23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր քսաներկուերորդ
Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի։ Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաև մինչև այժմ՝ Իսրայելում ու ողջ աշխարհի մարդկանց մեջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կա առ այսօր: Իսրայելի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթական բազկով և մեծամեծ տեսիլքներով։ Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել էիր իրենց հայրերին՝ տալ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին և չընթացան քո հրամանների համաձայն, և այն ամենը, ինչ պատվիրեցիր նրանց գործադնել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Եղավ այնպես, ինչպես ասել էիր. դու ինքդ էլ տեսնում ես։
Իսկ դու, Տե՛ր, ասում ես ինձ, թե՝ «Արծաթով քեզ համար ագարակ գնիր»։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի և վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնվեց քաղդեացիների ձեռքը»։
Եվ Տերը խոսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ահա ես բոլոր մարմնավորների Տեր Աստվածն եմ. մի՞թե որևէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։ Պիտի գան քաղդեացիները պատերազմելու այդ քաղաքի դեմ եւ հրով այրելու: Պիտի կրակի մատնվեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։ Իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ իրենց մանկությունից ի վեր աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայելացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, — ասում է Տէրը։ — Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչև այսօր այն գոյություն ունեցավ ինձ բարկացնելու և զայրացնելու համար. իմ աչքի առաջ պետք է ջնջել դա բոլոր չարիքների համար, որոնք կատարեցին իսրայելացիներն ու Հուդայի երկրի մարդիկ ինձ դառնացնելու նպատակով, իրենք, իրենց թագավորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները, Հուդայի երկրի տղամարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Սկզբից ևեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։ Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մեջ, որը կրում է իմ անունը։ Իրենց աղտեղությունների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին նվիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութունը՝ Հուդայի երկիրը հանցանքի մեջ մեղադրելու համար»։
Արդ, այսպես է ասում Տեր Աստված Իսրայելի այդ քաղաքի վերաբերյալ, որի մասին դու ասացիր, թե մատնվեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերության։ «Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիվ տվեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրերը, հույսով կբնակեցնեմ նրանց, նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Եվ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ մշտապես երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության։ Նրանց հետ կկնքեմ հավիտենական ուխտ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։ Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կհաստատեմ այս երկրում»։
(Երեմիայի մարգարեություն 32:19-41)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Աբխազիայի գլխավոր դատախազության քննչական վարչությունը ՆԳՆ Սուխումի շրջանի բաժնի հետ համակարգված աշխատանքի արդյունքում պարզվել է Գումիստայի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ կատարված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը: Այս մասին «Ալսինպրես»-ին հայտնել են գլխավոր դատախազությունից:
Կասկածյալը կալանավորվել է, նրա տվյալները չեն հաղորդվում՝ քննության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ Վերժինե Սուրմենելյանի մարմինը 2013-ի դեկտեմբերի 2-ին, պարանոցի շրջանում կտրած վնասվածքներով եւ բռնաբարության նշաններով, հայտնաբերվել էր Սուխումի շրջանի Գումիստա գյուղի լքված տան մոտ:
news.am
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. մարտի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
— Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 3 հասցեի հարևանությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
— Հ-8 «Բերքանուշ-Դվին» ավտոճանապարհի 13.9 կմ (Բերքանուշ համայնքի վարչական տարածք) 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ամերիկյան Brookings-ի ինստիտուտի մասնագետների կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 46 հազար թվիթերյան հաշիվներ օգտագործվել են «Իսլամական պետության» գաղափարակիցների և հետևորդների կողմից, թեպետ դրանցից ոչ բոլորն են մշտապես եղել ակտիվ: Հետազոտության հեղինակները նաև հայտնել են, որ ցանցը, ինչի միջոցով շփվում են ծագումով տարբեր երկրներից ջիհադականները, բավականաչափ ճկուն է և շարժական: Ինչ վերաբերում է հաշիվների գործածության աշխարհագրությանն, ապա ԻՊ-ի վիրտուալ կողմանկիցների ամենամեծ բանակը գտնվում է Սաուդյան Արաբիայում, որին հետևում են Սիրիան, Իրաքը և ԱՄՆ-ը: Գրեթե ամեն 5-րդ ԻՊ-ի վիրտուալ կողմնակից գրառումներ է կատարում անգլերենով իսկ ընդհանուրի ¾-ը արաբերեն լեզվով:
Զեկույցի հեղինակաները նաև փաստում են, որ սոցիալական մեդիա ընկերությունները և ԱՄՆ-ի կառավարությունը, ծայրահեղական կառույցի դիրքերի ընդլայնումը վիրտուալ աշխարհում զսպելու հատուկ մեխանիզմներ մշակելու համար, պետք է համագործակցեն միմյանց հետ՝ որքան էլ նման գործակցությունը դիտարկվի որպես խոսքի ազատության ճնշում:
Մի բան անհերքելի է, որ ժամանակակից հակամարտություններն իրենց բնույթով բազմաշերտ են, և հակամարտային գործողություններն ընթանում են միաժամանակ մի քանի ուղղություններով: Այս իրողությունն ընդունելով որպես ելակետային դրույթ՝ հերթական անգամ կարելի է հավաստել, որ ԻՊ-ի դեմ ընթացող պայքարը բոլոր հարթություններում անհամաչափ է, հետևաբար ակնկալել արագ և շոշափելի արդյունքների, միամտություն կլինի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հանրային քննարկման է դրվում ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս գործում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը: Իր ընդունման պահին այն միասնական և համակարգված ակտ էր, որը համապարփակ կերպով կարգավորում էր վարչական իրավախախտումների հետ կապված հարաբերությունները: Այնուամենայնիվ, խորհրդային կարգերի փլուզմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ և Սահմանադրության ընդունմամբ առաջացած նոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական պայմաններին համահունչ վարչական իրավախախտումների նոր օրենսգիրք մինչ օրս չի ընդունվել: Ավելին, օրենսգրքում դեռևս առկա են բազմաթիվ հոդվածներ, որոնք շարունակում են հղում կատարել անգամ ԽՍՀՄ օրենսդրությանը կամ վարչական տույժեր կիրառող մարմինների թվում շարունակում են մնալ այնպիսիք, որոնք անկախությունից ի վեր այլևս գոյություն չունեն:
Հենց նշվածով պայմանավորված 1993-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվել են ավելի, քան 160 փոփոխություններ և լրացումներ: Կատարված փոփոխությունների և լրացումների զգալի մասը կրում էին դրվագային կամ հատվածական բնույթ, ինչը էլ ավելի նպաստեց օրենսգրքում նոր թերությունների առաջացմանը:
Այսպիսով, անկախ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգից էականորեն տարբերվող խորհրդային վարչակարգի կողմից ընդունված և մինչ օրս գործող Օրենսգիրքն իր հիմքում դրված տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ և բազում այլ օրենքների հետ ունեցած հակասություններով, փաստացի կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, վարչական պատասխանատվության ոչ լիարժեք միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:
Ուստի, մշակվել և հանրային քննարկման է դրվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախտումների օրենսգրքի նախագիծը, որով հնարավորինս համապարփակ ձևով սահմանվում են առկա խնդիրների օրենսդրական կարգավորումները, որոնք այլ օրենսդրական ակտերի հետ գտնվում են ներդաշնակության մեջ և որոնց անհրաժեշտությունը ամրապնդված է գործնական փորձով:
Հաշվի առնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ մեկ միասնական կոդիֆիկացված իրավական ակտի առկայության անհրաժեշտությունը, որն զգալիորեն կնպաստի վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանը՝ Նախագծի հիմնական դրույթների հիմքում դրվել է այն սկզբունքը, որ չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների օրենսգրքով: Այսինքն՝ վարչական իրավախախտումները և դրանց համար պատասխանատվությունն այլևս սահմանվելու են բացառապես ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով: Մնացած բոլոր հատուկ օրենքներից ուժը կորցրած են ճանաչվելու վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթները, որոնք համապատասխանաբար տեղայնացվել են Նախագծում:
Կառավարական շրջանակներում դժգոհություն է հասունանում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ-հիմնադրամի գործունեությունից: Օրերս այս մասին նույնիսկ քննարկում է եղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, որին ներկա է գտնվել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մեզ հասած տեղեկություններով, այս քննարկումը բավականին թեժ է եղել: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նույնիսկ թեժ վիճաբանություն է ունեցել Արմեն Աշոտյանի հետ, քանի որ «Քենդլ» հիմնադրամն ահռելի աշխատավարձեր է բաժանում իր աշխատակիցներին, սակայն նրանց գործունեության արդյունքը համատեղելի չէ պետբյուջեից ծախսված գումարների հետ: Յուրաքանչյուրն ստանում է մոտ 280 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ գիտական աշխատողների միջին աշխատավարձը մոտ 60-80 հազար դրամ է: Մի քանի գիտնականներ, մասնավորապես Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի գիտական ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ պրոֆ. Սիներիկ Հայրապետյանը, վերջին երկու տարում դիմել են ատյաններ, այդ թվում՝ նախագահական, ապացուցելով, որ այս հիմնադրամը չի ծառայում ըստ նշանակության, և չի բացառվում, որ այստեղ պարզապես փողեր են լվանում:
Հիշեցնենք, որ «Քենդլն» ստեղծվել է 2012 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, և պետք է զբաղվեր սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծմամբ, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացմամբ և կիրառությամբ: Մի խումբ ֆիզիկոսներ գումարային օժանդակություն ստացան և մի քանի մլն եվրոյի սարքավորումներ, իսկ կառավարությունը ԵՊՀ-ից վերցրեց Հր. Աճառյան թիվ 31 հասցեում գտնվող շենքը և տվեց հիմնադրամ-ինստիտուտին: Մեր տեղեկություններով, «Քենդլ» հիմնադրամին հաճախ հյուրընկալվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն նա իր իսկ նշանակած տնօրենին՝ Ցականովին, այցելել է հիմնականում կիրակի օրերին: «Հիմնադրամների մասին» օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր տարի, մարտին, դրանք հաշվետվություն հրապարակեն:
Երբ 2013 թվականի մարտին Տիգրան Սարգսյանի ստեղծած ինստիտուտ-հիմնադրամը հրապարակեց իր առաջին հաշվետվությունը, Հայաստանի ամբողջ գիտական աշխարհը ցնցվեց այնտեղ նշված թվերից: Պարզվեց, որ հիմնադրամի տնօրեն Վասիլի Ցականովը մեկ տարում մոտ 6,5 մլն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ մյուս 70 աշխատողներին պետությունը մեկ տարում 136 մլն դրամից ավելի աշխատավարձ է հատկացրել: «Քենդլի» ողջ տարվա ծախսերը ծածկելու համար պետական բյուջեից այս կազմակերպությունն օգտագործել է ոչ ավել, ոչ պակաս՝ 333 մլն դրամ: Սա՝ պաշտոնական տվյալներով, սակայն, ըստ որոշ գնահատականների, ծախսն ավելի մեծ է եղել և հասնում է 500 մլն-ի: Սա Հայաստանի համար ֆանտաստիկ գումար է, որն ակադեմիական հիմնարկներն ստանում է երեք-չորս տարում: Համեմատության համար նշենք, որ նույն՝ 2013 թվին ԳԱԱ երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտը, օրինակ, պետբյուջեից ստացել է ընդամենը 82 մլն դրամ ֆինանսավորում:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 2-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ.Գրիգորյանը Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ.Համբարյանը, առևանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գ.Համբարյանը, տեղեկանալով, որ անչափահաս տղան սիրահետում է իր անչափահաս աղջկան, 2015 թվականի փետրվար ամսին, նույն քաղաքի երկու բնակիչների հետ, նախնական համաձայնությամբ, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասից բացահայտ առևանգել է տղային։
Վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ նրան նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել անչափահասի ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ չանհանգստացնելու խոստում տա, որից հետո վերցրել նրա բջջային հեռախոսը և ազատ արձակել:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: Անչափահաս տղան ճանաչվել է որպես տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Խոյ
Այս շաբաթ կմեծանա ձեր ստեղծագործական պոտենցիալը, և ճիշտ ժամանակին խոստումնալից առաջարկ կստանաք: Այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել, սակայն զգույշ եղեք խոստումներ տալիս. հիշեք, որ դրանք դեռ պետք է կատարեք: Նպատակին հասնելու ամենակարճ ուղին ամենևին էլ միակը չէ. վերլուծեք բոլոր տարբերակները:
Ցուլ
Ավելի շատ հարգանք դրսեւորեք օրենքների, սահմանափակումների հանդեպ և էապես կթեթևացնեք ձեր հոգսերը: Ձեր հեղինակությունն օրեցօր ամրապնդվում է, իսկ եկամուտներն աճում են, այնպես որ մտահոգվելու առիթ չունեք: Աշխատեք շփվել օգտակար և հետաքրքիր մարդկանց հետ:
Երկվորյակ
Կրկին կփորձեք կյանքի կոչել վաղուց սկսած գործերը: Սովորեք գնահատել ձեր ժամանակը, արժևորել այն: Եկել է ձեր մասնագիտական որակը բարձրացնելու ժամանակը: Հնարավորինս ուշադիր եղեք սխալներ թույլ չտալու համար: Հետևեք ձեր խոսքին և գործին, քանի որ անզգուշությունը կարող է չար կատակ խաղալ ձեզ հետ:
Խեցգետին
Այս շաբաթ կզգաք, որ ապրելը հեշտանում է: Շատ խնդիրներ արագ կնահանջեն: Սպասվում են նոր ու հետաքրքիր ծանոթություններ: Փորձեք վերանայել ձեր պարտականությունները, հստակեցնել դրանք թյուրիմացություններից խուսափելու համար: Երկուշաբթի պետք չէ միայնակ գործել: Հինգշաբթին դատարկ զրույցների օր չէ:
Առյուծ
Այս շաբաթ ամեն գնով պահպանեք ձեր ներքին հավասարակշռությունը: Թույլ մի տվեք, որ էմոցիաները իշխեն ձեզ: Երկուշաբթի ձեր աշխատասիրությունն աննկատ չի մնա: Երեքշաբթի ոչ մի լուրջ հանդիպում մի ծրագրեք: Չորեքշաբթի սպասվում է քրտնաջան աշխատանք: Շաբաթ օրը նվիրեք տնային գործերին:
Կույս
Այս շաբաթ ճակատագիրը բարեհաճ է ձեր հանդեպ: Խոստումնալից ծանոթություն կհաստատեք ազդեցիկ մարդու հետ: Ձեր ճիշտ գործողությունների է կախված մասնագիտական կյանքում սպասվող փոփոխությունների որակը: Երկուշաբթի խուսափեք կարևոր հանդիպումներից: Հինգշաբթի հետևեք ձեր խոսքերին, քանի որ կարող են ձեզ սխալ հասկանալ:
Կշեռք
Եթե այս շաբաթ հանգիստ և նպատակասլաց լինեք, անպայման կհասնեք ցանկալի արդյունքի: Ավելի ուշադիր եղեք ֆինանսական փաստաթղթերի և նյութական արժեքների հետ: Ղեկավարության վստահությունը նվաճելու դեպքում ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, որոնք լուծելու համար մեծ ջանքեր կպահանջվեն:
Կարիճ
Այս շաբաթ Կարիճները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց ինքնագնահատականը: Նույնիսկ հակառակորդները կնշեն ձեր կազմակերպչական և գործնական փայլուն հատկանիշները: Չորեքշաբթի ստիպված կլինեք որոշակիորեն մոռանալ ձեր սկզբունքների մասին: Հիանալի շրջան է մասնագիտական ձեռքբերումների համար:
Աղեղնավոր
Անսպասելի շրջադարձերով շաբաթ է սպասվում, սակայն պարտադիր չէ, որ բոլոր խնդիրները միայնակ լուծեք. որոշ իրավիճակներում ընկերոջ աջակցությունն անփոխարինելի կլինի: Երկուշաբթի հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ: Չորեքշաբթին շաբաթվա ամենահաջող օրն է: Ուրբաթ հետևեք ձեր խոսքերին:
Այծեղջյուր
Եթե ցանկանում եք արդյունքի հասնել, պետք է սկսեք գործել եւ համառություն դրսեւորել: Ձեռքերը ծալած մի նստեք, եթե նույնիսկ վստահ եք, որ ամեն ինչ արված է հաջողության համար: Հինգշաբթի սիրելի գործով զբաղվելով՝ դուք կրկին կվերգտնեք ձեր ներքին ներդաշնակությունը: Հոգատար եղեք մտերիմների և հարազատների հանդեպ:
Ջրհոս
Ձեր անսպառ էներգիայի և երեւակայության շնորհիվ դուք մեծ ձեռքբերումներ կունենաք: Երկուշաբթի ավարտին հասցրեք հին գործերն ու ուղղեք սխալները: Չի բացառվում, որ փորձեն ձեզ կոնֆլիկտի մեջ ներքաշել: Բայց այն շաբաթվա միակ դժվար օրն է: Այնուհետև մինչև կիրակի հաջողությունը կուղեկցի ձեզ: Հինգշաբթի ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն:
Ձկներ
Այս շաբաթ նոր առաջարկներ կստանաք, որոնցից հրաժարվելն անմտություն կլինի: Գործնական հարցեր լուծելիս հենվեք ավելի շատ ձեր ինտուիցիայի, քան տրամաբանության վրա: Երեքշաբթի հաջող կանցնեն ուղեւորությունները: Հինգշաբթի պետք չէ չմտածված քայլեր անել: Ուրբաթը լավ օր է գործարքների և հաշվետվությունների համար:
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գազ 3110 մակնիշի 05 ՕՍ 252 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցների հետ ավտոմեքենայից դուրս են բերում մահացած տղամարդուն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու փորձագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Տեղում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը անընդհատ տեղեկություններ է հաղորդում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
© shamshyan.com
Ոստիկանության Մաշտցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 17-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի մոտ գտնվող պատի տակ փամփուշտներ և նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ Նազարբեկյան փողոցի թիվ 20/7 շենքի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 3 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 490 փամփուշտ և 1 փափշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.