23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. Ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
Արդարև, գիտենք, որ այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, և որի մեջ ենք բնակվում, քայքայվելու է. բայց երկնքում, իբրև տուն, ունենք Աստծու կողմից պատրաստված անձեռագործ և հավիտենական մի մարմին։ Այնքան ժամանակ, որ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք երկնային մարմինը հագնելու փափագով։ Միայն թե չլինի այնպես, որ երբ այս մարմնից մերկանանք, մնանք առանց մարմնի։ Այո՛, այնքան ժամանակ, քանի դեռ այս հողեղեն մարմնի մեջ ենք, հառաչում ենք՝ ասես ինչ-որ բեռան տակ ճնշված. Ոչ թե նրա համար, որ ուզում ենք այս մարմինը հանել մեր վրայից, այլ ուզում ենք երկնայի՛նը հագնել սրա վրա, որպեսզի այս մահկանացու մարմինը սուզվի կյանքի մեջ։ Աստված ինքն է, որ մեզ պատրաստում է այս փոխակերպումին, նա, որ իր Հոգին է տվել մեզ որպես գրավական։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:10-5:5)
Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի հարակից փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1961 թ. Մուշեղ Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ բախվել է ճանապարի աջ պատին:
Մինչև շտապօգնության ժամանելը Մ. Գրիգորյանը մահացել է:
«Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք». Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան` այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ փետրվարի 7-ին կիրառված բռնությունից հետո ԲՀԿ-ի հայտարարությանը:
Դատապարտելով Խաչատրյանի նկատմամբ բռնությունը՝ Աբրահամյանն ասել է․ «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»,- ասված է Հովիկ Աբրահամյանի պատասխանում:
***
Փետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ էին տարել «Կասեցում» նախաձեռնության անդամ, «Շրջանառության հարկի մասին» օերնքի փոփոխությունների դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Երեկոյան նրան անգիտակից վիճակում նետել էին իր տան մոտ։ Խաչատրյանը ներկայում «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ Ներկայում նրա վիճակը կայուն ծանր է:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության կապակցությամբ փետրվարի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ` դրա համար մեղադրելով երկրի բարձրագույն իշխանություններին:
civilnet.am
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը զինված ուժերի սպաների հետ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց:
Դասընթացը ղեկավարում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթացի մասնակիցները կքննարկեն հետևյալ թեմաները` ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, օպերատիվ արվեստ, ազգային անվտանգություն, ռազմարվեստի պատմություն` օպերացիաների վերլուծություն: Հավաքին ներգրավված են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ շարունակում է կայուն մնալ:
Այս մասին լրագրողին հայտնեցին Մալաթիայի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արտակ Խաչատրյանը հիվանդանոց էր ընդունվել քթի կոտրվածքով և մարմնի վրա սալջարդերով:
Արտակ Խաչատրյանին առևանգելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մեր տեղեկություններով՝ Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել, և այսօր նրան քննիչները կհարցաքննեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել էին Արտակ Խաչատրյանին:
«Փաստինֆո»
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը հայտարարել է, թե ամաչում է հայերի և ասորիների նկատմամբ իրենց պապերի արածների համար։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը Գերմանիայում քուրդ բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի, քրդական հարցի կարգավորման և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։
«Ամաչում ենք հայերի և ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար։ Երբ այս հին հողերից հեռացան, մենք այդ ժամանակ բախվեցինք աղքատության հետ։ նրանք մեր երկրի հարստությունն էին։ Ինչ ցավալի է, որ երիտթուրքերի կողմից իրականացված կոտորածների մեջ նաեւ քրդերն են օգտագործվել»,-ասել է Ահմեդ Թուրքը։
Նշենք, որ Ահմեդ Թուրքը տարբեր առիթներով Ցեղասպանության ժամանակ քրդերի մասնակցության համար ներողություն է խնդրել հայերից։
news.am
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 10-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 10-ին լեռնային շրջաններում զգալի, 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Ամփոփել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները:
Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի բոլոր բուհերը ներկայացնող 38 ուսանողներ, այդ թվում` 1-ին տեղ` 14, 2-րդ տեղ` 12 և 3-րդ տեղ՝ 12:««Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը 2012 թ.¬-ին ընդգրկվել է կառավարության գերակա միջոցառումների շարքում որպես միջոց, որով պետությունը խրախուսելու եւ հայտնաբերելու է լավագույն ուսանողներին եւ աջակցելու է նրանց՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները ստանում են ֆինանսական աջակցություն պետության կողմից: Առաջին տեղի համար սահմանված է 440 հազար դրամ, 2¬-րդ տեղի համար` 270 հազար դրամ, 3-¬րդ տեղի համար` 220 հազար դրամ պարգևատրում: Դրամական պարգևը, հուսով եմ, կօգնի լուծել ուսման վարձի կամ կրթության հետ կապված այլ խնդիրներ:Այս տարի մրցույթն անցկացվել է 7 անվանակարգում, որին գումարվել են նաև Վեհափառ հայրապետի կողմից սահմանված հատուկ մրցանակները, այն է՝ տարբեր բուհերում սովորող երեք ուսանողների ուսման վարձի ամբողջական փոխհատուցում»,- նշել է նախարարը և հավելել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Հայրապետական կրթաթոշակ» սահմանելու պայմանավորվածությունը ՀՀ ԿԳ նախարարի ու Ամենայն հայոց հայրապետի միջև ձեռք է բերվել նախորդ տարի՝ Գարեգին Բ կաթողիկոսի՝ ՀՀ ԿԳՆ կատարած այցի ժամանակ:
Նախարարի խոսքով` հաղթող ճանաչված ուսանողների մեջ կան մարզային բուհերի ուսանողներ, ինչը ուրախալի փաստ է. «Սա վկայությունն է այն բանի, որ այսօր Հայաստանում հնարավոր է ստանալ լավ կրթություն նույնիսկ Երևանից դուրս: Մյուս կողմից էլ` մարզերի ուսանողները մի քիչ ավելի աշխատասեր են լինում, և եթե միջինացված նայենք, նրանք ավելի ուշիմ են և զերծ են մնում մայրաքաղաքային կյանքի որոշ գայթակղություններից, որոնք կարող են երևանյան բուհերի ուսանողներին շեղել կրթությունից: Այս տարի գրեթե հավասար էր նաև աղջիկ¬-տղա հարաբերակցությունը մրցանակակիրների թվում, որը ևս կարևոր է»,¬- շեշտել է Ա. Աշոտյանը:
«Լավագույն ուսանող» մրցույթը կազմակերպվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի 1005 — Ն որոշման համաձայն՝ երկու փուլով:
Առաջին փուլը ներբուհականն է՝ մրցույթն անցկացվել է բուհերի հանձնաժողովների կողմից: Երկրորդ փուլում մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից:
Մրցութային հանձնաժողովի կազմը գլխավորում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը, այն կազմված էր 11 անդամից և ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի, Երիտասարդական հիմնադրամի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներից:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` 1-ին կուրսի առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, յուրաքանչյուր բուհից, յուրաքանչյուր ոլորտում ներկայացվել է մեկական թեկնածու՝ 1 բակալավր, 1 մագիստրոս:
Մրցութային հանձնաժողովի կողմից գնահատման հիմնական չափանիշներն են հանդիսացել՝ առաջադիմությունը, գիտական աշխատանքները, հասարակական ակտիվությունը, մասնագիտական ձեռբերումները, կիրառվել է գնահատման 3-ից 10 միավորանոց սանդղակ
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: ՀՀ պաշտպանության նախարարը նաև վերահաստատեց հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորևորությունը:
Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ, Հերբերթ Սալբերն իր հերթին նշեց, որ Եվրամիությունը ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:
Փետրվարի 10-ին՝ 18.30, Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգոյցը հրավիրում են մասնակցելու Արարատյան քննարկումների շրջանակներում ՝«Բուն բարեկենդանին ընդառաջ» խորագրով հանդիպմանը:
Այս տարի Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է փետրվարի 15-ին: Այդ առթիվ հրավիրում ենք ծանոթանալու Բարեկենդանի ժողովրդական սովորույթներին և տոնական ուտեստների բաղադրությանը:
Բանախոս՝ Սոնիա Թաշչյան:
Հանդիպումը տեղի կունենա ԱՀԹ առաջնորդարանում: Հասցե՝ Իսրայելյան 21:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.