23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված: Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց:
Բայց հետո Աստված՝ մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց մեզ ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար: Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ: Աստված մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Սուրբ Հոգին առատորեն թափեց մեզ վրա, որպեսզի Քրիստոսի շնորհով արդարացած՝ ժառանգենք հավիտենական կյանքը, որի հույսն ունենք:
Ինչ որ ասում եմ, ստույգ է, և ուզում եմ, որ շեշտը դնես այս կետերի վրա, որպեսզի Աստծուն հավատացողները հետամուտ լինեն բարի գործերի, որովհետև ա՛յդ է բարին և օգտակարը մարդկանց համար:
(Պողոս առաքյալի նամակը Տիտոսին 3:2-8)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Թուրքիայի կառավարության Հանրային դիվանագիտության համակարգող խորհուրդը «Թուրքիայում կրոնական տարբեր խմբերի օգտին կատարված ռեֆորմներ» անունով զեկույց է հրապարակել: Ըստ այդ զեկույցի՝ մինչև օրս կրոնական փոքրամասնություններին հետ է վերադարձվել 1014 վագըֆային կալվածք, 150 անշարժ գույքի վերադարձի հարցերն էլ քննարկման փուլում են, հաղորդում է T 24 կայքը:
Որպես Թուրքիայի ազգային փոքրամասնություններին գույքի վերադարձի վերջին և ցայտուն օրինակ՝ մատնանշվում է Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցին նախկինում պատկանած հողատարածքի սեփականության վկայականի վերադարձը:
Զեկույցում նաև նշվում է Թուրքիայում գործունեություն ծավալող համայնքային կառույցների թիվը: Ըստ այդ տվյալների՝ ներկայում ակտիվ գործունեություն ծավալող 165 համայնքային հիմնադրամից 76-ը հունական է, 53-ը՝ հայկական, 19-ը՝ հրեական, 10-ը՝ ասորական, 2-ը՝ բուլղարական և այլն:
Զեկույցի «Վերանորոգումներ» բաժնում, ի թիվս հունական եկեղեցիների ու հրեական սինագոգի, ներկայացված է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին (վերանորոգման ծախսերին պետությունը մասնակցել է 30%-ով), որտեղ 2011թ. պատարագ է մատուցվել, և այն բացվել է որպես գործող եկեղեցի: Վերանորոգված եկեղեցիների ցանկում կա նաև Ստամբուլի Որդոց Որոտման վանքը:
Թուրքիայի կառավարությունն ընդգծում է, որ երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլ է տվել պատարագ մատուցել Տրապիզոնի Սումելա վանքում և Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում՝ դա ներկայացնելով որպես կարևոր քայլ և Թուրքիայի բարի կամքի դրսևորում:
Կառավարության Հանրային դիվանագիտության համակարգող խորհուրդը թվարկել է նաև այն եկեղեցիների ու սինագոգերի ցանկը, որոնք վերանորոգման փուլում են:
Թուրքիայի կառավարությունը ռեֆորմ է համարում հայկական դպրոցներին հայերեն դասագրքեր բաժանելը (ինչը պարտավոր է օրենքով-ՍիվիլՆեթ) և կրոնական փոքրամասնություններին պատկանող 6 թերթի ֆինանսական օգնություն տրամադրելը:
civilnet.am
Փետրվարի 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ավարտից հետո ԲՀԿ գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո Եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները: Նրա տեղեկացմամբ՝ տեղի կունենա նաև Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։
Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։
civilnet.am
«Լիսկան կարող է գիտնական դառնալ, իսկ Ճոյտը չի՞ կարող կինո նկարել»,- այսպես է արտահայտվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր կալանավորման վերաբերյալ: Եթե, իհարկե, հավատանք նրա մտերիմներին: Փետրվարի 10-ին նրա աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, ինչպես և սպասվում էր, չկայացավ, քանի որ ցուցադրության կազմակերպիչն ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու մեղադրանքով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը հայտնեց, որ պրեմիերան հետաձգվում է, իսկ անանուն աղբյուրները տարածում են, որ ֆիլմի բոլոր օրինակներն առգրավված են քննիչների կողմից, մեկ այլ վարկածով էլ՝ ոչնչացված: Անգամ նրա համակարգչում ոչ մի օրինակ չի պահպանվել: Ամենայն հավանականությամբ, ոչնչացումը «Հիշողության» սցենարիստի համաձայնությամբ է եղել, որից հետո նրա առողջությունը կտրուկ վատացել է, ինչպես պնդում են նրա ընկերները: Սկանդալային ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք գրող, սցենարիստ, Հեռուստատեսության և ռադիոյի անկախ հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի հետ:
— Ոչ մեկին չի կարելի արգելել, որ սեփական միջոցներով ֆիլմ նկարի: Բայց պարզ է, որ Ճոյտի ֆիլմ մեծ լսարան էր հավաքելու, գուցե ավելի մեծ, քան Ցեղասպանության տարելիցին նվիրված բոլոր մյուս միջոցառումները միասին վերցրած: Ի՞նչ անել նման դեպքերում՝ խայտառակությունից փրկվելու համար:
— Ես «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին չեմ կարող մեղադրել, որ նա «հակահիգիենիկ» ֆիլմ է նկարել: Ճոյտը որոշել է իր ունակություններն ու հնարավորությունները փորձել կինոասպարեզում: Ցանկությունն անկեղծ է, և չի կարելի այդ ցանկությունը քարկոծել միայն նրա համար, որ դա Ճոյտի ցանկությունն է: Մարդն իր ուղեղի կարողությունների չափով գործել է: Ինչու չէ՝ նաև դրանից օգուտ ստանալու ակնկալիքով: Սովետի ժամանակ էր, չէ՞, որ մայիսի 1-ին մանղալները դնում, քյաբաբ էին վաճառում կամ փուչիկ, կամ շխկշխկացող գնդակներ:
Մայիսի 1-ն ու 9-ը լավագույն օրերն էին բիզնեսի համար: Հիմա ես այս մարդուն չեմ մեղադրում: Նա ցանկացել է, մի կողմից, իր ազգի համար լավ բան արած լինի, քանի որ պետական մակարդակով դա չեն անում՝ կամ միջոցներ չունեն, կամ զլացել են ֆիլմ նկարել, չնայած եղել են նախագծեր: Նա էլ իր ուղեղի կարողության սահմաններում գրել է սցենար, այն մտքով, որ ազգին մի հանճարեղ գործ կնվիրի՝ «պատմական» իմաստով, նաև դրանից կշահի: Անկեղծ է և առանց հետին մտքի: Այլ հարց, որ վատ ֆիլմ է ստացվել, բայց ո՞վ պետք է նրան հուշեր այդ մասին: Ֆիլմը մեկ օրում չի նկարվել, ոչ էլ մեկ շաբաթում, դա ամիսներ է տևել:
Դրա մասին գրել է մամուլը, ֆիլմում նկարվել են հայտնի, վաստակավորի կոչում ստացած դերասաններ, ոմանք վերջերս են ստացել այդ կոչումները: Ովքե՞ր պետք է հետաքրքրվեին ֆիլմի ճակատագրով, ովքե՞ր պետք է ծանոթ լինեին սցենարին: Վերջապես, այս երկրում կա՞ մարմին, որ զբաղվում է կինոարտադրության խնդիրներով, թե՞ այդտեղ էլ է բարձիթողի վիճակ: Ի վերջո, Ճոյտը կինոսցենար է հեղինակել: Միայն այս փաստը, որ նա նման քայլ է արել, արդեն գովելի է, նաև զարմանալի: Ճոյտից ոչ պակաս պատգամավորներ կան այսօր, որ ոչ միայն չեն փորձի նման բան անել, այլ նույնիսկ, կարծում եմ, տառաճանաչ էլ չեն:
— Ի՞նչ կարող էր անել, ասենք, մշակույթի նախարարությունը:
— Ասեմ, օրինակ, ամենապարզ բանը՝ կարելի էր փորձել համոզել նրան՝ գումարները ներդնել հաջողված սցենարների վրա, որ նա դառնար այդ ֆիլմերից մեկի պրոդյուսերներից մեկը և, բնականաբար, իր ներդրած գումարի տոկոսային չափով նաև շահույթ ստանար: Բայց այս մարդով ոչ ոք չի հետաքրքրվել: Վերջապես, չի նկարվում սցենար Յոնջալախի և Արեշի կռվի մասին, այլ Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ֆիլմ է: Հիմա, եթե Ճոյտի նման մեկ-երկու հոգի կա, որ կուզենան ներդրում անել ֆիլմարտադրության ոլորտում, նրանք էլ կզգուշանան և կհրաժարվեն: Սա աննորմալ վիճակ է, թափթփվածության արդյունք, ինչն էլ հանգեցնում է նրան, որ մեր երկրում կինոն անտերության է մատնվել: Եթե կինոարտադրությունը տեր ունենար, օրենք կունենայինք, և նման հարցերը կկարգավորվեին օրենքի սահմաններում:
— Ի՞նչ կտար մեզ կինոյի մասին օրենքը:
— Եթե երկիրն ունենար կինոյի մասին օրենք, ինչն ի դեպ արդեն երկար ժամանակ «քնած» է ԱԺ-ի գզրոցներում, Ճոյտն այլ կերպ կներգրավվեր կինոաշխատանքների մեջ, բայց քանի որ այդ օրենքը չկա, ով ուզի, ինչ ուզի՝ կարող է արտադրել: Նույն հաջողությամբ Ճոյտը կարող էր որոշել, որ ինքը լավ սրտաբան է, և իր «Զվարթնոց» մոթելի սենյակներից մեկում սրտի ստենդավորում իրականացներ, բայց քանի որ «Առողջապահության մասին» օրենքում նման գործունեությունը հստակեցված է, նա պետք է դրա համար համապատասխան լիցենզիա ունենա: Կինոյի ոլորտում այս բացը մի օր մի տեղից «ճաք» էր տալու և տվեց:
Սյուզան Սիմոնյան
Երևանի ՃՈ նախկին պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը, որի պաշտոնանկության մասին արդեն մեկ շաբաթ աղաղակում են թերթերը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նշանակվեց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ՝ փոխարինելով գնդապետ Պավել Գյոզալյանին: Իսկ Գյոզալյանը նույն՝ ՏԿԱԻ նախարարի հրամանով նոր պաշտոն ստացավ՝ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ:
Այս կենտրոնն ստեղծվել է ՌԴ կառավարության աջակցությամբ և կովկասյան ռեգիոնի համար եզակի նշանակություն է ունենալու: Բայց կենտրոնի, ինչպես և գնդապետ Պավել Գյոզալյանի մասին ոչ լավն ենք լսել, ոչ վատը: Վերջինիս տեսել ենք փրկարարների ուսումնավարժանքների մասին սյուժեներում, երբ, ասենք, հատուկ կռունկների օգնությամբ փրկարարները «մարման աշխատանքներ են կատարում», իսկ Գյոզալյանը հետևում է նրանց արծվի հայացքով կամ էլ բացատրում, թե ինչպես անել, որ կրակը չտարածվի: Դե, բացատրում էր՝ թող բացատրեր, ինչո՞վ է Գյոզալյանը Երևանի ՃՈ նախկին պետից վատը, կամ ինչո՞ւ հենց նա, այլ ոչ Արշակյանը նշանակվեց անհասկանալի կենտրոնի ղեկավար, հանրությանը չբացատրվեց: Թերևս նրանով, որ Արսեն Արշակյանը սերիալի տղու դեմք ունի և կարծես «Բրիգադ» ֆիլմից դուրս եկած լինի ու համապատասխանում է նախարար Արմեն Երիցյանի իմիջային պատկերացումներին:
Ինչպես և նախարար Արմեն Երիցյանը, Արսեն Արշակյանն էլ սովորություն ունի անցնել այն վայրերով, որտեղ արտակարգ իրավիճակ կա՝ մարդ է խեղդվում կամ ինքնասպան լինում: Հայտնի է, որ նախկին պետը փրկարարությամբ է զբաղվել իր նշանակումից դեռևս 2 տարի առաջ: 2013 թվին նա ջրանցքից դեռահաս աղջիկ է հանել: Սա կատարվել է ոստիկանության օրը: Կարծես ճակատագիրը վերևից ասի. «Ոչ, դու էլ աստեղային ոստիկան չես լինելու: Դու շուտով զրկվելու ես ՃՈ պետի ուրախ պաշտոնից և աչքի չընկնող պաշտոն ես զբաղեցնելու, ոչ թե գայիշնիկների, այլ հասարակ փրկարարների ես ղեկավարելու»: Ահա ինչպես է նկարագրում իր հերոսությունն Արսեն Արշակյանը՝ ՀԺ-ի համար: «Տեսա, որ կինարմատ է շուռ եկած ջրի մեջ, ու բավականին վարարած էր կանալը, քշում էր աղջկան, դրանից 5-6 մետր այն կողմ էլ արդեն թունելն էր սկսվում, ուր ինքը կգնար:
Բացարձակապես կենդանության նշաններ չկար, քանի որ գիտակցություն չուներ այդ աղջիկը: Էդ մարդու կողքից անմիջապես մարմնիս կես չափով կախվեցի դեպի գետի հատվածը, էդ մարդը (աղջկա կողքին էլի տղամարդ կար՝ Ս. Ս.) կարողացել էր աղջկա ժակետի հատվածից բռնել, ինչն արդեն սահում էր ձեռքից, ոնց որ բաց թողելու վիճակ էր արդեն»: Թերթերն իհարկե չափազանցրել էին Արսեն Արշակյանի հերոսությունը (նախկին պետը նաև ավտովարող լրագրողների լավ բարեկամն է և այս առումով էլ է «փրկարարական» գործ անում՝ Ս. Ս.), նկարագրում էին, թե նա նետվել է ջուրը՝ դեռահասին փրկելու համար: Իրականում, սակայն, նա ջուրը չէր նետվել, դեռ մի բան էլ տանջել էլ փրկյալին ջրից հանելիս. «Քանի որ մի քիչ ավելի բոյով էի, ձեռքերս մեկնեցի ու արդեն կիսով չափ էդ ջրի հատվածի վրա կախվելով` ոտքից բռնեցի, ի վերջո, իմ ձեռքն էլ սահեց, գալիս էր դեպի կոշիկի հատվածը:
Պտտեցի իրան մատներիս ծայրով, պտտեցի` ձեռքի հատվածը եղավ, հետո գրկեցի, բերեցի… առաջին բուժօգնություն ցուցաբերեցի, բերանից ահագին կեղտաջուր եկավ-թափվեց»: Նկարագրությունից տպավորված, հավանաբար, Արմեն Երիցյանը դեռ այն ժամանակ է աչք դրել աստեղային ոստիկանի վրա, այսպիսով կանխորոշելով նրա նոր ճանապարհը: Եվ ահա, Արսեն Արշակյանը նոր դերի մեջ է: «Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանրութեթև է արել, մտովի պատկերացրել՝ արդյոք կարո՞ղ է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով»,- գրել է նախօրեին նա իր ֆեյսբուքյան էջում:
Ի դեպ, եթե համեմատենք այս գրառումը 15 տարեկան «կինարմատին» «կանալից» հանելու մասին հեղինակային շարադրանքի հետ, ակներև կդառնա, որ այս տեքստը նա չէր կարող գրել: «Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը»,- պատմում է Արշակյանն իր էջի այցելուներին, որոնց նամակներին չի էլ պատասխանում: Ապա ցիտում է փրկարարների կարգախոսը. «Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն», չմոռանալով հիշատակել, որ ուղիղ 16 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 10-ին, ընդունվել է ոստիկանության համակարգ:
Մի խոսքով, ամեն ինչ կինոյի պես է: Մի բան մնում է անհայտ, ինչպես վատ սցենարում՝ ինչո՞ւ Արսեն Արշակյանը որոշեց հեռանալ ՃՈ պետի պաշտոնից: Ինչո՞ւ ամեն անգամ ՃՈ համակարգը բարեփոխելիս ոստիկանապետերը որոշում են ազատվել հենց Արսեն Արշակյանից: Այդպես եղավ Ալիկ Սարգսյանի օրոք, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց վերջինիս և հրահանգեց Վրաստանի նման ճանապարհային ոստիկանություն ունենալ: Վլադիմիր Գասպարյանը, որ շատ էր սիրում Արշակյանին, նրան հետ բերեց, բայց, ահա, նա ևս «բարեփոխում» է համակարգը: Պաշտոնապես հայտարարվում է, որ Արշակյանը հեռացել է իր ցանկությամբ:
Եթե անգամ այդպես է, և ոչ մի ներքին կոնֆլիկտ նրա և ոստիկանապետի միջև չկա, միևնույն է, Արսեն Արշակյանի անցումն Արմեն Երիցյանի «ձեռքի տակ» ոստիկանությունում ընկալվում է որպես անձնական դավաճանություն Երիցյանի մրցակից Վլադիմիր Գասպարյանին:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Կ.Հայրապետյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Քննությամբ պարզվել է, որ 2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 22:35-ին, Կապան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ.Մարտիրոսյանը և «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հովհաննիսյանը վիճաբանել են:
Վթարի ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ոստիկանության երեք աշխատակից։ Օպերլիազոր Վ.Սաֆարյանը փորձել է սաստել կողմերին՝ պահանջելով դադարեցնել վիճաբանությունը եւ փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, սակայն Հ.Հովհաննիսյանն անտեսել է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները եւ շարունակել վիճաբանությունը։
Վ.Սաֆարյանը փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որի ժամանակ դեպքի վայրում գտնվող Հ.Հովհաննիսյանի ընկերը՝ Կ.Կարապետյանը, հարձակվել է օպերլիազորի վրա և բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածելով Վ.Սաֆարյանի դեմքին, որի հետեւանքով վերջինս ստացել է սալջարդ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հայրապետյանին 2015թ. փետրվարի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին:
Ուսուցչուհին նաև նույն մրցույթի «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգի հաղթողն է: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և վարժարանի սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերով է խրախուսել ուսուցչուհուն, մաղթել անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ ազգանվեր առաքելության մեջ:
Արդեն մի քանի օր է ավտովթարի հետևանքով վնասվել է Քրիստափորի փողոցում, պարսկական խանութի հարևանությամբ գտնվող կամրջակը: Այն իրենից վտանգ է ներկայացնում և մյուս մեքենաների տևական երթևեկից կարող է ամբողջովին փլվել ու բերել մեկ այլ դժբախտ պատահարի:
Բնակիչները որոշել են ահազանգել կենտրոն թաղապետարան: Այստեղից ոմն Ենոքյան լսել- լսել է, հետո հարցրել՝ «բա որ քանդվել է, ոնց եք տուն գնում»:
«Ես մի ժամ բացատրում եմ, ինքը հավանաբար չէր էլ լսում» — պատմում է մեզ դիմած բնակիչը, ասում է. «Արի դիմում գրի, ես ինչի պետք է դիմում գրեմ դա հանրային տարածք է, վտանգ կա, ահազանգում ենք, ասում են՝ դիմում գրի, մի խոսքով, տեսա, որ անհույս է, զանգեցի քաղաքապետարան: Այստեղից էլ ասացին՝ «Կգանք, տեսնենք որ վարչական շրջանին է պատկանում Կենտրոնին, թե՞ Էրեբունուն»: Դա ինչ կապ ունի երկուսն էլ Երևան քաղաքում են: Երեք օր առաջ եմ զանգահարել, դեռ գալիս են:
Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Ղազախստանի հակակոռպուցիոն և պետական ծառայության հարցերով գործակալությունը հայտնել էր, որ Ահմետովին մեղադրանք է ներկայացվել ծանր կոռուպցիոն հանցագործության համար՝ համաձայն «իրեն վստահված ուրիշի խոշոր չափի ունեցվածքը յուրացնելու կամ վատնելու» հոդվածով։
«Տնային կալանքը երկարաձգվել է մինչև 2015թ. ապրիլի 18-ը»,- «Նովոստի Կազախստան» գործակալությաը հայտնել են սեփական աղբյուրները։
Ահմետովը Ղազախստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. սեպտեմբերից 2014թ. ընկած ժամանակահատվածում։ 2014թ. ապրիլից նա գլխավորում էր երկրի պաշտպանության նախարարությունը։
news.am
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների: ԱԺ նախագահը թատերարվեստի զարգացման գործում բարձր է գնահատել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմի դերը և ընդգծել, որ ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են խորհրդարանի ուշադրության կենտրոնում:
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արվեստի բնագավառում ունեցած վաստակի և երկարամյա մասնագիտական գործունեության համար ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը և թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.