Մի քանի օր է, ինչ հարյուրավոր փոքր ու միջին ձեռներեցներ կառավարության մոտ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառումը, որը նրանց ճնշման ներքո հոկտեմբերից կասեցվել էր մինչև փետրվարի 1-ը: Հիշեցնենք, որ այս «բարեփոխումով» կառավարությունը շրջանառության հարկը 3,5-ից նվազեցրել է 1 տոկոսի, բայց հետո պարզվեց, որ հին՝ բարձր տոկոսով օրենքն ավելի ընդունելի է, քան նորը, քանի որ բարեփոխումը նպատակ ունի փոքր բիզնեսին նեղել ու սնանկացնել: Պրագմատիկ վարչապետը, երկրի գլխավոր հարկահավաք Գագիկ Խաչատրյանը, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել են փոքր ու միջին ձեռնարկատերերի միջոցով դուրս գալ մեծերի վրա՝ ստիպել, որ նրանք ստվերից դուրս գան: Իսկ խոշորին փոքրի միջոցով ստվերից հանելու համար որոշվել է, որ փոքրերը պետք է մանրամասն հաշվետվություն տան իրենց ապրանքաշրջանառության հետ կապված՝ ներկայացնելով բոլոր հաշիվ-ապրանքագրերը: Օրենքի գլխավոր խնդիրը՝ փաստաթղթավորված աշխատելը, ՓՄՁ-ները մերժում են, խորհուրդ տալով այդ տվյալները պահանջել հարկային արտոնյալ պայմաններում գործող խոշոր գործարարներից: Ստեղծվել է անելանելի վիճակ. ՓՄՁ-ները պահանջում են կասեցնել օրենքը, սպառնալով անժամկետ գործադուլ անել: Իսկ պայքարի ցանկացած կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ: Ո՞ւմ է սա ձեռնտու՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Հայտնի է, որ առաջինը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Սակայն հայտնի է նաև, որ օրենքի կասեցումը կամ կիրառումը կախված է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքից: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞վ է այս վիճակը ձեռնտու Սերժ Սարգսյանին: Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն: Եվ վերջին պահին ասել՝ «Հովիկ ջան, սիրուն չի»: Սա կպարզվի առաջիկայում:
Իսկ օրեր շարունակ կառավարության դռների մոտ անցկացնող ցուցարարները երեկ հանկարծ որոշեցին բարձրանալ Աբրահամյանի կաբինետ՝ քննարկելու հարցը: Մի քանի լրագրողների ևս թույլատրեցին կարճ ժամանակով ներկա գտնվել այդ հանդիպմանը: Ներս մտնելով՝ վարչապետը մուննաթ եկավ. «Ես ձեզ առաջինը ցանկություն եմ հայտնել ընդունելու, դուք չգիտեմ որ հոսանքներին ընդառաջ գնացիք, լսեցիք մարդկանց և ցանկություն չհայտնեցիք հանդիպելու, թե թող վարչապետն իջնի ներքև: Վարչապետը կարող է յուրաքանչյուր պահի իջնել, բայց հո փողոցում չե՞նք քննարկելու հարցերը, դրա համար ես ասացի. բարձրացեք՝ քննարկենք, նորմալ, կառուցողական, մարդկային հարաբերություններով: Այս ձևաչափով մենք հաջողությունների չենք հասնի, մեր նպատակն է, որ դուք աշխատեք, արարեք, ձեր ընտանիքները պահեք, հո մենք ձեր թշնամին չե՞նք, հակառակը՝ մենք ուզում ենք նորմալ պայմաններ ստեղծել ձեզ համար»: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ցուցարարների պահանջը: Քննարկումն արդեն ընթացավ առանց լրագրողների: Մինչ նրանք վարչապետին ներկայացնում էին իրենց առաջարկը, կառավարության շենքի առջև հայտնվեց ԲՀԿ դեսանտը՝ քաղաքական խանդավառությամբ վարակելով ցուցարարներին: Նրանք այս օրերին չէին երևացել ոչ կառավարության մոտ, ոչ էլ նախագահականի: Երեկ թերևս միտինգի ամենաթեժ օրն էր, և Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը քաղաքական պոպուլիզմով ջերմացրին ընդվզող ու մի քանի օր դրսում սառած ցուցարարների հոգին:
Բղավեցին, որ սիրում են նրանց, «Բարգավաճն» իրենց հետ է, կգնան ԱԺ և կքննարկեն հարցը, երկուշաբթի ԱԺ-ի մոտ իրենց կասեն խնդրի ճակատագիրը: Ցուցարարները ոգևորված բացականչում էին. «Բար-գա-վաճ, Բար-գա-վաճ, մենք էլ ձեզ ենք սիրում»: Տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց օրենքի հետևանքները ՓՄՁ-ների համար և հիշեցրեց, որ ուժի մեջ է իրենց նախկին առաջարկը՝ օրենքը շրջանառել կամավորության սկզբունքով: Պատգամավորների հեռանալուց հետո ավարտվեց նաև վարչապետի մոտ քննարկումը, որին մասնակցած ցուցարարները ներքև իջան ու իրենց գործընկերներին փոխանցեցին, որ մի քանի օրից կորոշեն վերջնական անելիքը: Թերևս՝ մինչև երկուշաբթի:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.