Այսօր ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը` մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում:
«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն և կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները
Թատրոնի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում:
Այսօր տարբեր թատրոններում ցուցադրվում են ամենալավ ներկայացումները, պրեմիերանները:
Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստեր թատրոնի մասին
1. ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգում գոյություն ունի շատ հետաքրքիր մի թատրոն, որի անունն է «Barter Theatre»: Այստեղ թատրոն մտնելու համար հանդիսատեսը մուտքի տոմսի փոխարեն կարող է վճարել բանջարեղենով կամ տարբեր բնամթերքներով:
2. Հին հռոմեացիները սիրում էին ոչ միայն արյունալի տեսարաններ գլադիատորների կռիվներում, այլ նաև թատերական ներկայացումների ժամանակ: Եթե ըստ սցենարի հերոսը պետք է վախճանվեր, ապա շատ հնարավոր էր, որ ներկայացումը վերածվեր մահապատժի, և դերասանին կարող էին սպանել հենց բեմի վրա:
3. Աշխարհում տիկնիկային թատրոնի ամենաօրիգինալ և հետաքրքիր սիմվոլը Մոսկվայի Օբրոզցովայի անվան տիկնիկային թատրոնի պատի ժամացույցն է: Ժամի շուրջ թվերի փոխարեն փոքրիկ տուն-տուփեր են, որոնք բացվում են, երբ գալիս է իրենց հերթը, և տուփի միջից ամեն անգամ դուրս են գալիս կենդանիներ տարբեր հեքիաթներից և ողջունում են մարդկանց «Во саду ли, в огороде» երաժշտության ներքո: Նրանք բոլորը միաժամանակ դուրս են գալիս իրենց տներից օրվա մեջ երկու անգամ` կեսգիշերին և կեսօրին:
4. «Finita la comedia» արտահայտությունն ասվել է դեռևս Հին Հռոմում: Այդ ժամանակ բոլոր ներկայացումներն ավարտվում էին հենց այս արտահայտությամբ:
5. Ֆիլիպ Մակեդոնացուն սպանել են հենց Մակեդոնիայի տեղի թատրոնում:
6. Օդեսայի գերեզմանատանը թաղված է դերասան Միտրոֆանովը, ում գերեզմանաքարի վրա գրված է. «Շատ դեպքեր են եղել, երբ ես խաղացել եմ հանգուցյալի դերեր, բայց ես ոչ մի անգամ այն չեմ խաղացել այսպես վարպետորեն»:
7. Հռոմեացի դրամատուրգ Լիվի Անդրոնիկը խաղում էր իր բոլոր ողբերգությունների գլխավոր դերերը: Սակայն մի օր նա կորցնում է իր ձայնը և մի տղայի հանձնարարում է կուլիսներում կատարել իր բոլոր երգերը, իսկ ինքը բեմի վրա պարզապես բացում և փակում էր իր բերանը: Սա համարվում է պատմության մեջ գրանցված առաջին դեպքը, երբ օգտագործվել է ֆանագրաման:
8. Իտալացի կոմիկ Բիանկոնելլին մի անգամ որոշում է հանդիսատեսին ներկայացնել ծիծաղելի մնջախաղ՝ մեծ շշով: Վարկածներից մեկի համաձայն՝ կոմիկի ձաղողումից հետո fiasco բառը, որը իտալերեն նշանակում է շիշ, սկզբից ստացել է «դերասանական ձախողում» նշանակությունը, այնուհետև` «անհաջողություն», «ձախողում» ընդհանրապես:
9. Հռոմեական մնջախաղի ներկայացումներին մասնակցում էին նաև հետերաներ` թափանցիկ զգեստներով: Ներկայացման ընթացքում նրանք իրենց վրայից գցում էին այդ զգեստները: Հենց այդպիսի պարուհիներից մեկի` Ֆեոդորայի հետ էլ ամուսնացավ Հուստինյանոս կայսրը:
10. Մինչ այսօր Սիցիլիայում գործում է մի տիկնիկային թատրոն, որի ներկայացումներն ամիսներ են տևում: Հնում հայտնի էին այնպիսի ներկայացումներ, որոնք տևում էին ուղիղ մեկ տարի: Իհարկե, հանդիսատեսը ցերեկը զբաղվում էր իր սովորոկան գործերով (այժմ էլ այդպես է), իսկ երեկոները նայում էր նույն պիեսի շարունակությունը: Վերջին 8 տարների ընթացքում խաղարկվում է նույն թեման: Այն պատմում է այն մասին, թե ինչպես է ասպետ Ռոլանդը պայքարում մավրերի դեմ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.