23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում և թե երկրի վրա. արդարև, կան բազում աստվածներ և բազում տերեր։ Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք Նրանով. և՝ միայն մե՛կ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք Նրանով։ Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա։ Ոմանք, մինչև այժմ վարժված լինելով, կուռքերին զոհ արվածն իբրև զոհաբերված են ուտում, և որովհետև նրանց խղճմտանքը տկար է, պղծվում են։ Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։
Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա։ Բայց զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար։ Եթե մեկը տեսնի քեզ՝ այդ գիտությունն ունեցողիդ, սեղան նստած մեհյանում, արդարև, նա, որի խղճմտանքը տկարությամբ է պատած, վերստին չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերվածն ուտելու։ Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռավ, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով։ Եւ այսպես, հանցանք գործելով եղբայրների դեմ ու վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդեպ մեղանչում եք։ Ուստի, եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։
Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսա Տեր Հիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք եք իմ գործն ի Տեր։ Թեպետև ուրիշների համար առաքյալ չեմ, բայց համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ. որովհետև իմ առաքելության կնիքն իսկ եք դուք ի Տեր։ Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանն այս է. միթե իշխանություն չունե՞նք ուտելու և խմելու։ Միթե իշխանություն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հավատացյալ կանանց, ինչպես որ մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասն անում են։ Միայն ես ու Բառնաբա՞սը պարտավոր ենք մեր ապրուստի համար աշխատելու։ Ո՞վ երբևէ զինվորություն կանի իր ծախսով։
Ո՞վ այգի կտնկի ու նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հոտ կարածացնի և հոտի կաթից չի խմի։ Միթե մարդկայնորե՞ն եմ ասում այս բանը. կամ թե՝ օրենքն էլ այս նույնը չի՞ ասում։ Մովսեսի իսկ օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթե միայն եզների՞ համար էր հոգ անում Աստված։ Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրվեց այդ. ով վարուցանք է անում, պետք է հույսով վարուցանք անի, և ով կալսում է՝ վայելելու հույսով։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթե ձեզնից մարմնավոր բաներ հնձենք։ Եթե ուրիշներ ձեր վրա ունեցած իշխանությամբ վայելում են այդ բաները, որչա՜փ ևս առավել՝ մենք։ Բայց այս իշխանությունն ի գործ չդրինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի Ավետարանին որևէ արգելք չլինի։ Չգիտե՞ք, թե նրանք, որ տաճարում պաշտոնավարում են, տաճարից էլ ուտում են։ Եւ նրանք, որ սեղանի սպասավորներն են, սեղանից էլ վայելում են։ Նույնպես և Տերն Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանից էլ ապրեն։ Բայց ես սրանցից և ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդեպ էլ այդպես լինի։
Լավ է, որ ես ավելի շուտ մեռնեմ, քան մեկն իմ պարծանքն ընդունայն համարի. որովհետև, եթե ավետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտավորություն է դրված ինձ վրա։ Բայց վա՛յ է ինձ, եթե չավետարանեմ։ Եթե կամովին եմ անում այդ, վարձ կա ինձ համար, իսկ եթե՝ ակամա, ծանր պարտականություն է ինձ հանձնված։
Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ ավետարանելիս Ավետարանը ձրի տամ, որպեսզի ավետարանելու մեջ ունեցած իմ իշխանությունը չարաշահած չլինեմ. թեպետև ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայության համար, որպեսզի շահեմ շատերին։ Հրեաների հետ եղա ինչպես հրեա, որպեսզի շահեմ հրեաներին։ Եղա օրենքի տակ, ինչպես օրենքի տակ եղածները. ոչ թե նրա համար, որ օրենքի տակ էի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա ինչպես օրենքի տակ չեղող մարդ, ոչ թե նրա համար, որ Աստծու օրենքին ենթակա չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրենքի տակ էի, որպեսզի շահեմ օրենքի տակ չեղողներին։ Եղա տկարների հետ ինչպես տկար, որպեսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամեն ինչ եղա, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։ Այս բոլորն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրան»
(Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 8:5 – 9:23)։
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մարտի 12-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
Բուժօգնության է դիմել 55 քաղաքացի, որից 21-ը հոսպիտալացվել են Կազան քաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից 4-ը փրկարարներ և ոստիկանության աշխատակիցներ են:
Ժամը 10.00-ի դրությամբ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է մոտ 800 մարդ և 100 միավոր տեխնիկա:
***
Մարտի 11-ին, Մոսկվայի ժամով 12։55-ին հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի Կլարա Ցետկինի փողոցի տուն 8 հասցեում գտնվող «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ:
Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում:
Հրդեհի տարածման վտանգ չկա:
Հրդեհի մարմանը մասնակցել է ВСУ-5 ջրամղիչ սարքով ուղղաթիռ և հրշեջ գնացք:
Գործում է թեժ գիծ` 8 (843) 292-64-09 հեռախոսահամարով:
Ժամը 17.30-ի դրությամբ պատահարի հետևանքների վերացմանը մասնակցում է մոտ 200 մարդ, 45 միավոր տեխնիկա, երեք ուղղաթիռ և հրշեջ գնացք:
Կա 3 զոհ, տուժել է 21 քաղաքացի, որոնց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Բռնկված հրդեհի տարածքին հարակից շրջանում երթևեկությունը սահմանափակվել է:
Աղբյուրը` Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ և РИА նորություններ կայք
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես ՀՀ կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն:
Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչը նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը: Կողմերը հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, ինչի իրացման գործում կարևորվել է բիզնես ֆորումների անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացնել հստակ քայլեր:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ներդրումային դաշտին առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երեկ՝ մարտի 11-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Արևագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Անտոնյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի կողմից վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող ԻԺ 5412 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի միջնամասում:
Շրջադարձի ժամանակ, ըստ նրա հայտարարության, հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 36-ամյա Միշա Համբարձումյանը գլխի մասում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Անտոնյանը եղել է իր ընկերների հետ, ովքեր փորձել են մահացածին բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց, սակայն արդեն արձանագրվել էր նրա կենսաբանական մահը:
Բազմաբերդ է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, նրա տեղակալներ Գուրգեն Գյոզալյանն ու Արշակ Ափոյանը, ինչպես նաև Աշտարակի ոստիկանության օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա հարազատ եղբայրը տարիներ առաջ Մասիս քաղաքում մի ընտանիքի առանձնակի դաժանությամբ սպանելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԻԺ» տեսակի ողորկափող որսորդական հրացանը օրինական է:
© shamshyan.com
Մարտի 11-ին, ժամը 19.00-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի նստելատեղերի միջնամասում, որը ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1979 թ. ծնված Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Թեպետ 2014թ. հունիսից Իրաքում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ պայքարում արտաքին ուժերի՝ մասնավորապես Իրանի և ԱՄՆ-ի ներգրավվածությունն առկա է դեռևս նույն հուլիս-օգոստոս ամիսներից, իսկ պաշտոնապես՝ սեպտեմբերից, այնուամենայնիվ, ծայրահեղական կառույցի դեմ առավել վճռորոշ և մասշտաբային մարտավարության կիրարկումը, կարծես, մեկնարկել է վերջին օրերին: Այս համատեքստում, նախևառաջ նպատակաուղղված և բավականաչափ ծավալուն ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի կենտրոնական Սալահ ալ-Դին նահանգում, որի նպատակը երկրի կարևորագույն տնտեսական և ռազմավարական նշանակության քաղաքներից՝ Թիքրիթի ազատագրումն է իսլամականներից, իսկ դրա հաջող ավարտից հետո՝ մոտավորապես ապրիլի կեսերին, ծրագրվում է դաշնակից ուժերի վճռորոշ գրոհն՝ արդեն Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը ԻՊ-ից ազատագրելու նպատակով:
Վերոնշյալ ռազմական գործողություններին մասնակցում են ինչպես ներիրաքյան, այնպես էլ արտաքին դերակատարներ:
Մասնավորապես՝ հյուսիսում՝ քրդական փեշմարգայի զորամիավորումները, որոնց գործողությունները հիմնականում միտված են Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության սահմանների, ինչպես նաև դրա հետաքրքրությունների շրջանակում գտնվող տարածքային գոտիների շրջակայքում իսլամականների դիրքերի թուլացումը. քրդական ուժերին սեփական նպատակներն իրականացնելու համար մեծապես աջակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն օդուժը, որն էլ կոորդինացնում է ԻՊ-ի դեմ ցամաքային և օդային համաժամանակյա գործողություններն ու ճշգրտում թիրախները: ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի ներգրավումը պայմանավորված է մի կողմից միջազգային ահաբեկչության դեմ պայքարը սեփական արտաքին քաղաքական ուղեգծի առանցքային բաղադրիչ հռչակած արևմտյան մի շարք պետությունների սկզբունքային պարտավորություններից, մյուս կողմից՝ և հատկապես Մերձավոր Արևելքում, առավել ևս տարարաշրջանի սրտում ընթացող գործընթացներն ուղղորդելու՝ արդեն ավանդական դարձած ռազմավարական քաղաքականությունից:
Քրդական ուժերի հետ համագործակցությանը զուգահեռ՝ կոալիցոն ուժերն ԻՊ-ի վերահսկողության ներքո իրաքյան այլ շրջաններն ազատագրելու նպատակով լայնորեն օժանդակում են Իրաքի կենտրոնական կառավարությանը և բանակային ստորաբաժանումներին: Մինչդեռ ցամաքային գործողություններում արագ արդյունքներ արձանագրելու հետ կապված որոշակի կասկածներ ունի ամերիկյան կողմը, որ օրերս Իրաք ժամանած ամերիկյան բանակի շտաբների հրամանատարների միացյալ հանձնախմբի ղեկավար Մարտին Դեմփսիի շուրթերով հերթական անգամ հայտարարեց, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ միայն զորամիավորումներ, այլև անգամ հատուկ հրահանգիչների և մասնագետների նոր խումբ ուղարկել՝ իրաքյան բանակը մարզելու և նախապատրաստելու նպատակով: Ավելին, ամերիկացի գեներալը նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում հնարավոր թերացումների և ժամանակային ձգձգումների հիմնական պատճառը իրաքյան զինված ուժերում առկա անկազմակերպ վիճակն է, զինվորականների սակավ թվաքանակը և այլ նմանատիպ խնդիրներ:
ԻՊ-ի դեմ ընթացող գործողությունների հաջորդ արտաիրաքյան մասնակիցն Իրանն է, որի գերնպատակն Իրաքում շիայական գործոնի դիրքերի ամրապնդումն է: Այս առումով, Թեհրանը ևս մեծ հաշվով ակտիվ համագործակցում է իրաքյան կառավարության հետ, մինչդեռ, ի տարբերություն միջազգային կոալիցիայի, նաև ցամաքային գործողությունների է մասնակցում, իսկ «Իսլամական հեղափողության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման մասնագետներն առավել ակտիվ կերպով աշխատում են հատուկ շիայական զինված խմբավորումների հետ:
Ընդ որում, այս զորամիավորումներն աչքի են ընկնում իրենց գործունեության համեմատական արդյունավետությամբ և նրանց գործողության աշխարհագրությունը սահմանափակվում է հատուկ նշանակության ռազմագործողություններին մասնակցությամբ և հատկապես՝ Իրաքի՝ հիմնականում շիայական բնակչությամբ բնակեցված շրջանների պահպանությամբ:
Վերոնշյալից դատելով՝ կարելի է հավաստել, որ Իրաքում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքից, դրանց արձանագրած արդյունքներից պարզ կդառնա, թե ով ինչ ազդեցության գոտիներ է ունենալու ապագա Իրաքում:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի կազմակերպմանը ներգրավված բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Հաշվետու զեկույցով և առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և զորակոչի ոլորտին առնչվող այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են վիճակագրական տվյալներ զինկոմիսարիատների, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և Կենտրոնական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նախքան պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացված կանխարգելիչ պատվաստումներին, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը և այլ հարցերի:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նախանշել որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.