13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մեծ պահք, օր երկրորդ
Տեր Աստված ասում է.
-Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու չի մեռնելու: Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրավությունները չեն հիշվելու, այլ իր գործած արդարության համար նա ապրելու է: Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի:
(Եզեկիելի մարգարեություն 18:21-23)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի, որը հայտնի է Կրուպսկայայի անվան դպրոց, ուսմասվար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Այդ մասին կայքի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ուսմասվարն աշխատանքից ազատվել է՝ նախարարի որդու բջջային հեռախոսը վերցնելու և հետ չվերադարձնելու համար:
Դպրոցի տնօրենը բացառեց շրջանառվող այս լուրը և հավելեց, որ դպրոցում լարված իրավիճակ չկա, դասերն ընթանում են բնականոն հունով:
Իսկ թե ուսմասվարն ինչու՞ է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, դպրոցի տնօրենին անհայտ է:
Սակայն դպրոցի աշակերտները մեզ հետ զրույցում այլ բան էին պատմում:
Մասնավորապես, որ իրենց աշխարհագրության ուսուցչուհին նախարարի որդու պայուսակը դատարկել է, վերցրել հեռախոսը և չի վերադարձրել, ինչն էլ, ըստ երեխաների, պատճառ է հանդիսացել նրան աշխատանքից ազատելու: «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ իրականում ուսմասվարի աշխատանքից ազատելու պատճառը բնապահպանության նախարարի որդին է, ով վիճաբանել է մեկ այլ աշակերտի հետ եւ ուսմասվարն էլ երկուսին կանչել է իր մոտ եւ փորձել կարգի հրավիրել նրանց, պարզել վիճաբանության պատճառը։
Աշակերտները չեն ցանկանում, որ իրենց ուսմասվարին հեռացնեն և այդ նպատակով փորձել են բողոքի ակցիա կազմակերպել, ինչը կանխվել է դպրոցի ուսուցչական կազմի կողմից:
Երեխաները նաև հավելեցին, որ արդեն մի քանի օր է՝ նա աշխատանքի չի հաճախում:
«Փաստինֆո»
Անկարան հակաօդային պաշտպանության համակարգի համար զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ բազմամիլիոնանոց գործարքի մասին որոշում կկայացնի ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներից հետո . Թուրքիան սպասում է այդ իրադարձություններին ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների արձագանքին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hurriyet թուրքական պարբերականին։
Թուրքիան 2009թ. հայտարարել էր 4 մլրդ արժողությամբ զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին։ 2013թ. սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը՝ առաջ անցնելով ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակից հետո ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները նրա վրա ճնշում էին գործադրում, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվեցին։ Հայտարարված նոր մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը։
«Կառավարությունը մինչեւ ապրիլի 24-ը չի շտապի այս գործարքի մասին որոշում կայացնել։ Կարեւոր կլինի, թե ինչպես կարձագանքեն այս երկրները 100-ամյակին»,- գրում է պարբերականը։ Պարբերական աղբյուրների համաձայն՝ ամերիկյան եւ ֆրանսիական թեկնածուների միջեւ լուրջ մրցակցություն է ակնկալվում։ Ավելին՝ երկու ընկերություններն էլ գիտակցում են, որ իրենց կառավարության կայացրած որոշումից է կախված գործարքի հաջողությունը կամ ձախողումը։
news.am
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 5, յուրացման` 3, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերջին շրջանում լրատվական մի շարք կայքերում ներկայացվում են հոդվածներ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների, լճի ջրատնտեսական հաշվեկշռային բաղադրիչների մեծությունների, լճի մակարդակի կանխատեսումների վերաբերյալ, որոնք հիմնավորված չեն, հաշվարկված են անհասկանալի մեթոդաբանություններով և օգտագործված տվյալների մեծ մասն աղավաղված են, և շրջված հեղինակների ցանկալի ուղղությամբ, արդյունքում ներկայացված նյութերը իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հանդիսանալով լճի հիմնախնդրով մտահոգ հաստատություն և որպես լճի ավազանում մոնիտորինգ իրականացնող կառույց չի զբաղվում հիդրոլոգիական որևէ բնութագրիչի, մասնավորոպես Սևանա լճի մակարդակների, լիճ մուտք գործած և լճից բաց թողնված ջրի քանակների վերաբերյալ դիտարկված տվյալների կոծկմամբ կամ այլ կամայական տվյալների ներկայացմամբ և հանրությանը չի ներկայացնում տեսականորեն հաշվարկված թվեր: Նշեմ ավելին, Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի դիտարկումների համակարգը զինված է գերժամանակակից սարքավորումներով, հետևաբար, ոչ մի կարիք չկա դիտարկումների արդյունքում ստացված որևէ թիվ տեսականորեն հաշվարկելու և ներկայացնելու, քանի որ կա այդ բաղադրիչների հստակ փաստացի արժեքը:
Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից: Այժմ ներկայացնեմ ըստ տարիների 2002-2014թթ. մակարդակի փոփոխությունը պայմանավորող այդ բաղադրիչների արժեքները: Հաջորդող երկու գրաֆիկներում կարելի է տեսնել լճի ջրատնտեսական հաշվեկշռի բաղադրիչների՝ իրենց նորմաների նկատմամբ ունեցած շեղումները 2002-2014թթ. համար և մուտքի ու ելքի բաղադրիչների գումարային մեծությունների փոխհարաբերությունները:
2002-2004թթ. Սևանա լճի ավազանում հիդրոօդերևութաբանական պայմանները նման են եղել միմյանց և ինչպես երևում է գրաֆիկից այս երեք տարիները նպաստավոր են եղել լճի մակարդակի բարձրացման համար: Լճի մակարդակի բարձրացման համար նպաստավոր են եղել նաև 2007թ. և 2010թ., ընդ որում, նշված երկու տարիները ՀՀ համար ընդհանրապես ջրաբանական տեսակետից նպաստավոր տարիներ են եղել:
Ի հակառակ վերը նշված տարիների, 2008թ., 2012թ., 2013թ. և 2014թ. սակավաջուր տարիներ են եղել: Այդ տարիներին վարարումների ընթացքում գետերով լիճ ներհոսքի մեծությունները (տարեկան կտրվածքով մակարդակի բարձրացման չափը սերտորեն կախված է վարարումների ընթացքում գետերով մուտք գործած ջրի քանակից) և տեղումների քանակը քիչ են եղել, բացասաբար անդրադառնալով մակարդակի բարձրացման վրա: Հատկապես պետք է առանձնացնել 2012թ. և 2014թ., պայմանավորված այդ տարիներին արձանագրված սակավաջրությամբ, և որպես դրա հետևանք՝ լճից ջրառի մեծ արժեքներով, լճի մակարդակի փոփոխությունը բացասական արժեք ունեցավ: Բանը նրանում է, որ վերոհիշյալ տարիներին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գարնանային վարարումների ժամանակ մակերևութային գետային հոսքը խիստ ցածր էր նորմայից, որի պատճառով Ախուրյանի, Արփիլճի, Ապարանի, Ազատի ջրամբարներում կուտակվել էր պատմականորեն նվազագույն քանակություններ և գյուղատնտեսության ոլորտում ոռոգման ջրի պահանջարկի բավարարման միակ այլընտրանքը Սևանա լճից լրացուցիչ ջրաքանակ վերցնելն էր: Ասվածն առավել լավ երևում է մուտքի և ելքի գումարային բաղադրիչների փոխհարաբերությունները ցույց տվող ստորև բերված գրաֆիկում.
Բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող լճի ջրային հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչը՝ լճից բաց թողնվող ջրի քանակը, հաշվառվում է Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետում տեղադրված ամերիկյան արբանյակային ավտոմատ սարքի միջոցով:
Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սևանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների և բացթողման սկզբի ժամկետների ու տևողության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակները տրված է ստորև բերված աղյուսակում:
Ինչպես երևում է աղյուսակից միջին ժամկետից շուտ ջրառ կատարվել է հենց սակավաջուր տարիներին: Ոռոգման սեզոններին բաց թողնված ջրի միջին օրական 1.4 մլն.խոր.մ ծավալը լիովին հիմնավորված մեծություն է, քանի որ լճից բաց թողնված ջրի ծավալը օրվա տարբեր ժամերի խիստ տարբեր արժեքներ է ունենում, և հազիվ թե, որևէ կերպ, որևէ մեկը, բացառությամբ սարքավորումների, ֆիքսած լինի ջրանցքով 24 ժամում անցնող ջրի քանակները, և ջրանցքի կեսից ավել թողունակությամբ ջուր լինում է միայն օրվա մի քանի ժամերի ընթացքում:
Ինչ վերաբերում է Սևանա լճի մակարդակի փոփոխությանը (տես ստորև բերված նկարը), ապա նշեմ, որ 2002թ. հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1896.32մ, իսկ 2015թ. հունվարի 1-ին այն արդեն կազմել է 1900.13մ, այսինքն այդ ժամանակահատվածի ընթացքում բարձրացման գումարային չափը կազմել է 3.81 մ, ընդ որում 2002-2007թթ. բարձրացման չափը կազմել է 2.47մ, իսկ 2008-2014թթ. կազմել է 1.34մ (ներառյալ գեոդեզիական նիշերի ճշգրտումների հիման վրա ավելացրած 20սմ):
Տարեկան կտրվածքով բարձրացման միջին արժեքը կազմում է 30սմ, բայց, պայմանավորված յուրաքանչյուր տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, ինչպես նաև ջրատնտեսական բաղադրիչների արժեքներով, բարձրացման չափը յուրաքանչյուր տարի տարբեր արժեքներ է ունենում: Ստորև բերված գրաֆիկում ներկայացված է Սևանա լճի մակարդակի փոփոխությունները տարվա ընթացքում, ընդ որում տրված են տարվա ընթացքում գարնանային վարարումների ժամանակաշրջանում լճի մակարդակի առավելագույն բարձրացած չափը, առավելագույն մակարդակից մինչև տարեվերջ նվազած չափը և մակարդակի փոփոխությունների տարեկան արժեքները:
Ինչպես երևում է գրաֆիկից գարնանային վարարումների ընթացքում առավելագույն բարձրացումներ դիտվել են 2007թ. և 2010թ., բարձր ցուցանիշներ դիտվել են նաև 2002-2004թթ., ընթացքում: Իսկ ցածր արժեքներ դիտվել են 2008թ., 2012թ., 2013 և 2014 թվականներին:
2015թ. ընթացքում լճի մակարդակի փոփոխությունների կանխատեսումների հետ կապված, պետք է ասել, որ այսօրվա դրությամբ մակարդակի փոփոխությունը պայմանավորող գործոնները՝ առկա ձյան պաշարները և նախաձմեռային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաները առավել նպաստավոր են, քան 2014թ.-ին և լճի մակարդակի փոփոխության կանխատեսումները վերջական տեսքով կթողարկվեն մարտ ամսի երրորդ տասնօրյակում:
Լ.Վարդանյան
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրեն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկը (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպան Քուիկին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ տիկին Քուիկն իր փորձն ու մասնագիտական կարողություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի վստահելի բարեկամներից է, և դրա մասին են վկայում ինչպես երկու ժողովուրդների պատմական առնչությունները, այնպես էլ Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորված բարձր մակարդակի հայ-շվեդական հարաբերությունները: «Մեր ցանկությունն է ամրապնդել միջպետական հարաբերությունները բարեկամ Շվեդիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում, զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան բազմապատկելու, առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը և Շվեդիայի դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, ինչպես նաև վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը նոր որակ են հաղորդում Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում առկա իրավիճակին և մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցման պահպանումը:
Նախագահը բարձր է գնահատել նաև 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և դեսպան Քուիկի հետ խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում և արտերկրում կայանալիք միջոցառումների մասին:
Սերժ Սարգսյանն ու դեսպան Քուիկն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
Ներհայաստանյան քաղաքական և հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք և տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու և այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:
Երևույթը նոր չէ մեր երկրում և պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով և մի անձով: Երևույթը առկա է ոչ միայն խորհրդարանական խմբակցություններում, այլ նաև ուղղակի հատկանշում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական դիրքեր գրաված, օրենսդիր կյանքի քննարկումներին և զարգացումներին համարյա չմասնակցող, բայց քաղաքական ներկայություն ապահոված համակարգը:
Մեծամասնական ընտրակարգի այսօրվա դրույթը քաղաքականության և գործարարության սերտաճելի համատեղման ամենից խոսուն նվիրականացումի եղանակն է: Ահա թե ինչու խորհրդարանական ընտրակարգի 100/100 համամասնականի անցումը պիտի հիմնովին նպաստած լիներ քաղաքական դաշտի գրագիտացման ձևավորմանն ու կայացմանը:
Գործարարության տարանջատումը քաղաքական դաշտից կարևոր ելակետ կարող է նկատվել հավելյալ ժողովրդավարացման, օրենսդիր կյանքի ճիշտ ուղիով զարգացման, քննարկումների աշխույժ մասնակցության:
Այս առաջադրանքը նոր չէ, իհարկե, և տեսականորեն հնչել է վաղուց։ Պարզ է, որ հիմա ցույց տրվող վճռակամությունը հանկարծակիության իրավիճակ է ստեղծել հայաստանյան ներքաղաքական դաշտում: Նման հանկարծակի վճռակամության և դրան հետևող քայլերի հայտարարությունն ու իրականացման արագակշռույթ բնույթը բնականաբար անցնցում չեն կարող լինել:
Այս բոլորի պատճառների և շարժառիթների փնտրտուքը տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների և ենթադրությունների վրա հիմնված վերլուծումների: Սկսյալ ԲՀԿ առաջնորդի Մոսկվա կատարած այցելությունից, կազմակերպած խորհրդաժողովին բարձրաձայնած կարգախոսներից, անցնելով նույն կուսակցության անդամի դեմ իրականացված ծեծից, նման բռնարարքի պատվիրատուի մասին կատարված ենթադրություններից, հասնելու համար գերպետական մակարդակներից ներշնչված և ուղղակի կամ անուղղակի պատվիրված գործողությունների: Նման խորհրդածությունները չեն բացառում նույնիսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իբրև արդյունք ներհայաստանյան դաշտը բևեռացնելու
և դրանով իսկ Գալիպոլիի կողքին 100-ամյակի նշման չեզոքացման նոր միջոցառում հրամցրած լինելու կարելիությունը: Չմտնելով շարժառիթների փնտրտուքի ոլորապտույտի մեջ՝ փորձենք կենտրոնանալ ստեղծված իրավիճակի փաստի վրա, որոշ հետևություններ անելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդը, նախքան Հանրապետության նախագահի ելույթը, որ ի դեպ հռետորաբանությամբ, ոճով և օգտագործված բառապաշարով աննախադեպ էր` համեմատած իր նախորդ բոլոր ելույթներին, արդեն կոչ էր արել համաժողովրդային շարժման համար երկրի տարածքում շտապների ձևավորման:
Սա արդեն ենթադրում էր, որ ինքնուրույն կամ թելադրված, առանց 100-ամյակի հաշվարկն անելու, նա ներքաշվել էր ենթադրյալ առաջադրանքի մեջ` ներհասարակական լարվածություն ստեղծելու ծուղակը:
Նման հակազդեցությունը նախագահական մակարդակով կարող է բացատրվել 100-ամյակից առաջ երկրի անկայունացմանը միտող շարժման արգելակումի որոշմամբ: Այս վարկածը կարող է համոզիչ չթվալ, եթե հակափաստարկներն ավելի տիրական ձևով ընդգծեն` օգտագործված եղանակից դուրս, այլ միջոցներով, ենթադրյալ անկայունությունը կանխելու անհրաժեշտությունը:
Այս դեպքում խնդիրը այն է, որ արդյոք կանխարգելման այս եղանակով կհաջողվի՞ երկիրը դուրս բերել լարվածությունից, թե՞ դուռ կբացվի այդ առումով թեժացման նոր մագլցողականության:
Եթե մի պահ ընդունենք, որ ներկա պատկերը բացատրվում է արտաքին ներշնչումներով և ծրագրված իրավիճակների առաջացմամբ, ապա պետք է սպասել նաև ներազգային պառակտման այլ քայլեր Սփյուռքում ևս: Սփյուռքյան որոշ շրջանակների հետ երկխոսություն սկսելու Անկարայի մոտեցումները կարող են այլատեսակ կերպով դրսևորումներ ունենալ:
Զգոնության և սթափության հրամայականը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը: Այս առումով Սփյուռքը ևս թիրախային կետի վրա կարող է հայտնված լինել հակաքայլեր և նման իրավիճակներ առաջադրող հակառակորդի կողմից:
Այժմ սակայն, ուշադրության կիզակետը Հայաստանի Հանրապետությունն է: Քաղաքական դաշտը պետք է գործարարազերծել և օժտել քաղաքական գրագիտությամբ: Առանց ցնցումների: Ցնցումները ոչ միայն անտեղի են ժամանակի առումով, այլ կարող են ծառայել հակառակորդին:
Ամեն պարագայի խնդիր կա թե՛ հայ հասարակության և թե՛ ընդհանրապես բոլորի առաջ փաստելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար չէ ընդդիմադիր
գործչի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտի քաղաքականացումը, գրագիտացումը և բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը ունենան համակարգային ու սկզբունքային բնույթ: Մյուս կողմից քաղաքական հաշվեհարդարի մտայնությունները ցրելու ճանապարհն այն է, որ ձեռնարկվելիք քայլերը տեղի ունենան իրավական հողի վրա և փաստարկված լինեն օրենքի տառի խստագույն պահպանման նախանձախնդրությամբ: Միաժամանակ հարգելով սեփական ճշմարտությունն ապացուցելու ընդդիմության իրավունքը, ներկա կարևոր ժամանակահատվածում խիստ անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացները չվերաճեն երկիրը անկայունության տանող ծայրահեղ դրսևորումների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ատամնաբուժական բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) «Նաիրի բժշկական կենտրոնի» ատամնաբուժական բաժանմունքի սպասասրահի բազմոցին դրված պայուսակից հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է ինչպես կանխիկ գումար, այնպես էլ՝ բանկային քարտ:
Քննության տվյալներով՝ գողացված քարտով նույն օրը կատարվել է նաև գործարք և բանկոմատից կանխիկացվել գումար՝ քաղաքացուհուն պատճառելով զգալի չափի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում ստացվել է ատամնաբուժական բաժանմունքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում են երկու անհայտ անձինք՝ վերոնշյալ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողները։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին (անձանց) կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի և եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսևորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները և եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասևեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։
«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», — ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։
«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը», — ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.