23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում՝
Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, հունվարի 30-ից փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
29-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը երկու օր առաջ կաթված է ստացել: Այս մասին ասել է Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
Նա հայտնեց, որ Արսենն արդեն 2 օր է՝ պառկած է:
«Սպասում ենք՝ վիճակը մի քիչ լավանա, որ Երևան բերենք»,- ասաց տիկին Սվետլանան:
news.am
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ ճանաչված ու հռչակավոր մարզիկներ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն անակնկալ մատուցեցին Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության սաներին:
Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեր մարզիկներն իրենց կողմից հաստատությանը նվիրեցին կարևորագույն ու թանկարժեք մարզագույք և խոհանոցային պարագաներ: Այս պահին դահլիճում սաներն իրենց երգ ու պարով շնորհակալություն են հայտնում գյումրեցի մարզիկներին, ովքեր իրենց հերթական բարեգործությունը կատարեցին մանկատան համար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բարեգործական այդ ակցիան մարզիկների հետ կազմակերպել է ճանաչված ու սիրված մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Մարզիկներն այցելելու են և նույն ակցիան շարունակելու են Գյումրիի ծերանոցում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս բարեգործական ակցիան շուտ պետք է տեղի ունենար, սակայն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող, ստահակ Վալերի Պերմյակովի կատարած դաժան ու անմարդկային արարքի պատճառով ակցիան հետաձգվեց հարգելի պատճառներով:
© shamshyan.com
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երևանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է»,- նշել է քաղաքապետի տեղակալը։
Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգևների են արժանացել միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ:
Երևանի քաղաքապետարան
Սիրելի հայրենակիցներ,
այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ելած մեր կամավորական ազատամարտիկների ջոկատներից, մեկը մյուսի ետևից տարած փայլուն հաղթանակներով ու մեր պատմական հայրենիքի մաս կազմող Արցախն ազատագրելով՝ մեր բանակը վստահաբար արձանագրեց, որ մեր հայրենիքի պաշտպանությունն այլևս ամուր ձեռքերում է ու մեր անկախությունը՝ անվիճարկելի:
Մարտական պատրաստակամությամբ, պարտքի հստակ գիտակցումով ու բարձր կարգապահությամբ՝ հաղթանակած մեր բանակը, հիրավի, այսօր ոչ միայն ամենամարտունակն է տարածաշրջանում, այլև կայունության ու խաղաղության երաշխավորը: Ցավոք, այս ամենը ձեռք է բերվել նաև անդառնալի կորուստների, մեր հարյուրավոր անձնուրաց հերոսների կյանքի գնով: Թշնամին այսօր էլ, իրեն հատուկ նենգությամբ, հաճախ խախտում է հրադադարն ու փորձում առավելության հասնել: Վերջին օրերին թշնամու ակտիվությունը շփման գծում նույնպես այդ նպատակն է հետապնդում: Սակայն մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգություն դիրքապահ մեր հերոս տղաների շնորհիվ իր արժանի հակահարվածն է ստանում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել և այսօր էլ մարտնչում են մեր երկրի պաշտպանության դիրքերում՝ բարձր պահելով հայ զինվորի ու հայոց բանակի պատիվը։
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնակի հարգանքով ու ակնածանքով է վերաբերել զինվորին՝ որպես հայրենիքի, հայրենի տան ու օջախի պաշտպանի, որպես խաղաղության երաշխավորի, ուստի և բանակի օրն առանձնակի է արժևորվում մեզանում:
Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,
շնորհավորում եմ ձեզ այս փառապանծ տոնի՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության համար տարվող ձեր որքան պատասխանատու, նույնքան պատվաբեր գործում։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Ֆեյսբուքում նախաձեռնություն է սկսվել, որով պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականը: Այս առիթով «Հայկական Վարկածը» զրուցեց բլոգեր Վահագն Ադամյանի հետ.
-Ի՞նչպես եք գնահատում Ռուսաստանի հայերի միության գործունեությունը:
— Նախ պետք է քննարկել, թե ինչպես է առաջացել այդ կազմակերպությունը, և ում է դա ավելի ձեռնտու: Ասեմ, որ այդ և նմանատիպ այլ կազմակերպություններն առաջացել են Ռուսաստանում 2000 թվականից հետո: Իմ կարծիքով Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ մի պարզ նպատակով, որպեսզի վերահսկեն Ռուսաստանում ապրող ազգային փոքրամասնություններին և հնարավորության դեպքում նաև նրանց միջոցով իրենց շահերը առաջ տանեն այդ ազգերի հայրենի պետություններում: Հատկանշական է, որ բոլոր այդ կազմակերպությունների նախագահները գործարարներ են, այսինքն՝ մարդիկ ովքեր շատ խոցելի են Ռուսաստանի իշխանությունների կողմից: Իսկ կոնկրետ Ռուսահայերի միությունն ու իր առաջնորդ Արա Աբրահամյանն այս ողջ ընթացքում զբաղված են միմիայն ռուս-հայկական բարեկամության դեֆերամբներ երգելով, և ամեն կերպ Ռուսաստանի իշխանություններին ապացուցելով, որ հայությունը հնազանդ է, և Ռուսաստանի խնդիրները նաև հայության խնդիրներն են, Ռուսաստանի թշնամիները նաև հայության թշնամիներն են…
Տեսեք՝ երբևե Ռուսահայերի միությունն ակցիաներ չի կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև, բայց փոխարենը, օրինակ՝ Ղրիմի դեպքերի հետ կապված ավտոբուսներ էին հատկացրել, որ մարդիկ անպայման գնային միտինգի և երևար, որ Ղրիմի հարցում հայերը ռուսների հետ միասին են: Աբրահամյանը հավանաբար մոռանում է, որ ինքը նաև համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահն է, և որ այդ քայլը վտանգում է Ուկրաինայում բնակվող հայությանը:
Իր գոյության ողջ ընթացքում այդ կառույցը միմիայն համերգներ և բանկետներ է կազմակերպել, և ամեն կերպ փորձել լռեցնել հայության դժգոհության ալիքը: Ամենավառ օրինակը՝ Անդրանիկի արձանի ապամոնտաժումն էր Սոչիում:
—Ձեր ասածից ենթադրվում է, որ ՌՀՄ այսքան ժամանակ տեղի հայության համար որևիցէ հարց չի լուծել:
— Տեսեք, այսօր հայությունը Ռուսաստանում ունի բազմաթիվ պրոբլեմներ, առաջինն այն է, որ Ռուսաստանում բնակվող հայերի միայն 25 տոկոսն է տիրապետում հայերենին (դա նրանց ընտանիքների հիմնական լեզուն է), օրինակ՝ 500.000 հայ բնակչություն ունեցող Մոսկվայում, մի 2-3 հայկական մանկապարտեզ կա և 2 հայկական կիրակնօրյա դպրոց (ի դեպ, մեկը գործում է դեսպանատանը կից), փոխանակ այս հարցերը լուծի, ՌՀՄ-ն միայն հայությանը տանում է համառուսական միտինգների, որտեղ ցույց է տրվում Ռուսաստանի իշխանություններին իրենց հնազանդությունը: Ընտրությունների ժամանակ ՌՀՄ-ն և անձամբ նրա նախագահ Աբրահամյանը միշտ ակտիվ մասնակցություն է ունենում, հայտարարելով, որ Ռուսաստանի հայությունը գործող իշխանությունների կողքին է, բայց երբ գործող իշխանությունների կողմից (նույնիսկ ռեգիոնալ) հայության իրավունքները ոտնահարվում են՝ ՌՀՄ-ն և իր նախագահն անհետանում են:
Պարզ օրինակ՝ Ռուսաստանում կան 10-ից ավել Հեյդար Ալիևի արձաններ, որոնք կանգնեցվել են վերջին 10 տարվա մեջ, իսկ Սոչիում, երբ կանգնեցվեց Անդրանիկի արձանը, Սոչիի իշխանությունները ներքին կարգով պահանջեցին հանել այն: ՌՀՄ տեղի ներկայացուցիչները այն հանեցին, երբ սկսվեց ընդվզում, ես անձամբ զանգեցի ՌՀՄ փոխնախագահ պրն. Անանյանին, նա ինձ հավաստիացրեց, որ մոտակա ամիսներին հարցը կլուծվի: Խնդրեմ՝ անցել է արդեն 3 տարի: Իսկ այդ նույն ՌՀՄ-ն՝ Սոչիի քաղաքապետին այս ընթացքում, հայ-ռուսական կապերի ամրապնդման համար շքանշան է հանձնել: Փաստորեն նշանակում է, որ մի քաղաքում բնակչության 30-40 % հայեր են, սակայն դա եղանակ չի փոխում: Ու նման դեպքերը շատ են:
— Պարբերաբար տեղեկացվում է, որ Արա Աբրահամյանը օգնում է մարդկանց, չնայած նրա գործունեությունից դժգոհներն էլ քիչ չեն:
— Այո՛, եղել են դեպքեր, երբ անհատները ֆինանսական խնդիրներ են ունեցել և պրն. Աբրահամյանը նրանց օգնել է, և այդ մասին անպայման նշվել է, փաստորեն, եթե մտնեք Ռուսահայերի միության կայքը՝ այն ձեզ Արա Աբրահամյանի ֆանատների ակումբ կհիշեցնի:
— Ստացվում է, որ ՌՀՄ գործունեությունն է սխալ, այն ոչ օգտակար կառույց է, թե՞ Արա Աբրահամյանն է վատ ղեկավար:
— Գիտեք, հարցն այն չի, որ նա ոչինչ չի անում, օրինակ՝ երբ քննադատում ես, նրանք ասում են.« Ես քեզ խանգարո՞ւմ եմ, գտնում ես գործ կա, ինքդ արա», բայց այդ դեպքում, ամենակարևորը, նախ նրանք պետք է հրաժարվեն Ռուսատանի հայության անունից խոսել, և երկրորդ՝ եթե լինում են մարդիկ, որոնք փորձում են ինչ որ բան անել, նրանք այդ մարդկանց անպայման խանգարում են: Կարելի է ասել այսպես՝ ավելի լավ կլիներ այդ կազմակերպությունը չլիներ, քան լիներ իր այս տեսակով:
Քանզի հայության պրոբլեմները՝ միմիայն եկեղեցում մոմավառություններ անելը, ապրիլի 24-ին ցույց անելն ու համերգներ կազմակերպելը չի, որը անելով ՝ՌՀՄ -ն և անձամբ Արա Աբրահամյանն իրենց վերապահում են խոսել ամբողջ հայության անունից:
Ի վերջո, ավելի լավ կլիներ, եթե այս կառույցն ընդանրապես չլիներ և մենք ունենայինք մինչ 2000 թվականները եղած մանր — մունր մշակութային միությունները, քան ունենք սա, որը միմիայն Պուտինի միտինգներին է մասնակցում:
Ա. Գրիգորյան
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին
Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:
Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:
Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:
Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց: Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ: Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր: Նաև գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում:
Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ և բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով:
Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները:
Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր բանակը ձևավորման օրվանից, երբ դեռևս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ: Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա:
Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն:
Այսօր՝ հունվարի 28-ին, հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի երրորդ Հանրապետության Բանակի 23-ամյակը: Անկախ Հայաստանի բանակը կազմավորվեց ծանր պայմաններում, մարտի դաշտում, այլընտրանք չունենալով: Այն բախտորոշ պահին, երբ վճռվում էր Արցախի լինելության հարցը` 1992 թվականի հունվարին 28-ին ծնվեց հայոց բանակը՝ իր մարտական մկրտությունը ստանալով Լաչինի միջանցքում: Կազմավորվեց ու հաղթեց:
Բանակը պետության գոյության հենասյունն է, իսկ լավ ու մարտունակ բանակը` կրկնակի ու ամուր հենասյուն է: Այն բարդ մեխանիզմ է, որի բնականոն գործունեությունն ապահովում է յուրաքանչյուր պտուտակ` անկախ չափերից: Հետեաբար՝ յուրաքանչյուր ծնող մի բան է ուզում, որ բանակում բոլորն ունենան նույն իրավունքներն ու պարտականությունները: Մեզ պետք է, որ մեր թիկունքն ապահովող բանակում՝ մեկը մյուսի «թիկունքն էլ պահեն»:
Հայոց բանակի կազմավորման ճանապարհին շատերն իրենց կյանքն են զոհել, շատերը առողջությունը, բայց և այնպես հաղթել ենք թշնամուն:
Ճիշտ է, մեր բանակը դեռ շատ երիտասարդ է, անելիքներն ու բացթողումներն էլ քիչ չեն, սակայն հուսանք, որ ամեն բան հետագայում կշտկվի :
Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ հայոց ազգ, շնորհավո՛ր տոնդ հայ զինվոր:
ԱՀԹ առաջնորդարանը տեղեկացնում է ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին:
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը առաջին անգամ իրականացրեց ԱՀԹ-ը. 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել, որի ընթացքում հավաքվեց 50 մլն դրամ: Այն բաշխվեց 301 ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին Արարատյան Հայրապետական թեմից 2004-2014թթ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ս. Սարգսի տոնի՝ փետրվարի 15-ի դրությամբ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, և այս անգամ ևս հավաքված գումարը տրամադրվելու է բանակի հետ առնչություն ունեցող սոցիալական խմբերին:
Անցած տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի գումարների բաշխման փուլից հետո երիտասարդները սկսեցին «Նամակ զինվորին» նախաձեռնությունը, որ շարունակում են մինչև հիմա: Ծրագիրն առավել ակտիվ է ս. Սարգիս զորավարի տոնի
օրերին: ԱՀԹ երիտասարդները այցելում են երեխաների խնամքի կենտրոններ, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցներ, սաներից հավաքում են հայոց բանակի զինվորներին ուղղված նամակներ: Երիտասարդները նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող և սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին: Հունվարի 29-ին և 30-ին նամակներ են տարվելու 5-րդ կայազորի Նուրբարաշենի գնդեր:
Նամակներից ու դրամական աջակցությունից բացի անցած տարի Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ թեմի Արարատի մարզի քահանաները համայանքի անդամների հետ իրականացրին «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությունը. հավաքվեց մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն, ու մի քանի մեքենաներով դրանք հասցվեցին սահմանամերձ զորամասեր ու հոսպիտալում բուժվող զինվողներին:
Հայոց բանակի զինվորներին ուղղված մի ձեռնարկ էր «Նվիրի հույս» բարեգործական երկրորդ համերգը. դրա հասույթն ամբողջությամբ փոխանցվել է հաշանդամ զինվորի ընտանիքին:
Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:
Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում Հ3 հեռուստաընկերությունը կկազմակերպի տոնական համերգ: Աջակիցներն են Արարատյան Հայրապետական թեմը, Երևանի քաղաքապետարանը և «Ժպիտ» ակումբը:
Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Այս պահին ընթացքի մեջ են Երևանի երեք բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը, դրանք ցուցադրվելու են բուհերում, առաջնորդարանում: Ցուցադրությամբ հանդես կգա նաև թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերների ու մանրանկարների խմբակը:
Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.