Մեծ պահք, օր քառասուներորդ
Հոբը նորից խոսեց ու ասաց. «Ակա՛նջ դրեք, ակա՛նջ դրեք խոսքերիս։ Երանի չլիներ ձեզանից եկած մխիթարանքը։ Թո՛ւյլ տվեք դուք ինձ, ու ես կխոսեմ. գուցե չայպանեք խոսքերիս համար։ Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. և ինչո՞ւ պետք չէ, որ բարկանամ ես։ Զարմանում եք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնոտներին ձեր։ Հենց որ հիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցավերն են պատել մարմինս։ Այդ ինչպե՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նույնիսկ լողում են հարստության մեջ։ Նրանց սերունդը ըստ ցանկության է, և զավակները՝ աչքների առաջ։ Նրանց տները՝ երջանկության մեջ, և ոչ մի տեղից՝ դույզն ինչ երկյուղ։
Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ Նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում. հորթերը նրանց հավերժական են, ինչպես գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։ Ամբարիշտները կյանքները ահա բարիքների մեջ են ավարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ Եվ Տիրոջը կասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։ Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կա, որ նրան մոտենանք»։ Չի նայում բնավ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բյուր։ Սակայն կմարի ամբարիշտների ճրագը նույնպես. նրանց կհասնի կործանումը մեծ. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։ Ու կլինեն հարդ՝ հողմի բերանին, կամ թե չէ փոշի՝ մրրիկից քշվող։ Իր ունեցվածքը վերջ կտա մի օր իր որդիներին. կհատուցի և ճանաչել կտա Տերը հենց իրեն։ Նրա աչքերը կտեսնեն անշուշտ իր սպանվելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատվի նա։
Զվարճությունը իր տան մեջ է միշտ, իր հետ. կյանքի ամիսներն արդ կկտրվեն։ Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստույգ կմեռնի սաստիկ անզգամ լինելու համար։ Իր որովայնը ճարպակալած է. ու քամվելու է իր ուղն ու ծուծը։ Դառնությունն հոգու կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ Կննջեն նրանք, բոլորը մեկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտությունն համակ։
(Հոբի գիրք 21:1-27)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.