23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Տաղավարահարաց տոնակատարության մոտավորապես կեսին Հիսուս տաճար ելավ և սկսեց ուսուցանել: Հրեաները զարմանում էին և ասում.
-Այս մարդը ինչպե՞ս գիտե Սուրբ գրքերը, երբ դրանք բնավ չի սովորել:
Հիսուս պատասխանեց նրանց.
-Ինչ որ ուսուցանում եմ ձեզ, իմ վարդապետությունը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց: Ով որ ուզում է Աստծու կամքը կատարել, կհասկանա, թե Աստծո՞ւց է արդյոք այս վարդապետությունը, թե՞ ես իմ հեղինակությամբ եմ խոսում: Ով որ իր հեղինակությամբ է խոսում, իր անձի համար է փառք փնտրում, իսկ ով որ փնտրում է իրեն ուղարկողի փառքը, նա ճշմարիտ է, և խաբեություն չկա նրա մեջ…
-Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել..
-Մի հրաշք գործեցի, և բոլորդ էլ վրդովվել եք: Մովսեսը հրամայեց թլփատել ձեր որդիներին (թեև Մովսեսը չէր, որ սկսեց, այլ ձեր նախահայրերը), և դուք նրանց թլփատում եք շաբաթ օրով: Եթե դուք շաբաթ օրով թլփատում եք մեկին, որպեսզի չբեկանվի Մովսեսի Օրենքը, ինչո՞ւ եք իմ դեմ զայրացած այն բանի համար, որ մի մարդու ամբողջապես բժշկեցի շաբաթ օրով:
ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԻ՛ ԴԱՏԵՔ, ԱՅԼ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱ՛Ն ԱՐԵՔ:
(Հովհաննեսի ավետարան 7:14-24)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին վճռականորեն կոչ է անում ձեռնարկել գործուն միջոցներ` ուղղված լարվածության թուլացմանը, խուսափել հակամարտության սրմանը հանգեցնող քայլերից. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ռուսաստանի ԱԳՆ կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Լուկաշևիչն ասել է․ «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է բարդ իրադրություն տիրել: Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են բախումները, ակտիվացել է հետախուզադիվերսիոն խմբերի գործունեությունը: ԵԱՀԿ մոնիթորինգի առաքելության տեղեկատվությամբ` պատրաստված պաշտոնական աղբյուրների տվյալների հիման վրա, միայն հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 և վիրավորվել 18 մարդ: Զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»:
Նա հիշեցրել է հունվարի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում բոլոր կողմերին կոչ է արվում հետևել հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:
***
Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:
Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները լեհական Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները Ադրբեջանին կոչ են արել պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:
Փետրվարի 5-ին համանախագահները Մյունխենում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս միջնորդների ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փետրվարի 4-ին և 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Սերգեյ Մարաբյանին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Մնացական Հարությունյանին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Գնել Զաքարյանին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Վարդան Գրիգորյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մարաբյանը, Մնացական Հարությունյանը, Լուսինե Աբգարյանը, Գնել Զաքարյանը, Վարդան Գրիգորյանը և Լիլիթ Սարգսյանը վերոնշյալ դատարանների դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի ՆՀ-655-Ա հրամանագրով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և, բարձր գնահատելով նրանց գիտելիքներն ու պատրաստվածությունը, հույս է հայտնել, որ նրանք պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության իրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին ծննդյան 60- ամյակի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական համակարգում նրա բազմամյա գործունեության և արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Արման Մկրտումյանն ընթերցել է Աշոտ Խաչիկյանին պարգևատրելու մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 17Ա որոշումը և հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրն ու հուշանվեր ժամացույցը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեության մի շարք հարցեր:
ՀՀ Դատական դեպարտամենտ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
Սիրիայի օդային ռմբակոծությունների արդյունքում, որն իրականացվել է օդային ուժերի կողմից ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող թաղամասում՝ նրանց կողմից իրականացված հրթիռակոծությունից հետո, մահացել է 82 մարդ:
Ինչպես հաղորդում է Սիրիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը, հինգշաբթի և ուրբաթ օրերին օդային ուժերը 60 օդային հարված են իրականացրել Արևելյան Գուտրա շրջանում: Զոհերի թվում 18 երեխա կա:
Դիտորդական խմբի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը Հալեպում ապստամբների կողմից գրավված տարածքներում սպանվել է ևս 26 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Սիրիայում քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել 200.000 մարդ:
Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նետված նռնակի հետևանքով տուժածները՝ դայակը և 3-ամյա երեխան, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխայի վիճակը ծանր է: Առայժմ չի հաջողվել զրուցել բժիշկների հետ, քանի որ նրանք զբաղված են այս դեպքով: Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկացանք, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին կայացել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:
Նիստի ավարտին միջգերատեսչական հանձնաժողովի մի շարք անդամներ, ովքեր աչքի են ընկել ծառայության ընթացքում, պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու հուշանվերով:
Արդեն մեկ շաբաթ է, քաջարանի հիվանդանոցի գլխավոր բժիշկի պաշտոնը ստանձնել է Հովիկ Դավթյանը:
Դավթյանը պահեստազորի գնդապետ է, մասնակցել է 1991- 1993թթ մարտական գործողություններին: Այնուհետև՝ երկար տարիներ եղել է Սիսիանի զինվորական հոսպիտալի պետը, վայելել ազգաբնակչության համակրանքը:Մարդիկ իրենց առողջությունը վստահել են հոսպիտալին, որտեղ անարգել ու անշահախնդիր օգնություն են ստացել: Հովիկ Դավթյանն աշխատել է նաև Կանազի կայազորում՝ տնօրենի պաշտոնում:Անցնելով թոշակի, Սյունիքի մարզպետի հրավերով նշանակվել է Քաջարանի հիվանդանոցի գլխավոր բժիշկի պաշտոնում:
Ի դեպ, Հովիկ Դավթյանը «Համո Սահյան» հիմնադրամի տնօրեն Շչորս Դավթյանի որդին է: Շչորս Դավթյանի մյուս որդին՝ Տիգրան Դավթյանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի
Գործադիր տնօրեն է և Վարչության նախագահը:
Հ.Գ. Իսկ Քաջարանի բուժկենտրոնի նախկին տնօրենը մինչ օրս փախուստի մեջ է:
Հիշեցնենք, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվել էր 13 քաղաքացի:
Հայկական զինված ուժերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2015 թվականի հունվարի 1-ից ցայսօր ունեցել են 13 զոհ և 6 վիրավոր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդից մեր զինվորների սպանությունների դեպքերը 7-ն են, մյուսները հակառակորդի անուղղակի գործողություններից են զոհվել, ականների պայթյուն, այլ դժբախտ պատահարներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ժամը 16:15- ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը՝ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կերպով հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում:
Նշենք, որ ինչպես հաղորդում է Razminfo.am-ը՝ նախորդ տարվա հունվարի 1-ից 31-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինուժն ունեցել է 4 մարդու կորուստ:
Ըստ նույն պարբերականի՝ հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։
Երեկ զոհված զինծառայողի մահը ևս ՀՀ ԶՈՒ մարտական կորուստների թվում է, քանի որ նա զոհվել է հակառակորդի կրակոցից:
Եվ այսպես, ըստ նույն կայքի անցկացված մոնիթորինգի՝ հայկական կողմի մարտական կորուստներն են. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների արդյունքում հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հակառակորդի մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող, հունվարի 17-ին՝ սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը, հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել է նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը, հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը, Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը, հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը՝ դիպուկահարի կրակոցից։
Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ և մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
tert.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.