23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հիսուս ասում է.
-Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը: Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար:
-Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում: Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան: Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն:
(Հովհաննեսի ավետարան 3:16-21)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ժաննա Ֆրիսկեն կարճ հարցազրույց է տվել. «Եթե չլինեին մարդիկ, ես հիմա ամպի վրա նստած կլինեի»
Ռուս էստրադային երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուրերով: Նա հարցազրույց է տվել «Նորությունների ռուսական ծառայությանը», որտեղ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին ու իր ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց:
«Ես կարող եմ միայն անվերջ շնորհակալություն հայտնել մարդդկանց նրանց բարի սրտերի համար: Մենք կարողանում ենք կարեկցել, օգնել միմյանց: Դա շատ կարևոր է: Գլխավորը չկորցնել դա առօրյայում»,- ասել է Ժաննան հարցազրույցում:
1in.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին: Այս մասին հայտնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին:
Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:
Աղմկահարույց՝ առանձնապես խոշոր չափերի հերոինի մաքսանենգության վերաբերյալ գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Վրաստանի Հանրապետությունում գործող «Հովո Լոջիստիք» ընկերության տնօրեն, Թուրքիայի 41-ամյա քաղաքացի Օսման Ուղուրլուն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ թմրամիջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով:
Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ մաքսանենգության առարկաների` 850 կիլոգրամ 107 գրամ 337 միլիգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի և գույքի բռնագրավմամբ:
Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «Հովո Լոջիստիք» ընկերության վարորդ, 61-ամյա Աֆթանդիլ Մարտիաշվիլին նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 17 տարվա ազատազրկման՝ մաքսանենգության առարկաների` 850 կիլոգրամ 107 գրամ 337 միլիգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի և գույքի բռնագրավմամբ:
Դատավճռով բռնագրավումը տարածվում է ամբաստանյալներ Աֆթանդիլ Մարտիաշվիլիի և Օսման Ուղուրլուի գույքի՝ Ա.Մարտիաշվիլիի «Նոկիա» և «Սամսունգ Դուոս» մակնիշի բջջային հեռախոսների, 70 ԱՄՆ դոլար, 20 վրացական լարի գումարի, Օ.Ուղուրլուի «Նոկիա» և «Սամսունգ» մակնիշի բջջային հեռախոսների, 6500 ԱՄՆ դոլար, 2600 եվրո և 165 վրացական լարի գումարի վրա: Հիշյալ գույքի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն հարկադրաբար և անհատույց վերցվելու է` ի սեփականություն Հայաստանի Հանրապետության:
Որպես դատական ծախս՝ ամբաստանյալներ Օսման Ուղուրլուից և Աֆթանդիլ Մարտիաշվիլիից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձվելու է գործով նշանակված փորձաքննությունների` դատաքիմիական և հետքաբանական, ինչպես նաև դատանյութագիտական ու դատահետքաբանական համալիր փորձաքննությունների եզրակացությունների կատարման համար կատարված ծախսը` 1.387.740 ՀՀ դրամ:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչատնտեսական տարածքում պահվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան պետք է բռնագրավվի և հանձնվի համապատասխան պետական հիմնարկին, իսկ 47 փաթեթներով 850 կիլոգրամ 107 գրամ 337 միլիգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բռնագրավվի ու ոչնչացվի:
«Փաստինֆո»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի և Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ: Առանձնակի կարևորելով դեռևս 2013թ.-ին Երևանի և Բուխարեստի միջև ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:
«Մենք բաց ենք և պատրաստակամ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը Բուխարեստի հետ: Ըստ այդմ, հայ–ռումինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի, ինչպես նաև Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Համոզված եմ, որ նաև Ձեր աջակցության շնորհիվ երկուստեք գործակցությունն իսկապես կլինի արդյունավետ ու հաջողված քաղաքային տնտեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում», — նշել է Տարոն Մարգարյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին հայանպաստ գործունեության համար:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկու երկրների մայրաքաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ռումինիայի հայ համայնքն իսկապես ծանրակշիռ դերակատարում ունի և նույնպես շահագրգիռ է երկու երկրների քաղաքների սերտ համագործակցության հարցում»,- ընդգծել է Համլետ Գասպարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ջերմ ողջույններն է փոխանցել գործընկերոջը՝ Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվողն Մոսուլ քաղաքում հրդեհել են հայկական հնագույն եկեղեցիներից մեկը: Այս մասին հաղորդում է BasNews-ը:
Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինիի խոսքով՝ ԻՊ-ի գրոհայինները շարունակում են հրդեհել եւ ավերել հանրային նշանակության շինությունները, շենքերը, պղծել սրբատեղիները: Գրոայինները այրել են նաեւ Մոսուլի Վահդա շրջանի հայկական եկեղեցին:
Գործակալության փոխանցմամբ՝ հայերն ու այլ քրիստոնյաները լքել են քաղաքը, երբ գրոհայինները գրավեցին այն 2014-ի հունիսին:
news.am
Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող նաիրիտցիները փետրվարին ևս մեկ ամսվա աշխատավարձ կստանան: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, նաիրիտցիներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ փետրվարի 2-ին գործարանում կհանդիպի նաիրիտցիներին և աշխատավարձը տալու օրվա վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտրամադրի:
«6 հոգով ենք մտել նախարարի մոտ, վեցս էլ խոսել ենք, ասել ենք ամեն ինչ, նույնիսկ այն, որ իրեն չենք հավատում: Նախարարը դրան պատասխանեց՝ կհավատաք, թե ոչ, դա ձեր պրոբլեմն է, ես գիտեմ՝ ինչ եմ անում, և անում եմ»,- նախարարության առջեւ հավաքված նաիրիտցիներին պատմեց հանդիպմանը մասնակցած՝ գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախարարի հետ քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվել է, որ աշխատավարձերը կմարվեն գործարանի գույքի վաճառքից ստացված գումարից: Նա նշեց նաև, որ նախարարն ասել է՝ փետրվարին, հնարավոր է, մի քանի ամսվա աշխատավարձ տրվի, եթե գործարանի գույքի վաճառքն արագ ընթանա:
Նաիրիտցիները բողոքի ակցիաներ չեն անի մինչև փետրվարի 2-ի հանդիպումը:
news.am
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն և մաղթել հաջողություններ` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը միանգամայն համապատասխանում է հայ և լեհ ժողովուրդների ցանկություններին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները, պարբերական քաղաքական խորհրդատվությունները, մշակութային ակտիվ փոխանակումները թույլ են տալիս տնտեսական ոլորտում աստիճանաբար, բայց վստահորեն մեծացնել առևտրաշրջանառության ծավալներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի ներուժ կա:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին՝ ավելի ակտիվացնելով երկկողմ տնտեսական կապերը, դրանք համապատասխանեցնելով քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Հանրապետության Նախագահը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը: Դեսպան Եժի Նովակովսկու հավաստմամբ, Լեհաստանը պատրաստակամ է իր աջակցությամբ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը:
Բարև Ձեզ,
Ես ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Զարիֆին Հայաստանում:
Մենք լավ հնարավորություն ունեցանք այսօր՝ շարունակելու մեր երկխոսությունը, քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև մտքեր փոխանակեցինք՝ մի շարք տարածաշրջանային խնդիրների, միջազգային խնդիրների շուրջ։
Մենք կարևորում ենք այն ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների կողմից մեր հարաբերությունների, մեր համագործակցության ամրապնդմանը, խորացմանը, զարգացմանը:
Մենք գոհունակությամբ նշեցինք, որ վերջերս Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի տասներկուերորդ նիստի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ տարբեր համատեղ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ երկու երկրների կողմից նախանշված ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն: Մենք կարևորում ենք միջխորհրդարանական կապերը, փոխայցելությունները, համագործակցությունը ապակենտրոնացված ձևաչափով՝ Հայաստանի և Իրանի տարբեր շրջանների, մարզերի միջև, նաև փոխգործակցությունը՝ մշակույթի, կրթության և այլ բնագավառներում:
Մենք անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հայաստանը գնահատում է այն հավասարակշիռ մոտեցումը, որն Իրանը միշտ արտահայտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ես ներկայացրի Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Մենք անդրադարձանք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Իմ գործընկերը տեղեկացրեց վերջին զարգացումների մասին: Այն դրական միտումները, որ վերջերս նկատվում են այդ բանակցային գործընթացում, հույս են ներշնչում, որ շատ շուտով այդ բանակցությունները կտան համապատասխան արդյունքներ, որոնք գոհացուցիչ կլինեն բոլոր կողմերի համար, ինչը բխում է ոչ միայն Իրանի, ոչ միայն տարածաշրջանի երկրների, ներառյալ նաև՝ Հայաստանի, այլ նաև՝ միջազգային հանրության շահերից:
Մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր քննարկումները՝ աշխատանքային ճաշի ընթացքում։
Հիմա սիրով խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը, և հետո կպատասխանենք ձեր հարցերին:
Հարց (Մեդիամաքս գործակալություն). Երկու հարց ունեմ: Առաջին հարցս Հայաստանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Դավոսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Եվ երկրորդ հարցս Իրանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ի՞նչ նոր հնարավորություններ կբացի՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համար: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է «մեղր խմել», բայց դա չի համապատասխանում իրականությանը։
Իրական տպավորությունն այն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում: Հիշեցնեմ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են հիմքում այն առաջարկների, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ նաև, որ դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների: Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց, իրականում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են։
Հարց. Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության համար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո։
Էդվարդ Նալբանդյան. Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների հետ, այլև մեր հարևանների, այլ երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը:
Հարց (Առավոտ օրաթերթ). Հարցս ուղղում եմ երկու արտգործնախարարներին: Իրանական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում՝ երկաթուղու, ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ: Հարցը հետևյալն է. ի վերջո, ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությունը, թե՞ երկու կառավարություններում քաղաքական կամքի բացակայությունը: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանյան. Եթե այդպիսի կամք չլիներ, ապա երկու կողմերն էլ չէին արտահայտի իրենց պատրաստակամությունը և ցանկությունը` այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջև, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն, և իրական արդյունքներ կտեսնենք:
Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել:
ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 2015 թվականի հունվարի 27-ին կնքվել է համագործակցության հուշագիր:
Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:
Հուշագրի շրջանակում կողմերը կարևորել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլն:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախարար նշանակվելուց օրեր անց իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին:
«Բացի մամուլի հրապարակումներից՝ մտահոգիչ էին նաև հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները, որոնք նույնպես անդրադառնում էին քրեակատարողական հիմնարկները բժշկական կադրերով համալրելու անհրաժեշտությանը: Ուսումնասիրելով հարցի էությունը, ինչպես նաև ստանալով բազմաթիվ նամակներ հենց քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից ու նրանց հարազատներից՝ որոշեցինք հարցին տալ համակարգային լուծում»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, հաշվի առնելով այս ամենը, բազմաթիվ աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում պայամանվորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարության և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ կնքելու համագործակցության հուշագիր, որով լուծումներ կտրվեն տարիների ընթացքում համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների:
Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է պահելու հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ այս հուշագրով նախարարությունը կրկին ընդգծում է իր հաստատակամությունը որդեգրած քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքով՝ իրենք ևս անմասն չեն մնա քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում և կաջակցեն թե՛ խորհրդակցական, թե՛ տեղում բժշկական օգնություն տրամադրելու և թե՛ կադրերի վերապատրաստում իրականացնելու հարցում:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այս նախաձեռնությունը և այն հատկանշական համարել նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից: Ըստ նրա՝ այս ծրագիրը որոշակի պատվեր է ԲՈՒՀ-ին՝ պատրաստելու այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ծրագիրը պարտավորեցնող է: Նա հավաստիացրել է, որ հուշագրով նախատեսված բոլոր խնդիրները կլուծվեն:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների այլ պաշտոնյաներ, ԵՊԲՀ աշխատակիցներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, այլք:
Հուշագրով ամրագրված նպատակներն իրականացնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝
1) քրեակատարողական հիմնարկներում բժշկական oգնության կազմակերպման և բուժoգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակման, դրանց շարունակական կատարելագործման և դրանց իրականացման դիտարկման աշխատանքներ,
2)քրեակատարողական հիմնարկներում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, համաճարակաբանական հսկողության, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և ուսուցում,
3) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության գծով դասընթաց և մշակել այդ գծով համապատասխան կրթական ծրագիր,
5) մշակել բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման ծրագրեր,
6) ապահովել բանտային (պենիտենցիար) բժշկության, ինչպես նաև հարակից մասնագիտություններրի գծով կադրերի պատրաստումը և դրա հետ կապված կրթական գործունեության կազմակերպումը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բուժական անձնակազմի վերապատրաստման ծրագրերի և դասընթացների մշակումը և իրականացումը,
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության կամ հարակից մասնագիտությունների գծով կլինիկական բազաներ,
8) ՀՀ առողջապահության նախարարության, Համալսարանական կլինիկաների կողմից խորհրդատվական և գործնական աջակցություն ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ քրեակատարողական հիմնարկներում բարդ ընթացքով հիվանդների բուժման գործընթացում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.