23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր երեսունյոթերորդ
Ինչպես որ մարմինն իր զանազան անդամներով մեկ ամբողջություն է, այսինքն՝ բոլոր անդամները միասին մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, որովհետև մենք ամենքս՝ նույն Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար…
Աստված ինքն է այդպես կազմել մարմինը՝ նվազ պատվավորին առավել պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ պառակտումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ: Եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները:
Արդ, դուք թեև առանձին-առանձին անդամներ եք, բայց միասնաբար կազմում եք Քրիստոսի մարմինը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:12-13, 24-27)
Ռուբեն աբեղյա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։
Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում կարեւորել է այն մեծ դերն ու նշանակությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակելու գործում։
Վայոց Ձորի Չիվա գյուղում այսօր՝ մարտի 24-ին, ժամը 14.15-14.20-ի սահմաններում, գայլը հարձակվել է սիբեխ հավաքող գյուղացիների վրա: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրա Սարգսյանը:
Նա նշեց, որ գայլը հարձակվել է 5 հոգու վրա, ովքեր գնացել էին գյուղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող դաշտ՝ սիբեխ հավաքելու: Տուժածներից 4-ը կանայք են, մեկը՝ տղամարդ, կանանցից երկուսին գայլը վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում, մյուսների դեպքում վնասել է ձեռքերը, ոտքերը, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, առողջական վիճակը նորմալ է: Տղամարդուն հաջողվել է հարվածել եւ սպանել գայլին, կենդանուն վաղը կտանեն փորձաքննության, որպեսզի պարզեն՝ գազազած էր, թե ոչ, ինչպես կազմակերպել բուժումը եւ այլն: Գյուղապետը նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ էլ նույն գայլը հարձակվել էր հովիվի վրա, վնասել էր ոչխարներին:
news.am
Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:
Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները եւ ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիք միջոցառման ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին եւ հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարեւորվի ոչ միայն յոթանասուն, այլեւ յոթ հարյուր տարի հետո էլ:
Պատվիրակության ղեկավար Թամարա Դոլգոշեյն իր խոսքում նշել է, որ հաղթանակը Մեծ հայրենական պատերազմում միավորել եւ միավորում է ազգեր, պետություններ եւ սերունդներ: Այդ ժողովուրդների ընդհանուր պատմությունը հարուստ է հերոսներով եւ սխրանքներով: «Հիշատակի էստաֆետի» նպատակն է դաստիարակել հերոսներին արժանի սերունդ, երախտապարտ լինել վետերաններին իրենց նվիրման, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար:
Այնուհետեւ միջոցառման մասնակիցները դիտել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱՊՀ ՄԽՎ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի տեսաուղերձները՝ ուղղված «Հիշատակի էստաֆետի» մասնակիցներին:
Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը եւ Թամարա Դոլգոշեյը հանդիպել են լրագրողների հետ:
Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ստուգում է Ֆրանսիայում վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքաքացիների առկայությունը։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նրա խոսքով, դեռ որևիցե նախնական տեղեկատվություն չկա։
Նշենք, որ վերջին տվյալներով, կործանված օդանավում 150 մարդ է եղել։
Germanwings բյուջետային ավիաընկերությանը պատկանող Airbus A-320-ը այսօր ցերեկը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում։ Օդանավն ուղեւորվում էր Բարսելոնից Դյուսելդորֆ։
news.am
Մարտի 23-ին, ժամը 03.20-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիա փողոցում` թիվ 37/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարի 2-րդ կմ-ի հատվածում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ս. թ. մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլխավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան:
Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմենստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:
Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը: Ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ:
Մարտի 22-ին, ժամը 19.30-ին, 37-ամյա Հենրիկ Ռ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ Ղուկասավան գյուղի 18-րդ փողոցում իր հետ վիճաբանել են նշված գյուղի բնակիչներ, 57-ամյա Արամայիս Ա.-ն եւ նրա որդիները` 33-ամյա Էդգար Ա.-ն եւ 24-ամյա Աբրահամ Ա.-ն, ինչի ընթացքում վերջիններս ոտքերով ու բռունցքներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հենրիկ Ռ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Արամայիս, Էդգար և Աբրահամ Ա.-երը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարեն Գուրգենի Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջինհրաժեշտը՝ մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվանազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.