Ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել, որով պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականը: Այս առիթով «Հայկական Վարկածը» զրուցեց բլոգեր Վահագն Ադամյանի հետ.
-Ի՞նչպես եք գնահատում Ռուսաստանի հայերի միության գործունեությունը:
— Նախ պետք է քննարկել, թե ինչպես է առաջացել այդ կազմակերպությունը, և ում է դա ավելի ձեռնտու: Ասեմ, որ այդ և նմանատիպ այլ կազմակերպություններն առաջացել են Ռուսաստանում 2000 թվականից հետո: Իմ կարծիքով Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ մի պարզ նպատակով, որպեսզի վերահսկեն Ռուսաստանում ապրող ազգային փոքրամասնություններին և հնարավորության դեպքում նաև նրանց միջոցով իրենց շահերը առաջ տանեն այդ ազգերի հայրենի պետություններում: Հատկանշական է, որ բոլոր այդ կազմակերպությունների նախագահները գործարարներ են, այսինքն՝ մարդիկ ովքեր շատ խոցելի են Ռուսաստանի իշխանությունների կողմից: Իսկ կոնկրետ Ռուսահայերի միությունն ու իր առաջնորդ Արա Աբրահամյանն այս ողջ ընթացքում զբաղված են միմիայն ռուս-հայկական բարեկամության դեֆերամբներ երգելով, և ամեն կերպ Ռուսաստանի իշխանություններին ապացուցելով, որ հայությունը հնազանդ է, և Ռուսաստանի խնդիրները նաև հայության խնդիրներն են, Ռուսաստանի թշնամիները նաև հայության թշնամիներն են…
Տեսեք՝ երբևե Ռուսահայերի միությունն ակցիաներ չի կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև, բայց փոխարենը, օրինակ՝ Ղրիմի դեպքերի հետ կապված ավտոբուսներ էին հատկացրել, որ մարդիկ անպայման գնային միտինգի և երևար, որ Ղրիմի հարցում հայերը ռուսների հետ միասին են: Աբրահամյանը հավանաբար մոռանում է, որ ինքը նաև համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահն է, և որ այդ քայլը վտանգում է Ուկրաինայում բնակվող հայությանը:
Իր գոյության ողջ ընթացքում այդ կառույցը միմիայն համերգներ և բանկետներ է կազմակերպել, և ամեն կերպ փորձել լռեցնել հայության դժգոհության ալիքը: Ամենավառ օրինակը՝ Անդրանիկի արձանի ապամոնտաժումն էր Սոչիում:
—Ձեր ասածից ենթադրվում է, որ ՌՀՄ այսքան ժամանակ տեղի հայության համար որևիցէ հարց չի լուծել:
— Տեսեք, այսօր հայությունը Ռուսաստանում ունի բազմաթիվ պրոբլեմներ, առաջինն այն է, որ Ռուսաստանում բնակվող հայերի միայն 25 տոկոսն է տիրապետում հայերենին (դա նրանց ընտանիքների հիմնական լեզուն է), օրինակ՝ 500.000 հայ բնակչություն ունեցող Մոսկվայում, մի 2-3 հայկական մանկապարտեզ կա և 2 հայկական կիրակնօրյա դպրոց (ի դեպ, մեկը գործում է դեսպանատանը կից), փոխանակ այս հարցերը լուծի, ՌՀՄ-ն միայն հայությանը տանում է համառուսական միտինգների, որտեղ ցույց է տրվում Ռուսաստանի իշխանություններին իրենց հնազանդությունը: Ընտրությունների ժամանակ ՌՀՄ-ն և անձամբ նրա նախագահ Աբրահամյանը միշտ ակտիվ մասնակցություն է ունենում, հայտարարելով, որ Ռուսաստանի հայությունը գործող իշխանությունների կողքին է, բայց երբ գործող իշխանությունների կողմից (նույնիսկ ռեգիոնալ) հայության իրավունքները ոտնահարվում են՝ ՌՀՄ-ն և իր նախագահն անհետանում են:
Պարզ օրինակ՝ Ռուսաստանում կան 10-ից ավել Հեյդար Ալիևի արձաններ, որոնք կանգնեցվել են վերջին 10 տարվա մեջ, իսկ Սոչիում, երբ կանգնեցվեց Անդրանիկի արձանը, Սոչիի իշխանությունները ներքին կարգով պահանջեցին հանել այն: ՌՀՄ տեղի ներկայացուցիչները այն հանեցին, երբ սկսվեց ընդվզում, ես անձամբ զանգեցի ՌՀՄ փոխնախագահ պրն. Անանյանին, նա ինձ հավաստիացրեց, որ մոտակա ամիսներին հարցը կլուծվի: Խնդրեմ՝ անցել է արդեն 3 տարի: Իսկ այդ նույն ՌՀՄ-ն՝ Սոչիի քաղաքապետին այս ընթացքում, հայ-ռուսական կապերի ամրապնդման համար շքանշան է հանձնել: Փաստորեն նշանակում է, որ մի քաղաքում բնակչության 30-40 % հայեր են, սակայն դա եղանակ չի փոխում: Ու նման դեպքերը շատ են:
— Պարբերաբար տեղեկացվում է, որ Արա Աբրահամյանը օգնում է մարդկանց, չնայած նրա գործունեությունից դժգոհներն էլ քիչ չեն:
— Այո՛, եղել են դեպքեր, երբ անհատները ֆինանսական խնդիրներ են ունեցել և պրն. Աբրահամյանը նրանց օգնել է, և այդ մասին անպայման նշվել է, փաստորեն, եթե մտնեք Ռուսահայերի միության կայքը՝ այն ձեզ Արա Աբրահամյանի ֆանատների ակումբ կհիշեցնի:
— Ստացվում է, որ ՌՀՄ գործունեությունն է սխալ, այն ոչ օգտակար կառույց է, թե՞ Արա Աբրահամյանն է վատ ղեկավար:
— Գիտեք, հարցն այն չի, որ նա ոչինչ չի անում, օրինակ՝ երբ քննադատում ես, նրանք ասում են.« Ես քեզ խանգարո՞ւմ եմ, գտնում ես գործ կա, ինքդ արա», բայց այդ դեպքում, ամենակարևորը, նախ նրանք պետք է հրաժարվեն Ռուսատանի հայության անունից խոսել, և երկրորդ՝ եթե լինում են մարդիկ, որոնք փորձում են ինչ որ բան անել, նրանք այդ մարդկանց անպայման խանգարում են: Կարելի է ասել այսպես՝ ավելի լավ կլիներ այդ կազմակերպությունը չլիներ, քան լիներ իր այս տեսակով:
Քանզի հայության պրոբլեմները՝ միմիայն եկեղեցում մոմավառություններ անելը, ապրիլի 24-ին ցույց անելն ու համերգներ կազմակերպելը չի, որը անելով ՝ՌՀՄ -ն և անձամբ Արա Աբրահամյանն իրենց վերապահում են խոսել ամբողջ հայության անունից:
Ի վերջո, ավելի լավ կլիներ, եթե այս կառույցն ընդանրապես չլիներ և մենք ունենայինք մինչ 2000 թվականները եղած մանր — մունր մշակութային միությունները, քան ունենք սա, որը միմիայն Պուտինի միտինգներին է մասնակցում:
Ա. Գրիգորյան
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.