Հարցազրույց Միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի նախկին տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ՝ ներքաղաքական արդի հարցերի շուրջ:
— Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի քաղաքական դաշտը և հատկապես այն, ինչ ունենք ընդդիմադիր բևեռում:
— Ընդդիմադիր դաշտում շատ բան չի փոխվել: Ինչպես և անցած 2-3 տարիներին, այն գոյություն չունի: Նրանից, որ քառյակը, եռյակը, հետո ուրիշ տարբեր ֆորմատներն իրենց ընդդիմություն էին կոչում, շատ բան չէր փոխվում: Իրականում այս խմբերը միայն պահանջում էին, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը զիջի իրենցից մեկին, սակայն որևէ էական փոփոխություն չէին առաջարկում Հայաստանի համար: Եռյակ-Սերժ Սարգսյան պայքարն իրականում ներկուլիսային ինտրիգների մի շարք էր, որը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթներից ու Տեր-Պետրոսյանի նամակներից հետո հանրայնացավ: Խորհրդանշական էր, որ եռյակի պահանջագիրն առ իշխանություններ, չարաբաստիկ «12 կետերը» մամուլն անվանեց «ԺԵԿ-ի թուղթ», որովհետև այնտեղ հիմնականում իշխանական կերակրատաշտը բաժանելու պահանջներ էին, ոչ քաղաքական պահանջներ: Եթե այն, ինչ կոչվում է ընդդիմություն, չդնի երկրի ռադիկալ լիբերալացման ու ժողովրդավարացման, դրանով իսկ ժամանակակից քաղաքակրթական արժեքներին վերադառնալու պահանջ, ապա չի կարողանա դուրս գալ կերակրատաշտի շուրջ տեղի մասին ակնհայտ կամ ավելի սքողված պահանջներից:
— Այսօր հանրության ուշադրությունը ԲՀԿ—ին է սևեռված: Ի՞նչ կատարվեց այս կուսակցության հետ:
— Հիշենք, որ ԲՀԿ-ն ստեղծվել է 2004 թվականին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից՝ զուտ այն նպատակով, որ խորհրդարանը չլինի միակուսակցական, լինի ևս մեկ խոշոր իշխանական կուսակցություն: Վերջին ընտրություններից հետո հայտարարվեց. «Տղեք, էս կողմն անցեք»: Այսինքն որոշվեց, որ հիմա էլ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Կարծում եմ, ինչ-որ պահի կամ ԲՀԿ-ն իրապես հավատաց այդ դերին, կամ էլ նրա իսկական տերը՝ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց, որ հասել է վճռական գործողությունների ժամանակը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը որոշեց վերջ դնել արդեն տարիներ տևող ֆարսին:
— Արդյոք սա ԲՀԿ—ի վե՞րջն է: Ի՞նչ կանխատեսում ունեք: Արդյոք ԲՀԿ—ն ունի՞ ապագա, որպես կուսակցություն:
— Կարծում եմ, որ սա այս կուսակցության վերջն է: Ինքներդ եք տեսնում, որ մի շարք նշանային գործիչներ արդեն դուրս են գալիս կուսակցությունից, նրանցից հետ են վերցվում լրատվամիջոցները: Պարզ չէ, թե ով և ինչու պետք է շարունակի ֆինանսավորել այդ կուսակցությունը: Նույնպես մեծ հարց է, որ եթե այսքանից հետո կուսակցությունն ինչ-որ մեկին պետք լինի, արդյոք նա կգնա՞ ծայրահեղ ռիսկի և առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» ռիսկ կանի՞ ֆինանսավորել այն: Իհարկե, իրավականորեն այս կուսակցությունը կշարունակի գոյատևել, թեև չի բացառվում, որ այն բաժանվի մի քանի մասի: Սակայն Հայաստանի քաղաքական կյանքում այն որևէ դեր չի ունենա:
— ՀԱԿ—ը մինչև ապրիլի 24-ը հանրահավաք չի անելու, «թայմ—աութ» է վերցրել, նաև մտորումների և իրավիճակը վերլուծելու ժամանակ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն արդյոք մյուս ընդդիմադիրները գրավել ՀԱԿ—ի տեղը դաշտում:
— Պարզ է, որ ոչ ոք չի օգտվի Տեր-Պետրոսյանի կողմից «մեծահոգաբար» զիջած հարթակից: Մեկուկես ամսում ընդդիմության ձևավորումը չափազանց դժվար է: Ավելին, Հայաստանի քաղաքական դաշտն այնքան է ամայացած, որ լուրջ աշխատանք է պետք կատարել փոքր-ինչ արժանահավատ ընդդիմություն ստեղծելու համար: Կարծում եմ, որ ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես նշանակալիորեն կլինի իմիտացիոն և իշխանության կողմից մանիպուլացվող:
— Շատ հոռետեսական է հնչում։ Իսկ այդ դեպքում քան՞ի տարի է մեզ պետք իրական ընդդիմություն ունենալու համար։
-Իրական ընդդիմության առաջացման նախապայման է քաղաքական ուժերի կողմից այն հանգամանքի գիտակցումը, որ Հայաստանի ապագան կերտվում է ոչ թե Ռուսաստանում, այլ հենց Հայաստանում։ Իսկ ներկա պահին, ցավոք, դա կախված է նաև Ռուսաստանում ընթացող պրոցեսներից։ Չեմ կարծում, թե կանխատեսումս շատ հոռետեսական է։ Ռուսաստանը 1-1,5 տարի հետո կլինի այնպիսին, որ ոչ ոք էլ նրա հետ հույս չի կապի։ Հենց ընտրություններից առաջ էլ ընդդիմությունը կհասցնի։
— Ո՞ւմ եք տեսնում որպես իրական ընդդիմադիր ուժ, և ի՞նչ է պետք, որպեսզի մենք չունենանք իմիտացիոն ընդդիմություն:
— Քանի դեռ Հայաստանում քաղաքական ուժերի կողմից չի ընկալվում ժողովրդավարական և ազատական արժեքների կարևորությունը և դրանով իսկ երկրի քաղաքական վեկտորի փոփոխությունը Ռուսաստանից այլ կողմ, նացիոնալիստական-սոցիալիստական պոպուլիստական օրակարգը չի դուրս գա մեր քաղաքականությունից: Ով էլ լինի նրա կրողը՝ Հանրապետականը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե մեկ այլ ուժ:
Սյուզան Սիմոնյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.