13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր քառասուներորդ
Հոբը նորից խոսեց ու ասաց. «Ակա՛նջ դրեք, ակա՛նջ դրեք խոսքերիս։ Երանի չլիներ ձեզանից եկած մխիթարանքը։ Թո՛ւյլ տվեք դուք ինձ, ու ես կխոսեմ. գուցե չայպանեք խոսքերիս համար։ Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. և ինչո՞ւ պետք չէ, որ բարկանամ ես։ Զարմանում եք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնոտներին ձեր։ Հենց որ հիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցավերն են պատել մարմինս։ Այդ ինչպե՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նույնիսկ լողում են հարստության մեջ։ Նրանց սերունդը ըստ ցանկության է, և զավակները՝ աչքների առաջ։ Նրանց տները՝ երջանկության մեջ, և ոչ մի տեղից՝ դույզն ինչ երկյուղ։
Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ Նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում. հորթերը նրանց հավերժական են, ինչպես գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։ Ամբարիշտները կյանքները ահա բարիքների մեջ են ավարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ Եվ Տիրոջը կասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։ Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կա, որ նրան մոտենանք»։ Չի նայում բնավ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բյուր։ Սակայն կմարի ամբարիշտների ճրագը նույնպես. նրանց կհասնի կործանումը մեծ. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։ Ու կլինեն հարդ՝ հողմի բերանին, կամ թե չէ փոշի՝ մրրիկից քշվող։ Իր ունեցվածքը վերջ կտա մի օր իր որդիներին. կհատուցի և ճանաչել կտա Տերը հենց իրեն։ Նրա աչքերը կտեսնեն անշուշտ իր սպանվելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատվի նա։
Զվարճությունը իր տան մեջ է միշտ, իր հետ. կյանքի ամիսներն արդ կկտրվեն։ Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստույգ կմեռնի սաստիկ անզգամ լինելու համար։ Իր որովայնը ճարպակալած է. ու քամվելու է իր ուղն ու ծուծը։ Դառնությունն հոգու կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ Կննջեն նրանք, բոլորը մեկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտությունն համակ։
(Հոբի գիրք 21:1-27)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետն արդյունավետ է գնահատել տարբեր ոլորտներում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:
ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար ու կարևորել և´ Ազգային ժողովի նախագահի, և´ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ներդրումը երկկողմ համագործակցության զարգացման գործում:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» բարեփոխումների ծրագրի ընթացքը և հետագա քայլերը: Ընդգծելով, որ ծրագիրն էապես նպաստում է բիզնես սկսելու և զարգացնելու ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի դերը՝ «Կարգավորիչ գիլյոտին»-ը հաջողությամբ իրականացնելու և ավարտին հասցնելու, ինչպես նաև հետագայում կարգավորիչ ազդեցության գնահատման համակարգ ներդնելու գործում: Իր հերթին Անդրեյ Սորոկինը ևս բարձր է գնահատել ծրագրի իրականացումը և նշելով, որ դրա ավարտին մի քանի ամիս է մնացել, կարևորել է միջազգային առաջատար փորձագետների կողմից ՀՀ գերատեսչություններին ներկայացված առաջարկությունների լիարժեք իրականացումը:
Հանդիպմանն արծարծվել են նաև համագործակցության հետագա ընդլայնմանը և ակտիվացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք արարողություններին՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի պատվիրակությունն ամենաբարձր մակարդակով կմասնակցի 2015 թ. ապրիլին Երևանում կազմակերպվելիք ոգեկոչման միջոցառումներին:
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2107 մակնիշի 32 ԼՕ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 29-ամյա Ղուկաս Գևորգյանը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վերջինս միջին տարիքի կին է, ով տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Կարեն Գրիգորյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ղ. Գևորգյանը սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 5-րդ կուրսում:
© shamshyan.com
Մարտի 27-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Դեսպանը, Առաջին խորհրդական Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ :
Դեսպանը հանդիպել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ՝ նախապատրաստելու Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
news.am
Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլյանված նիստը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Կոլեգիայի հերթական նիստը նվիրված էր զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարևոր է և արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը: Այս ամենը մեկ անգամ ևս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության և օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաև որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված և հետևողական աշխատանք: Բանախոսներն անդրադարձել են նաև զինծառայողների գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին և դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին: Նշվել է, որ բարձր մակարդակով իրականացվել են պլանային բոլոր միջոցառումները:
Ամփոփելով նիստի աշխատանքները և ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և տվել է մի շարք հանձնարարականներ:
Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ մարտի 19-ին ծանր վիրավորված և նախորդ օրը հոսպիտալում մահացած ՊԲ զինծառայող, 19-ամյա Սամվել Հակոբյանին զինվորական կարգով կհուղարկավորեն վաղը` մարտի 28-ին: Այս մասին թերթին ասաց Արևաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը:
Սամվել Հակոբյանին հողին կհանձնեն հայրենի Արևաբույր համայնքի գերեմանատանը: Զինծառայողի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր նրա հայրական տանը:
Նշենք, որ Սամվել Հակոբյանը վիրավորվել էր գլխի շրջանում։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, նա անգիտակից վիճակում էր:
news.am
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Ալբանիա: Մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Էլբասան քաղաքում կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:
Մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարզական և հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգեւատրման արարողությանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով լեգենդար ֆուտբոլիստին, մաղթել է նրան երկարակեցություն, առողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ մարզական կյանքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա.Գյուրջյանը եւ ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։ Վերջինիս Գ.Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առեւանգմանը մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի երկարամյա տեղակալ Աշոտ Մարկոսյանը, որը սովորաբար զգուշավոր է և աշխատում է, որ իր անունը ոչ մի տեղ չշոշափվի, օրերս իր կամքին հակառակ հայտնվել է երկիմաստ վիճակում: Աշոտ Մարկոսյանի անունը հիշեցին ԱԺ-ում, երբ քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը, փորձելով հիմնավորել, որ ՏՄՊՊՀ-ն թերացել է ներկրողների գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարում, հղում է կատարել Աշոտ Մարկոսյանի վրա՝ տվյալներ է մեջբերել Մարկոսյանի և նրա համահեղինակ, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» գրքից:
Ըստ Աշոտ Մարկոսյանի թվերի, ՀՀ շուկաների 39%-ի դեպքում մեկ սուբյեկտ է ներկրում, 32%-ի դեպքում՝ երկու, 26 տոկոսում՝ երեք սուբյեկտ, և միայն վերջին 3-4%-ի դեպքում է, որ չորս կամ ավելի սուբյեկտներ են ապրանք ներկրում: Այս թվերը վկայում են, որ Հայաստանի արտաքին առևտուրը մոնոպոլիզացված է, և մրցակցությունը շատ ցածր մակարդակի է: Տեղեկացված և հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ երեկ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հրավիրել են նախագահական՝ զրույցի: Ասում են, որ մինչև նախագահական մտնելը գիտնականը շատ լավ տրամադրություն է ունեցել, սակայն դուրս գալիս շփոթված է եղել և, ակնհայտորեն՝ անտրամադիր:
Չի բացառվում, որ նախագահականում դժգոհություն են հայտնել նրա հետազոտությունների արդյունքների առիթով, որոնք, փաստորեն, հակասում են ՀՀ տնտեսական մրցակցության վիճակի վերաբերյալ պաշտոնական տեսակետներին: ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, համամիտ չէ, որ Հայաստանում մրցակցություն չկա, և այս մասին հիշյալ քննարկման ժամանակ հիշեց Նիկոլ Փաշինյանը, մտաբերելով, որ նա Պրահայում, պատասխանելով սփյուռքահայերի հարցին, թե ինչու է ՀՀ-ում մեկ անձ շաքար ներկրում, ասել է. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգո՞վ շաքար ներկրեն»:
Ճշտելու համար, թե ինչ զրույց է տեղի ունեցել նախագահականում, կապվեցինք Աշոտ Մարկոսյանի հետ: Նա ասաց, որ իրեն ոչ մի տեղ չեն կանչել, առավել ևս՝ հանդիմանել: «Ես ինչ որ կա, այն եմ գրել»: Աշոտ Մարկոսյանը մեկ շաբաթ առաջ է տպագրել իր աշխատությունը և առայժմ մի քանի օրինակ է միայն բաժանել իր ընկերական շրջապատում: Ընդգրկման առումով սա Հայաստանի տնտեսության վերաբերյալ եզակի հետազոտություն է:
Սյուզան Սիմոնյան
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.