13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր հինգերորդ
Տեր Աստված ասում է.
-Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ:
-Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ և հոգուդ մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա:
-Անսասա՛ն պահիր քո Տեր Աստծու հաղորդած պատվիրանները: Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև:
(Երկրորդումն Օրինաց 6:5-9, 17-18)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Փետրվարի 19-ին Աստանայում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Բազմաթիվ ներկաների թվում էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ֆիլմը ցուցադրվեց նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան բարձրացավ միանգամից 10 կինոթատրոնում:
pastinfo.am
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.
«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները:
Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ:
Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ:
Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն:
Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում:
Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Երեկ Հայաստանում՝ փետրվարի 19-ին նշում էին գիրք նվիրելու օրը: Հիմա շատ քչերն են գիրք կարդում, այդ իսկ պատճառով մի խումբ գրքասեր երիտասարդներ համախմբվել էին և որոշել միասնական ուժերով խթանել ընթերցանությունը երիտասարդների շրջանակում: Երիտասարդ ընթերցասերները փորձեցին օրը դարձնել յուրահատուկ` լցված գրքային շնչով և ընթերցողների բուռն քննարկմամաբ: Մտահաղացումը գրավել էր շատերին, օրեցօր ավելացել էր համախոհների քանակը և չկար ոչ մի տարիքային սահմանափակում:
Երիտասարդները շատ էին զարմացել, որ նրանց մտահաղացումը հետաքրքրել էր ոչ միայն իրենց հասակակիցներին այլ նաև միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներին: Այսպիսով քննարկմանը ժամանել էին մի քանի տասնյակ երիտասարդներ ովքեր ցանկանում էին իրենց ավանդը ուենանալ գրքի և ընթերցանության խթանման համար:
Հանդիպումը ուշադրություն գրավեց ոչ միայն հրավիրվածների և ներկաների կողմից այլ պարզապես այգում իրենց հանգիստը անցկացնող մարդկանց կողմից, ովքեր մեծ ուրախությամբ ու սիրով վերցնում էին իրենց նվեր գրքերը և գոհունակությմաբ հեռանում: Հանդիպման ընթացքում ներկաններից ոմանք սկսեցին կիսվել գրքի ազդեցության և առաջին գրքի տպավորության մասին:
Ներկաններն ներկայացրին իրենց ընթերցած՝ մեկ կամ երկու այն գրքերը, որոնք արմատապես փոխել էին իրենց կյանքը և ճանապարհ հարթել դեպի գրքային մեծ աշխարհ: Ժամանակին մեր մեծերը շատ են զբաղվել ընթերցանությամբ, սակայն հիմա մեր օրերում երիտասարդները այդքան էլ չեն գնահատում գրական արժեքը մեր կյանքում, քանի որ գրքին են եկել փոխարինելու՝ համակարգիչն ու հեռուստատեսությունը:
Երիտասարդների այդ քայլը բազմաթիվ խրախուսական արձագանքներ ստացավ մեծահասակների կողմից: Ամբողջ հանդիպումը լցված էր գրքային հոտով ու երջանիկ ժպիտներով, քանի որ այսպիսի հանդիպումների հաճախականությունը Հայաստանում այնքան հազվադեպ է, որ այսպիսի հասարակ մի հանդիպումը ընթերցողները մեծ տոնի են վերածում և ամբողջ ընթացքում մեծ խանդավառությամբ խոսում ու կիսվում են իրենց սիրելի գրքերով և դրանցում տեղ գտած յուրահատուկ մտքերով:
Հանդիպումը ավարտվեց՝ հավաքվածների կողմից բերված ողջ գրքերի նվիրմամբ քաղաքում քայլող անցորդնրին` հույս ունենալով, որ այդ գրքերից ամեն մեկը կգտնի իր ընթերցողին, և որնել կստիպի այդ ընթերցողին շարունակել գրքերի ընթերցումը և մյուս տարի այս նույն օրը արդեն լինել հավաքվածների շրջանակում:
Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին:
Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նրան հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝ բարեմաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Սյունյաց աշխարհում ծնված մեր հայրենակիցը այսուհետ ևս կշարունակի զբաղվել հայ մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու ազգանվեր գործով:
Հայաստանից հեռու ապրող, սակայն հայրենիքի հաջողություններով ու ցավով ապրող հայորդին իր հերթին նշել է, որ հայը ուր էլ լինի, անկախ դժվարություներից պետք է շարունակի հայ մնալ՝ չկորցնելով իր ազգային նկարագիրը, մեջբերելով զինակից Դրոյի խոսքերը՝ «Ուր էլ լինեք, ողջ մնացեք: Հայրենիքը մշտապես ձեր կարիքը կունենա»:
Ֆրանսիահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սեյրան Օհանյանը Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:
Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի («Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խորհրդարանական ուժերի եռյակը)։ Այս մասին փետրվարի 20-ին Ազատություն հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ անցյալ կիրակի իր ուրախությունը սահման չուներ, քանի որ քաղաքական եռյակը փոխհամաձայնության էր եկել եւ Արցախի համար այդքան կարեւոր օր՝ փետրվարի 20-ին, համատեղ հանրահավաքի որոշում էր կայացրել։ «Դա հրաշքի էր նման։ Սակայն պատահեց այն, ինչ պատահեց։ Եւ ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն ու Սփյուռքի ներկայացուցիչը միավորվել էին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների հասնելու համար։ Սակայն ցավոք, պետք է նշեմ, որ դրված նպատակին չհասանք»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
news.am
2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին:
Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։
«Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում պետք է շարունակվեն, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձևավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ և ստեղծել գիտելիքահեն հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը:
Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը և խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:
Իր ելույթի ավարտին Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար:
Շնորհավորելով խորհրդի նորընտիր նախագահին՝ ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ
ուրախ է այդ պաշտոնում տեսնել Արսեն Քարամյանին, որի համալսարանական կենսագրությունը թույլ է տալիս վստահաբար պնդել, որ նա լավատեղյակ է բարձրագույն կրթության բնագավառի մարտահրավերներին և լիարժեք պատկերացնում է բուհական կրթության արդիականացման հիմնախնդիրներն ու այդ ոլորտում առկա անելիքները:
Փետրվարի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի երեք բուհերի`Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկին ՀՊՃՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերը:
Հավատարմագրման հանձնաժողովը նիստի ավարտին որոշում կկայացնի`այդ մասին իրազեկելով բուհին: Որոշումը կուղարկվի Կրթության և գիտության նախարարություն: ԿԳՆ-ի կողմից հաստատվելուց հետո որոշումը կգրանցվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, ապա նաև կհրապարակվի:
Ըստ գործող հավատարմագրման կարգի`հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը վեց ամիսը մեկ պետք է գրավոր զեկույց ներկայացնեն ՈԱԱԿ-ին փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում բուհը զրկվում է պետության կողմից հատկացվող ֆինանսավորումից, մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Նշենք, որ ներկա դրությամբ հավատարմագրման գործընթացն անցել են 15 բուհեր` Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, Հյուսիսային համալսարանը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
Հավատարմագրման հանձնաժողովը վաղը 3 բուհերի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո առաջիկայում որոշում կկայացնի նաև մյուս 12 բուհերի վերաբերյալ:
Փետրվարի 19-ին՝ ժամը 16:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արև Ա.-ն, 1993 թ. ծնված Ռադիկ Ս.-ն և 1939թ. ծնված Պապին Ա.-ն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց բնակարանի խոհանոցում` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:
Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:
Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.