23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Ես եմ իսկական հովիվը: Իսկական հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար. մինչ վարձկանը, որ հովիվ չէ, և որին չեն պատկանում ոչխարները, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, լքում է ոչխարներին և փախչում՝ թողնելով, որ գայլը հափշտակի և ցրի ոչխարներին, որովհետև վարձկանը չի մտահոգվում ոչխարների վիճակով: Ես եմ իսկական հովիվը: Ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում, ինչպես որ Հայրն է ճանաչում ինձ, և ես՝ Հորը: Տակավին ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից դուրս են. Նրանց ևս պարտավոր եմ ներս բերել: Նրանք էլ պիտի լսեն ինձ և լինեն մեկ հոտ և մեկ հովիվ:
(Հովհաննեսի ավետարան 10:11-16)
Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի…
Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար: Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս: Ամեն:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17, 20-21)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և Եթովպիայի պատմական, կրոնական և մշակութային առնչությունները լավ հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Այս համատեքստում նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։
Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության զարգացումը, միջխորհրդարանական կապերի հաստատումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, տնտեսական համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները։
Հայաստանի և Եթովպիայի արտգործնախարարները անդրադարձան մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի։
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող, 21-ամյա կինը հաղորդում է տվել, որ ամուսինը բռնաբարել և ծեծել է իրեն:
Մեր տեղեկություններով՝ կինն ամուսնու հետ գտնվել է քաղաքացիական ամուսնության մեջ: Ըստ նրա հաղորդման՝ ամուսինը բռնաբարել և ծեծել է իրեն իրենց տանը՝ 2014թ. օգոստոս ամսվա վերջից մինչև սեպտեմբեր ամսվա կեսերը:
Բազմաթիվ անգամներ, գիշերները ծեծելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:
«Փաստինֆո»
Մեր ունեցած տեղեկություններով` Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Դ.Համբարձումյանը պետական բյուջեի գումարներով «ատկատ» է կազմակերպել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նա 2014թ. հունիսին «Զանգեզուր ՊՌՈ» ընկերությանն է փոխանցել 1մլն դրամ, սակայն դրա դիմաց տվյալ ընկերությունը գիշերօթիկին որևէ ապրանք կամ ծառայություն չի մատուցել:
Իսկ մեկ ամիս անց գումարը վերադարձվել է գիշերօթիկի տնօրենին: Արդյունքում՝ փաստորեն տնօրենի կազմակերպած «ատկատ»-ը պետությանը 1 մլն դրամի վնաս է պատճառել:
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները Մոսկվայում փետրվարի 6-ին կայացած բանակցություններում պայմանավորվածության են եկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համատեղ փաստաթղթի նախապատրաստման շուրջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ փաստաթղթի քննարկմանը պետք է միանա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Փետրվարի 8-ին կողմերը պետք է նախնական արդյունքները ամփոփեն «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույցի ընթացքում, որին կմասնակցեն Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պետրոս Պորոշենկոն: «Նորմանդական ձևաչափ» են անվանում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Այս պետությունների ներկայացուցիչներն այս ձևաչափով ուկրաինական ճգնաժամն առաջին անգամ քննարկել են 2014թ. հունիսին Նորմանդիայում:
Մերկել-Օլանդ-Պուտին մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկված փաստաթղթի մանրամասները չեն բացահայտվում: Ռուսաստանի նախագահի հետ ավելի քան հինգ ժամ բանակցելուց հետո Գերմանիյաի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը Մոսկվայից հեռացել են` առանց մամուլի համար հայտարարություններ անելու:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտաարել է, որ քննարկված փաստաթուղթն ուղղված է Մինսկի` 2014թ. սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը և ներառում է բոլոր երեք երկրների առաջնորդների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի առաջարկությունները:
Գերմանիայի արտգործնախարարությունում Մոսկվայի բանակցություններն անվանել են «կառուցողական և բովանդակային»:
AFP-ի հաղորդմամբ` փետրվարի 6-ի բանակցությունները Փարիզում նույնպես անվանել են «կառուցողական»:
Վաշինգտոնը, սակայն, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպմանը թերահավատորեն է մոտենում:
«Չեմ կարող դրական ազդանշան անվանել այն, որ նրանք [Ռուսաստանը] լսում են: Նրանք լսում էին: Նրանք պարզապես ոչինչ չեն ձեռնարկում»,- մեջբերում է Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆի խոսքը Associated Press-ը:
Կրեմլում ներկա գտնված լրագրողները հատկապես ընդգծել են, որ Մերկելը, Օլանդն ու Պուտինը բանակցությունները սկսել են` առանց ավանդական արարողակարգային ձեռքսեղմումների և ժպիտների: Հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց նրանք դուրս են եկել` կլոր սեղանի շուրջ արարողակարգային լուսա- և տեսանկարահանումների, որից հետո բանակցությունները շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով:
Փետրվարի 5-ին Մերկելն ու Օլանդը մոտ հինգ ժամ բանակցություններ էին վարել Կիևում Պետրո Պորոշենկոյի հետ: Նույն օրը` ավելի վաղ, Կիևում Պորոշենկոյի հետ բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ուկրաինայի արևելքում ռուսամետ տրամարդրություններ ունեցող անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև արյունալի մարտեր են ընթանում անցյալ տարվա գարնանից: Կիևն ու Արևմուտքի նրա դաշնակիցները վստահեցնում են, որ Մոսկվան անջատականներին զինում է մարտիկներով, սպառազինություններով և ծանր տեխնիկայով: Մոսկվան հերքում է այս մեղադրանքները:
civilnet.am
Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 51-ամյա բնակչուհի Անահիտ Զաքևոսյանը, որին փետրվարի 5-ի երեկոյան սպանված էին գտել տանը, սպանվել է դաժանաբար։ Մասնավորապես, որոշ աղբյուրներից տեղեկացանք, որ նրան դանակի 44 հարված են հասցրել: Անահիտ Զաքևոսյանի տան մոտակայքում արյան նաև հետքեր են եղել, որոնք արդեն ուղարկվել են փորձաքննության:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 5-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմանում: Կինը տան հարևանությամբ գտնվող իրենց խանութից գնացել էր տուն՝ ֆիլմ դիտելու, ինչից մեկ ժամ անց ամուսինը մտել էր տուն և կնոջը սպանված գտել:
news.am
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող ձեռներեց, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը`Արտյոմ Խաչատրյանը, եղբորն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
«Արձանագրություն եմ թողել, գրել եմ այն, ինչ որ կար: Ես դեպքից գիտեմ միայն այն, ինչ պատմել են ինձ: Տեղեկացա, որ Արտակը զանգել էր իր ընկերոոջը, կցկտուր բացատրել էր, որ իրեն տանում են, հետո էլ չէր կարողացել խոսել»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ Արտակը եղել է Նարեկ անունով իր ընկերոջ հետ, որը եղբորը պատմել է, որ դեպքը Տոլստոյի փողոցում է տեղի ունեցել, Արտակին առևանգել են երեք սևազգեստ և դիմակավորված անձիք:
«Քաղաքացիական ավտոմեքենայով են եղել, ամեն ինչ վայրկյանների ընթացքում է եղել, Նարեկը չի հասցրել ֆիքսել պետհամարանիշը: Նրանցից մեկի մոտ Նարեկը զենք է տեսել: Ոչ մի բացատրություն չեն տվել, կոպիտ ձևեով նստացրել են ավտոմեքենան և տարել են»,- ասաց Արտյոմ Խաչատրյանը:
Հիշեցնեն, որ այսօր` փետրվարի 7-ին, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առևտրականներից Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված անձիք: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ Արտակ Խաչատրյանը զանգահարել էր իրեն, ինքը լսել էր, որ Արտակին ծեծելով նստեցրել են մեքենան, նա գոռացել էր՝ մի խփեք:
news.am
Երեկ «Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններն ու իրավապահները զրուցում էին «Մարդու իրավունքները՝ զինված ուժերում» թեմայով: Ներկա էին նաև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կենտրոնական զինվորական դատախազության ներկայացուցիչը, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի մոռացված կոռուպցիոն պատմություն հիշատակեց, որը զրույցի ամենատպավորիչ հատվածն էր:
ԳՐԵՑԻՆՔ ԵՎ ՄՈՌԱՑԱՆՔ 2012
թվականին ԶԼՄ-ներում, այդ թվում՝ մեր թերթում, թռուցիկ լուր հայտնվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանի կալանավորման մասին: Նրան մեղադրել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի մեջ: Հրապարակումներում նշվում էր, որ Գաբրիելյանը վաճառել է մեծ քանակությամբ փամփուշտներ: Գրվեց նաև ՊՆ ինչ-որ անհայտ պաշտոնյայի մասին, որն առնչվել է հանցագործությանը: Սակայն և նա, և Գելը մնացին անպատիժ: Իսկ Գաբրիելյանի տեղակալի՝ Վանիկ Մանուկյանի մասով գործը գնաց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թե ինչ եղավ հետո, մութ է: ԶԼՄ-ները մոռացան թեման, իսկ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գործը քննեց փակ և արագացված կարգով: Օրերս իրավապաշտպանների օգնությամբ մեր ձեռքում հայտնվեցին երեք տարվա վաղեմության դատաքննության նյութերը:
3 ՏԱՍՆՅԱԿ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ ՈՒ ԿԱՐՃՎԵՑ
Ըստ դատավճռի, խոսքը ոչ թե մեծաքանակ փամփուշտների ապօրինի վաճառքի մասին է, այլ մի ամբողջ զինանոցի, իսկ ներգրավված անձինք եղել են մոտ 3 տասնյակ՝ բոլորը ՊՆ և ներքին զորքերի պաշտոնատար անձինք: Նրանց մի մասը մինչ օրս պաշտոնավարում է: 2012 թվականի այս դատաքննության նյութերում նշված անունների ցուցակը տպավորիչ է. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյան, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյան, Պնախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյան, նույն դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ Սերոբ Աբրահամյան և բաժնի պետ Արամ Սուքիասյան, ՀՀ ՈԶ հրամանատարի թիկունքի գծով նախկին տեղակալ Արա Մալխասյան, ՀՀ ՈԶ այլ նախկին և ներկա ղեկավար աշխատակիցներ, ՊՆ N զորամասի սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանության բաժնի պահեստի նախկին պետ Մհեր Իսկանդարյան, զորամասի հրաձգային սպառազինության պահպանման բաժնի պետ Հայկ Թաթարյան, ֆինանսական բաժնի պետ Հրաչ Զաքարյան, ԶՈՒ սպառազինության վարչության ծառայության պետի նախկին տեղակալ Հովիկ Կարապետյան, հաշվառման բաժնի պետի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամով և այլք: 5 ամիս քննություն իրականացնելուց հետո ՀՔԾ-ն 3 տասնյակ պաշտոնյաների ուղղակի «մաքրել է»՝ նախ տարբեր հոդվածներով քրգործեր է հարուցել, ապա հանցակազմի բացակայությամբ կարճել դրանք: Միակ մեղավորը վերջում մնացել է Գելի տեղակալը՝ Վանիկ Մանուկյանը:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԻ ԱՐՍԵՆԱԼ ԶԵՆՔ ԵՆ ԻՐԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Դատաքննությունը մեկ ամիս էլ չի տևել: Գործը լսվել է դռնփակ, ընդամենը երեք փակ նիստով: Վանիկ Մանուկյանը խնդրել է արագացված դատաքննություն անցկացնել, իր վրա վերցնելով բոլոր մեղքերը: Ի վերջո, նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և ընդամենը 1,5 մլն դրամ տուգանք է վճարել: Եվ ահա թե ինչ «զինանոցի» ապօրինի վաճառքի համար է նա մեղադրվել. ՈԶ ավտոզրահատանկային ծառայության պահեստից 10 անվադող, հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի երկու կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» և «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, ռազմամթերք հանդիսացող «ՊԳ-7» մոդելի 88 արկ, «ՊԳ-7 իներտ» մոդելի 44 արկ, «ՎՈԳ-17» մոդելի 444 արկ, 14.5 մմ տրամաչափի 9040 փամփուշտ և 12.7մմ տրամաչափի 560 փամփուշտ, «Ֆագոտ 9Մ113» և «Ֆագոտ 9Մ111» տեսակի հակատանկային կառավարվող երկու հրթիռ, 5 սվին-դանակ, 6 կարճ էլեկտրապարպիչ, «ը12» մոդելի 1 հեռադիտակ և «իՀՁ-457» մոդելի 1 դիտախողովակ, խոշոր չափերով ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակի 560 մարտական փամփուշտ և 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի 84 մարտական փամփուշտ: Նաև քննությամբ չպարզված աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող՝ 1931թ. ԽՍՀՄ գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի, «66026» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված 1280 մարտական փամփուշտ:
ՎԱՆԻԿԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՍՆՅԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ
Սույն «Շվարցենեգերը» 71 կեղծ ակտ է հանձնել ՊՆ և ՈԶ պաշտոնյաներին, որոնք դատաքննության ընթացքում ներկայացվել են որպես «մոլորության մեջ գտնվողներ»: «Այս բոլոր մոլորյալներից միայն մեկն է մեղադրյալ ճանաչվել՝ սպառազինությունների ապօրինի իրացման համար,- մեկնաբանում է Արթուր Սաքունցը, հիշատակելով առավել հայտնի «մոլորյալներին»՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյան, ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյան, ՀՀ Պնախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամով և այլն:- Ըստ քրեական գործի նյութերի, մեկ հոգի կարողացել է այսքան սպառազինություն դուրս հանել ՀՀ սահմանից: Այս ծավալի հանցագործությունը չէր կարող իրականացնել մեկ անձ: Այն, որ դատական նիստը փակ և արագացված են արել, որ դատավճիռը չի բողոքարկվել, որ մեկ հոգու նկատմամբ են մեղադրանք առաջադրել, խոսում է այն մասին, որ ի սկզբանե գործը տարել են կոծկման ճանապարհով: Անմիջական մեղադրանքն ուղղում եմ գլխավոր դատախազին: Ելնելով դատավճռով ներկայացված օբյեկտիվ տվյալներից, դատախազությունը պետք է միջնորդի կամ իր նախաձեռնությամբ նորից քրեական գործ հարուցի արդարադատության մարմնի նկատմամբ: Ոչ միայն դատավորի, այլև մեղադրող դատախազի, որն զբաղվել է հնարավոր կասկածյալների արարքները կոծկելով: Բացի այդ, նյութերում գրում են, որ զենքն իրացվել է Վրաստանում: Ով է այն գնել, ումից են գումարն ստացել՝ սա չի բացահայտվում: Գնորդի մասին խոսք չկա: Քանի որ այս ամբողջ զենքի արսենալն իրացվել է ՀՀ տարածքից դուրս, պետք է մաքսային և սահմանապահ ծառայությունների հետ կապված քննություն իրականացվեր: Հաշվի առնելով քրեական գործի սկզբում կասկածյալների մեծ թիվը, պետք էր խոսվեր կազմակերպված հանցավորության մասին, ոչ թե ամբողջը «կոտրել» մեկ անձի վրա: Այստեղ կոռուպցիոն հանցագործություն է իրականացվել, պետության շահերին մեծ վնաս է հասցվել: Գլխավոր դատախազը պետք է գործը վերաբացի: Եթե սա չի անում, ուրեմն շարունակում է պարտակել:
Սյուզան Սիմոնյան
Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.