23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր քսաներորդ
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտնում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ: Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրանց համար, ովքեր կորստյան ճանապարհին են: Այս աշխարհի «աստվածը»՝ Սատանան, կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու: Սակայն մենք մեզ չենք քարոզում, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ:
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից: Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք: Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:2-10)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այն պահից, երբ հայտնի դարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտը լքելու մասին և կուսակցությունն էլ իրեն ընդդիմություն հռչակեց, կուսակցության քվեով պաշտոններ ստացածներից շատերը գերադասեցին հետևել Ծառուկյանի օրինակին՝ լքել կուսակցոթյունը, բայց ոչ պաշտոնը:
ԲՀԿ-ից հեռանալու մասին արդեն հայտարարել են Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Աբովյանի, Գյումրիի քաղաքապետերը, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:
Կուսակցությունից հեռացան նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Ռուստամ Գասպարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Բազմասեր Առաքելյանը, Աբրահամ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը: Կուսակցությունից հեռանալու որոշում է կայացրել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով շարունակելու է աշխատել այդ պաշտոնում, բայց արդեն անկուսակցական կարգավիճակում:
Այսօր հայտնի է դարձել, որ կուսակցությունից դուրս է գալիս նաև դերասան Գուժ Մանուկյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, ասաց, որ մոտավոր հաշվարկներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է եկել 20-ից ավելի մարդ: Այս տվյալները, սակայն, նրա խոսքով, դեռևս պաշտոնական չեն: «Պաշտոնական թիվ չենք կարող ասել, գործընթացը շարունակվում է: Մի քանի օրից գործընթացը կավարտվի ու կունենանք պաշտոնական տվյալներ»,- ասաց նա:
Թե քանի շարքային անդամ է հեռացել ԲՀԿ-ից այս գործընթացների արդյունքում, ԲՀԿ-ն առայժմ չի բացահայտում, իսկ հրապարակված թիվը հիմնականում վերաբերում է ԲՀԿ-ն լքած պաշտոնյաներին ու պատգամավորներին:
Չի հրապարակվում նաև կուսակցության անդամների թիվը մինչ հայտնի գործընթացների սկիզբը:
Սակայն, հիշեցնենք, 2004թ. հիմնադրված ԲՀԿ-ն ավելի ուշ հայտարարեց, թե 400.000 անդամ ունի: իսկ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ստացավ ավելի քան 450 000 ձայն, և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Դա ցույց է տալիս, որ մեր կուսակցությունը Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժերից մեկն է»:
«Փաստինֆո»
Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում Բելառուսի հանրապետության գլխավոր հյուպատոս Վլադիմիր Կլիմովը «ՍեյՉաս» պարբերականին տված հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ բնակչության իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին գրում է «Գրանի» գործակալությունը։
Նշենք, որ հյուպատոսը զինվորական ծառայություն է անցել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։
«Լեռնային Ղարաբաղից ես տեղափոխվեցի 1992թ.։ Մեր ստորաբաժանմանը հանձնարարված էր կանխել ռազմական գործողությունների ծավալումը հակամարտ կողմերի միջեւ, զինաթափել անօրինական զինված խմբավորումները։ Հայ ժողովրդին ինքնադրսեւորման իրավունք չէին տալիս։ 1923-1991թթ.. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ եւ բնակեցված էր գերազանցապես հայերով։ Ենթադրենք հայկական ընտանիքում երեխա էր ծնվում Մալումյան ազգանունով, իսկ ՔԿԱԳ-ում նրան գրանցում էին Մալումյանով ազգանունով՝ ադրբեջանական «շունչ» տալով։ Չէր խրախուսվում ազգային ավանդույթներին հետեւելը, լինում էին տարաձայնություններ կրոնական հողի վրա։ Բոլոր այդ վիրավորանքները կուտակվում էին, իսկ հետո ինչ-եր մեկը սադրեց իրավիճակը, եւ բռնկվեց հակամարտությունը»,- հայտարարել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ նույն բանն էր կատարվում Ուկրաինայի Հարավ-արեւելքում Յուշենկոյի օրոք, երբ Արեւմտյան Ուկրաինայից մարդիկ էին ուղարկում Հարավ-Արեւելք ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։
«Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ինքնահռչակ պետություն է։ 1994թ. հրադադարի մասին արձանագրություն ստորագրվեց մի կողմից Ադրբեջանի, իսկ մյուս կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ։ Նման իրավիճակ է նկատվում Մերձդնեստրում, որտեղ շատ տնտեսական կապեր սառեցված են, կան հաղորդակցության եւ փաստաթղթերի ձեւակերպման խնդիրներ։ Ընդհանուր առմամբ ինքնահռչակումը փակուղի տանող լուծում է»,- հայտարարել է դիվանագետը։
Հնդկաստանի Դիմափուր քաղաքի իշխանությունները պարետային ժամ են մտցրել քաղաքում այն բանից հետո, երբ մարդկանց ամբոխը ինքնադատաստան էր տեսել 20-ամյա աղջկան բռնաբարած բանտարկյալի նկատմամբ։ Այս մասին գրում է Times of India-ն։
Նագալենդ նահանգի իշխանությունները ստիպված են եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ հարյուրավոր տեղաբնակներ ներխուժել էին բանտ եւ իրենց ձեռքով դատաստան տեսել բռնաբարության մեջ մեղադրվող բանտարկյալի նկատմամբ։ Կատաղած բնակիչները ներխուժել էին բանտ, ենթադրյալ բռնաբարողին դուրս հանել դուրս եւ մերկացնելով քարշ տվել քաղաքի փողոցներով։ Դրանից հետո մարդիկ ջարդել էին խանութների ցուցափեղկերը ու բախումների մեջ մտել ոստիկանության հետ, ինչի հետեւանքով 4 մարդ հոսպիտալացվել էր, տեղեկացնում է Gazeta-ն։
«Բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը ենթադրաբար Բանգլադեշից ժամանած ապօրինի ներգաղթյալ է»,- հայտարարել է նահանգի ոստիկանապետը։
Զոհված տղամարդը մեղադրվում էր փետրվարի 23-ին նագա ազգության 20-ամյա աղջկա բռնաբարության մեջ։
news.am
49-ամյա կինը հաղորդում է տվել, որ իր անչափահաս դուստրը բռնաբարվել է հորաքրոջ 34-ամյա որդու կողմից:
Կայքի տեղեկություններով՝ անչափահաս աղջիկը բռնաբարվել է դեռևս 1 տարի առաջ՝ ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է նախաքննություն:
Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով 8,5 տարվա ազատազրկման դատապարտված անասնապահ Գևորգ Պողոսյանի պաշտպանի բողոքն՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Գևորգ Պողոսյանի պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:
Պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջել էր նաև Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով, պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Մասնավորապես, գործով անցնում են 2 ամբաստանյալ, նրանք 2-ն էլ անասնապահներ են, կերուխումից հետո տղամարդիկ վիճաբանել են, վեճի պատճառը կին է եղել, վերջինս նրանցից մեկի ներկայիս կինն է, իսկ մյուսի՝ նախկինը:
Նշենք, որ գործով մյուս ամբաստանյալին՝ Սպարտակին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2013թ. դեկտեմբերին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում. 3 անասնապահներ միասին հաց են կերել, խմել 2 շիշ օղի, սակայն ալկոհոլի օգտագործումն անհետևանք չի մնացել: Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում գործով ամբաստանյալ Սպարտակը տնակի սեղանից վերցրել է դանակ և հարվածել Էդիկի ձախ զստափոսային շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգն էլ իր հերթին դիտավորությամբ փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Սպարտակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում մինչև վերջ չի հասցրել հանցագործությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գևորգն ու Սպարտակը Արուսյակի «ամուսիններն» են, Գևորգը ներկայիս, իսկ Սպարտակը՝ նախկին: Վերջինիս հետ Արուսյակը ամուսնալուծվել է 2010թ. և ամուսնացել է Գևորգի հետ:
Սպարտակը գտնվել է ՌԴ-ում և, երբ 2011թ. վերադարձել է Հայաստան, տեղեկացել է, որ նախկին կինը ամուսնացել է Գևորգի հետ, ինչի պատճառով էլ մի քանի անգամ վիճաբանել է նրա հետ:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Գևորգ Պողոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հարցաքննվելիս՝ պահպանելով մինչդատական վարույթի ընթացքում որդեգրած դիրքորոշումը, իրեն դարձյալ մեղավոր չի ճանաչել:
Ըստ Գևորգի ցուցմունքի՝ ինքը Սպարտակի հետ վիճաբանել է նրա նախկին կնոջ` Արուսյակի, հետ ամուսնանալու պատճառով, որի ընթացքում Սպարտակը ասել է, որ իր նախկին կնոջ հետ ամուսնանալու համար սպանելու է իրեն:
Դեպքի օրը Գևորգը Սպարտակին և գործով տուժող ճանաչված Էդիկին հրավիրել է հաց ուտելու, որի ընթացքում երկու շիշ օղի են օգտագործել: Ալկոհոլ օգտագործած վիճակում Էդիկը և Սպարտակը վիճաբանել են, դուրս եկել բակ, ինքն էլ վիճաբանությունը և քաշքշուկը դադարեցնելու նպատակով մոտեցել է նրանց:
Այդ պահին Էդիկը ցաքատը նետել է իր ուղղությամբ, Գևորգն էլ այն վերցրել է և դրանով երկու անգամ հարվածել է Սպարտակին, որից հետո լսելով Էդիկի խոսքերը, թե «հերիք է խփես, սպանեցիր», դադարեցրել է հարվածել:
Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել Սպարտակին 2 անգամ հարվածելու դրվագով, սակայն նշել է, որ նրան սպանելու նպատակ չի ունեցել, քանի որ նման դեպքում օգնություն ցույց չէր տա:
Ըստ Սպարտակի նախաքննական ցուցմունքի՝ ինքը ճանաչել է Գևորգին և Էդիկին, նրանց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ, սակայն մի քանի անգամ վիճաբանել է Գևորգի հետ՝ նախկին կնոջ հարցով, քանի որ կինը իր հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է Գևորգի հետ: Իսկ դեպքի օրը ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Էդիկի հետ, հարվածել ու քաշքշել են միմյանց, որից հետո ինքը մուտք է գործել տնակ, սեղանից վերցրել դանակը և, դուրս գալով բակ, դանակով մեկ անգամ հարվածել է Էդիկի որովայնին:
Ըստ Սպարտակի՝ Գևորգը «խանդի հողի վրա», ցաքատով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին, դեմքին և կրծքավանդակին:
Տուժող Էդիկն էլ հայտնել է, որ վիճաբանության ընթացքում բռնել է Սպարտակի ձեռքերից և դիմել է Գևորգին, որպեսզի վերջինս դանակը վերցնի նրա ձեռքից:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությամբ Գևորգը և Սպարտակը ճանաչվել են մեղսունակ, նրանք 2-ն էլ հոգեկան հիվանդությամբ չեն տառապել և չեն տառապում, նրանց մոտ հայտնաբերվում է «սահմանային մտավոր թերզարգացում»:
Հանցավոր արարքը կատարելու պահին Գևորգը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, շփոթվածության ու սթրեսի վիճակում, ինչը էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա: Իսկ Սպարտակը գտնվել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի, խանդի և շփոթվածության վիճակում, ինչը էապես ազդել նրա գիտակցության և վարքի վրա:
«Փաստինֆո»
Մարտի 3-ին ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդման հյուրն էր ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը: Նա դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Իսրայելը և աշխարհը» թեմայով: Դասախոսությունից առանձին հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:
Հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեին Հայոց ցեղասպանությունից առաջ և հատկապես ցեղասպանություններից հետո:
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը կարևոր հարց է հայերի համար, կարևոր է նաև մարդկության համար: Այստեղ հատուկ է իմ երկրի՝ Իսրայելի դերը, որ աջակցում է Թուրքական պետության ժխտողականության քաղաքականությանը: Մարդիկ ինձ ասում են, թե այնքան էլ կարևոր չէ ժխտողականության խնդիրը…
100 տարի անց աշխարհը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և դա սարսափելի է: Դուք կրում եք Ցեղասպանության հետևանքները: Ես ինքս ինձ եմ ասում, ասում եմ նաև ձեզ բոլորիդ՝ ձեր վիշտը կրկնակի է, երբ տրավման չի ճանաչվում:
***
Երբ դու չես ճանաչում ցեղասպանությունը, դու հնարավորություն ես տալիս, որ ցեղասպանությունները կրկնվեն:
Հիտլերը հրեաների ցեղասպանությունից առաջ ասում էր՝ «ո՞վ է այսօր խոսում հայերի ջարդերի մասին»: Այն ժամանակ դեռ «ցեղասպանություն» եզրույթը չկար:
Վերցնենք Ռուանդայի օրինակը: Այնքան պարզ է՝ այդ ցեղասպանությունը հնարավոր էր կանխել առանց անգամ մեկ ամերիկացի զինվորի կյանք զոհելու: Ես երկու անգամ եղել եմ Ռուանդայում, և ցնցված եմ եղել՝ լինելով այնտեղ: Մարդիկ գիտեին, որ ինչ-որ սարսափելի բան էր պատահելու:
***
Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք ոչ միայն չենք ճանաչում, մենք ավելի հեռուն ենք գնում: Ես խոսել եմ իմ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի օրվան նվիրված նրա ելույթից առաջ:
ՄԱԿ-ում իր ելույթից առաջ նախագահն ինձ կանչեց իր գրասենյակ, կարդաց այն տեքստը, որ հետո պետք է կարդար Գլխավոր վեհաժողովում: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք իմ տեսակետը, և դուք ինձ կանչել եք մեկնաբանելու այդ տեքստը»: Նա մի հատված էր վերցրել իմ գրքից, ինչի համար ես հպարտ էի: Նախագահի տեքստը զգայացունց էր: Նա ասաց, որ իր հայրն ու մայրը եղել են Երուսաղեմում և տեսել են հայ փախստականների այդ ծանր պայմաններում: Բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Նա օգտագործել էր «ջարդ» եզրը: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք ջարդի և ցեղասպանության տարբերությունը: Ասացի, խնդրում եմ՝ օգտագործե՛ք «ցեղասպանություն» եզրը, դա կլինի պատմական ելույթ»: Ասաց՝ ոչ: Հետո ասաց. «Ես դա չեմ կարող անել: Ես մասնավոր անձ չեմ»: Սակայն երբ նա պատգամավոր էր, խորհրդարանի խոսնակն էր (2003-2006 թթ.), մի քանի անգամ կոչ է արել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ չի փոխել իր կարծիքը: Ես էլ վստահ եմ, որ նա չի փոխել իր կարծիքը:
Սակայն հետո նրա ելույթում եղավ Խոջալուի մասին այդ տհաճ նախադասությունը: Ճիշտ է՝ նա Խոջալուն ցեղասպանություն չանվանեց, բայց Խոջալուի մասին խոսեց Հայոց ցեղասպանության համատեքստում: Դա սարսափելի է:
Ինչո՞ւ նա այդպես արեց. որովհետև արտգործնախարար Լիբերմանը նրա վրա ճնշում էր գործադրել: Բայց չէ՞ որ դու նախագահ ես, ոչ թե այդ զզվելի Լիբերմանի աշխատակիցը:
Ես քաղաքական գործիչ չեմ, և պետք է ասեմ իրականությունը՝ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության ամենամեծ աջակիցներից է, նույնիսկ՝ այժմ, երբ տեղի ունեցավ Մավի Մարմարայի դեպքը, որը փչացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները:
Մավի Մարմարայի դեպքից հետո Իսրայելում բազմաթիվ մարդիկ, անգամ՝ նախարարներ կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ես էլեկտրոնային նամակներ էի ստանում այդ թեմայով և պատասխանում էի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի սակարկության առարկա դարձնել, որ երբ ճանաչումը բխում է քո շահերից՝ ճանաչես, երբ՝ ոչ՝ չճանաչես:
***
Ցեղասպանության հարցում ես իմ երկրի քննադատն եմ: Իսրայելը մեկ-երկու անգամ չէ, որ սխալվել է: Անընդհատ է սխալվում: Բայց կառավարությունն ու քաղաքացիական հանրությունը տարբեր են: Եվ քաղաքացիական հանրությունը գիտի Հայոց ցեղասպանության մասին, և այժմ շատ ավելի շատ իսրայելցիներ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, քան 20-30 տարի առաջ: Եվ քաղաքացիական հանրության մեծ մասը ձեզ հետ է;
Քաղաքական հարթությունում նույնպես փոփոխություններ կան: Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետում բարձրացվում է 2008-ից սկսած:
2013-ին Կնեսետում բոլորը կողմ էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Անգամ որոշ մարդիկ կառավարությունում: Բայց Կնեսետը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը նաև այս տարի:
***
Իսրայելը պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քաջություն՝ խաղաղություն հաստատելու պաղեստինցիների հետ: Այս երկուսն իրար հետ կապ չունեն: Բայց ինձ համար դրանք իմ երկրի բարոյական վարքագծի մասն են: Մենք բարոյական չենք եղել ձեր նկատմամբ, բարոյական չենք պաղեստինցիների նկատմամբ:
Հայոց ցեղասպանության նկատմամբ մեր վերաբերմունքով մենք դավաճանում ենք մեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոչ ոք դրա իրավունքը չունի, անգամ երկրի նախագահն ու վարչապետը:
***
Ցեղասպանությունների հերքումն անընդունելի է և պետք է քրեորեն հետապնդելի լինի ոչ միայն հրեաների, այլև բոլոր ցեղասպանությունների դեպքում՝ հրեաների, հայերի կամ էլ Ռուանդայի ցեղասպանության դեպքում:
Այո, Իսրայելում շատ հետազոտողներ կան, որոնք հիրերախիա են սահմանում Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների համար՝ ասելով, թե Ձեր ցեղասպանությունն ուրիշ է, Հոլոքոստն ուրիշ է:
Ո՛չ: Հոլոքոստը ցեղասպանության մաս է՝ գիտական և բարոյական առումներով:
civilnet.am
Գյումրիում մոտ հիսուն երիտասարդներ այսօր՝ մարտի 7-ին, փորձել են խոչընդոտել «Հիմնադիր խորհրդարանի» իրազեկման ավտոերթի մասնակիցների մուտքը քաղաք։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը։
«Մենք պետք է արդեն Գյումրիում լինեինք, բայց Գյումրիի մատույցներում ենք, այստեղ խաժամուժ է, խոչընդոտողները ինչ-որ կրիմինալ էլեմենտներ են, մոտ հիսուն մոլորեցված երիտասարդների են հավաքվել, ասում են՝ մի եկեք մեր քաղաք: Նրանք հիմա մուտքի մոտից հեռացել են, բայց պտտվում են քաղաքում: Իսկ ոստիկանությունն անգործության է մատված: Հասկանալի է, որ խուսափում են որեւէ քայլ կատարելուց, ակնհայտ է, որ իրենք են այդ ամենը կազմակերպել եւ ձեռքերը լվացել են»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ ոստիկանությունը կարգախումբ չի տրամադրել իրենց:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղարի խոսքով՝ Գյումրիիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առջեւ ուժեղացված ոստիկանական հսկողություն է, քանի որ քաղաքում կեղծ տեղեկություններ են տարածվել, թե իրենք փորձելու են քաղաքում հակառուսական տրամադրություններ առաջացնել։
«Կազմակերպվող սխրանքի պլանի մեջ մտում է նաեւ մեր վերաբերյալ կեղծ տեղեկություն տարածելը, որ մենք ինչ-որ ոտնձգություն ենք ուզում անել հյուպատոսարանի նկատմամբ եւ հակառուսական տրամադրություններ բորբոքել: Հերթական սադրանքն է: Իրենց կարճ ուղեղով մտածել են վեճ բորբոքելու թեմա կցել մեզ: Մենք, բնականաբար, որեւէ օտարի հետ կռիվ տալու խնդիր չունենք մենք մեր երկիրը պետք է մաքրենք եւ դրանով ենք զբաղված, անտարբեր ենք օտարների նկատմամբ»,- ասաց Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր՝ ժամը 09: 00-ին, «Հիմնադիր խորհրդարանը» իր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակներում իրազեկման ավտոերթով ուղեւորվել է Գյումրի՝ չնայած, նրանց խոսքով, նախօրեին տեղի քաղաքապետարանի, ոստիկանության եւ իրենց խոսքով՝ «կրիմինալ շրջանակների» կողմից ստացված սպառնալիքների:
news.am
Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Նորք Մարաշում զույգ 8-ամսական երեխաներին, նրանց մորը և մի մեծահասակ կնոջ վրաերթ արած վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին կայքիի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ դեռ չեն որոշել՝ կդիմեն Վճռաբեկ դատարան, թե ոչ, բայց երևի թե չդիմեն: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, նրան կամ պետք է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» , կամ էլ բուժումներ անեն: Գործի շրջանակներում որևէ փորձաքննության պատասխան առայժմ չի ստացվել, մի քանիսը նշանակվել են, և փաստաբանի փոխանցմամբ, մի քանիսն էլ դեռ կնշանակվեն:
Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ ինքը չիցանկանում անդրադառնալ այս գործին:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ զույգ երեխաներին կարցրած կնոջ առողջական վիճակը նորմալ է, նա արդեն դւորս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելու գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։ Օրեր անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև զույգ եղբայրներից ողջ մնացածը: Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա նաև կալանավորվել: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ:
news.am
Կրթության և գիտության բնագավառի սիրելի’ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը: Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ:
Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում:
Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:
Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
Սիրով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.