13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր քսանիններորդ
Անցյալում բազում անգամներ և բազում ձևերով Աստված խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով: Աստված ամեն ինչի ժառանգ կարգեց նրան և նրա միջոցով ստեղծեց տիեզերքը։ Որդին, որ Հոր փառքի լույսն է և ճշգրիտ պատկերը Նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը, մեր մեղքերի մաքրագործումը կատարելուց հետո նստեց երկնքում՝ Աստծու զորության աջ կողմում:
Նա ավելի բարձր է հրեշտակներից, ինչպես ցույց է տալիս Աստծու կողմից նրան տրված գերազանց անունը. որովհետև ո՞ր մի հրեշտակին Աստված երբևիցե ասաց. «Դու իմ որդին ես. այսօր ես ծնեցի քեզ»: Կամ ո՞ր հրեշտակին ասաց. «Ես նրան հայր եմ լինելու, և նա ինձ՝ որդի»: Եվ դարձյալ, երբ իր անդրանիկ որդուն աշխարհ էր ուղարկում, ասաց. «Աստծու բոլոր հրեշտակները թող պաշտեն նրան»:
Աստված իր հրեշտակների մասին խոսելիս ասում է. «Աստված իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց»:
Մինչդեռ Որդուն ասում է. «Դու, ո՛վ Տեր, սկզբից ստեղծեցիր երկիրը, և երկինքը քո ձեռքերի գործն է: Նրանք կկորչեն, բայց դու կաս և մնում ես… դու միշտ նույնն ես, և քո տարիները վերջ չեն ունենալու»:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 1:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուէյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակցելու նպատակով: Կարևորվել են նաև բանկի կողմից համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ ԵՆԲ-ի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ հասել է տպավորիչ մակարդակի: Պարոն Մոլտերերը շեշտել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրgռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ ԵՆԲ-ի առաջնայնությունները լիովին համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին և ավելացրել, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:
Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրումային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն:
18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում` թաց ձյուն:
18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը:
Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը, տեղեկացնում է «Ինտերֆքաս»-ը։
Ռուս նախագահի խոսքով՝ առանց նմանատիպ բամբասանքների կյանքը ձանձրալի է։ Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ հանդիպումից առաջ իր գործընկերոջը ցույց է տվել Կոնստանտինովյան պալատի զբոսայգին։
«Ձեր թույլտվությամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես հայտարարություն կանեմ մամուլի համար։ Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչը, անձամբ մեքենայի ղեկին նստած, շրջեց ինձ հետ զբոսայգու տարածքով։ Սա նշում եմ, որպեսզի այլեւս շշուկներ չլինեն։ ՌԴ նախագահը ոչ միայն քայլում է, այլ նաեւ հյուրերին պտտեցնում է մեքենայով»,-նշել է Աթամբաեւը Ստրելնայում կայացած հանդիպման ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել որ Պուտինը Կոնստանտինովյան պալատում բանակցություններ է վարում Ղրղզստանի նախագահի հետ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա ամրացման առանցքային հարցերի շուրջ։
Հանրապետությունում կան բազմաթիվ բժիշկներ ու բուժաշխատողներ, ովքեր հավատարիմ եմ Հիպոկրատի իրենց երդմանը և իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերել և ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի ոչ մի հիվանդ ցուցաբերած օգնությունից դժգոհ չմնա: Այդ բժիշկներից էր 28-ամյա Կարապետ Արայիկի Գրիգորյանը, ով 2011 թվականին ավարտել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանը և ստացել «Բուժական գործ» մասնագիտության բժշկի որակավորում: 2011-12 թթ-երին նույն համալսարանում նա մասնագիտացել էր որպես ֆտիզիատոր:
2012 թվականից աշխատել էր Արարատի մարզի «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ-ի շտապ օգնության բաժանմունքում՝ որպես հերթապահ բժիշկ: Անցյալ տարի, հաշվի առնելով նրա մարդկային և մասնագիտական որակները, նա նշանակվել էր նշված շտապ օգնությունում որպես բաժանմունքի վարիչ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արարատի մարզի մեծ թվով բնակիչներ ասում էին. «Աշխատանքային այդ կարճ ժամանակահատվածում նա իրեն դրսևորել էր որպես բարեխիղճ, պատասխանատու, հիվանդին նեցուկ կանգնող, եռանդուն աշխատող: Նրա ղեկավարությամբ շտապ օգնության ծառայությունում զգալիորեն բարելավվեցին այդ պատասխանատու օղակի ցուցանիշները: Էլ չենք ասում, որ բարձրացավ բաժանմունքի աշխատանքային կարգապահությոնը և բնակչության սպասարկման որակը: Նրան սիրում, հարգում և ընդունում էին ոչ միայն իր աշխատանքային ընկերները, այլ նաև մարզի բնակչությունը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սիրված բժիշկն ամուսնացած էր, ուներ 1 տարեկան որդի և այս տարի սպասում էին իրենց 2-րդ զավակին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ աշխատանքային գործի բերումով բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարների, հրդեհների, վրաերթերի և այլ արտակագ դեպքերի ժամանակ դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Կարապետ Գրիգորյանի գլխավորությամբ ինչպես են օպերատիվորեն տեղում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել վիրավորներին, որոնց ճիշտ աշխատանքի արդյունքում մահացության ցուցանիշը նվազել է: Ցավոք, մարտի 14-ին կրկին իր մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ ողբերգական ավտովթարը խլեց ազգաբնակչության կողմից սիրված ու հարգված բժշկի կյանքը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում բախվել էին «Գազել» մակնիշի 15 US 247 համարանիշի և Ford Transit մակնիշի 339 UL 25 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Արտաշատի հիվանդանոցի հաշվեկշռում, կողաշրջվել էր:
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող շտապօգնության բաժնի վարիչը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի վայր էր ժամանել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
© shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալված Հ.Տոնոյանին, Հ.Գեւորգյանին, Դ.Հակոբյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ եւ Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհացուցիչ չհամարելով աշխատանքի արդյունքները՝ հանձնարարել է առավել ակտիվացնել դրանք և դեպքերի բացառման նպատակով մշտապես իրազեկել հանրությանը ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ մայրաքաղաքը մաքուր պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորության մասին:
«Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են կազմված արձանագրությունների վերաբերյալ տվյալներ, որը, սակայն, բավարար չէ շոշափելի հաջողություն ունենալու համար: Միայն արձանագրություն կազմելով չենք կարող ցանկալի արդյունք ստանալ: Բազմիցս եմ կրկնել, որ մեր նպատակը ոչ թե արձանագրություններ կազմելն է, այլ տվյալ երևույթի նկատմամբ հետևողական պայքարը, որի արդյունքում թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձինք կգիտակցեն քաղաքը մաքուր պահելու իրենց պարտավորությունը: Այս հարցում ակնկալում ենք նաև ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա հնարավորին արագ ձևավորել քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի պարտադիր մշակույթը: Ըստ այդմ՝ բոլոր պատասխանատուներին հորդորում եմ հանրությանը պարբերաբար ներկայացնել մեր մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչը, վստահ եմ, նաև մեր համաքաղաքացիների սրտով է, ու նրանք այս հարցում ևս կդառնան քաղաքային իշխանության ակտիվ աջակիցը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սահմանված ժամանակացույցի համաձայն ընթացքի մեջ են գետերի հուների մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ Էրեբունի վարչական շրջանում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:
2014թ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ դրանք ընթացքի մեջ են: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում արձանագրվել է ասֆալտբետոնե ծածկի ապօրինի քանդման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այս ուղղությամբ խիստ հսկողություն սահմանել՝ բացառելով նման դեպքերի կրկնությունը և հետևել, որպեսզի հետևանքները կարճ ժամանակում վերացվեն:
Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ցայտաղբյուրների գործարկման ուղղությամբ:
Ծառերի սանիտարական էտի հետ կապված զեկուցվել է, որ մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ: Աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամներին:
«Ամեն տարի ծառերի էտման աշխատանքների մեկնարկի հետ հնչում են իրարամերժ կարծիքներ, ինչը նաև ապատեղեկատվության տեսքով մատուցվում է հանրությանը: Դրանից խուսափելու նպատակով մինչ աշխատանքների մեկնարկը Երևանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամ, անկախ մասնագետների ներգրավմամբ հանրությանը տեղեկացրեք ծառերի երիտասարդացման աշխատանքների մասին: Նաև մասնագիտական հիմնավորումներով ներկայացրեք, թե ո°ր դեպքում է անհրաժեշտ կիրառել էտման այս կամ այն տեսակը, որպեսզի ավելորդ շահարկումները բացառվեն»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 198 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 157-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:
Մարտի 9-ից մեկնարկած «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 6927 կին, որից 4741-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Զեկուցվել է նաև, որ 35 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, ևս 1424-ը՝ ստացիոնար բուժման, իսկ 64 կին արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Զեկուցվել է նաև, որ ծրագիրը համապատասխան հանձնաժողովի նիստում ներկայացնելուց հետո կներկայացվի նաև հանրությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և առաջարկություններ ներկայացնել Անրի Վեռնոյի անունով անվանակոչված փողոցի հանդիսավոր բացումն առաջիկայում պատշաճ կազմակերպելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: Հանրապետության Նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը, կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:
Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության և տնտեսական կայուն աճի մասին:
ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին և առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարևորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները մարտի 16-ին ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպես կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ:
Տատյանա Ժդանոկան նշել է նաեւ, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանությանն ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին:
Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.