23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր տասնմեկերորդ
Տեր Աստված ասում է.
-Որդյա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք լինեն զարդ պարանոցիդ վրա, բուժում` մարմնիդ համար, և դարման` ոսկորներիդ համար։ Եվ դու ապահով կգնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ անուշ կլինի, և չես երկնչի հանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս հարձակումներից, որովհետև Տերը կլինի քո բոլոր ճանապարհների վրա և ոտքդ հաստատուն կպահի, որ չսայթաքես։
Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ Չասես թե՝ «Գնա՛, կգաս՝ վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարությունդ անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ։ Չարիք մի՛ նյութիր բարեկամիդ դեմ, որը քեզ վստահում է և հույս է դրել քեզ վրա։ Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որպեսզի նա քեզ չարիք չպատճառի։ Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, քանզի անօրենը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցվում արդարների հետ։ Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնվում են։ Տերը հակառակ է ամբարտավաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։
(Առակաց գիրք 3:21-34)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող փաստաբան Կարեն Մարգարյանի դեմ գործով այսօր հարցաքննված տուժող Խաչիկին դատարանը բացատրեց նրա իրավունքները, ճշտեց անձնական տվյալները, տուժողը նախազգուշացվեց՝ սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին, և համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո տուժողը ժամանակից շուտ թեթևացած շունչ քաշեց՝ հարցնելով՝ վե՞րջ: Պարզվեց, սակայն, որ դա միայն սկիզբն է:
Տուժողը հայտնեց, որ իր դուստրն օրենքի հետ խնդիրներ է ունեցել՝ իր կայքում տեղադրելով սեռական բնույթի տեսանյութ, ինչը չի թույլատրվում օրենքով: Ինքը ազգականի միջոցով հազար դոլար է փոխանցել փաստաբան Կարեն Մարգարյանին, որպեսզի գործը «մի քանի օրվա մեջ» կարճվի:
«Գումարն ինչի՞ համար էր նախատեսված» հարցին տուժողը պատասխանեց՝ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Տուժողը հերքեց, ինչպես պարզվեց ավելի ուշ, իր իսկ նախաքննական ցուցմունքներն առ այն, որ գումարը քննիչին ու դատախազին որպես կաշառք տալու համար էր նախատեսված:
Հրապարակումից հետո էլ տուժողը հայտարարեց, որ չի հիշում, տեղյակ չէ, սակայն, ի վերջո, տեղի տվեց՝ «եթե գրել եմ, ուրեմն եղել է»:
Նշենք, որ տուժողի դստեր դեմ հարուցված գործը չի կարճվել, այն հասել է դատարան, և դուստրը դատապարտվել է տուգանքի, ի դեպ, այդ գործով, ինչպես փաստաբանի դեմ ներկայումս ընթացող գործով, քննությունը կատարվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Տուժողի ազգական Գեղամն, ով գործով վկա է, հայտնեց, որ տուժողը խնդրել էր, որ ինքը փաստաբանի հետ իր դստեր հարցերը կարգավորի: Ըստ վկայի, Կարենը նախատեսում էր գումարը տալ որոշակի մարդկանց՝ շահագրգռելով, որպեսզի ուզած ձևով որոշում կայացվի՝ «ոչ օրենքի հիման վրա»:
Երբ Կարենը լրացուցիչ 200 դոլար ուզեց, վկայի կասկածները հաստատվել են՝ «Կարենն ինձ խաբել է ու գումար շորթել, նույն ճակատագրին էր արժանացել և 200 դոլարը»: Հազար և երկու հարյուր դոլարն ինքն է տվել Կարենին՝ նրա նշանակած ժամանակ ու տեղում:
Վկան հայտնեց նաև, որ իր ազգականի դստեր գործով քննիչը չի շփվել Կարեն Մարգարյանի հետ՝ քանի որ Կարենը փաստաբանական արտոնագրից զրկվել էր, կամ նրա լիազորությունները կասեցվել էին, քննիչի մոտ ներկայանում էր Կարենի ընկեր փաստաբանը՝ պատշաճ արտոնագրով, նրանից էլ իրենք տեղեկացել են, որ ազգականի դստեր գործը գնում է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մարգարյանը Գեղամ Սարգսյանից և Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 4 233 060 ՀՀ դրամին համարժեք 11 250 ԱՄՆ դոլար գումար, Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 379 876 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, «Քրաուն-Քեմիքալ» ՍՊԸ-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 2 154 799 ՀՀ դրամի շինարարական ապրանքներ, Ջուլիետա Կարապետյանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 103 000 ՀՀ դրամ և 773 028 ՀՀ դրամին համարժեք 1900 ԱՄՆ դոլար, Գեղամ Խաչատրյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 491 896 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար:
Ամերիկայի հայկական համագումարը նոր նախագահ է ընտրել: Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:
Որպես Համագումարի համանախագահներ ընտրվել են Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը եւ Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Կրիկորյանը: Միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունները:
Արդեն նախկին նախագահ Հրայր Հովնանյանը, ով ավելի քան 30 տարի որպես Համագումարի նախագահ ծառայել է վերջինիս գործարկումից ի վեր եւ իր սիրտն ու հոգին նվիրել է Համագումարին, հայտարարեց. «Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի իրենց նվիրվածության եւ հանձնառության համար, եւ հաջողություն մաղթում Վանին ու Անտոնիին»: Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Կրիկորյան ու Բարսամյանը հայտարարեցին. «Որպես մեր առաջնային պարտականություն, մենք պետք է վստահ լինենք, որ Կոնգրեսի մեծամասնությունը կոչ կանի Նախագահ Օբամային միանշանակորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը սույն ապրիլի 24-ին եւ, որ այլ ականավոր պետական պաշտոնյաներն ու հաստատությունները նույն կոչով հանդերձ կգան»:
Շարունակելով իրենց խոսքը` Բարսամյանն ու Կրիկորյանն ասացին. «Որպես Ամերիկայի քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն ցեղասպանությունների կանխարգելման, մենք խիստ հետաքրքված ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատի առաջատարի իր դերն այս խնդրի շուրջ: Սա համահունչ է ավելի քան 40 ԱՄՆ նահանգների հետ համապատասխան բանաձեւերի, ինչպես նաեւ նախկին Նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981թ.-ի գործադիր հրամանի հետ: Ի հավելումն, ավելի քան 20 երկիր՝ ներառյալ Վատիկանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռուսաստանը եւ Կանադան, նույնպես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Այս հույժ կարեւոր տարվա ընթացքում, ամբողջ երկրի մեր անդամները եւ ակտիվիստները առանցքային դեր կխաղան ի նպաստ մեր հաջողության»:
Սույն թվականի մարտի 13-14-ը Համագումարը կանցկացնի իր ամենամյա հոգաբարձուների հանդիպումը Բոկա Ռեյթոնում (Ֆլորիդա)` զեկույց ներկայացնելու իր անդամներին եւ քննարկելու 100-րդ տարելիցի գալիք միջոցառումները: Այդ օրերին տեղի կունենա նաեւ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գիտաժողով, ինչպես նաեւ Իրեն Ոսբիկյանի «Պետրոս» գրքի շնորհանդեսը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ընտրի երկու զբաղմունքներից մեկը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Նա կարող է զբաղվել եւ քաղաքականությամբ, եւ բիզնեսով, ինչով ուզում է, բայց պետք է հասկանա, թե ինչով է կոնկրետ ուզում զբաղվել: Ինքը պետք է ընտրի»,-ասել է Սահակյանը:
Հարցին՝ ինքը որտե՞ղ է պատկերացնում Ծառուկյանին, ԱԺ նախագահը պատասխանել է. «Իմ կարծիքով, բիզնեսն այսօր նույնքան կարեւոր է Հայաստանի համար, որքան քաղաքականությունը, եթե ոչ ավելի շատ: Քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Իսկ բիզնեսի մեջ ոչ մի վատ բան չկա: Հակառակը՝ մեր ժողովուրդը պետք է հպարտանա, եթե երկրում շատ բիզնես լինի: Որքան այն շատ է, այնքան լավ է տնտեսության համար: Պարզապես չպետք է խառնել մեկը մյուսին, բիզնեսը՝ քաղաքականությանը»:
news.am
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է իր անդամակցությունը խմբակցությանը: Այս մասին քիչ առաջ մեկնարկած խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այսպիսով՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թվակազմը ևս մեկով նվազեց, և այժմ խմբակցությանն անդամակցում է 33 պատգամավոր: Ավելի վաղ խմբակցության կազմը լքել էին Գրիգորի Մարգարյանը և Դավիթ Քոչարյանը: Վերոհիշյալ երեք պատգամավորները համալրել են անկախ պատգամավորների շարքը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը որոշել է ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Հարգելի գործընկերներ, Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում, — հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: — Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»: Վարչապետի խոսքով՝ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի:
Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, կառավարությունը երկու ամսով երկարացրել է Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու իրավական ակտերի ընդունման ժամկետները: Կոնցեսիոների առաջարկությունները ավարտական փուլում են և կներկայացվեն լրացուցիչ:
Կկանոնակարգվի ԵՏՄ-ից ներմուծվող դեղերի շրջանառությունը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը: Վարչապետի խոսքով, հարցն արծարծվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից», — հավելել է վարչապետը:
ՀՀ կառավարության 2014թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման համաձայն սոցիալական պաշտպանության քաղաքականության ուղղություններից է ինտեգրված սոցծառայությունների համակարգի կայացումը՝ սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման միջոցով: Նոր որոշման ընդունմամբ ապահովվում է «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ իրացումը և այդ գործընթացի կազմակերպումը մեկ միասնական մարմնի կողմից:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «Առողջապահական համակարգի հզորացում» և «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել վեցամսյա ժամկետում մշակել հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ: Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է հարցին անդրադառնալ նշված փաթեթի քննարկման ժամանակ:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին: Կառավարությունը դեմ է արտահայտվել առաջարկին և հիմնավորել իր եզրակացությունը: Միևնույն ժամանակ կառավարության 2015թ. գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում ընդգրկված է նույնաբովանդակ օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ առաջարկվում է անդրադառնալ պատգամավորների արծարծած հարցերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կապահովվի ավիափոխադրման մրցունակությունը
ՀՀ կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները: Որոշման ընդունումը կնպաստի ոլորտում վստահության և թափանցիկության բարձրացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի անկատար դրույթները և նպատակային բարեփոխում իրականացնել համակարգում:
Գործադիրը հավանություն է տվել «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման օժանդակություն» 2015թ. ծրագրին, որի նպատակն է Հայրենիք-Սփյուռք հուսալի և արդյունավետ կապերի ամրապնդումը, հայոց լեզվի իմացության ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային և հայագիտական օջախների գործունեության խթանումը:
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մոտ 16.5 մլն դրամ:
Գործադիրը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ ՀՀ ազգային հավաքական թիմերի երկու անդամի և մեկ դպրոցականի:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները համառորեն փորձում էին համաշխարհային տնտեսական զարգացումների հունին հակառակ ընթանալ՝ ասենք, միայնակ զսպել դոլարի արժևորումն ամբողջ աշխարհում, ընդդիմանալ նավթի միջազգային գների անկմանը, անիմն կերպով վատնել պետական պահուստային ֆոնդի միջոցները, կամ, ինչպես ասում են, «նոր հեծանիվ հորինել»…
Բայց ադրբեջանական «ըմբոստությունն» ու «հնարամտությունը» երկար չտևեց, այդ երկիրը հայտնվեց նույն տնտեսական զարգացումների հազոր ալիքի տակ: Եվ եթե ժամանակին Բաքվի իշխանություններին փրկօղակ նետող չգտնվի,կմեկնարկի ադրբեջանական նավի ջրասույզ լինելու գործընթացը՝ սոցիալական բունտից,տարաբնույթ քրեական տարրերի ակտիվացումից, էթնիկ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումներից, մինչև իսլամական ծայրահեղ արմատական տարրերի նպատակաուղղված գործողություններ…
Ասա այ խելոքներ, ճշգրիտ գիտությունները հումանիտարից տարբերելն ինչ է, որ չեք կարողանում անել… Տնտեսագիտույունն էլ հո պատմություն չի՞, որ ջնջեք, նորից գրեք…Միայն մի բանից եմ դժգոհ Աստծուց՝ հարևանների հարցում շատ ժլատ է գտնվել հայերիս հանդեպ…
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ:
Շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, Ազգային ժողովի մշակութային կյանքն այսօր ներկայանում է բանաստեղծական մի ժողովածուի շնորհանդեսով, որի հեղինակը Հայաստանի գրողների ու ժուռնալիստների միության անդամ Կորյուն Առաքելյանն է:
Կորյուն Առաքելյանը ոչ երիտասարդ քաղաքական գործիչ է, ոչ էլ երիտասարդ բանաստեղծ, ընդ որում՝ խոսքը երկու դեպքում էլ վերաբերում է ոչ թե տարիքին, այլ փորձառությանն ու անցած ճանապարհին: Ընդհակառակը, երկու դեպքում էլ հասունությունն ակնհայտ է:
Հետաքրքիր է, որ Կորյուն Առաքելյանի պարագայում այս երկուսն ընթացել են զուգահեռաբար: Բարեբախտաբար, այդ համընթաց շարժումից չեն տուժել ոչ նրա քաղաքական գործունեությունը, ոչ էլ նրա ստեղծած պոեզիան: Ահավասիկ, դրա վկայությունն է Կորյուն Առաքելյանի հերթական ժողովածուն «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ նվազագույնը մեկ տող՝ դրանով իսկ մասնակիցը դառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում բանաստեղծի աշխարհում, այդ աշխարհն զգալով եւ՛ նրա սրտի չափով, եւ՛ նրա խոհերի ու զգացմունքների միջոցով:
Թույլ տվեք շնորհավորել Կորյուն Առաքելյանին հերթական բանաստեղծական ժողովածուի հրատարակման առիթով եւ մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ ու շարունակելի շնորհանդեսներ»:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արվեստագետներ, ովքեր շնորհավորելով Կորյուն Առաքելյանին «Մի աշխարհ՝ սրտիս չափով» գրքի լույս ընծայման կապակցությամբ՝ մաղթել են նրան ստեղծագործական անվերջանալի ճանապարհ: Ներկաները նշել են, որ թվով վեցերրորդ ժողովածուի մեջ հեղինակը ներկայացրել է իր լեռնացած հույզերը, նվիրական կարոտը, հարազատ զգացումները, հոգեվիճակն ու ապրումները: Նրանք վստահեցրել են, որ Կորյուն Առաքելյանը կայացած բանաստեղծ է, ով գրական անդաստանում ունի իր ուրույն տեղը:
Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով բարձրդասարանցիների հետ մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության, հայկական հին եւ միջնադարյան ուսումնական կենտրոնների մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիրթ, բանիմաց, հայրենասեր քաղաքացու դերը պետության կայացման, զարգացման գործում:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն առնչվող խնդիրներին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը, ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.