Երեկ «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա:
Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «УАЗ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա: Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն:
Երեկ «Ժամանակը» կապ հաստատեց Աբխազիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին: Նա նաև նշեց, որ այսօր անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում:
Ժամանակ
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.