23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուսի ծնողներն ամեն տարի, Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում: Երբ Հիսուս տասներկու տարեկան եղավ, նրանք Երուսաղեմ գնացին, ինչպես տոնի առթիվ սովորություն էր գնալ: Տոնակատարության ավարտին, մինչ նրանք վերադառնում էին, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում: Նրա ծնողները չանդրադարձան դրան: Մի օրվա ճանապարհ անցնելուց հետո սկսեցին նրան փնտրել ազգականների և ծանոթների մեջ:
Երբ չգտան, ետ դարձան Երուսաղեմ՝ այնտեղ նրան փնտրելու համար: Երեք օր հետո նրան գտան տաճարում: Տաճարի ուսուցիչների հետ նստած՝ նա լսում էր նրանց և հարցեր ուղղում: Բոլոր նրանք, ովքեր լսում էին նրան, սքանչանում էին նրա իմաստության և տված պատասխանների վրա:
Ծնողները երբ տեսան Հիսուսին, ապշած մնացին: Նրա մայրն ասաց.
-Այս ի՞նչ արեցիր դու մեզ հետ, տղա՛ս. ահա հայրդ և ես տագնապած քեզ էինք փնտրում:
Հիսուս ասաց նրանց.
-Ինչո՞ւ էիք ինձ ուրիշ տեղ փնտրում. չգիտեի՞ք, որ Հորս տանը պիտի լինեմ:
Սակայն նրա ծնողներն այս խոսքերի իմաստը չհասկացան:
Հետո Հիսուս իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս ամենը պահում էր իր սրտում:
Իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց:
(Ղուկասի ավետարան 2:41-52)
Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում: Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ: Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:3-7)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
news.am
ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ:
Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Կայքի ունեցած տեղեկություններով՝ քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն:
Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, մեզ հասած տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ «տեցի կռուգ» անվամբ հայտնի տարածքում:
Կայքի տեղեկություններով` քննիչները մեկնել են՝ խուզարկություն կատարելու, նախատեսվում է նաև իրականացնել քննչական փորձարարություն` տուժողի մասնակցությամբ:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը:
Մամուլի մեկնաբանություններով՝ Մանուկյանի այս քայլը խանդի հետևանք է` կապված երիտասարդ ակտիվիստի նկատմամբ կուսակցության ղեկավարի հատուկ վերաբերմունքի հետ:
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված և բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը:
Լրագրողները վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանից փորձեց ճշտել, թե արդյոք նախագահի ելույթից հետո վարչապետը քայլեր ձեռնարկել է: Մեր հարցին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հայտնեց, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Փետրվարի 11-ին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում հրազենային վնասվածքից մահացել է քաղաքի հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին տեղական ժամանակով 19։15 (Երեւանի ժամանակով 22։15) սահմաններում։ Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կահույքի խանութներից մեկի մոտ 3 տղամարդ վեճի են բռնվել, որոնցից մեկը դիմել է զենքի օգնությանը եւ կրակել 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի վրա։ Վերջինս հոսպիտալացումից ժամեր անց ստացած մարմնական վնասվածքներից քաղաքային հիվանդանոցում մահացել է։ Ինչպես գրում է Neue Westfälische թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները՝ միջադեպի մասնակիցները ծագում են նախկին Հարավսլավիայից։ Չարագործները՝ 39-ամյա մի սերբ եւ 36-ամյա կոսովացի, դեպքի վայրից դիմել են փախուստի։
Սպանության դրդապատճառները անհայտ են։ Տարվում է հետաքննություն։
news.am
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, նշեց, որ դեռևս առանձնապես մեծ փոփոխություններ չկան, ինչը բնական է, որովհետև ընդամենը մեկ ամիս է անցել անդամակցությունից: «Սպասվող խնդիրները կարող են բազմաթիվ լինել, որովհետև չգիտենք, թե ինչպես կարող է անդրադառնալ սպառողների վրա»,- ասաց նա:
Կարեն Չիլինգարյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում հնարավոր է թանկանա կենցաղային տեխնիկայի գները: Նա նշեց, որ սպառողները հիմնականում հետաքրքրված են մեքենաների մաքսազերծման հարցով: «Մեր սպառողները հիմնականում գնում են օգտագործված մեքենաներ, որոնք ներկրվում են երրորդ երկրներից: Հետագայում դա կթանկանա, սակայն առաջիկա հինգ տարում նման խնդիր չկա»,- ասաց նա:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ մենք այնպիսի վիճակում ենք գտնվում, որ բոլոր ուղղությունները մեզ համար չարիք են և մենք դատապարտված ենք չարյաց փոքրագույնն ընտրել: «Մենք արտահանում ենք երկու խումբ ապրանք՝ գյուղմթերք և հանքանյութ»,- ասաց նա և նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը գյուղմթերքի պարագայում կարող է նպաստավոր լինել, սակայն այդ հնարավորություններն ունեինք նաև նախկինում:
Արմեն Պողոսյանն ասաց, որ Եվրոպական երկրներից եկած ապրանքները կթանկանան, և մենք ստիպված կլինենք այդ ապրանքները գնել բելառուսական կամ ռուսական շուկաներից, և մեր վիճակն այս կամ այն չափով կվատանա: «Մենք չենք կարողանում լավ կառավարել մեր երկիրը կամ տնտեսությունը»,- ասաց նա և նշեց, որ ատոմակայանի փակումը կլինի մեր վերջը:
tert.am
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչը, տեղեկանալով, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալը չի տիրապետում հայերենին, անձնական այլ դրդումներից ելնելով, կազմել և գործի նյութերին է կցել վերջինիս իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:
Վարույթն իրականացնողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.