակ են տարել՝ 8 հազար դրամի: 2010 թվականին գողացված «Նոկիա 6300» հեռախոսը 5 տարի անց հայտնաբերվել է «ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Մարտունու շրջբաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում»: Մարտունի քաղաքում, անցյալ տարվա սեպտեմբերին չփակված մեքենայից գողություն է կատարվել. մեկը «06»-ի միջից «Արցախբանկ» բանկային պլաստիկ քարտ է գողացել և բանկոմատից փորձել հափշտակել գումար: «Սակայն հաշվեհամարում գումարի բացակայության պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել»,- գրված է հաղորդագրության մեջ: Քարվաճառում մեկը մեղր է գողացել: Ստեփանակերտի մի բնակիչ էլ Նոր տարվա օրերին խանութի դռան մոտ կանգնեցված մանեկենի վրայից կիսավերարկու է տարել՝ 45 հազար դրամ արժողության, որը նրա համար, երևի, մի ամբողջ արքայություն է եղել: Դեկտեմբերին Բերդաշեն գյուղից մի երիտասարդ կին ընկերուհուց 6 կտոր զարդ է գողացել:
Ոստիկաններն անաչառ են մանկահասակ գողերի հանդեպ
Բոլորովին վերջերս Այգեստան գյուղում երկու աղջնակ՝ 7 և 10 տարեկան, ոսկյա ականջօղ են տարել: Իսկ Շուշիում 6 տարեկան մի երեխա «Մերսեդես Բենց» մեքենայից դրամապանակ է տարել՝ 50 հազար դրամով: 6 տարեկան երեխան չի հասկանում, թե ինչ է գողությունը, և հուսանք, որ ԼՂՀ ոստիկանությունն այս դեպքերը հիշատակել է զուտ դաստիարակչական նպատակներով: Ճարտարի մի բնակիչ 3 մետր մալուխ է տարել, իսկ Ասկերանի Դահրավ գյուղի մի այգուց 5 տնկի են գողացել: Փետրվարին շուշեցի մի սկեսուր հայտնել է ոստիկաններին, որ հարսն իր առանձնատնից 6 հատ 3 լիտրանոց բանկա է գողացել, մեկ փայտյա դուռ և ծխատար խողովակ: Ժողովրդի կյանքի այս ողորմելի համայնապատկերը ռեալ պատկերացում է տալիս ԼՂՀ սոցիալական վիճակի մասին և պետք է ԼՂՀ իշխանության և քաղաքական գործիչների վերլուծությունների առարկա դառնա, գոնե ԱԺ ընտրություներից առաջ:
Սյուզան Սիմոնյան
Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են 28-ամյա Արամայիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի 34 FV 005 համարանաիշի և 29-ամյա Արթուր Բալաբանյանի վարած Neoplan 116 մակնիշի 13 ԼՏ 303 համարանիշի մարդատար ավտոբուսը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական մարմինը պարզում են վիրավորների ինքնությունը:
© shamshyan.com
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.