13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր վեցերորդ
ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ:
Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է , որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, որ մեռավ մեզ համար, բայց մանավանդ հարություն առավ և այժմ Աստծու աջ կողմում է ու բարեխոսում է մեզ համար: Իհարկե, ո՛չ: Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը…
Բայց այս բոլորից շա~տ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:31-39)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երևանցի ամուսնալուծված տղամարդը պարբերաբար վիճաբանել է մոր հետ, հարվածել նրան՝ վերջինիս մեղադրելով իր ամուսնալուծության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգը պարբերաբար վիճաբանել է մոր հետ՝ վերջինիս մեղադրելով իր ամուսնալուծության մեջ: Հերթական վիճաբանության ժամանակ որդին մորը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ ձեռքով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավագ դպրոցում, հենց դասաժամին պարզ իրադրությունը անդառնալի հետևանքների է հանգեցրել. աշակերտը կորցրել է իր ձախ աչքի տեսողությունը, իսկ ուսուցչուհին հայտնվել մեղադրյալի կարգավիճակում:
Դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ֆիզիկայի դասաժամի վերջնամասում:
Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը հարվածել է, որի հետեւանքով հագուստներով ծանրաբեռնված կախիչն ընկել է աշակերտի վրա, իսկ մետաղյա կռիկներից մեկը վնասել է երեխայի աչքը:
Աշակերտին պատճառվել է ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմա, սալջարդ վերք, ձախ ակնագնդի ենթահոդախախտ` տեսաներվի լրիվ պոկում՝ դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, ինչն էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:
Կայքի տեղեկություններով, ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»
2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։
Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դատարանը ոստիկաններից մեկին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ մյուսին՝ կաշառքի միջնորդության ու պաշտոնեական կեղծիքին դրդելու մեջ ու դատապարտել համապատասխանաբար՝ ազատազրկման և տուգանքի:
Այսպես, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ, 54-ամյա Ալեքսան Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, և երեք դրվագներով 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
Դատավճռով Ալեքսան Հարությունյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 տարի 9 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի նախկին ավագ տեսուչ, 48-ամյա Հասմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը, և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը:
Ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տուգանք 700 000 դրամի չափով՝ 1 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և Հասմիկ Խաչատրյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից:
Ըստ մեղադրական եզրակացության, 2014թ. հոկտեմբերի վերջին Արթուրը հաշվառվելու նպատակով ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին, այնտեղ հանդիպելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն էլ, իր աշխատասենյակ հրավիրելով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է քաղաքացու հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա՝ նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, ուղղորդել է, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000 ՀՀ դրամ կաշառք:
2014թ. նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանն Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո վերջինս նույն օրը ներկայացել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ, ապա՝ նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
Այն ստանալուց հետո Ալեքսան Հարությունյանը, տեղյակ լինելով Արթուրի կողմից վերոհիշյալ հասցեում երբևէ չբնակվելու մասին, քաղաքացու օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է բնակվում է Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում: Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են:
Բացի այդ, 2014թ. մարտ ամսին Էլմիրան ներկայացել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատահական հանդիպել Ալեքսան Հարությունյանին և նրան պատմելով իր կենսագրությունը և ցույց տալով իր զոհվածի այրի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը՝ խնդրել է լուծել որևէ հասցեում իր և ընտանիքի անդամների փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Ալեքսան Հարությունյանը, տեղեկանալով, որ փաստացի գրանցման վայր չունենալու պայմաններում Էլմիրան և նրա ընտանիքի անդամները զրկվելու են պետության կողմից տրվող սոցիալական օգնությունից, անձնական այլ դրդումներով, Էլմիրայի և վերջինիս որդու Արայիկի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբր պարբերաբար կատարված այցելությունների ընթացքում պարզել է, որ վերջիններս բնակվում են Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում:
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են մեղադրանքի հետ
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում փետրվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին:
Պարզվում է` ավտոմեքենայի վարորդը մի շարք բարդ առողջական խնդիրներ ունի, որոնք էլ, ամենայն հավանականությամբ, վթարի պատճառ են դարձել:
Հիշեցնենք, 2 օր առաջ, առավոտյան, ժամը 11:30-ի սահմաններում, Մարաշի Արմենակյան փողոցում «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 4 հոգու` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաներին և նրանց մորը` 29-ամյա Աննա Հարությունյանին:
Վրաերթի հետևանքով երեխաներից մեկը մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է, երեխաների մայրն ու տարեց կենը ևս հիվանդանոցում են:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ «Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:
Իսկ դեպքի օրը, մեքենայի ղեկին` ընթացքի ժամանակ, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունն ու մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է եկել մայթ ու վրաերթի ենթարկել հետիոտներին:
Ի դեպ, հիշեցնենք, ինչպես սովորաբար արվում է նման դեպքերում, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու հատկանիշներով:
Եվ, այդուհանդերձ, նախնական տեղեկությունների համաձայն` վարորդը ՃԵ որևէ խախտում թույլ չի տվել և ավտոմեքենան վարել է սահմանված արագությամբ: Սակայն կորցրել է գիտակցությունն ու իր կամքից անկախ ողբերգության պատճառ դարձել:
Իսկ ո՞վ է մեղավոր նման դեպքում, ո՞վ պետք է պատասխան տա կատարված անդառնալի ողբերգության համար:
Թերևս, պետությունն իր անկատար պետական համակարգով ու իրավական ակտերով: Այլապես, ինչպե՞ս է ստացվել, որ նման ակնառու առողջական խնդիրներով քաղաքացուն վարորդական իրավունք է տրամադրվել, նրան թույլ է տրվել նստել ավտոմեքենայի ղեկին, այն դեպքում, երբ այդ մարդու հետ իր կամքից անկախ ամեն վայրկյան ու ամենաանսպասելի վայրում կարող էր կատարվել այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ Նոր Նորքում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրերը: Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող սիրիահայ կարիքավոր երեք ընտանիքներ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, ցուցաբերել աջակցություն և վստահեցրել, որ նրանց խնդիրները մշտապես գտնվելու են քաղաքապետարանի առաջնահերթ աշխատանքների ցանկում:
Սիրիահայ ընտանիքների անդամները շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և վստահեցրել, որ մշտապես զգացել են Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը իրենց խնդիրների լուծմանը նպաստելու գործում: Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինները մշտական կապի մեջ են Երևանում բնակվող սիրիահայ այն ընտանիքների հետ, որոնք լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեն։ Իրականացվող ծրագրերի շրջանակում նմանատիպ ընտանիքներն ընդգրկվում են այս կամ այն սոցիալական ծրագրերում, ստանում դրամական, նյութական, պարենային օժանդակություն, ընդգրկվում նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:
Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ 2005թ. հիմնադրված և 2011թ-ից ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ն 2011-2014թթ. կառուցել և շահագործման է հանձնել 11.0 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատուն, որոնցում արտադրում է հիմնականում վարունգ և լոլիկ: Ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.2 մլրդ դրամի ներդրումներ:
Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել ևս 10.0 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են ջերմատան կոնստրուկցիաներ՝ շուրջ 2.8 մլրդ դրամ արժողությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7.0 մլրդ դրամ: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ընկերության ջերմատները հագեցված են նորագույն եվրոպական սարքավորումներով՝ հիմնականում ներմուծված Հոլանդիայից: Արտադրության բոլոր փուլերը` ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից:
Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, մինչ այժմ կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտ ամսից նախատեսվում է շեշտը դնել նաև արտահանման վրա. բանակցություններ են վարվում ԵՏՄ անդամ երկրների խոշոր գնորդների հետ, արդեն իսկ կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա:
Ընկերությունում աշխատում է 80-130 մարդ (պայմանավորված աշխատանքի սեզոնայնությամբ), ամսական միջին աշխատավարձը շուրջ 100 հազ. դրամ է: Վերոնշյալ ծրագրերի իրականացման դեպքում ընկերությունը կունենա առնվազն 400 աշխատակից:
Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեղադրել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովին 2014թ.-ի փետրվարին Մայդանի մասնակիցների գնդակահարությանը մասնակցություն ունենալու մեջ,-հաղորդում է BBC-ին:
Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն պարզել է Մայդանի գնդակահարության ռուսաստանյան հետքը:
«Հետաքննիչները ուսումնասիրել են Յանուկովիչի հեռախոսային խոսակցությունները ռուսաստանյան ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանք միասին նախապես պատրաստվել են այդ գնդակահարությանը»,- տեղեկացրել է Պորոշենկոն:
Ըստ նրա, «Ալֆա» ջոկատի հարցաքննված ուժայինները վկայություն են տվել, որ Վլադիսլավ Սուրկովը ղեկավարել է Մայդանի դիպուկահարների խմբերին համակարգող կազմակերպությունը:
Իր հերթին Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը Մայդանի գնդակահարության գործում ՌԴ հատուկ ծառայությունների ներգրավվածության վերաբերյալ հստակ ապացույցներ ունի:
«ՆԳՆ եւ ԱԱԾ ղեկավարների միջոցով հրամանները փաստացի տվել է Յանուկովիչը, իսկ Ուկրաինայում այդ օրերին աշխատանքներ է տարել ՌԴ ԱԴԾ սպաների խումբը»,-հայտնել է Տուրչինովը:
Պաշտոնական Մոսկվան արդեն հասցրել է հերքել այդ տեղեկությունները, իսկ Պորոշենկոյի մեղադրանքներն անվանել է զառանցանք:
Galatv.am
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին պատասխանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված բաց նամակին, որով Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա նոր ուղերձ մշակել: Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս պատասխան նամակում ասել էր, որ «կտրականապես մերժում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները»՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:
«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է Մուսինյանի հաղորդագրության մեջ:
civilnet.am
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.