Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանն առանձնացավ նրանով, որ ոչ մի աղմկահարույց կամ մեզ՝ հայերիս, վերաբերող բանաձևերով ու զեկույցներով չառանձնացավ: Թերևս միակ ուշագրավ հարցը Ռուսաստանին կրկին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր: Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության` Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկություններում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը, որը ներկայացվել էր համապատասխան բանաձևի ընդունման համար: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ անցյալ տարվանից որոշում էր կայացրել՝ զրկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս նստաշրջանում կրկին դրվեց Ռուսաստանի պատվիրակության՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը պահպանելու կամ նրան երկխոսության իրավունք տալու հարցը: Ուկրաինացի պատվիրակները, բնականաբար, ակտիվորեն աշխատանք էին տանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ՝ կոչ անելով կողմ քվեարկել: Հայաստանի պատվիրակությունից այդ քվեարկությանը մասնակցել է 3 պատվիրակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրանք միաձայն ձեռնպահ են քվեարկել բուն բանաձևին: Բայց, ահա, մինչ բանաձևը, քվեարկության է դրվել նախ Ռուսաստանին ամբողջությամբ ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի փոփոխության նախագիծը, որին հայ պատվիրակները դեմ են քվեարկել: Արդյունքում՝ 148 կողմ, 64 դեմ, 6 ձեռնպահ ձայներով անցել է փոփոխության նախագիծը, իսկ վերջնական բանաձևն ընդունվել է 160 կողմ, 37 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: Այդ 12-ից 3-ը եղել են մեր պատվիրակության ձայները: Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ոչ միայն Կիպրոսի, Սերբիայի պատվիրակները, նաև Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Խորվաթիայի պատվիրակների մեծ մասը, Ադրբեջանի բոլոր 6 պատվիրակները: Այսինքն՝ Ադրբեջանը սատարել է Ռուսաստանին՝ չցանկանալով զրկել նրան ձայնի իրավունքից:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունից այս անգամ 3 անդամ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը չէին մեկնել Ստրասբուրգ: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, որ նրանք հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար են հանկարծ միաժամանակ «հիվանդացել» ու հրաժարվել մեկնելուց: Մեզ ասացին, որ Լևոն Զուրաբյանի մոտ վերջին պահին է առողջական կարճաժամկետ խնդիր առաջացել՝ ոլորել է ոտքը և ստիպված հետ է վերադարձրել ինքնաթիռի տոմսը: Արդյունքում՝ Հայաստանի իշխանական երկու պատվիրակներ + ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյան եռյակը «հերոսացվեց» Ռուսաստանի հարցում որոշակի անկախություն ցուցաբերելու և սեփական խելքով, այլ ոչ թե մշտական պարտադրված պրոռուսական կողմնորոշմամբ քվեարկելու հարցում: Ճիշտ է, մերոնց «հերոսությունը» սահմանափակվել է առայժմ «վՌ ՐօոՏ, վՌ ՎÿրՏ» տարբերակով, քանզի ոչ թե կողմ, այլ ուղղակի ձեռնպահ են եղել ՌԴ-ին պատժելու որոշմանը, բայց, համաձայնեք, հայ-ռուսական առանձնահատուկ բարեկամության ֆոնին սա մեծ համարձակություն է: Մյուս կողմից՝ ընդգծենք, որ նրանք թեպետ հիմնական բանաձևին ձեռնպահ, բայց, ահա, դրանից առաջ ռուսներին ձայնի իրավունքից զրկելու փոփոխության նախագծին դեմ են քվեարկել՝ ամեն դեպքում արտահայտելով ռուսների հանդեպ իրենց բարեկամությունն ու նվիրումը: Այնպես որ, «հերոսությունը» մասնակի է և վերապահումներով: Չի բացառվում, որ հայ պատվիրակներն այս բացառիկ քայլին գնացել են՝ փորձելով հեռահար նպատակներով սիրաշահել եվրոպացիներին ու նրանց մոտ որոշակի անկախության տպավորություն ստեղծել, հնարավոր է՝ այստեղ դեր է խաղացել նաև վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշակի լարվածությունը:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեր պատվիրակների այս քայլը մեկնաբանում է այսպես. «Ես, օրինակ, թույլ չէի տա, որ ՄԱԿ-ում քվեարկեն 11 երկրների հետ (նկատի ունի Ղրիմի հետ կապված բանաձևը՝ Վ. Մ.): Ի՞նչ ասեմ, քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանին ձայնից զրկում է, հիմա մերոնք ձեռնպահ են քվեարկել: Ինձ թվում է՝ Հայաստանն սկսել է հասկանալ, որ չի կարող լրիվ ստրուկ ընկալվել, որ մյուսների հետ հարաբերություններ կան, բաներ կան, չի կարող… Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ամբողջ աշխարհի վրա թքել, բայց մենք չենք կարող»: Արդյոք սա Հայաստանի կողմից ինքնուրույնության դրսևորման բացառի՞կ դեպք էր, Արզումանյանն ասաց. «Այո, համարենք, որ սա ինքնուրույնության դրսևորման առաջին փորձն էր, հուսանք, որ նման փորձերն ավելի շատ կլինեն և ավելի հստակ»:
Արտաքին քաղաքականության գիտակ պատգամավորի կարծիքով՝ երևի արդեն իշխանություններն էլ են հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել. «Թքում են երեսներին՝ իշխանությունների, ախր, շաբաթը մեկ, բա մի բան չանե՞ն գոնե, ինչ-որ ինքնուրույն քայլ: Ընդհանուր առմամբ՝ դրսից արձագանքները (նկատի ունի՝ եվրոպական) նորմալ են մեր քվեարկության վերաբերյալ, ըմբռնումով են մոտենում:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.