23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեծ պահք, օր տասներորդ
Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, կո՛չ արձակեք իմ սուրբ լերան վրա, թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Ինչպես առավոտ, լեռների վրա կտարածվի բազմամարդ և հզոր զորքը. այդպիսին չի եղել հավիտենական ժամանակներից և նրանից հետո այլևս չի լինի սերնդից սերունդ։ Նրա առջևից լափող կրակն է, նրա հետևից՝ բորբոքված բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից հետո՝ ապականված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։ Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կարշավեն որպես հեծյալներ. որպէս կառքերի դղրդյուն կասպատակեն լեռների գագաթներին, որպես ձայնը բոցակեզ կրակի, որ ուտում է եղեգը, որպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորք։ Նրանց առաջ ազգեր կխորտակվեն, և բոլոր դեմքերը կդառնան ինչպես սևացած պուտուկ։ Նրանք կհարձակվեն որպես ախոյաններ և որպես ռազմիկներ կբարձրանան պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից, Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց զենքերով ծանրացած կգնան և իրենց նետերի վրա կընկնեն և չեն մեռնի։ Կխուժեն քաղաք, կքայլեն պարիսպների վրա, կմագլցեն տները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։ Նրանց առաջ երկիրը կխռովվի, երկինքը կցնցվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։ Եվ Տերն իր ձայնը կբարձրացնի իր զորքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, և հզոր՝ նրա պատերազմական գործը, որովհետև մեծ է Տիրոջ օրը, մեծ և շատ նշանավոր. ո՞վ կարող է դիմանալ դրան։
(Հովելի մարգարեություն 2:1-11)
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ավանդաբար սերտորեն համագործակցել է ԱՄՆ դեսպանության հետ և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները հետայսու էլ կզարգանան ու կխորանան:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ ձևավորված գործակցությունն ամրապնդելու համար:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ համագործակցությունն ամերիկյան գործընկերների հետ կարևորվում է ոչ միայն փորձի փոխանակման, գիտելիքի յուրացման առումով, այլև Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետության համատեքստում:
Ոստիկանության պետը ներկայացրեց բարեփոխումների առաջին փուլում կատարված աշխատանքի արդյունքները և այն խնդիրները, որոնք նախատեսված են երկրոդ եռամյակում՝ ընդգծելով, մասնավորապես, ոստիկանության թափանցիկ գործունեության ապահովումը, հանրությանը ծառայություն մատուցող կառույցների որակական արդիականացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը և այլն:
Դեսպան Միլսը հավաստիացրեց, որ դեսպանությունը հետաքրքրված է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներով, և ամերիկյան կողմը պատրաստակամ է երկրորդ փուլում օժանդակություն ցուցաբերել այն կարևոր ուղղություններով, որոնց ԱՄՆ-ը կարող է աջակցել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության սերժանտի զենքը հափշտակելու և պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Ապարան-Երևան ջրագծի վրա տեղակայված պահակակետ, որտեղ ծառայությունն իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, և պատանդ վերցրել ոստիկանության սերժանտին։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Իսպիրյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ապա նախապես իր հետ վերցրած պարանով կապել նրա ձեռքերը և վերցրել որպես պատանդ։ Վերջինիս ազատ արձակելու դիմաց պահանջել է կալանքից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող իր եղբորը, ով մեղադրվում է ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։
Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան։
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր՝ փետրվարի 25-ին վավերացրել է համաձայնագիրը, որով ՀՀ քաղաքացիներին թույլ է տրվում առանց գրանցման 30 օր գտնվել Ռուսաստանի տարածքում:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացինբերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում:
Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանում գտնվողն ՀՀ քաղաքացիները ազատվում են գրանցվելու պարտականությունից 30 օրվա ընթացքում:
Նույն օրենքն այժմ գործում է Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար։
news.am
Ուսանողների մոտ փոխվում է սովորելու նկատմամբ վերաբերմունքը եւ մոտիվացիան: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների եւ դասախոսների հետ, մասնավորապես, հետաքրքրվել ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ եւ աշխատանք գտնելու հեռանկարով: Արմեն Աշոտյանն այցելել է նաեւ բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին եւ հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում ուսման տեւողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը եւ դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ: Այնուհետեւ նախարարը եղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը գրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի եւ այլն:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վաղուց Տնտեսագիտական համալսարանում չէր եղել. «Ժամանակացույցով փորձում եմ բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել եւ ծանոթանալ ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին: Տնտեսագիտական համալսարանում բարեկարգման աշխատանքներ է իրականացվել, արդիականացվել է նաեւ կրթական գործընթացը ՝ համակարգչային լսարանների գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով առավել ժամանակակից միջավայր ապահովել ուսանողների համար: Կարծում եմ` ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, առհասարակ, Հայաստանի բուհական համակարգն իր միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր եւ ակնհայտ է, որ ուսանողների մոտ փոխվում է նաեւ սովորելու նկատմամբ վերաբերմունքը եւ մոտիվացիան: Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաեւ աշխատում են, եւ ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության մատչելիության ապահովության ուղղությամբ»:
Անդրադառնալով Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությանը, նախարարը նշել է, որ այն երկրորդն է իր ոճի մեջ Հայաստանում եւ տալիս է կիրառական-տնտեսական կրթություն` բրիտանական կրթական ստանդարտներով եւ բրիտանական ավարտական փաստաթղթերով:
«Շատ պահանջված պետք է լինի, կարծում եմ, այս կրթական ծառայությունը աշխատաշուկայում: Անպայման չէ, որ նման կրթական ծրագիրը լինի շատ զանգվածային. մեզ համար կարեւոր է, որ կրթական ներկապնակում ներկայացված լինի ամբողջ եվրոպական, միջազգային կրթական փորձը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանն ուղղված մի շարք նախագծեր կան, որոնք բնականաբար մրցակցություն կապահովեն, որակի դրական տեղաշարժեր կառաջացնեն եւ Հայաստանի կրթական ծառայություններն ավելի ճանաչելի կդարձնեն նաեւ եվրոպական կրթական տարածքում»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանի միջեւ համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական դպրոցը իրականացնում է մագիստրոսական ծրագիր գործադիրների համար, որը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը եւ աշխատանքը: Ծրագրի տեւողությունը 18 ամիս է:
news.am
Փետրվարի 24-ին, ժամը 11.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Բաղեյանին, որից հետո բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Սուրեն Բաղեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 17.45-ին, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Անզգուշությամբ մանկահասակ դստերը միջին ծանրության վնասվածք պատճառելու համար մայրը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով և տուգանվել 100 000 ՀՀ դրամի չափով:
Ըստ մեղադրանքի՝ կեսգիշերն անց Ստելլան, ջեռուցելու նպատակով միացրել է էլեկտրական սալիկը, իսկ մանկահասակ երեխային սենյակում թողնելով միայնակ քնած՝ գնացել աշխատանքի։ Էլեկտրական սալիկի կարճ միացման արդյունքում հարևանությամբ գտնվող բազմոցը բռնկվել է:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան ստացել է դեմքի ձախ ականջախեցու, դաստակների, մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոս ընդգրկումով, 2-րդ, 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածքներ:
Պարզվել է, որ կինն առաջին ամուսնությունից ունեցել է 2 տղա և առողջական խնդիրների պատճառաբանությամբ խուսափել է նրանց խնամքից, երեխաների խնամքը ստանձնել են նրա ծնողները, իսկ մայրն այդ ընթացքում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել մեկ այլ տղամարդու հետ եւ հղիացել, ունեցել աղջիկ երեխա:
Այս դեպքում էլ տղամարդը երեխայի գոյության մասին տեղեկանալով հեռացել է կնոջից:
Տղաները բնակվել են «Սոս մանկական գյուղ» գիշերօթիկում։ Մայրը նրանց կրկին անուշադրության է մատնել և միայն արձակուրդներին է նրանց տարել իր տուն, սակայն անգամ այդ ժամանակ դրսևորել է անփույթ և անտարբեր վերաբերմունք, նույնիսկ երեխաներին մանկահասակ դստեր հետ միայնակ, առանց որևէ մեկի հսկողության կամ խնամքի, թողել է տանը գիշերելու, իսկ ինքը գնացել աշխատանքի:
Հերթական անգամ աշխատանքի գնալիս իր հետ տարել է նաև մանկահասակ աղջկան՝ նրան տանը խնամող չունենալու պատճառով: Կինը դստերը տարել է հացի արտադրամասից մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող հանգստի սենյակ եւ պառկեցրել բազմոցին՝ քնեցնելու, որի անմիջական հարևանությամբ դրված է եղել էլեկտրական սալիկ:
Թողնելով 3-ամյա դստերը միայնակ՝ մայրը գնացել է աշխատանքի:Այդ ընթացքում փոքրիկն արթնացել է և ցանկացել հոգալ բնական կարիքները: Այդ նպատակով գնացել է դեպի սենյակի անկյունում դրված տարան, սակայն զուգագուլպան փաթաթվել է ոտքին, որի հետևանքով ընկել է էլեկտրական սալիկի վրա՝ այրելով ձեռքերը և դեմքը։ Ապա հանել է այրված զուգագուլպան, նետել բազմոցին, որն էլ անմիջապես բռնկվել է: Փոքրիկը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել ստացիոնար բուժօգնություն:
Այս ամենից հետո էլ կինն անհրաժեշտ հետևություն չի կատարել։ Շարունակելով անտարբեր վերաբերմունքը երեխայի նկատմամբ՝ ննջասենյակում միացրել է հեռուստացույցը, որպեսզի դուստրը մուլտֆիլմ դիտի, իսկ ինքը՝ քնել։ Փոքրիկն էլ անկողնու գլխամասի հարևանությամբ գտնվող էլեկտրական վարդակը քաշելով դուրս է հանել, որի ժամանակ էլ հոսանքահարվել է և մահացել:
Մինչև դատաքննության սկսվելը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամբաստանյալից քաղհայցի պահանջ չունի, բողոք չունի և խնդրել է նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտարարելով, որ զղջում է կատարվածի համար և միջնորդել գործը քննել արագացված ընթացակարգով:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ ընդունել է մեղքը, զղջացել կատարվածի համար, նախաքննությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունք, աջակցել է նախաքննության մարմնին՝ իր իսկ կողմից կատարված հանցագործության բացահայտման գործում, կին է, ըստ իր հայտարարության՝ ֆիզիկապես վատառողջ է, չի աշխատում և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:
Ադրբեջանում Եվրոխաղերի ժամանակ արգելել են թաղման վրաններ տեղադրել, որոնք կարող են խանգարել տրանսպորտի երթեւեկությանը: Բաքվի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայության պետ, գնդապետ-լեյտենանտ Վագիֆ Ասադովի խոսքով՝ դա ուղղված է ճանապարհներին խցանումների դեմ պայքարի:
Այս որոշումը բուռն քննադատության է ենթարկվել ադրբեջանական մամուլի կողմից: Ինչպես գրում է Haqqin.az-ի լրագրող Աքփեր Հասանովը, սա հիշեցնում է «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմում Մյունհաուզենի ամուսնալուծության դրվագը: Նրան փորձում էին ընդդիմանալ, որ թագավորներին թույլ է տրվում ամուսնալուծվել հատուկ դեպքերում, որպես բացառություն, ասենք ցեղի շարունակման համար: «Ցեղի շարունակման համար լրիվ այլ բան է պետք»,-ասել է բարոնը:
«Խցանումների խնդրի համար էլ լրիվ այլ բան է պետք, ոչ թե արգելել հարսանիքներն ու թաղումները: Բայց պաշտոնյաների մարազմն արդեն հասունացման փուլում է եւ մենք սարսափով սպասում ենք նոր առաջարկների: Օրինակ, կարող են խորհուրդ տալ բաքվեցիներին չմահանալ Եվրոխաղերի ժամանակ: Ասենք պիտի ասի. «Տեր իմ, սպասիր, այստեղ Բաքվում Եվրոխաղեր են ընթանում, զբոսաշրջիկների առջեւ ամոթ է: Արի սպասենք, այդ խաղերն անցնեն, հետո կմահանամ»,-հեգնել է հեղինակը:
news.am
Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաև պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել:
Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել և Զորավարի արձանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանն ու Արտավազդ Սարգսյանը, ինչպես նաև երկրապահներ, բնակիչներ:
Միջոցառմանը ներկայացվել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության առավել ուշագրավ դրվագներ ու սերնդեսերունդ փոխանցված նրա պատգամները: Երաժշտական կատարումներն ու պարային բեմադրությունները նույնպես նվիրված են եղել Զորավարին:
Միջոցառման մասնակիցները ընդգծել են միջոցառման կարևորությունը և ազգի հերոսների գնահատման ու սերունդների հայրենասիրական դաստիարակության հարցում նրանց թողած ժառանգության դերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված միջոցառումները. պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 մլրդ դրամի ֆինանսավորում, հաստատվել է 2015 թ. պետական պատվերի տեղադրման նոր կարգը՝ կոռուպցիոն ռիսկերը կրճատելու նպատակով: 2014 թ. հուլիսի 1-ից 60-70 տոկոսով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձը, 2015 թ. պետական բյուջեով հաստատվել և առողջապահության ոլորտում ներդրվել է 5 նոր ծրագիր՝ 669.9 մլն. դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը՝ 500.0 մլն դրամ գումարով: Բարելավվել է սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման կարգը. 2015 թ. հունվարի 1-ից ներդրվել է տարեկան կանխարգելիչ պարտադիր բժշկական զննության բաղադրիչը, ընդլայնվել է սոցփաթեթի շահառուների ցանկը և առաջարկվող բժշկական ծառայությունների շրջանակը: Հայաստանի ողջ տարածքում գործարկվել է շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը և 1-03.am կայքը, 2014 թ. օգոստոսի 1-ից իրականացվել է 10 մարզերի առողջապահական համակարգի քարտեզագրում: Շարունակվել է Դեղերի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ներդրման գործընթացը, որի արդյունքում 2014 թ. երկու դեղագործական ընկերությունների տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր: Ընթացքի մեջ են նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի մշակման աշխատանքները:
Արմեն Մուրադյանը նշել է, որ հաստատվել են մի շարք իրավական ակտեր` մոր և մանկան առողջության, հանրային առողջության պահպանման, բժշկական օգնության և սպասարկման, դեղորայքային քաղաքականության, լիցենզավորման գործընթացի բարելավման, առողջապահական համակարգի մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ, ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը, կատարվել են նախարարության ընթացիկ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ:
2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հաշվի առնելով նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը՝ կառավարության ղեկավարը հորդորել է այս կառույցների ղեկավարներին աշխատել թափանցիկության, հաշվետվողականության և հետևողականության սկզբունքներով:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուշադրությունը հրավիրել է պետպատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն և պետբյուջեից ուղղվող ֆինանսական միջոցները ծախսվեն ըստ նպատակայնության: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է այդ նպատակով մշակել և կառավարություն ներկայացնել պետպատվերի համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացմանը միտված միջոցառումներ և բուժաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Սոցիալական փաթեթի շրջանակում առաջարկվող ծառայությունների առնչությամբ վարչապետը նշել է, որ և´ շահառուների, և´ բուժհաստատությունների շրջանում տեղեկացվածության պակաս կա, և հանձնարարել առողջապահության նախարարին Երևանում ու մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել և կառավարության հաստատմանը ներկայացնել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է նաև տեղական դեղագործական ընկերություններին պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրումը և նշել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայրենական արտադրության դեղերի արտահանմանը:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է առողջապահության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար վերահսկել ընթացիկ գերակա խնդիրների կատարումը և ծրագրերի իրականացումը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.