13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր քսաներեքերորդ
«Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին՝ փոթորկի ու ամպի միջից. «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է Ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե Ինձնից պահում է դրանք։ Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր Ինձ։ Որտե՞ղ էիր դու, երբ Ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ Ինձ, եթե խելամիտ ես ու իմաստուն։ Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։ Ինչի՞ վրա է հաստատվել դրա օղակը, ո՞վ է դրել դրա անկյունաքարը։ Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակներն Ինձ մեծաձայն օրհնաբանեցին, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովաբանեցին։ Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ։ Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր։
Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, և ասացի. «Կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի». այդտեղ, քո մեջ կխորտակվեն քո ալիքները։ Թե քո՞ կողքին կարգեցի առավոտյան լույսը։ Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝ հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և, խոսուն, զետեղեցիր երկրի վրա։ Մերժեցի՞ր ամբարիշտներին լույսը, խորտակեցի՞ր ամբարտավանների բազուկները։
Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր անդունդների խորքերը։ Քո առաջ ահով բացվելո՞ւ են մահվան դռները. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածության. ասա՛ Ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ Ո՞րն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում, կամ ո՞րն է խավարի տեղը։ Տանելո՞ւ ես Ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։ Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են։ Գնացե՞լ ես ձյան շտեմարանները, կամ տեսե՞լ ես կարկտի պահեստները։ Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։ Որտեղի՞ց է դուրս գալու եղյամը, կամ տարածվելու է հարավային հողմը երկնքի ներքո։
Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ամպրոպների ճանապարհները, որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա, որ հագեցնի անկոխ ու անշեն հողը, այնտեղ բխեցնի դալար բույսը։ Ո՞վ է անձրևի հայրը, և ո՞վ է, որ ծնունդ է տվել ցողի շաղերին։ Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառույցը, և ո՞վ է երկնքում եղյամ ծնել, որ ջրի պես հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղյանի կարգին, բացե՞լ ես Հայկ համաստեղության քողը։ Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառավիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ Կիմանա՞ս երկնքի բարեշրջությունները կամ առհասարակ երկնքի ներքո տեղի ունեցածները։ Ձայնովդ կկանչե՞ս մեգը. նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ։
Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ՝ թե ինչ է սա։ Ո՞վ է կանանց տվել ոստայնանկության հմտություն ու երփներանգ գործվածքներ ստեղծելու շնորհ։ Ո՞վ է հաշվում ամպերն իմաստությամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրա, հողը փոշու պես թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպես խորանարդ քարերը՝ իրար։ Կերակուր կորսա՞ս առյուծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած։ Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։ Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։
Գիտե՞ս քարայծների ծննդաբերության ժամանակը կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին։ Կարո՞ղ ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել նրանց երկունքը։ Առանց երկյուղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցավերից։ Ազատություն կունենան նրանց ձագերը, ծնելով՝ կբազմանան, դուրս կգան ու այլևս չեն վերադառնա։ Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել նրա կապանքները։ Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները, իբրև բնակավայր՝ աղուտները։ Նա ծաղրում է քաղաքների խաժամուժին ու չի լսում հարկահանների մեղադրանքները։ Դիտում է իր լեռնոտ արոտավայրերը ու շրջում է՝ ամեն դալարիք փնտրելու։ Միեղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ։
Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։ Հույսդ կդնե՞ս նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է, և նրան կթողնե՞ս քո բոլոր գործերը։ Կհավատա՞ս, որ սերմանվելիքներդ հատուցելու է ու հավաքելու քո կալում։ Գեղեցիկ են թռչող նեեղասների թևերը. եթե ասիդն ու նեեսան էլ բեղմնավորվում են, արժե տեսնել, որովհետև նեեսան իր ձվերը գետնին է դնում, հողով տաքացնում է ու մոռանում, թե ոտքի տակ ցրիվ կգան, և անապատի գազանները կկոխոտեն դրանք։ Նա հեռանում է իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստյան վախը նա չունի, որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը և խելքի բաժին չի տվել նրան։ Բայց երբ դեպի վեր ու բարձունքներ բարձրանա, կծիծաղի երիվարի ու հեծյալի վրա։
Միթե դո՞ւ ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինություն գցել, նրա լանջը փառավոր դարձրել ու նրան խիզախություն տվել։ Որոտում է դաշտում ու դոփում, զորությամբ դուրս է գալիս դաշտ։ Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ նա չի նահանջում։ Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը, շարժվում՝ վահանն ու նիզակը։ Իսկ ինքը բարկությամբ գետինն է փորփրում։ Չի հավատում մինչև փողը չհնչի։ Իսկ երբ փողը հնչում է, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ Քո խելքի՞ց է, որ բազեն թևերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարավի կողմը, կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձավներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բույնի վրա, մնում է այնտեղ ու կեր է փնտրում։ Նրա աչքերը դիտում են հեռվից, իսկ նրա ձագերը զոհի արյան մէջ են թաթախված։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկույն այնտեղ են հայտնվում»
(Գիրք Հոբ մարգարեի 38:1-39:30)։
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում `
Մարտի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին` երեկոյան ժամերին, 13-ին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին` երեկոյան ժամերին, 13-ին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը, ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով գտնվում են Կոնեկտիկուտ (ԱՄՆ) նահանգի Հարթֆորդ քաղաքում: Այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այսօր այցելել է Կոնեկտիկուտ նահանգի օրենսդիր մարմին: Այցելության ընթացքում պատվիրակության անդամներին ամերիկացի գործընկերները ներկայացրել են օրենսդիր մարմնի շենքի պատմությանը, ծանոթացրել հանձնաժողովների աշխատանքին: Նրանք այցելել են նաեւ բյուջետային եւ իրավաբանական գրասենյակներ, որտեղ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների բազմաթիվ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Պատվիրակությունը մասնավորապես ծանոթացել է Կոնեկտիկուտ նահանգում օրենսդրության նախագծման, նախագծերի պատրաստման եւ դրանց ընդունման կանոններին, բյուջեի ընդունման կարգին եւ բյուջեի վերլուծության մանրամասներին: Պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ խորհրդարանական լսումների:
Ի պատիվ հայկական պատվիրակության` այս շաբաթվա ընթացքում ՀՀ պետական դրոշը կծածանվի նահանգային օրենսդիր մարմնի հիմնական շենքի վրա:
Այցելությունը շարունակվում է. առաջիկա օրերին պատվիրակությունը մանրամասնորեն կծանոթանա նահանգի օրենսդիր մարմնի մյուս գործառնություններին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանում, ծանոթացել ուսանողների համար ստեղծված պայմաններին, զրուցել դասախոսների հետ: Համալսարանի ռեկտորը քաղաքապետին է ներկայացրել բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև համալսարանի թանգարան, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել փոխգործակցությունն ու իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, ինչպես նաև հայցորդների աշխատանքային ու մասնագիտական առաջընթացին:
Կարևորելով համալսարանի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:
«Համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևոր քայլ է, քանի որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկան անցկացնել ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ մեր ենթակայության կրթական ու մշակութային հաստատություններում: Սա նաև լավ հնարավորություն է ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր հետագայում աշխատանքի կանցնեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում ու գրադարաններում: Նաև համոզված եմ, որ այս համագործակցության շրջանակում կձևավորվի հրաշալի թիմ, որն իր աշխատանքով կնպաստի մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացմանը: Համոզված եղեք, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք այն շոշափելի հաջողությունները, որ կունենանք այս համագործակցության շրջանակում», — ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումը հնարավորություն կտա համալսարանին գրանցելու նոր ձեռքբերումներ ու հաջողություններ տարբեր ուղղություններով:
«Մանկավարժականը տարիներ ի վեր գտնվել է քաղաքամայր Երևանում և շատ որոշակի լումա է ներդրել մայրաքաղաքի կրթության ու մշակույթի զարգացման գործում: Բոլորի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության համար և վստահեցնում եմ, որ նախանշված բոլոր ուղղություններով մենք կապահովենք զգալի արդյունքներ»,- նշել է Ռուբեն Միրզախանյանը:
Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է համալսարանի բարձրագույն պարգևով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:
Նույն պարգևին է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Կրթության և գիտության ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, Երևան քաղաքի հանրային կյանքում նշանակալի վաստակի համար համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նշենք նաև, որ ստորագրված հուշագրի շրջանակում կկազմակերպվեն և կանցկացվեն կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, մրցույթներ ու խորհրդակցություններ, որոնք կնպաստեն ժամանակակից կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման որակի շարունակական բարելավմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:
ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը: Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը: ՕԿԱԿ-ի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ: Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը:
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նկատելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին, ինչը կառավարությունն ընդունել է:
Կվերակառուցվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրը
ՀՀ կառավարությունը 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ: Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայի և Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման և վերազինման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 41 մլն դրամ: Եվս մոտ 13 մլն դրամ է տրամադրվել Հովհ. Թումանյանի թանգարանի շենքի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի: Դրանով իսկ կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս: Բացի այն, որ դրանով բաց հանքերի ճանապարհների անվտանգությունը չի տուժի, հանքափոսի ծավալի նվազեցման շնորհիվ կնվազեցվի դատարկ ապարի ծավալը, ուստի և՝ բնությանը պատճառվող վնասը, կավելանա հանքերի շահութաբերությունը:
Հայրենիքում կվերապատրաստվի 250 սփյուռքահայ ուսուցիչ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սփյուռքի ամառային դպրոց» 2015թ. ծրագրին, որի համաձայն ս.թ. վեց դասընթացներում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ ուսուցիչ: Հավանություն է ստացել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագիրը, ըստ որի ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ ներկայացուցչի գործունեության կանոնակարգը,
-ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների, որը թելադրված է ԵՏՄ իրավական ակտերից բխող համաձայնագրերի և դրանցից բխող որոշումների կիրառման պարտավորությամբ:
Նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետի մասին» համաձայնագիրը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միչև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին 1998թ. հունվարի 27-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի վերանայումը պայմանավորված է Հայաստանի ավիացիայի ոլորտի նոր՝ «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությամբ:
Կներդրվի հաշտարարության ինստիտուտը
Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Եվ եթե դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, ապա երրորդը՝ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի բնապահպանական կրթության և դաստիարակության օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման նպատակն է օրենսդրորեն կարգավորել գյուղատնտեսության ոլորտի վարկային հարաբերությունները:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նախագծով առաջարկվում է կառավարությանը վերապահել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգի սահմանումը, ինչը հնարավոր կդարձնի այդ տեսակի պայմանագրերի կնքումը Հայաստանում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների համար: ՀՀ կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի ներկայացրած նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
Գործադիրը սահմանել է ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 19-ի որոշմամբ չնախատեսված, սակայն հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ նորմեր:
ՀՀ կառավարության որոշմամբ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում 2009թ. ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շնորհիվ կատարողական վարույթներով կայացված որոշումները պահպանվում են նաև էլեկտրոնային տեսքով, ուստի վերացել է թղթային կրիչով փաստաթղթերի երկարատև պահպանության անհրաժեշտությունը:
Կառավարությունը որոշել է մինչև 100 հազար դրամ բռնագանձման ենթակա կատարողական վարույթների պահպանման ժամկետը կրճատել՝ կարճված վարույթի համար սահմանելով 1 տարի, ավարտված վարույթի համար՝ 3 տարի: Բոլոր կարճված վարույթների պահպանման ժամկետը 5-ի փոխարեն սահմանվել է 3 տարի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով: Սերժ Սարգսյանը կարևորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլև Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ:
Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու և նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար: Նա Նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձևով, և իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձևի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ: Այդ սպորտաձևը, Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին:
Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմանը:
Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշեն կամրջի վրա էլ այս պահին Դավիթաշենի ոստիկանները փորձում են օգնություն ցուցաբերել մի տղամարդու, ով, ըստ տեղեկությունների՝ ինքնասպան եղած տղայի հայրն է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հայրը ականատես է եղել այդ դաժան տեսարանին և անգամ փորձել է կանխել տղայի ինքնասպանությունը, սակայն դա նրան չի հաջողվել:
Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում փրկարարները, որպեսզի դին կարողանան դուրս բերել: Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանելու քննիչները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ տղայի անունը Սուրեն Հովհաննիսյան է, սակայն ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան եւ Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաեւ չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային եւ հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Նշենք, որ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Հայաստանում գենդերային անհավասարությունը եւ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ մտահոգություն են ներկայացնում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` հրապարակելով 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը:
Գենդերային հավասարության խնդիրներին վերաբերող գործողությունների ծրագրերի, Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին 2013 թվականի օրենքի ընդունումը ճիշտ ուղղությամբ քայլեր են, սակայն լայնորեն տարածված գենդերային կողմնակալությունը դեռ խոչընդոտում է կանանց հնարավորությունների արդյունավետ կերպով ավելացմանը եւ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի կայացմանը: Որպես առաջնահերթություն, Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսեւորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել եւ ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային եւ քաղաքական կյանքում, ինչպես նաեւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` նեռառյալ աշխատանքային շուկայում:
Կանանց նկատմամբ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության, առկայության ընդունումը աճում է Հայաստանի հանրային քննարկումներում: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք հավասարարժեք կլինեն այդ խնդրի չափերին:
«Հայաստանում հազարավոր կանայք ամեն տարի ենթարկվում են բռնության: Այս երեւույթը հիմնականում ֆորմալ բողոքների տեսք չի ստանում պետական կառույցների անբավարար պատասխանի եւ մշակութային, հասարակական ու ընտանեկան միջավայրի պատճառով, որը միտում ունի արդարացնել եւ ընդունել կանանց նկատմամբ բռնությունը: Կարեւոր է, որ քաղաքական եւ համայնքային գործիչների ուղերձներն այս հարցում միանշանակ լինեն` կանանց նկատմամբ բռնությունը երբեք չի կարող ընդունելի լինել: Միեւնույն ժամանակ, դատական իշխանություններն ու իրավապահ ոլորտի ծառայողները պետք է վերապատրաստվեն, որպեսզի առավել լավ հայտնաբերեն, քննեն եւ քրեական հետապնդման ենթարկեն կանանց նկատամաբ բռնությանը վերաբերող գործերը` համապատասխան պատժի ենթարկելով իրավախախտներին: Այս միջոցները պետք է փոխլրացվեն ընտանեկան բռնության եւ գենդերային հավասարության մասին հանրային իրազեկությունը բարձրացնելու մշտական ջանքերով` ներառյալ դպրոցներում, ինչպես նաեւ ընդունելով կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող կոնկրետ օրենսդրություն, որը բավարար երաշխիքներ եւ պաշտպանություն կտա ընտանեկան բռնությունից տուժածներին: Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը նույնպես կարեւոր քայլ կլինի»,- ասել է նա:
Հայաստանում արդարադատության համակարգի ընթացիկ բարեփոխումները պետք է օգտագործել անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ դատական համակարգ ապահովելու արդեն երկար ժամանակ հետապնդվող նպատակին հասնելու համար: «Դատավորներն առավել լավ պաշտպանված պետք է լինեն ներքին եւ արտաքին ճնշումներից: Անհրաժեշտ է ամրապնդել նրանց ինքնակառավարումը եւ սահմանափակել Հանրապետության Նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործում: Պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ դատավորների դեմ կարգապահական վարույթների կամայական օգտագործումը կանխարգելելու համար»:
Անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատախազության դեռեւս գերիշխող դիրքին, Հանձնակատարն ընդգծում է պաշտպանության կողմի իրավունքների ապահովման կարեւորությունը, մասնավորապես դատավարության կողմերի հավասարության, մրցակցային դատավարության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքներն ապահովելու միջոցով, ինչպես նաեւ առավել ամրապնդելով իրավաբանական օգնության հասանելիությունը: Հանձնակատարը նաեւ մտահոգությամբ նկատում է որպես խափանման միջոց նախնական կալանքի հաճախ կիրառումը եւ ընդգծում, որ այն պետք է կիրառվի միայն հատուկ դեպքերում` հիմնականում նախապատվություն տալով ազատազրկման հետ չկապված այլ պատժամիջոցներին:
Հանձնակատարին նաեւ խորապես մտահոգում են իրավապահ մարմինների կողմից կատարված դաժան վերաբերմունքի մասին շարունակվող հայտարարություններն ու մարդու իրավունքների ծանր խախտումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության բացակայությունը:
«Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուծում տան այս խնդիրներին` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին համապատասխան: Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն ամրապդելը, ճնշման արդյունքում ստացված ապացույցների օգտագործման բացառումը եւ մարդու իրավունքների ծանր խախտումների` ներառյալ 2008թ. մարտի դեպքերի համար պատասխանատվություն ապահովելուն կոչված առավել վճռական քայլերը, անհապաղ իրականցվելիք միջացառումների շարքում պետք է լինեն»,- ասել է հանձնակատարը:
Ամփոփելով Հանձնակատարը խորհուրդ է տալիս բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքների խնդիրը լուծելուն ուղղված միջոցներ ձեռնարկել` ապահովելով խախտոումների համար պատասխանատվությունը եւ թափ հաղորդելով բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումներին` հասարակական կազմակերպությունների ու զոհվածների հարազատների հետ համագործակցությամբ:
news.am
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.