13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր տասնվեցերորդ
Ի՞նչ է ՀԱՎԱՏԸ: Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում:
Արդ, այսպիսի մի հավատով էր, որ անցյալ ժամանակների մարդիկ ընդունվեցին Աստծու կողմից: Հավատով ենք հասկանում տիեզերքի ստեղծումն Աստծու խոսքով, որով տեսանելի տիեզերքը գոյացավ անտեսանելիից: Իր հավատով էր, որ Աբելը Կայենից շա՛տ ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, և այդ հավատի համար էլ Աստված վկայեց նրա արդար լինելու մասին՝ ընդունելով նրա մատուցած նվերները: Եվ թեպետ Աբելը մեռավ, բայց նրա հավատի օրինակը միշտ խոսուն է մնում: Իր հավատի համար էր, որ Ենոքը փոխադրվեց երկինք՝ առանց մահ տեսնելու, և նրա մարմինը չգտնվեց, քանի որ Աստված արդեն փոխադրել էր այն: Սուրբ գրքերը վկայում են, որ երկինք փոխադրվելուց առաջ Ենոքը շահել էր Աստծու բարեհաճությունը: Իսկ առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել:
Արդարև, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր փնտրում են իրեն:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին:
Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության գործընթաց, բնակելի համալիրի նախագծերի ներկայացում Երևանի քաղաքապետարան և քաղաքացիների հետ պայմանագրերի կնքում: Նախարարը հանձնարարել է քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին, ինչպես նաև՝ բնակիչների վարձավճարների ժամանակին ապահովմանը:
Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվությամբ:
Այսօր շինհրապարակում քաղաքաշինության նախարարը կոնդեցիներին տեղեկացրել է նաև շինարարության ժամկետների մասին, նշելով, որ այն կտևի 1.5 տարի, հավելելով, որ հաջորդ հանդիպմանն արդեն կտրվի շինարարության մեկնարկը և կներկայացվի աշխատանքների հստակ ժամանակացույցը:
Մարտի 8-ին հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը՝ մարտի 9-ին, մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի՝ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը լրագրողներին է ներկայացրել ամենամյա ակցիայի մանրամասները։
«Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան. երեք վիրահատական՝ աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական և երկու հետազոտական՝ համակարգչային տոմոգրաֆիայի և վահանաձև գեղձի, այդ թվում և հորմոնների հետազոտություն։ Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիներն, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական հետազոտության, ապա, անհրաժեշտության դեպքում, վիրահատության։ Ակցիան ավարտվելու է ապրիլի 7-ին. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողություն իրականացնել ակցիայի ընթացքին՝ ընդգծելով, որ բուժսպասարկում պետք է ստանան բոլոր հերթագրվածները»,- ներկայացրել է առողջապահության վարչության պետը և հավելել, որ անկախ դիմումների քանակից, բոլոր հերթագրվածներին համապատասխան բուժօգնություն կցուցաբերվի:
Լրագրողի՝ խախտումների վերաբերյալ մտահոգությանն ի պատասխան՝ Կամսար Բաբինյանը վստահեցրել է, որ ցանկացած խախտման անձամբ է արձագանքելու՝ պարզաբանելու համար խնդիրը։ Առողջապահության վարչության պետն ընդգծել է, որ, օրինակ, անցյալ տարի գրանցված աննախադեպ մասնակցության պայմաններում անգամ քաղաքապետարանը որևէ դժգոհություն չի ստացել և առաջարկել է խախտման դեպքում ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժսպասարկման է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի. վիրահատվել են 1936-ը, ընդ որում՝ կատարվել է աչքի շուրջ 800 վիրահատություն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։
Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան։
Բացի այդ, հայտնաբերված 2 անօթևան տեղափոխվել են հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ։
Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում է ոստիկանության և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։
Ներկայում Վարդաշենում գտնվող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում գտնվում է 98 անձ, որոնցից 10-ը քրեակատարողական հիմնարկներից ազատվածներ են։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:
Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել մեր հասարակությունում.
«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարևորվում: Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է: Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Վարչապետի խոսքով՝ ֆինանսական միջոցների բացակայությունը և սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտեն երիտասարդների լիարժեք կրթություն ստանալուն։
«Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ, որպեսզի տրամադրվող ֆինանսական օժանդակությունը տարեցտարի ավելանա: Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կրթության ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը, և այս բնագավառում հաջողություններն ակնհայտ են: Մեր երիտասարդությունը բարձրորակ կրթություն է ստանում ոչ միայն տեղական բուհերում, այլև պետական ուղեգրերով հարյուրավոր երիտասարդներ շարունակում են իրենց ուսումն աշխարհի լավագույն կրթական հաստատություններում: Հպարտանում եմ միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում մեր շնորհալի հայ երիտասարդների հաղթանակներով: Ձեզանից պահանջվում է ուսման մեջ դրսևորել առավելագույն ջանասիրություն և աշխատասիրություն: Մենք միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու», — հավելել է կառավարության ղեկավարը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին և կառավարությանը՝ ծրագրի իրականացմանն աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:
Կրթաթոշակի մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ. այս տարի մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին հատկացրել է 64 մլն դրամ: Հայաստանի գրեթե բոլոր, այդ թվում՝ մարզերում գործող պետական բուհերից այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող, ընդ որում, 179-ը՝ մարզերում գործող բուհերից։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթում հաղթած ուսանողների անունները հրապարակվում են ՀԵՀ-ի պաշտոնական՝ heh.am կայքում։
Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից 2011-2014 թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3000 ուսանողի ուսման վարձ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ մասնակցել անվանի նկարչի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին.
Հանրապետության Նախագահը քոլեջում շրջայցից հետո, ներկա է գտնվել այնտեղ դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին:
Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված և տպագրված 2 նամականիշը՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, շրջանառության մեջ է դրվում այսօրվանից: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնդիմանկարը՝ կատարված 1930 թվականին և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915թ.):
Գեղարվեստի պետական քոլեջում կայացել է նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, իսկ դարձերեսին՝ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից դրվագներ:
Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակի առթիվ պետական պատվերով հրատարակվել է «Թերլեմեզյանցիներ» հուշագիրք-ալբոմ, որի շնորհանդեսը ևս Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել նկարչի անունը կրող քոլեջում: Երկու մասից կազմված գրքում ներկայացված են խորհրդային ժամանակաշրջանում, այնուհետև անկախ Հայաստանում քոլեջում դասավանդած և դասավանդող արվեստագետների կենսագրական տվյալներն ու աշխատանքները:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից. այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Aravot.am կայքի՝ սահմանագծին իրավիճակի սրման մասին հարցին։
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան – Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։
Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,- նշել է արտգործնախարարը:
***
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) փետրվարի 16-19-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հանդես էին եկել հայտարարությամբ, որով կոչ էին արել կողմերին «խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո»:
Հունվարի սկզբից իրավիճակը սահմանին և շփման գծի վրա լարված է, գրանցվել են մի շարք արյունալի միջադեպեր՝ մարդկային կորուստներով։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտի 2-ին հայտարարել է, որ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ներկայում բավական լարված է:
Աշխարհն անզոր դիրքերից հետեւեց Մոսուլում Միջագետքի հազարամյա քաղաքակրթության հետքերը բնաջնջելու կրոնական ծայրահեղականության բարբարոսությանը: Բնականաբար, ինչպես գազանային վայրագությունների ամենից վառ օրինակների ցուցադրականությունը, այս բարբարոսությունը եւս պատահականորեն չկատարվեց տեսախցիկների առաջ: Նպատակը դրա հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցույց աշխարհի` թե՛ համոզելու եւ թե՛ տարհամոզելու բոլորին, որ կրոնական ծայրահեղականության զբաղեցրած տարածքներից պետք է ջնջել կրոնի, մշակույթի, քաղաքակրթության, արվեստի ու մշակույթի ամեն հետք, որը ծայրահեղական արժեհամակարգի հետ կապ չունի: Այնպես, ինչպես պետք է ջարդել, տեղահանել եւ ավերել ամեն տեսակի ազգաբնակչություն, դավանանք եւ կրոն, որը նույն համակարգի հետ որեւէ աղերս չունի:
Քաղաքակրթության այս սպանդը հարված է մարդկության պատմության մի կարեւոր ժամանակաշրջանի թողած ժառանգության: Եւ իբրեւ համամարդկային արժեքներին հասցված հարված` այսօր համարժեք դատապարտանքի, նման գործողությունների շարունակության արգելակման հակազդեցությունների չի արժանանում:
Այլապես, համամարդկային արժեքներից ճառող ուժերը վստահ գիտակցում էին, երբ անպատիժ էին թողնում եւ լուռ համաձայնություն էին հայտնում նման տարրերի կողմից խնդրո առարկա տարածքների գրավմանը եւ վերահսկմանը: Կրոնական ծայրահեղականության այս գործիքը միեւնույն պետությունների կողմից օգտագործվում է համամարդկային արժեքների փոշիացման գնով, մարդկության պատմության կարեւոր ժամանակաշրջանների ժառանգության ոչնչացման գնով:
Քաղաքակրթական սպանդի այս գործողությունը կարող է հիշեցնել Աֆղանստանում Թալիբան շարժման կողմից ձեռնարկված բուդդայական հավատքին վերաբերող արձանների քանդման արարքները: Միջազգային հանրությունը ցավ ու ափսոսանք հայտնելուց բացի, հիմնական որեւէ քայլ չձեռնարկեց նման կործանարարությունների ուղղությամբ, ինչը որ ենթադրել տվեց նմանատիպ հետագա ավերումների անպատժելիությունն ու դրանց իրականացման անուղղակի քաջալերանք:
Ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անզորության, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցների կրավորականության, եւ դրանով իսկ համատարած ամենաթողության ընդհանուր իրավիճակում մեծ է հավանականությունը նման գործողությունների անարգել շարունակականությանը։
Ոչ շատ հեռու անցյալում, ցեղասպան պետությունը Արեւմտահայաստանի տարածքում ականահարում էր հայկական եկեղեցիներն ու կոթողները, գրավված տարածքներից ջնջելու համար հայկական հետքերը: Մշակութային շարունակվող ցեղասպանության դիմաց միջազգային համապատասխան բաժանմունքը որեւէ արդյունքի չհանգեց կամ չուզեց հանգել:
Թուրքիայի դեպքում, ինչպես պայթեցումը, այնպես էլ վերանորոգումը հստակորեն կատարվում են զուտ քաղաքական նպատակով: Այստեղ ո՛չ մշակութային ժառանգություն փրկելու խնդիր կա, ո՛չ էլ ազգային փոքրամասնության իրավունքները հարգելու մղում: Ժխտման մի քաղաքականության նորովի մարտավարությունը Անատոլիան նկատում է բոլորի ընդհանուր բնօրրանը, որտեղ թուրքերի հետ համագոյակցել են ազգային մյուս փոքրամասնությունները, եւ որտեղ ծաղկել է ընդհանուր մշակույթը: Այս մոտեցումն է, որի վրա կառուցվել է այսօր մշակութային դիվանագիտություն բանաձեւով արտահայտվող քաղաքական տեսությունը, որ ժխտողականության նորագույն մարտավարական հայեցակարգի մաս է կազմում:
Սակայն, Անկարան շարունակում է մշակութային ցեղասպանությունը կիրառել այլոց ձեռքով: Հին Ջուղայի հայկական գերեզմանների եւ կոթողների ոչնչացման գործողությունը, ըստ էության, չի տարբերվում այսօրվա ծայրահեղականության հրամցրած պատկերներից: Հետքերի բնաջնջման այս մղումը, ի տարբերություն, չէր նկարահանվել իրականացնողի կողմից: Հայկական կողմն էր, որ հասցրել էր նկարահանել բարբարոսությունը եւ հրապարակայնացնել այն` արդար ակնկալություն ունենալով միջազգային համապատասխան վերաբերմունքի:
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների եւ կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի եւ այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներեւ փաստին:
Արեւմտահայաստանի ականահարված եկեղեցիներից անցնելով Նախիջեւանի գերեզմանաքարերի ոչնչացմանը, հասնելու համար Դեր Զորի հուշահամալիրի պայթեցմանը, Անկարան նաեւ հատուցում ունի տալիք` շարունակականություն ունեցող մշակութային ցեղասպանություն իրականացնելու իր հանգամանքով:
Սա եւս իր յուրահատուկ տեղն է ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատրաստման փուլում գտնվող հատուցման իրավական թղթածրարում:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին:
Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն: Գործընթացն աշխատանքային է և կրում է պարբերական բնույթ:
Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացանել արտահանում: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն:
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել` ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաև նոր տնտեսավարողներ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, և հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում՝ վայելելով մեծ հեղինակություն, քանզի իսկապես էլ լեռնային աղբյուրների ջրի շնորհիվ հայկական կենդանի ձուկն ապահովում է բարձր որակ և ունի մեծ պահանջարկ:
Պետական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու, չինովնիկներին ոգևորելու համար 2012 թվականին կառավարությունը նրանց նվեր մատուցեց սոցփաթեթի տեսքով: Անցել է երկու տարի, բայց պետական ծառայողների սոցփաթեթի ներդրման անցումային շրջանը դեռ չի ավարտվել: Սոցփաթեթն այն ժամանակվա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի նախաձեռնությունն էր: Մոտ 120 հազար չինովնիկները հնարավորություն ստացան տարեկան 132 հազար դրամ ստանալ պետությունից, որը ծախսում են բուժօգնություն ստանալու, հանգիստ կազմակերպելու, հիփոթեք մուծելու կամ կրթության դիմաց վճարելու նպատակով, նայած ում ինչ է պետք:
Նվեր-փաթեթի ամենապահանջված մասը 60 հազար դրամի բուժօգնությունն է, ըստ կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկի, որը բավականին լայն է՝ ատամի կարիեսից մինչև թոքախտի և էպիլեպսիայի բուժում: Սկզբում որոշվեց, որ սոցփաթեթի ծառայությունները փոխհատուցելու են ապահովագրական ընկերությունները: Յուրաքանչյուր շահառու ինքն էր ընտրում ընկերությունը և եթե ունենում էր առողջական խնդիր կամ ցանկանում էր հանգստանալու մեկնել ՀՀ կամ ԼՂՀ որևէ հանգստյան տուն, զանգահարում էր իր ապահովագրական ընկերություն, և վերջինս պետբյուջեի տրամադրած գումարի սահմաններում վճարում էր բուժօգնության կամ հանգստի համար: Սա աշխուժացրեց ապահովագրական շուկան, մրցակցություն սկսվեց:
Պետաշխատողներին շահագրգռելու համար նրանք նույնիսկ հեռախոսներ կամ այլ նվերներ էին բաժանում, որպեսզի հենց իրենց ընտրեն: Անցյալ տարի որոշեցին ապահովագրականներին խաղից հանել, և բուժօգնության մասով իրագործողը դարձավ առողջապահության նախարարությունը, իսկ բուժօգնության համար հատկացվող 52 հազար դրամ գումարը սոցփաթեթում ավելացվեց 8 հազար դրամով: Փոփոխությունը բացատրվեց պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը բարձրացնելով, բայց մոտ 1 տարի սոցփաթեթի տրամադրման հարցում լիակատար անորոշություն էր տիրում: «Մարդիկ գնում էին հիվանդանոց, ասում էին, որ ապահովագրված են, բայց հիվանդանոցը հրաժարվում էր ընդունել նրանց, քանի որ ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետն ավարտվել էր, իսկ այլ հիմք չկար, և ոչ ոք չգիտեր, թե ով և ինչպես է վճարվելու հիվանդանոցի ծառայությունների համար:
Առողջապահության ծախսը փաթեթում ավելացրել են, գնաս հիվանդանոց, թե ոչ, դու դա վճարում ես: Միայն ծանր դեպքերում՝ ասենք, ավտովթարի կամ այլ աղետի, կարող ես դիմել, իսկ տարրական գինեկոլոգիական հետազոտություններ հրաժարվում են փաթեթի շրջանակում կատարել»,- բողոքում էր նախարարության մի աշխատակից, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակենք: Հունվարի 1-ից առողջապահության նախարարությունը նոր ձև ներմուծեց, սկսեց բաժանել հավաստագրեր, որոնք քաղաքացին պետք է մշտապես իր մոտ ունենա և, ցույց տալով բուժհաստատությունում, ստանա բուժօգնություն: Բայց արդյոք սրա համար մեկ տարի՞ էր հարկավոր:
Մեր հարցերին պատասխանեց առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը: «Քանի որ 2014 թվականը դեռ անցումային ժամանակահատված էր, այսինքն, այդ պահի դրությամբ շատերն ունեին ապահովագրական ընկերությունների հետ արդեն կնքված պայմանագրեր, կառավարության որոշման համաձայն, գործող պայմանագրերն ուժի մեջ մնացին մինչև դրանց ժամկետի ավարտը: Իսկ ժամկետը լրանալուց հետո այդ շահառուները փաթեթից օգտվում են մեր միջոցով, որի համար իրենց պետք չէր որևէ քայլ ձեռնարկել, գալ, պայմանագիր կնքել: Իրենց հասնում են այդ նույն ծառայությունները, որոնք նա կարող է ստանալ ցանկացած բուժհիմնարկից, որի հետ մենք ունենք պայմանագիր և, դրան համապատասխան, ուղղակի փոխհատուցում ենք բյուջեից իրենց բուժման ծախսերը»:
— Մինչև հավաստագրերի բաժանումն ինչպե՞ս պետք է ստանային օգնություն:
— Մինչև այդ սոցփաթեթի շահառուն իր հիմնարկից վերցնում էր տեղեկանք, որ նա հանդիսանում է սոցփաթեթի շահառու: Անցյալ տարվա ապրիլից մինչև տարվա վերջ մենք ունեցել ենք շուրջ 5 հազար 500 սոցփաթեթի շահառուի բուժօգնության դեպք, որը մենք փոխհատուցել ենք: Հիվանդանոցային դեպքերի մասին է խոսքը:
— Պետծառայողներն ասում են, որ անհարմար էր այդ բուժօգնությունն ստանալը: Հիվանդանոցը իրենց չէր ճանաչում, տեղեկանք բերելը հեշտ չէր անհետաձգելի դեպքերում:
— Տեղեկանքը կարելի էր ներկայացնել մինչև դուրս գրվելը: Սա կարող էր տևել 5-10 օր: Այս ընթացքում պետք է մեկը շահառուի հարազատներից, բարեկամներից նրա հիմնարկից տեղեկանքը բերեր: Երկրորդը՝ ցանկացած նոր ծրագիր կամ փոփոխություն սկզբնական շրջանում իրազեկման խնդիրներ է բերում: Ժամանակ էր պետք, որ մարդիկ տեղեկացված լինեին, հիմա պրոցեսը գնում է, հունի մեջ է մտել: Դուք ասում եք՝ դժգոհություններ կային: Գիտե՞ք, թե ապահովագրական ընկերություններից որքան էին դժգոհում: Որովհետև դրանք առավելագույն շահույթ ստանալու համար փորձում էին մերժել բուժօգնության փոխհատուցման դեպքերը, և մարդիկ բազմիցս բանակցություններ էին վարում ընկերության հետ, որ տեսնեն՝ իրենց բուժումը կփոխհատուցվի՞, թե՞ ոչ, նոր գնում էին բուժհիմնարկ: Մենք բազմաթիվ նման բողոքներ ունեինք: Այնպես որ, պետական համակարգին փոխանցելով այս ծառայությունները, շահառուները մի քանի անգամ ավելի շահեկան պայմաններում են հայտնվում:
— Որո՞նք են այդ շահեկան պայմանները:
— Առաջ բազային փաթեթի շրջանակներում, որի դիմաց պետությունը վճարում էր ապահովագրական ընկերությանը մեկ շահառուի համար 52 հազար դրամ, ընկերությունը պարտավոր էր ապահովել մինչև 33 մլն 800 հազար դրամի տարեկան ծածկույթ: Մեր դեպքում նման սահմանափակում չկա: Նույն շահառուն, եթե նույնիսկ տարին երկու անգամ թանկարժեք սրտի վիրահատության կարիք ունենա, որի գինը կարող է, դիցուք, մի 4-5 մլն կազմել, սա ենթակա է փոխհատուցման: Երկրորդը՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կնքում է պայմանագրեր սահմանափակ թվով բուժհիմնարկների հետ, իսկ մենք, որպես նախարարության մարմին, ՀՀ բոլոր բուժհիմնարկների հետ ունենք կնքված պայմանագիր: Այսինքն, շահառուներն ունեն ավելի մեծ ընտրություն, թե որ հիմնարկին դիմել: Այսօր շահառուն հնարավորություն ունի իր սոցփաթեթի մնացորդ գումարների հաշվին ապահովագրելու ընտանիքի անդամին և օգտվելու արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտություններից, ինչը թանկ ծառայություն է: Այս տարվանից սկսած, բոլոր շահառուները տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննություն պետք է անցնեն: Դրա համար է ևս 8 հազար դրամ տարեկան մեկ անձի հաշվով հատկացվել:
— Առողջապահության նախարարությունը սոցփաթեթի ծրագրով մեկ տարում որքա՞ն գումար է ստացել բյուջեից:
— Անցյալ տարի հավաքել է այս հաշվի վրա շուրջ 3 մլրդ, որից մենք ծախսել ենք 1,4 մլրդ:
Սյուզան Սիմոնյան
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.