Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար պայքարը շարունակվում է: Արդարադատության նախարարության իրականացրած երկրորդ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք են՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, իրավաբան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը:
Ինչպես հիշում եք, 2014 թվականի հոկտեմբեր ամսին կայացած վիճահարույց մրցույթը ՀՀ նախագահի կողմից չեղյալ էր համարվել, քանի որ կայացել էր խախտումներով: Ընտրություններում հաղթող ճանաչված 3 թեկնածուները՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ու Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը, պարզվել էր՝ չեն համապատասխանում ՄԻԵԴ չափանիշներին: ՄԻԵԴ-ը պահանջում է, որ թեկնածուները լինեն հանրության կողմից «ճանաչված և իրազեկ» իրավաբաններ: Նախկին ցանկի համեմատ նոր թեկնածուն դատավոր Լիանա Հակոբյանն է: Արդյոք նրա և Նելիկ Հարությունյանի միջև մե՞ծ է տարբերությունը, քանի որ նախորդ անգամ չնայած անուններ չնշվեցին, բայց ենթադրվեց, որ ոչ «իրազեկ ու չճանաչված» իրավաբանը հենց նա է:
«Չեմ կարծում, որ խնդիր առաջանա, Լիանան երկար տարիների փորձ ունի, փորձված մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, դատավոր է և այլն, և այլն: Հանձնաժողովը եկել է այն կարծիքին, որ նա քաջատեղյակ է, իրազեկ է կոնվենցիայից»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը:
Վերջինս էական տարբերություններ չի նկատել նախորդ և ներկայիս ընտրությունների միջև. «Բացառությամբ, իհարկե, առաջին փուլին, երբ ամեն օր արդարադատության նախարարությունը հրապարակում էր ցուցակը, քանի որ այդ առումով որոշ դժգոհություններ եղան, ցուցակը միայն ամբողջացնելուց հետո հրապարակվեց, և դա որոշակի դժգոհության տեղիք տվեց, որոշ շրջանակներ կասկած հայտնեցին, հիմա, զերծ մնալու համար, նրանք ամեն օր հրապարակում են ցուցակը»: Ընտրությունների հաջորդ փուլը կայանալու է Ստրասբուրգում: «Խորհրդատվական հանձնաժողովը պետք է իր կարծիքը տա, կարծիքներ փոխանակի ազգային մարմնի հետ, և վերջում՝ եթե դրական եղավ, կհրավիրեն Ստրասբուրգ: Եվ հուսով եմ, որ այս անգամ երկու որոշում չի կայացվի, որ ես կրկին անհարմար վիճակի մեջ չհայտնվեմ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:
Հրապարակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.