Անցնող շաբաթն ազդարարվեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով և դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները:
Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե’ ճիշտ և թե’ սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք և դրանից բխող յուրահատուկ մի էքզալտացիա, որը ժամանակին հատուկ էր նաև իրեն՝ Նիկոլին:
Այդ հոգեվիճակում գտնվող կուսակցականները կուրորեն արդարացնում են իրենց լիդերների ցանկացած քայլ և հարձակվում են ցանկացած կասկածողի վրա: Ինչպես և պատահում է նախկին զինակիցների դեպքում, հնչում են փոխադարձ կոպիտ մեղադրանքներ, որոնք միշտ չէ, որ արդար են: Մասնավորապես, ինձ թվում է՝ սուտ է, որ Փաշինյանը գործում է իշխանության պատվերով, ինչպես նաև սխալ է պատգամավորի այն պնդումը, որ առաջին նախագահի նամակը Սերժ Սարգսյանին խնդրագիր էր:
Բայց եթե մի կողմ թողնենք բանավեճի հուզական դրսևորումները և անդրադառնանք դրա բովանդակությանը [«ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորում»], ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ամենևին ինստիտուցիոնալ չեն: Որևէ հարցում հաջողության հասնելու համար պետք է համբերություն ՝ դա «ամենաինստիտուցիոնալ» հատկանիշն է, որը կարող է, մասնավորապես, քաղաքական գործչի հաջողության գրավականը լինել: Ոչ ոք ի վիճակի չէ արհեստականորեն հասունացնել ո՛չ իշխանափոխությունը [որը ցանկացած երկրում ընդդիմության ամենագլխավոր նպատակն է], ո՛չ էլ ընդդիմության կայացումը: Չինական իմաստությունն ասում է. «Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա գարունը, ծաղիկներն իրենք կբացվեն»: Հանգիստ, ոչ թե ձեռքերը ծալած:
Առավոտ
Խմբագրական
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.