Երեկ՝ մարտի 24-ին, կայքը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում հնչած կրակոցների մասին, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրազենային վնասվածք է ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ է մտել Կարեն Առաքելյանի հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ տեղեկությունների, Կ. Առաքելյանն իր 2 ընկերների հետ Վազ 211200 մակնիշի 16 ՕՏ 720 համարանիշի ավտոմեքենայով եկել էր Բյուրեղավան և փորձել էին Ա. Ավագյանի տնից գողություն կատարել: Այդ պահին Արտյոմը տանը չի եղել. մեկնելիս է եղել աշխատանքի, ով Բյուրեղավանում խանութ ունի: Տանը եղել է նրա կինը, ով մասնագիտությամբ ուսուցչուհի է: Նա դռան դիտանցքից նկատել է տարօրինակ, անկոչ հյուրերին և այդ մասին հեռախոսով տեղեկացրել ամուսնուն: Ամուսինը շտապ եկել է տուն և մուտքի մոտ տեսել է նրանց և փորձել է ճշտել, թե ինչ գործ ունեն իրենք այնտեղ: Նրանք հարձակվել են տանտիրոջ վրա, ով կարողացել է դիմադրել և այդ ժամանակ կրակոց է հնչել, ինչի հետևանքով տանտերն աջ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք, իսկ Կ. Առաքելյանն իր ընկերների հետ նշված ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Արտյոմն իր ընկերոջ Mercedes մակնիշի տաքսիով հետապնդել է նրանց, ովքեր հասել են մինչև Նոր Գեղի: Արդեն նշված հատվածում Կ. Առաքելյանը դուրս է եկել ավտոմեքենայից, թմբուկավոր ատրճանակը պահել է Արտյոմի վրա և սպառնացել, որ կխփի: Արտյոմը, սակայն, չի վախեցել և կարողացել է բաշիբոզուկի հետ մենամարտի դուրս գալ, որի ժամանակ 1 կրակոց էլ այդտեղ է հնչել և Կ. Առաքելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի դիմած ավտոմեքենան հաշվառված է Վանաձորում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և Կ. Առաքելյանի հանցակից ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 24-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց էր տեղափոխել:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, իսկ այդ պահին նշված վայր էին ժամանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժինների ծառայողների հետ:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, կրակոցներն արձակել էր ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել էր Բյուրեղավանի տներից մեկում «ռազբոյ անել», և քաղաքացիները հետապնդել էին նրան, որի ժամանակ էլ ստահակը կրակել էր:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.