Մարխի բոցը փոքրացել, նուաղել ու դարձել էր կարմրաւուն մի գնդիկ։ Այդ գնդիկը սեւացած պատրոյգից քամում էր նրա վերջին հիւթերը։
Քարանձաւի կենտրոնին շարունակում են մլմլալ խանձողները։ Ծուխը տարածուելով` տարածւում, եւ հասնում է ինձ։ Արցունքներն են վազում իմ այտերով, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ ոչ թէ լաց եմ լինում, այլ եղած-չեղածը աչքերիս կսկիծն է կծու ծխից։ Թէեւ լալու առիթը անշուշտ կայ։ Բանն այն է, որ ցեղակիցներս Քարանձաւի երջանկութեանն էլ վարժուեցին ճիշտ այնպէս, ինչպէս վարժուել էին հարթավայրի ուրախ ու երջանիկ կեանքին։ Նրանք ուրախ են ու երջանիկ, որովհետեւ լուսադէմին տարած են լինում ոչ թէ իրենց, այլ մեզ, որովհետեւ իրիկնադէմին արտաքսած են լինում ոչ թէ իրենց, այլ մեզ, որովհետեւ գիշերով սպանում են ոչ թէ իրենց, այլ մեզ…
Ովքե՞ր են նրանք եւ ովքե՞ր ենք Մենք…
Օրերն անցնում են հոգեւոր ամայութեան մէջ։ Քարանձաւի ցուրտ եւ օտարոտի կամարների տակ աւելի է սաստկանում փառաբանողների ժխորը։ Անօգնական ձայնարկութիւնները այնքան են շատացել, որ թւում է, թէ ամորձատուած երգիչներով եկեղեցական երգչախումբն է ձախաւեր վարժութիւններ անում։
Ձօներգողները համոզուած են, որ փառաբանութիւնն է իրենց միակ ճշմարտութիւնը։ Նրանք անկեղծ են այդ համոզումի մէջ։ Եւ քանի որ անկեղծ են իրենց համոզումի մէջ, ապա փորձում են մարգարէանալ, թէ «աւարտուել է դժուարին ճամբան եւ ոտք են դրել Աւետեաց Երկրի հողին»…
Մեր ցեղի որբեգութիւնն էլ հէնց այդ համոզումն է։ Ողբերգութիւնը սահմանազանց երախտագիտութեան նրանց այդ արտայայտութիւնն է Քարանձաւի տիրակալի նկատմամբ։
Ողբերգութիւնն այն է, որ նրանք, այդ խնկարկող բանասացները մի հերթական գունագեղ դիմակ են արդէն ստեղծել քարանձաւային իրականութեան համար։ Եւ ստեղծել են ոչ թէ վախից, ինչպէս իրենց նախորդները, այլ կամակատարի ստորաքարշութեամբ։
Նրանք հպարտ են, որ`
«Երբ ամպամած օդի մէջ շառաչում է հողմը, ու վերեւից տեղում է ցուրտ անձրեւն ու ձիւնը, ապա իրենք անհոգ են, զի ունեն իրենց տեղը, որ նուիրել է բարեգութ Տէրը։ Եւ կերի մասին չեն հոգում տանը — փշրանքով առատ է Տիրոջ սեղանը։ Ճիշտ է, մտրակն էլ հաճախ դաղում է, բայց ցաւը շատ չէ` զի պինդ է շան կաշին։ Երբ փափկում է Տէրը` նրանց կանչում է մօտը։ Շները հնազանդ սողում եւ լիզում են Տիրոջ ոտը»։
Իսկապէս, ովքե՞ր են նրանք եւ ովքե՞ր են Մենք…
Մենք գորգ թափ տուողներն ենք։ Եւ մեզ չեն ներում։ Առաւել եւս չեն ներում, երբ փոշուց բացի, ուզում ենք գորգը մաքրել ամէն տեսակի զեռուններից, որ յայտնուել են հենքի վրայ եւ խժռում են բրդաթելը։
Ես նոյնպէս թափ եմ տալիս գորգը։ Հինաւուրց եւ ընտիր գորգը, որ ժառանգութիւն եմ ստացել իմ պապերից։ Եւ, եթէ բանից պարզուի, որ խժռուած գորգից ձեռքիս չի մնալու նոյնիսկ փոշին, միեւնոյն է, հայրերի ժառանգութիւնն ու աւանդները մաքուր ու անաղարտ պահելն է գերագոյն մեր խնդիրը։
Ապականութեան փոխարէն ոչի՛նչ ունենալն եմ ես գերադասում։ Եթէ նոյնիսկ դա ոչ թէ պապենական գորգն է, այլ պապենական Երկիրը։
Մարդաւարի ապրելն եմ գերադասում եւ ո՛չ թէ խլուրդային ձեր գոյութիւնը։
Քարանձաւի հեռաւոր մի անկիւն քաշուած` ես վերջին իմ այս տողերն եմ գրում։ Քիչ յետոյ վերջակէտն էլ կը դնեմ ու ճամբայ կ’ելնեմ դէպի անյայտութիւն։ Կը գնամ Ատաքսուածի իմ ճակատագրին ընդառաջ։
Եւ Քարանձաւի հոգեւոր ամայութիւնը իրենց ծղրտոցներով յագեցնող բանասացներին թողնում եմ մեր երգը, որն յայտնի որպէս «Գայլերի Երգ».
«Ամպամած օդի մէջ շառաչում է հողմը, ու վերեւից տեղում է ցուրտ անձրեւն ու ձիւնը… Մեզ այրում է ցուրտը, եւ տանջում է սովը, այդ երկու բռնակալները բիրտ են ու ահաւոր։ Բայց կայ մի երրորդն էլ` գնդակի շառաչը, մեր կարմիր արեամբ ենք ներկում միշտ ձիւնը։ Եւ թէկուզ մեր կողը խոցւած է գնդակով, թէկուզ սոված ենք, բայց ազա՜տ ենք հոգով»։
Ովքե՞ր են նրանք…
Եւ ովքե՛ր ենք
ՄԵՆՔ…
© ԿԱՐԷՆ Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, Ապրիլ, 1996, Փարիզ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.