23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր քսանհինգերորդ
Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տապանակները։ Տերն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն դարձավ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդեն շեղվել են այն ուղուց, որ պատվիրել էիր նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր են պատրաստել»։ Տերն ինձ ասաց. «Քեզ հետ խոսել եմ մեկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսա քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, երկրի երեսից ջնջեմ նրանց անունը և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚»։ Ես դարձյալ իջա լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքված էր կրակով։ Տեսնելով, որ մեր Տեր Աստծու առջև մեղք եք գործել՝ ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել, վերցրի իմ ձեռքի երկու տախտակները և ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։
Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջև աղաչեցի, հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև մեր Տեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տերը։ Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղոթեցի Ահարոնի համար, ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին լցրեցի լեռից իջնող վտակի մեջ։
Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. «Ելե՛ք ժառանգեցե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», բայց դուք չհնազանդվեցիք ձեր Տեր Աստծու խոսքին, չհավատացիք նրան, չանսացիք Տիրոջ ձայնին։
(Երկրորդումն Օրինաց 9:11-23)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում `
Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի, 15-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 2-5 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 14-ին, 15-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ի ցերեկը ,16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կառավարության ղեկավարը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ: Նախատեսվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:
«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում:
Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ:
Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում:
Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են:
Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել:
Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ:
Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ:
Այսքանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ:
Շնորհակալություն»:
«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության հաքերները գրոհել են ճապոնական մի քանի կայքերի դեմ: Մասնավորապես, իսլամականների համար թիրախ են դարձել ճապոնական զբոսաշրջիկային ընկերություններից մեկի, մի շարք մարզական կազմակերպությունների, Տոկիոյի ֆոտոստուդիայի կայք-էջերը, որտեղ տեղադրվել է կառույցի լոգոտիպը և հետևյալ գրությունը՝ «Կայքը կոտրել է ԻՊ-ը, մենք ամենուր ենք»:
Ծայրահեղական կառույցի մասնագետների կողմից ճապոնական երկրորդական, երրորդական կարևորության կայքերի դեմ իրականացված գրոհն, ըստ էութան, առվելապես ձևական, քան բովանդակային նշանակություն ունի: Ասել է թե, այս դեպքում առավել կարևոր է կայքերի ճապոնական լինելու հանգմանաքը, այլ ոչ դրանց կարևորությունը: Չէ՞ որ իսլամականները դեռևս ճապոնացի պատանդներին մահապատժի ենթարկելուց հետո հայտարարել էին, որ մղձավանջը Ճապոնիայի համար նոր է սկսվում:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան:
Հագեցած օրակարգով այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, թիկունքի և սպառազինության վարչությունների պետերի հետ, այցելություններ է կատարել ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազամարդյունաբերական ձեռնարկություններ:
Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:
Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:
Լատվիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:
Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաեւ Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի բնապահպանության նախարար Մատի Ռայդման:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաեւ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:
Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում ԹԱՏՐՈՆ 32-ի «Հայադարան» հաղորդումը` նվիրված Եղիշե Չարենցին.
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մեղրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում բախվել է ճանապարհին կայանված էքսկավատորին, որի հետևանքով «Մերսեդեսը» հրդեհվել է. վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն, որտեղ 33-ամյա ուղևոր Ս.Նորյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.