13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Բոլոր կրքերը ընդհանրապես մեզ ստիպում են սխալներ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է սերը անել:
Ֆ. Լարոշֆուկո
Սերը մարդկային բոլոր թերություններից ամենահետաքրքիրն է և ամենաներելին:
Զ. Դիկենս
Սերը պետք է ների բոլոր մեղքերը, միայն թե ոչ այն մեղքը, որ ուղղված է սիրո դեմ:
Օ. Ռայլդ
Իսկական սերը հագեցում չունի: Ամբողջությամբ լինելով հոգևոր, այն չի կարող սառչել:
Վ. Հյուգո
Սերը նման է կարմրուկին՝ որքան ավելի ուշ է գալիս, այնքան ավելի վտանգավոր է:
Դ. Ջերոլդ
Սերը հաղթում է ամեն ինչի, մենք էլ հնազանդվենք նրա իշխանությանը:
Վիրգիլսոն
Փչացած մարդիկ նրանք են ովքեր սեր չունեն:
Բ. Շոու
Վախկոտն անընդունակն է սեր դրսևորել, դա քաջի առանձնաշնորհն է:
Մ. Գանդի
Սիրուց վախենալ՝ նշանակում է կյանքից վախենալ, իսկ ով վախենում է կյանքից, նա արդեն երեք քառորդով մեռած է:
Բ. Ռասսել
Սերը կրքերից ամենաուժեղն է, որովհետև նա միաժամանակ տիրանում է գլխին, սրտին և մարմնին:
Ֆ. Վոլտեր
Սերը հնազանդեցնում է հպարտ սրտերը, մեծամիտներին սովորեցնում է զիջողամտություն, բայց նրա գլխավոր հատկությունը ամեն ինչ վեհացնելն ու վսեմացնելն է:
Մայն Ռիդ
Բարեկամություն և սեր՝ երկու զգացմունք, որոնք միանգամայն փոխում են մարդուն:
Ժան Պոլ
Սերը կարող է անճանաչելիորեն փոխել մարդուն:
Տերենտիոս
Սերը ամենազոր է, երկրագնդի վրա չկա նրա պատժից ավելի բարձր վիշտ և նրան ծառայելու հաճույքից ավելի բարձր երջանկություն:
Վ. Շեքսպիր
Սովորության համաձայն Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին:
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր:
Այսօր ավարտվում է Առաջավորաց պահքը, և սկսվում է Սուրբ Սարգսի տոնը՝ երիտասարդները այս գիշեր պետք է ուտեն իրենց աղի բլիթը, և ով երազում նրանց ջուր կտա նրա հետ էլ կամուսնանան:
Վաղը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմում գործում են երեք Ս.Սարգիս անունը կրող եկեղեցիներ՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի:
Հունվարի 31, 2015
ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցի
ժ. 09.45
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից եկեղեցի կբերվի 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը: Թափորը Տ. Նավասարդ Սրբազան հոր հետ եկեղեցու մուտքի մոտ կդիմավորի Ավետարանը
ժ. 10.00
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը: Թափորը Տ. Նավասարդ Սրբազան հոր հետ եկեղեցու մուտքի մոտ կդիմավորի սրբազան մասունքը
ժ. 10.30
Ս. պատարագ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում
ժ. 14.00
Խաչերթի նախապատրաստում
ժ. 14.15-14.30
Խաչերթի մեկնարկ: Խաչերթի մասնակիցները խաչվառներով, խաչով քահանաների, զինվորների, ուսանողների հետ քայլելու են Մ. Մաշտոց պողոտայով մինչև օպերա, ապա՝ Բաղրամյան պողոտայով մինչև Սիրահարների պուրակ: Մասնակցելու են զինվորական փողային նվագախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը
ժ. 15.30
Ս. Սարգսի տոնին նվիրված տոնական համերգ՝ էստրադային երգիչների ու զինվորական երգչախմբի մասնակցությամբ
Արարատյան Հայրապետական թեմ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար:
Համաձայն հրամանների` «Խիստ նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու թիվ 5, Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սևանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների և «Օլիմպոս» կրթահամալիրի տնօրենների նկատմամբ:
Կարգապահական տույժ՝ «Նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 103, Երևանի թիվ 115, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջևանի ավագ դպրոցների և Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունները շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում:
Ինչպես Ձեզ հայտնի է ՀՀ առողջապահության նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:
Միաժամանակ, պարզվել է, որ 13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:
Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:
Հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել «Դեու-Նեքսիա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Լեքսուս»-ը բախվել է էլեկտրասյանը:
«Լեքսուս»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Նարեկ Եսայանը, տեղում մահացել է, իսկ վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, ով ղեկավարում է Կիևում գտնվող ընկերության գրասենյակում կատարվող գողությունը: Տեսախցիկների տեսագրած իրադարձությունը տեղի է ունեցել 2014 թվականին: Ամիս, ամսաթիվը պարզել անհնար է, քանի որ տեսախցիկներում տեսագրման ամսաթվերը չեն համընկնում:
Մինչ «Ազով» խմբավորման զինյալները կոտրում էին հիմնարկի դռները, որոնում թանկարժեք իրեր և տեխնիկա, փորփրում ֆիրմայի տնօրենի փաստաթղթերը, Ռադիկալ կուսակցությունը ներկայացնող դեպուտատը հրապուրվում է անհայտ մենեջերի անձնական իրերով:
Կադրերում երևում է, թե ինչպես է ազգային պատգամավորը պահարանից հանում հագուստը, որը գրասենյակի աշխատակիցը պահում էր աշխատավայրում, ուսումնասիրում է դրանք և վերցնում աչքի ընկնող իրերը: Պատգամավորի ընտրությունը կանգ է առնում երկնագույն մարզաշապիկի վրա, որով նա սրբում է դեմքը ու հետը տանում:
Բացի այդ, տեսագրվել է նաև ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: Հավանաբար գրասենյակում միացել էր անվտանգության համակարգը: Սակայն, ինչպես տեղեկացնում է օգտատերը, ով տեսանյութը տեղադրել է համացանցում, գործի բոլոր նյութերն անհետացել են արխիվից:
Հիշեցնենք, որ Մոսիյչուկը նախկինում դատապարտվել է: 2011 թվականի օգոստոսի վերջին ապագա պատգամավորը ձերբակալվել է երկու մեղսակիցների հետ միասին՝ ահաբեկչություն ծրագրելու համար:
Պարզվել է, որ Մոսիյչուկը, լինելով «YNA-YNCO» շարժման ակտիվիստ, ծրագրել էր պայթեցնել Լենինի հուշարձանը Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված տոնական հանրահավաքի ժամանակ: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նոր կառավարության որոշմամբ՝ փետրվարին համաներմամբ ազատ է արձակվել:
«Փաստինֆո»
https://www.youtube.com/watch?v=utDh1rOHFq0
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին):
Կառավարությունն հաստատել է նիստի օրակարգը և ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է:
Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ: Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում: Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ ևս:
Կանոնակարգվում են պետգնման համակարգի խնդիրները
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը, գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները, նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, սահմանափակվել է պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որևէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը և այլն:
Սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և չավարտած գնման գործարքների վրա: Վարչապետի դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարության աշխատակազմը: Սակայն կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին: «Դա հարկավոր է սահմանափակել, — ասել է վարչապետը: — Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործընթացը և առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», — հավելել է կառավարության ղեկավարը: ՀՀ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, որի մեկ տարվա գործողության ընթացքում առաջացել է իրավակիրառական որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն: Այդ որոշման մեջ գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով օպտիմալացվում են նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը և ապահովվում է պետական նպաստների համակարգի բնականոն գործունեությունը:
Իր ընդունած հինգ որոշմամբ գործադիրը, ի կատարումն 2001թ. հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների, լրացրել է Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը, որից կարող են օգտվել ցանկացողները:
Սահմանվել են վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ
Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուց հետո Հայաստանում կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների վերահսկողությունն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ: Որոշմամբ այդպիսի մարմիններ են սահմանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության համապատասխան համաձայնագրերով, կառավարությունը թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծման մեկանգամյա արտոնագրի տրման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014թ. ուսումնասիրության արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հա այգետարածքում հայտնաբերվել է բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճ: Դրա դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 48 միլիոն դրամ: Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հա այգիներում: «Հարցը շատ կարևոր է», — շեշտել է ՀՀ վարչապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի և նպատակին ծառայի:
Ջրօգտագործողների ընկերություններում և ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններում ոռոգման ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է այդ աշխատանքի 2015թ. ծրագիրը:
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը, սահմանել, որ ՀՀ 2015-2019թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրո (42.33 դրամ) գնով, ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 և ավելի տոկոսով: Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ անհետաձգելի է համարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
2015թ. օգոստոսի 2-ից 13-ը Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը:Կառավարության ղեկավարը նշել է, որ համահայկական խաղերն արդեն 16 տարվա պատմություն ունեն, անցկացվել է հինգ ամառային և մեկ ձմեռային նման միջոցառում: Խաղերի հավուր պատշաճի կազմակերպումը վարչապետը հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առևտրականներին գոհացրել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Կառավարության մոտ հավաքված առևտրականներին տեղեկացրին վարչապետի հետ հանդիպումից դուրս եկած պատվիրակության անդամները:
«Ես չեմ վախեցել, դաժե վարչապետից խնդրել եմ, որ Ալավերդյանին գործից հանի: Այնքան եմ ոգևորված վարչապետի հետ հանդիպումից, հասկացա, որ ինքը մեր կողմից ա»,- հայտարարեց առևտրականներից Արմեն Ներսիսյանը:
Առևտրականները տեղեկացրին, որ վարչապետի հետ քննարկմանը նրան ներկայացրել են օրենքի վիճահարույց կետերը՝ այդ թվում տարեկան շրջանառության ցածր շեմն ու փաստաթղթավորման հարցը: Առևտրականների խոսքով՝ վարչապետը խոստացել է քննարկել բարձրացված խնդիրները և երկուշաբթի պատասխան տալ:
Առևտրականները երկուշաբթի առավոտյան կհավաքվեն Ազգային ժողովի շենքի մոտ, այնուհետև կշարժվեն Կառավարություն՝ լսելու վարչապետի պատասխանը: Մինչև այդ նրանք կշարունակեն աշխատել:
news.am
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն և քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց ունեցած պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել և Երևանում բնակվող ԻԻՀ քաղաքացիներից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Օնիկ Մ.-ն և Էդուարդ Ա.-ն նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռենա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Էդուարդ Ա.-ն և Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի ամռանը` տարբեր օրերի, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել այլ իրանցիների բնակարաններ ևս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ին և քաղաքացի Օնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.